Arminfo.info


 Երեքշաբթի, 28 Հուլիսի 2020 11:00
Մարիաննա Մկրտչյան

Վարչապետին ներկայացվել է առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը

Վարչապետին ներկայացվել է առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը:

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է 2019թ. կատարված բոլոր 14 միջոցառումների կատարողականը: Մասնավորապես, հաշվետվություն է ներկայացվել առողջ ապրելակերպի, առավել տարածված հիվանդությունների դեմ պայքարի, բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման, առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության, մանկական վերականգնողական բժշկական օգնության մատչելիության բարելավման, մարզերում որակյալ բուժօգնության ապահովման, էլեկտրոնային առողջապահության համակարգի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:

 

Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել նաև ընթացիկ աշխատանքների մասին, որոնք վերաբերում են առողջության համապարփակ բժշկական ապահովագրությանը, 2019թ. վերջին ստեղծված՝ Տուբերկուլոզի կառավարման 2021-2025թթ. ազգային ծրագրի նախագծի մշակմանը, ՀՀ-ում գործող խմելու ջրի վերաբերյալ իրավական ակտերի պահանջների վերանայմանը: Առողջապահության նախարարը նշել է, որ ընթացիկ աշխատանքների շարքում մշակման փուլում է գտնվում «2021-2023 թվականների Իմունականխարգելման ազգային ծրագիրը, Իմունականխարգելման ազգային ծրագրի առաջնահերթ միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

 

Նախարարը զեկուցել է, որ 2019-ի հունվարից, իսկ հուլիսից` ընդլայնվելով, ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ներառված շուրջ 400,0 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայություններից։ 2020-ի հունվարից «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի շրջանակներում բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է չսահմանափակվող բյուջեի սկզբունքով՝ փաստացի կատարած աշխատանքի դիմաց: Սահմանված կարգով կնքվել է հրապարակային օֆերտային պայմանագրեր:

 

2019-ի հունվարից չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն ամբողջովին իրականացվում է պետպատվերի շրջանակում, ինչի արդյունքում դիմելիությունն ավելացել է 3,4 անգամ:

 

2019-ի հուլիսից 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումն ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակում: Նախկինում այն իրականացվում էր համավճարային սկզբունքով: Ծրագրի մեկնարկից առ այսօր կատարվել է 1024 սեանս:

 

2020-ի ապրիլից պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անապահովության սահմանային միավորը դարձել է «28.01», նախկին «30.01»-ի փոխարեն:

 

Սրտի անհետաձգհելի վիրահատական անվճար ծառայություններն անվճար իրականացնելու արդյունքում պետպատվերի շրջանակում վիրահատությունների ծավալն ավելացել է 22 տոկոսով:

 

2020-ի մարտից բարելավվել է հղիների նախածննդյան հսկողությունը, ընդլայնվել է բարձր ռիսկի հղիների հետազոտությունների շրջանակը, ինչի արդյունքում կնվազեն վերարտադրողական կորուստները, այդ թվում` ինքնաբեր վիժումները, ներարգանդային մահվան դեպքերը, մեռելածնությունը, մայրական և պերինատալ մահացությունը, պտղի բնածին զարգացման արատները և կապահովվի հղիության բարեհաջող ելքերի ավելացում` երեխայի ծնունդով:

 

2020-ին պայմանագիր է կնքվել աշխարհում առաջատար ինսուլին դեղ արտադրող` դանիական «Նովո Նորդիսկ Ա/Ս» դեղագործական ընկերության հետ, որի շնորհիվ 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում հաշվառված շուրջ 20560 ինսուլինակախյալ հիվանդներին անխափան տրամադրվում է ինսուլին դեղերը:

 

Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2020 թ-ի փետրվարից նախկին 14 անվանում դեղերի փոխարեն ձեռք է բերվելու 25 անվանում: Արդեն իսկ գնվել են 12 անուն ուռուցքաբանական դեղեր, որոնք անվճար տրամադրվում են համապատասխան հիվանդներին:

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև ՀՀ առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարությանը և նշել, որ այն գտնվում է մշակման փուլում և առաջիկայում կներկայացվի վարչապետի աշխատակազմ:

 

Վարչապետ Փաշինյանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել Առողջապահության նախարարության գործունեության արդյունքներից և նշել, որ ոլորտում առկա խնդիրները ռազմավարական են և դրանց լուծումը պետք է տրվի վերը նշված ռազմավարության ընդունմամբ ու դրանով նախատեսված միջոցառումների իրականացմամբ: Կառավարության ղեկավարը կարևորել է առողջապահության առաջնային օղակի արդյունավետության բարձրացման, առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովման, առողջապահական համակարգում էլեկտրոնային համակարգի լիարժեք ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը:

 

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակին և այդ ուղղությամբ հետագա աշխատանքների կազմակերպմանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՀ վարչապետը աշխատանքից ազատեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարինՀՀ վարչապետը աշխատանքից ազատեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարին
Հայաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցությունըՀայաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցությունը
Ավստրալիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ արձանագրված պատմական առաջընթացըԱվստրալիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ արձանագրված պատմական առաջընթացը
Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցելՀայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Փաստաբանների կարծիքով, իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ Թևանյանը պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի համար ստացել է 622,000 դոլար։Փաստաբանների կարծիքով, իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ Թևանյանը պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի համար ստացել է 622,000 դոլար։
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն խնդիրներ է տեսնում քաղաքացիների անձնական տվյալների հետ կապվածԱզգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն խնդիրներ է տեսնում քաղաքացիների անձնական տվյալների հետ կապված
ՀՀ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։ՀՀ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։
Անդրանիկ Թևանյան. Փաշինյանին ներկայացում է պետք՝ ադրբեջանա-թուրքական պահանջները բավարարելու իր քայլերը թաքցնելու համարԱնդրանիկ Թևանյան. Փաշինյանին ներկայացում է պետք՝ ադրբեջանա-թուրքական պահանջները բավարարելու իր քայլերը թաքցնելու համար
Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ քրեական գործը փոխանցվել է դատավոր Սերժ ՌուշանյանինԱմենայն հայոց կաթողիկոսի դեմ քրեական գործը փոխանցվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը մինչև 2026 թվականի դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ԵՄ-ի, թե՞ ԵՏՄ-ի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու վերաբերյալՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը մինչև 2026 թվականի դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ԵՄ-ի, թե՞ ԵՏՄ-ի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ
ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկ տարի առաջ ստորագրված հռչակագիրը դարձել է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզ. Արտաքին գործերի նախարարությունԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկ տարի առաջ ստորագրված հռչակագիրը դարձել է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզ. Արտաքին գործերի նախարարություն
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի թեկնածության վերաբերյալ քննարկումները շարունակվել են խորհրդարանական նիստումԱզգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի թեկնածության վերաբերյալ քննարկումները շարունակվել են խորհրդարանական նիստում
Քաղաքագետ. TRIPP-ի Իրանի սահմանին մոտ լինելը կարող է դանդաղեցնել դրա իրականացումըՔաղաքագետ. TRIPP-ի Իրանի սահմանին մոտ լինելը կարող է դանդաղեցնել դրա իրականացումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Եվրամիությունը ջանքեր է գործադրում ԵԱՏՄ երկրները բաժանելու համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Եվրամիությունը ջանքեր է գործադրում ԵԱՏՄ երկրները բաժանելու համար
Հայաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանն ու Ռուանդան պատրաստ են խորացնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը մի շարք ուղղություններովՀայաստանն ու Ռուանդան պատրաստ են խորացնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը մի շարք ուղղություններով
Նոր նշանակումներ Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարություններումՆոր նշանակումներ Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարություններում
Պոլսո հայոց պատրիարքությունը զորակցությւոն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին և եպիսկոպոսներինՊոլսո հայոց պատրիարքությունը զորակցությւոն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին և եպիսկոպոսներին
Ամփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն է
"Կապան" մարզադաշտը կարող է ճանաչվել հանրային գերակա շահի օբյեկտ
Հաքան Ֆիդան. Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ընթացքին դեպի մշտական խաղաղության համաձայնագրի կնքում Հաքան Ֆիդան. Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ընթացքին դեպի մշտական խաղաղության համաձայնագրի կնքում 
Նարեկ Կարապետյանը պատմել է խորհրդարանական հանձնաժողովներն ընտրելիս առաջնահերթությունների մասինՆարեկ Կարապետյանը պատմել է խորհրդարանական հանձնաժողովներն ընտրելիս առաջնահերթությունների մասին
Սա որևէ կերպ չի հանգեցնի քաղաքական կաշկանդվածության. Արամ Վադևանյանը՝ խորհրդարանի փոխնախագահ ընտրվելու մասինՍա որևէ կերպ չի հանգեցնի քաղաքական կաշկանդվածության. Արամ Վադևանյանը՝ խորհրդարանի փոխնախագահ ընտրվելու մասին
ՔԿ․ Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. Տվյալ փաստի առնչությամբ վեց անձ ձերբակալվել էՔԿ․ Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. Տվյալ փաստի առնչությամբ վեց անձ ձերբակալվել է
Հայտնի է, թե ԱԺ որ խմբակցությունների ներկայացուցիչները կգլխավորեն խորհրդարանական հանձնաժողովներըՀայտնի է, թե ԱԺ որ խմբակցությունների ներկայացուցիչները կգլխավորեն խորհրդարանական հանձնաժողովները
ՀՀ վարչապետը մի շարք կադրային որոշումներ է ստորագրելՀՀ վարչապետը մի շարք կադրային որոշումներ է ստորագրել
Ընդդիմադիր․ Հայաստանի հաղորդակցությունների ապաշրջափակման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր պետությունների քաղաքական պատասխանատվությունըԸնդդիմադիր․ Հայաստանի հաղորդակցությունների ապաշրջափակման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր պետությունների քաղաքական պատասխանատվությունը
Ազգային ժողովում կստեղծվի նոր կառույց՝ խորհրդարանական էթիկայի հանձնաժողովԱզգային ժողովում կստեղծվի նոր կառույց՝ խորհրդարանական էթիկայի հանձնաժողով
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
Հայաստանի խորհրդարանում վերաբաշխվել է Ազգային ժողովի յուրաքանչյուր հանձնաժողովում տեղերի թիվըՀայաստանի խորհրդարանում վերաբաշխվել է Ազգային ժողովի յուրաքանչյուր հանձնաժողովում տեղերի թիվը
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ կապի՝ կանանց մարդասիրական այցը Բաքու կազմակերպելու համար։Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ կապի՝ կանանց մարդասիրական այցը Բաքու կազմակերպելու համար։
Արամ Վարդևանյանն ընտրվեց  Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակԱրամ Վարդևանյանն ընտրվեց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ
Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի շինարարական աշխատանքները շուտով կավարտվեն. հայտարարել է Ներքին գործերի նախարարության ղեկավարըԵղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի շինարարական աշխատանքները շուտով կավարտվեն. հայտարարել է Ներքին գործերի նախարարության ղեկավարը
Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել և ՀՀ իրավապահ մարմինների կողմից 11 տարի հետախուզվող ՀՀ քաղաքացի է արտահանձնվելՌուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել և ՀՀ իրավապահ մարմինների կողմից 11 տարի հետախուզվող ՀՀ քաղաքացի է արտահանձնվել
Քաղաքագետ. Ո՞վ է զոհաբերում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հեղինակությունը և ինչո՞ւՔաղաքագետ. Ո՞վ է զոհաբերում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հեղինակությունը և ինչո՞ւ
Շոգը մի քանի օրով կնվազի. Հիդրոմետկենտրոնը հրապարակել է եղանակի նոր կանխատեսումՇոգը մի քանի օրով կնվազի. Հիդրոմետկենտրոնը հրապարակել է եղանակի նոր կանխատեսում
Հայաստանի խորհրդարանում շարունակվում են քննարկումները « Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի կողմից առաջադրված Ազգային ժողովի երրորդ փոխնախագահի թեկնածության վերաբերյալ։Հայաստանի խորհրդարանում շարունակվում են քննարկումները « Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի կողմից առաջադրված Ազգային ժողովի երրորդ փոխնախագահի թեկնածության վերաբերյալ։
ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Տավուշի մարզում չորրորդ տարին անընդմեջ անցկացվող բանակային խաղերի փակման արարողությանըՀՀ վարչապետը ներկա է գտնվել Տավուշի մարզում չորրորդ տարին անընդմեջ անցկացվող բանակային խաղերի փակման արարողությանը
ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ
Ֆրանսիայի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համարձակ քայլեր են ձեռնարկել շոշափելի խաղաղության հասնելու համարՖրանսիայի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համարձակ քայլեր են ձեռնարկել շոշափելի խաղաղության հասնելու համար
Քաղաքական գործիչ․ «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը» կարող է շրջադարձային լինել Մերձավոր Արևելքի համարՔաղաքական գործիչ․ «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը» կարող է շրջադարձային լինել Մերձավոր Արևելքի համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ օգոստոսի 8-ի կապակցությամբ. Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ օգոստոսի 8-ի կապակցությամբ. "Առայժմ ոչ բոլոր խնդիրներն են լուծված, բայց խաղաղությունը հաստատված է"
«Հայ Դատ»-ը դատապարտել է Բաքվի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու Թրամփի վարչակազմի մտադրությունը«Հայ Դատ»-ը դատապարտել է Բաքվի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու Թրամփի վարչակազմի մտադրությունը
Քաղաքական մեկնաբանն ամոթալի եւ վտանգավոր է համարել Փաշինյանի օգոստոսի 8-ի ուղերձը և բացահայտել նրա իրական ուղերձներըՔաղաքական մեկնաբանն ամոթալի եւ վտանգավոր է համարել Փաշինյանի օգոստոսի 8-ի ուղերձը և բացահայտել նրա իրական ուղերձները
Փաշինյանը զանգահարել է ԱլիևինՓաշինյանը զանգահարել է Ալիևին
«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ
ՔԿ-ը հաղորդել է պատվիրված սպանության բացահայտման մասին. ձերբակալվել է Հայաստանի նախկին վարչապետի որդինՔԿ-ը հաղորդել է պատվիրված սպանության բացահայտման մասին. ձերբակալվել է Հայաստանի նախկին վարչապետի որդին
Փաշինյան․ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյիՓաշինյան․ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյի
«Շտապ հաստատեք քարտի  տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին             «Շտապ հաստատեք քարտի  տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին            
«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ
Ամենայն հայոց կաթողիկոս․ Եկեղեցու ինքնավարությունը պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներումԱմենայն հայոց կաթողիկոս․ Եկեղեցու ինքնավարությունը պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում
UNEP-ը պատրաստ է աջակցել Հայաստանին COP17-ի նախապատրաստման և անցկացման գործումUNEP-ը պատրաստ է աջակցել Հայաստանին COP17-ի նախապատրաստման և անցկացման գործում
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը չի հանվի Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկից«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը չի հանվի Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկից
Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. նիստը տևել է 30 րոպեից պակասԱմենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. նիստը տևել է 30 րոպեից պակաս
Էջմիածնի դատարանում մեկնարկել է Ամենայն հայոց կաթողիկոսի գործով նիստը․  Գարեգին Բ-ին դիմավորել են ծափահարություններով և Տերունական աղոթքովԷջմիածնի դատարանում մեկնարկել է Ամենայն հայոց կաթողիկոսի գործով նիստը․  Գարեգին Բ-ին դիմավորել են ծափահարություններով և Տերունական աղոթքով
"Հայաստան" խմբակցության պատգամավորը խորհրդարանում ներկայացրել է հոգեբանի եզրակացությունը կալանավորված Արեգնազ Մանուկյանի դստեր վիճակի մասին
Հայաստանում կառավարող խմբակցությունն առայժմ չի կողմնորոշվել, թե արդյոք կողմ կքվեարկի Արամ Վարդևանյանի թեկնածությանը, թե՝ ոչՀայաստանում կառավարող խմբակցությունն առայժմ չի կողմնորոշվել, թե արդյոք կողմ կքվեարկի Արամ Վարդևանյանի թեկնածությանը, թե՝ ոչ
Արցախի պետնախարար․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված դատավճիռները քաղաքական հաշվեհարդարի գործիք ենԱրցախի պետնախարար․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված դատավճիռները քաղաքական հաշվեհարդարի գործիք են
Հայաստանում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենքՀայաստանում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք
Երուսաղեմի հայոց պատրիարքարանը և Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմերը պահանջում են դադարեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ դատական հետապնդումըԵրուսաղեմի հայոց պատրիարքարանը և Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմերը պահանջում են դադարեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ դատական հետապնդումը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց