Arminfo.info


 Երեքշաբթի, 9 Հունիսի 2020 16:59
Մարիաննա Մկրտչյան

Պաշտպանության նախարար. Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային միջավայրը դրական փոփոխությունների չի ենթարկվել

Պաշտպանության նախարար. Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային միջավայրը դրական փոփոխությունների չի ենթարկվել

Արմինֆո. Պետք է փաստել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային միջավայրը դրական փոփոխությունների չի ենթարկվել: Ընդհակառակը, մեր տարածաշրջանում և նրա մերձատարածքում օրեցօր մեծանում է կոնֆլիկտայնությունը, ավելին` համաշխարհային համավարակը ժամանակավորապես սահմանափակել է համագործակցային հնարավորությունները, իսկ անմիջական ռազմական բնույթի սպառնալիքները շարունակում են խիստ հավանական մնալ:

 ՊՆ մամուլի ծառայության  հաղորդման համաձայն, այդ մասին ասվում է պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականում:

 

«Ուստի, հուսալի պաշտպանության համակարգը, առաջին հերթին՝ ժամանակակից և մարտունակ բանակը, շարունակում է մնալ Հայաստանի և Արցախի կայուն զարգացման համար անհրաժեշտ արտաքին անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում համայն հայության և առաջին հերթին՝ Արցախի Հանրապետության ժողովրդի կամքը թելադրողի դիրքերից հանդես գալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենսատարածքում երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ ձևավորելու հիմնական գրավականը: Անցած ժամանակահատվածում բանակի խնդիրները չեն փոխվել. մեր զինծառայողները շարունակում են տեղակայված մնալ մեր հակառակորդի հետ դեմ հանդիման՝ Հայաստանի պետական սահմանի և Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով՝ ակտիվորեն կիրառելով տեխնիկական նոր միջոցներ, մարտական հերթապահության կատարելագործված ձևեր և եղանակներ: Մեր ստորաբաժանումները շարունակում են զորավարժությունների և վարժանքների ընթացքում հղկել և կատարելագործել իրենց մարտական խնդիրները՝ յուրացնելով նոր սերնդի սպառազինությունն ու հարձակողական մարտավարությունը։ Մեր հետախուզությունը շարունակում է վերահսկել հակառակորդին՝ ավելի խորը և ավելի մեծ ընդգրկվածությամբ, մեր ՀՕՊ համակարգը շարունակում է իր ամենօրյա հերթապահությունը՝ բոլոր բարձրությունների վրա թիրախավորելով ավելի ու ավելի շատ հավանական թիրախներ, մեր ավիացիան շարունակում է օդում լիակատար գերազանցության հասնելու գերձայնային ընթացքը՝ յուրացնելով նոր սերնդի բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները, մեր ինժեներական և ռադիոէլեկտրոնային համակարգերն օրեցօր մեծացնում են ցամաքում և օդում հավանական հակառակորդի գործողությունների ճնշման կարողությունները... Բանակի խնդիրներին համապատասխան չեն փոխվում նաև պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման հիմնանպատակները, սակայն փոխվում են դրանց հասնելուն ուղղված խնդիրները, գերակայությունները և ռեսուրսների հատկացման առաջնահերթությունները, քանզի բանակի զարգացումը շարունակական, մշտապես ադապտացվող, ավելին` արտաքին մարտահրավերների հետ ինտերակտիվ և մրցակցային գործընթաց է՝ արտաքին մարտահրավերների վրա ներգործությամբ և դրանց ազդեցությունը կրելով։ Ըստ այդմ, հասնելով կոնկրետ նպատակի, մենք պետք է մեր առջև նոր «բարձունքների հասնելու» խնդիր դնենք, ավելին` թերանալով որևէ խնդրի կատարման գործընթացում, պետք է բազմապատկենք մեր ջանքերն ու գտնենք առավել արդյունավետ այլընտրանքային լուծումներ:

Անցած ժամանակահատվածում կառավարության ծրագրի հրամայականներից ևս մեկն իրականացավ. զինված ուժերի՝ քաղաքական հարցերում չեզոքություն պահպանելու սահմանադրական պահանջը «միս ու արյուն» ստացավ: Մեզ հաջողվել է պաշտպանության ամբողջ համակարգը, առավել ևս՝ բանակը զերծ պահել ներքաղաքական և ընտրական գործընթացների վրա ազդեցությունից՝ այդպիսով ամրապնդելով պաշտպանական կառույցի ապաքաղաքական, վերկուսակցական և համազգային կարգավիճակը: Սա բանակի, իշխանությունների, քաղաքական ուժերի ու ամբողջ հասարակության համատեղ ձեռքբերումն է, և մենք պետք է շարունակենք արմատավորել այդ մոտեցումը, մինչև այն չդառնա «տաբու» ոչ միայն այսօրվա, այլև ապագայի բոլոր իշխանությունների և քաղաքական ուժերի համար, քանի որ սա է ժողովրդավարական ռազմաքաղաքացիական հարաբերություններ ունենալու և ապաքաղաքական մասնագիտական փորձառությամբ, սոցիալական պատասխանատվությամբ և կորպորատիվ հավատարմությամբ ամրապնդված իրական պրոֆեսիոնալ զինվորականություն ունենալու միակ ճանապարհը։

Այս առումով առանձնահատուկ պետք է ընդգծեմ մեր պետությունում լիարժեք ժողովրդավարական ռազմաքաղաքացիական հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտությունը։ Շատերը ռազմաքաղաքացիական հարաբերություններ ասելով հասկանում են միայն զինված ուժերի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողությունը։ Սակայն, ինչպես ցույց է տալիս զարգացած պետությունների փորձը, ամուր ռազմաքաղաքացիական հարաբերությունները երաշխավորում են նաև զինված ուժերի արհեստավարժության և արդյունավետության աճը։ Պաշտպանության ոլորտում ռազմական և քաղաքացիական խորագիտակության միատեղումը և ճիշտ հավասարակշռումն ապահովում են արդիական նոր գաղափարների, լուծումների և մեխանիզմների ներդրումը ռազմական ոլորտում, և դրանք հիմնականում պահանջում են քաղաքացիական մարդուն հարիր քննական մտածելակերպ, կրթություն և բազմագիտակություն։ Նոր գաղափարները տեղայնացնում և հղկում են համակարգային մտածողությամբ և դոկտրինալ կարգապահությամբ օժտված մարդիկ, և նման մարդիկ շատ են զինվորականության շարքերում։ Այսինքն՝ բանակին վերաբերող բոլոր հարցերում մեր նպատակն է ապահովել զինվորականների և քաղաքացիական մասնագետների լիարժեք համագործակցությունը։

 

Պետք չէ նաև մոռանալ, որ քանի դեռ պարտադիր ժամկետային ծառայությունը օրենսդրական պահանջ է, զինված ուժերում իր երկրորդ կյանքի մկրտությունն է ստանում Հայաստանի երիտասարդությունը՝ առնվազն երկու տարի ապրելով ու գործելով դժվարին և պահանջկոտ միջավայրում, սեփական աչքերով դեմ հանդիման տեսնելով թշնամուն, հասկանալով՝ ինչ կլիներ, եթե իրենք կանգնած չլինեին սահմանին։ Բոլորս պետք է օգնենք մեր երիտասարդներին պահպանելու այն համոզմունքը, որ այդ երկու տարին իրենց համար կորած ժամանակահատված չէ, այլ նախապատրաստություն` հաղթահարելու հետագա կյանքի խոչընդոտները, որի համար մոտ ապագայում մենք զինծառայողների առօրյան հագեցնելու ենք կրթական և մարզական նոր միջոցառումներով՝ խրախուսելով ինչպես անհատական ինքնապատրաստությունը, այնպես էլ խմբային փոխօգնությունը՝ ժամանակ չթողնելով անիմաստ միջանձնային կոնֆլիկտների ու այլ դատարկաբանությունների համար։

 

Մեր ուշադրության կենտրոնում են նաև համաշխարհային ռազմարվեստի զարգացման միտումները, այն գործոնները, որոնք նորովի և արդիական պահանջներին համահունչ վերանայում են ռազմագիտության դասական մոտեցումները: Մենք տեսնում և ուսումնասիրում ենք, թե ինչպես է մշակվում և մեզանից աշխարհագրորեն ոչ շատ հեռու՝ կոնֆլիկտային գոտիներում գործնականորեն փորձարկվում պատերազմավարման ռազմաքաղաքացիական «խելացի» գործիքակազմ՝ նոր, տեխնոլոգիապես հագեցած, մահաբեր և ոչ մահաբեր զինատեսակների, կառավարման և մարտավարական նոր մոտեցումների, ոչ պետական ռազմական կազմակերպությունների, ինչպես նաև՝ մինչև վերջերս որպես արդպիսիք ռազմական չընկալվող տնտեսական, քաղաքական, տեղեկատվական և այլ տեխնոլոգիաների կիրառմամբ: Մենք ավելի ու ավելի ենք հեռանում դասական պատերազմ վարելու մարտավարությունից և օպերատիվ արվեստից: Մասնավորապես՝ տեսնում ենք, որ.

- բարձրտեխնոլոգիական, հեռահար և գերճշգրիտ զինատեսակների կիրառման արդյունքում ռազմական գործողությունները դառնում են ոչ կոնտակտային, իսկ կենդանի ուժի կորուստը՝ կրիտիկական: Հասարակությունը խիստ ցավագին է արձագանքում մարդկային կորուստներին անգամ հաղթանակի դեպքում,

- բոլոր օղակներում որոշիչ է դառնում ճիշտ պահին արագ և առաջանցիկ որոշում կայացնելն ու գործողություն կատարելը, որի համար ստորաբաժանումներից պահանջվում է բավարար շարժունակություն և ճկուն հրամանատրում: Ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պայմաններում մեծ և ստատիկ ստորաբաժանումները հեշտությամբ թիրախավորվում են, միևնույն ժամանակ, փոքր ստորաբաժանումները, ճիշտ պահին և իրական ժամանակում ունենալով լիարժեք օպերատիվ տեղեկատվություն, կարողանում են հաջողությամբ լուծել բարդ խնդիրներ,

- հակառակորդին «անմիջական գործողության միջոցով» խոցող և չեզոքացնող, այսպես կոչված՝ մարտական զորատեսակները, համակարգերը և զինատեսակները, տասնամյակներ տևած մրցակցության արդյունքում դարձել են բազմաֆունկցիոնալ, տարաշարժուն և խելացի: Զորատեսակների և միջոցների (հրթիռահրետանային, ՀՕՊ, ՌԷՊ, ինժեներական) մարտական խնդրի կատարման համար ոչ միայն մարդկային ուժը և կառավարման համակարգը, այլև զինատեսակները պետք է ունենան բավարար կենսունակություն՝ չխոցվելու, բազմաֆունկցիոնալություն՝ միաժամանակ տարբեր խնդիրներ կատարելու և շարժունակություն՝ անմիջական մարտական խնդիր կատարող ստորաբաժանման գործողություններն ապահովելու համար,

- ռազմական տեխնոլոգիաները դառնում են ավելի մատչելի, և հաղթանակի գրավականը ոչ միայն դրանց քանակով հակառակորդին գերազանցելն է, այլև առաջին հերթին դրանց ամբողջական, խելացի և նպատակային կիրառման ունակությունը: Պատերազմավարման գործում ռազմական «ուժին» համահավասար կարևորվում է ռազմական «միտքը»,

- ժամանակակից տեխնոլոգիաները գրեթե անխուսափելի կամ առնվազն խիստ հավանական են դարձնում ռազմական գործողությունների ժամանակ կապի ու տարբեր տեսակի մատակարարումների խափանումները, ճանապարհների ու զորաշարժերի վերահսկելիությունը, ընդ որում՝ և´ ժամանակի, և´ խոցելիության տեսանկյունից, տեսադիտարկման և հետախուզության այլ հնարավորությունները մարտական գործողությունների ընթացքում գրեթե բացառում են հանկարծակիության ու ծածուկության գործոնները: Այս պայմաններում մարտական խնդիրների կատարման համար ստորաբաժանումների ինքնաբավությունը՝ ինքնուրույն ռազմական խնդիր լուծելու կարողությունը, որոշիչ է դառնում,

- ժամանակակից պատերազմները չեն սահմանափակվում ռազմական գործողությունների վարմամբ և չեն ավարտվում մարտի դաշտում տարած հաղթանակով: Պատերազմավարման ոչ ռազմական գործիքներն այնքան բազմազան են, որ պատերազմի թատերաբեմը հավասարապես տեղափոխվել է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվատեխնոլոգիական, քարոզչական, հասարակական և բարոյահոգեբանական հարթություններ:

 

Ռազմարվեստի զարգացման գլոբալ միտումներին հետևելուց առավել բարդ է զինված ուժերի զարգացման ապահովումն այդ միտումներին համահունչ, համապատասխանեցումը պատերազմի վարման փոփոխվող պահանջներին: Որքան էլ դյուրին թվա փոփոխվելու և ժամանակակից պայմաններին ադապտացվելու խնդիրը, ռազմական ոլորտում շարունակական փոփոխությունների ապահովումը բավականին բարդ է, քանի որ պահանջում է ոչ միայն համապատասխան գիտակրթական ներուժ, այլև մեծ ռեսուրսներ, և ամենակարևորը՝ ներդրման խելացի ընթացակարգեր և ճկուն ու շրջահայաց զինվորական անձնակազմ: Այս առումով առկա է մեկ կարևոր հանգամանք, որը չենք կարող հաշվի չառնել. եթե որոշ բանակներում այն թույլատրելի է, նույնիսկ` խրախուսելի, ապա մենք իրավունք չունենք գնալու այնպիսի փորձարկումների ու նորամուծությունների, որոնք կպարունակեն մեր պաշտպանունակությունը և բանակի մարտունակությունը թեկուզ ժամանակավորապես խաթարող ռիսկեր: Մյուս կողմից, սակայն, ռազմական բնույթի սպառնալիքները չեզոքացնելու համար մենք առավել ևս իրավունք չունենք ապավինելու դրանց չհամապատասխանող, ավելին` տասնամյակների վաղեմություն ունեցող գիտելիքներին, փորձին, ռազմավարություններին, կառավարման ընթացակարգերին, կանոնադրություններին ու զինատեսակներին. դրանք ակնհայտորեն հնացած են և առաջիկայում կարող են առավել վտանգավոր դառնալ մեր պաշտպանունակության համար: Անվտանգության և պատերազմի վարման արագ փոփոխվող միջավայրում մենք պետք է ունենանք առկա և հավանական ռազմական բնույթի սպառնալիքները կանխատեսելու, գնահատելու, կանխելու, զսպելու և, ի վերջո, չեզոքացնելու այդ միջավայրին համահունչ և նույնիսկ առաջանցիկ զարգացող կարողություններ: Ուստի, մեզ համար կարևոր է ստանալ ոչ միայն արդիական ռազմական գիտելիքներ, որոնք ժամանակի ընթացքում հնանալու են, այլև ներդնել «մշտապես սովորելու» և փոփոխվող անվտանգության միջավայրին ադապտացվելու ճկուն ընթացակարգեր:

Այդ խնդրի լուծման համար խիստ անհրաժեշտ է բանակում նախաձեռնողական մշակույթի արմատավորումը: Մեր երկրի ռազմաքաղաքական, ռազմատնտեսական, ռազմատեխնիկական և բուն ռազմական խնդիրները լուծելու համար մենք իրավունք չունենք լինելու միայն արձագանքողի դերում՝ լինի անդադար հրադադարի ռեժիմի խախտումներին, մշտապես պաշտպանությանը նախապատրաստվելու, թե շարունակաբար այս կամ այն ռազմատենչ հայտարարություններին արձագանքելու դեպքում. դա պարտության ճանապարհ է: Մենք պետք է լինենք նախաձեռնող և այս ուղղությամբ արդեն իսկ զգալի աշխատանքներ ենք կատարել. համապատասխան տեխնիկական միջոցների և նոր մարտավարության ներդրմամբ փոխել ենք մարտական հերթապահության կազմակերպման և հրադադարի ռեժիմը պարտադրելու և վերահսկելու տրամաբանությունը՝ ուղղակի կանխարգելելով ռեժիմի խախտումների հիմնական մասը, մեր մարտական պատրաստությունը չի կենտրոնանում միայն պաշտպանության կազմակերպման վրա, այլ նոր՝ հարձակողական և գրոհային ստորաբաժանումների ստեղծմամբ հղկում է կանխարգելիչ գործողություններ կատարելու մարտավարությունը, իսկ մեր ռազմադիվանագիտական լեզուն չհանդուրժող է մեզ ուղղված սպառնալիքների հանդեպ:

Այնուամենայնիվ, զինվորական մշակույթում նախաձեռնողականության արմատավորումը բավականին բարդ գործընթաց է, քանի որ չի կարող ինքնին խրախուսվել, ինչպես քաղաքացիական կյանքում: Դա պայմանավորված է բանակում գործող այնպիսի ընթացակարգերով, ինչպիսիք են հրամանատարական ուղղահայացը, միանձնյա ղեկավարման սկզբունքը, կարգապահության և հրամաններն անվերապահորեն կատարելու հստակ պահանջը, ի վերջո, այդ սկզբունքներով անձնակազմի ստացած կրթությունը և ծառայության փորձը: Ուստի, զինված ուժերում նախաձեռնողականությունը կարող է լավագույնս դրսևորվել ճկուն հրամանատրման և առաջնորդության սկզբունքների ամրապնդման, համապատասխանաբար՝ մարտական կանոնադրությունների դրույթների կատարման, որոշումների կայացման և զեկուցման մեխանիզմների հղկման, մարտական պատրաստության, բարոյահոգեբանական ապահովման և ռազմական կրթության պահանջների վերանայման, ինչպես նաև վերազինման, մարտավարության և օպերատիվ արվեստի վերանայման միջոցով: Իսկ այստեղ մենք դեռևս ունենք շատ անելիքներ», - ասվում է փաստաթղթում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ գործը կուղարկվի դատարանԱնդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ գործը կուղարկվի դատարան
Հայաստանն ու ԱՄՆ-ը գոհունակություն են հայտնել համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկայի կապակցությամբՀայաստանն ու ԱՄՆ-ը գոհունակություն են հայտնել համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկայի կապակցությամբ
Կամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական և սերտ համագործակցության հարաբերությունները. Հուն ՄանեթԿամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական և սերտ համագործակցության հարաբերությունները. Հուն Մանեթ
ՀՀ վարչապետն ընդգծում է հայ-ամերիկյան հագեցած օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունըՀՀ վարչապետն ընդգծում է հայ-ամերիկյան հագեցած օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունը
Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ․ օմբուդսմենՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ․ օմբուդսմեն
Բաքվի իշխանությունների հերթական հիստերիան. Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆԲաքվի իշխանությունների հերթական հիստերիան. Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Լիլիթ Գալստյան. իմ նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել երկրում իրական փոփոխությունների և ստեղծել կենսունակ պետությունԼիլիթ Գալստյան. իմ նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել երկրում իրական փոփոխությունների և ստեղծել կենսունակ պետություն
COP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվիCOP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվի
Չինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում էՉինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում է
Սիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամասՍիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամաս
Վիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինՎիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Ոստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ովՈստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ով
«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրՀայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
Փոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում էՓոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում է
Հայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականինՀայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականին
Փաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարանՓաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարան
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ  ժամանել է ՀայաստանԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ ժամանել է Հայաստան
Օգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաքՕգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաք
Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակըԹուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը
Ընդդիմադիր. Հայաստանի գործող ռեժիմը հետապնդում է այն գործիչներին և կառույցներին, որոնք զբաղվում են ազգային հարցերովԸնդդիմադիր. Հայաստանի գործող ռեժիմը հետապնդում է այն գործիչներին և կառույցներին, որոնք զբաղվում են ազգային հարցերով
Նարեկ Կարապետյան. Մենք չենք ուզում երկրում նման անարխիկ իրավիճակ, երբ պետության ղեկավարը զբաղված է ամեն ինչով, բացի իր անմիջական պարտականություններիցՆարեկ Կարապետյան. Մենք չենք ուզում երկրում նման անարխիկ իրավիճակ, երբ պետության ղեկավարը զբաղված է ամեն ինչով, բացի իր անմիջական պարտականություններից
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել «Վարչաֆեստ» մրցույթին և փառատոնինՆիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել «Վարչաֆեստ» մրցույթին և փառատոնին
"Ուժեղ Հայաստանը" և Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրները
"Հայաստան" խմբակցության ղեկավարը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր
Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է "Ավրորա" մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմում
Սուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներինՍուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներին
Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն էԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է
ԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակովԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակով
Քոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղինՔոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղին
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունըՎրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունը
Միլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBank
Հայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափՀայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափ
Հայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունիՀայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասին
Հայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձըՀայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձը
Ազգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըԱզգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ավարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունըԱվարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետՎարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետ
Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։
Ազգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցըԱզգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական համագործակցությունըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական համագործակցությունը
Երևանը կհյուրընկալի 2026 թվականի «Հայրենասիրական օրերը»Երևանը կհյուրընկալի 2026 թվականի «Հայրենասիրական օրերը»
ՀՀ դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի մասնաճյուղի նախկին ղեկավարի գույքը բռնագանձել պետության օգտինՀՀ դատախազությունը պահանջում է Պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի մասնաճյուղի նախկին ղեկավարի գույքը բռնագանձել պետության օգտին
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար. Կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետումՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար. Կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետում
Հնդկաստանի պաշտպանության նախարարը  գտնվում է ՀայաստանումՀնդկաստանի պաշտպանության նախարարը գտնվում է Հայաստանում
Հայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնՀայաստանում ընդլայնում են միջուկային բժշկության հնարավորությունները. Փաշինյանն այցելել է Միջուկային բժշկության ազգային կենտրոն
Պաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներըՊաշտպանության նախարարությունում քննարկել են բանակում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Ուկրաինան քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հնարավորությունները
2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո2026թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնըՀայաստանի բնակչությունը գերազանցել է 3.1 միլիոնը
2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 281 երեխա
Կիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարներըԿիևում քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորությունները
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամՆոր նմուշի կենսաչափական անձնագիրը Հայաստանի քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ
Սևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանըՍևանա լճի ափամերձ հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունը Դավիթ Ղազինյանին առաջադրել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակըՀայաստանն ու Արգենտինան նշում են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցիԸնդհանուր առմամբ՝ Հայաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 40 հազար արցախցի
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար