Arminfo.info


 Ուրբաթ, 30 Օգոստոսի 2019 18:38
Նաիրա Բադալյան

Կոռուպցիայի դեմ պայքարի կնետվեն Հակակոռուպցիոն կոմիտեի, համանուն մասնագիտացված դատարանների և ՀՀ գլխավոր դատախազության ուժերը

Կոռուպցիայի դեմ պայքարի կնետվեն Հակակոռուպցիոն կոմիտեի, համանուն մասնագիտացված դատարանների և ՀՀ գլխավոր դատախազության ուժերը

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն  քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, պետական գերատեսչությունների և շահագրգիռ կառույցների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

Ողջունելով խորհրդի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ մինչ բուն օրակարգին անցնելը մի քանի շեշտադրում է ցանկանում անել։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն իր խոսքում, մասնավորապես,  նշել է. «Կարծում եմ՝ ակնհայտ է բոլորին, որ Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ ամբողջական պայքար մղելու քաղաքական կամք ունի, այս հարցում հետևողական է և շարունակելու է լինել հետևողական: Ընդ որում, երբ մենք ասում ենք, որ Հայաստանից կարողացել ենք արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, ըստ էության, այս արձանագրումը երևում է նաև հանրության արձագանքից, որովհետև այս փաստաթղթերում ես տեսա նաև տվյալ, որ մայիսին տեղի ունեցած հարցումներով՝ Հայաստանի քաղաքացիների ավելի քան 84 տոկոսն արձանագրել է, որ ինքը ականատես չի եղել, այսինքն՝ չի առնչվել կոռուպցիայի  դեպքերի, ինչն, իհարկե, շատ կարևոր արձանագրում է: Բայց ուզում եմ նաև արձանագրել, որ այս ընթացքում, վերջին մեկ տարվա ընթացքում մենք կոռուպցիայի դեմ պայքարի առումով ունենք նաև որոշակի ինստիտուցիոնալ խնդիրներ և բարդություններ՝ այն առումով, որ կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունները, քննությունները և առավել ևս կոռուպցիայի արդյունքում հասցված վնասի վերականգնումները չեն ընթանում այն ծավալներով և մասշտաբներով, ինչը մենք, բոլորս և հանրությունն իրավունք ունի ակնկալել: Այստեղ առկա են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ, և այդ խնդիրներից ոչ երկրորդական տեղ են զբաղեցնում ինստիտուցիոնալ խնդիրները: Այդ ինստիտուցիոնալ խնդիրների մի մասը նկատելի է առաջին հայացքից, երկրորդ մասը նկատելի չէ առաջին հայացքից: Եվ կարծում եմ, որ մենք հենց այս առումով պետք է շատ հետևողական գտնվենք, որպեսզի ընթացիկ պայքարը  կոռուպցիայի դեմ ուժեղացնենք՝ որոշակի ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի հիմնմամբ, նոր կառուցակարգերի ստեղծմամբ: Հիմա՝ այս ընթացքում, մենք բավական ծավալուն և հիմա արդեն կարող ենք ասել, որ որակյալ աշխատանք ենք արել՝ կողմնորոշվելու մեր հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունների մեջ և արձանագրելու, թե մենք ինչպես ենք պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարի հետագա ինստիտուցիոնալ զարգացումը: Քաղաքական արձանագրումը, որ կարևոր է այսօր, այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր  կառավարությունը լինելու է հետևողական, և այստեղ կոմպրոմիսները բացառվում են: Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ձևավորվի և ձևակերպվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն, և սա այն քաղաքական նպատակն է, որ մենք պատրաստվում ենք իրագործել: Իհարկե, այսօր մենք քննարկելու ենք հակակոռուպցիոն ռազմավարությունը, միջոցառումների ծրագիրը։ Սա դեռ կառավարության որոշում պետք է դառնա, պետք է շրջանառվի, բայց կարծում ենք, որ արդեն նույնիսկ առկա է մի փաստաթուղթ, որի հենքի վրա կարող ենք շատ լուրջ և կոնկրետ աշխատանք իրականացնել»։

 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացված մրցույթի արդյունքները և նշել, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ հնարավորինս ներառական մասնակցություն ապահովելու համար: Քննարկվել է նաև Խորհրդի կազմում գործարար ոլորտը ներկայացնող ՀԿ-ների  ներգրավման հարցը: Վարչապետը կարևորել է գործարար շրջանակները ներկայացնող ՀԿ-ների ներգրավումը Խորհրդի կազմում և համապատասխան հանձնարարական տվել Արդարադատության նախարարին:

 

Նիստի օրակարգի շրջանակում Արդարադատության նախարարը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի լրամշակված նախագիծը: Նախարարի խոսքով՝ փաստաթղթի շուրջ լայն հանրային քննարկումներ են եղել Երևանում և բոլոր մարզերում, և ռազմավարության լրամշակված տարբերակը ներառում է այնպիսի կարևոր տարրեր, ինչպիսիք են միջոցառումների ծրագրի իրականացման համակարգումը, մշտադիտարկումը, հսկողությունը և դրա վերաբերյալ հանրային հաղորդակցությունը, ինչպես նաև ԵՄ փորձագետների աջակցությամբ ծախսերի վերլուծությունը և ֆինանսական գնահատականը։ Ռազմավարության հիմնական վերստուգիչ ցուցանիշը Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի փոփոխությունն է՝ այն 35-ից 55-ի հասցնելը:

 

Ռ. Բադասյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական ուղղություններին՝ ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում, հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում և այդ ուղղություններով նախատեսվող քայլերին:

 

Մասնավորապես, Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման համատեքստում նախատեսվում է Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների և Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ստեղծում: Կոռուպցիայի կանխարգելման առանցքային ուղղություններն են՝ հայտարարագրման համակարգի բարեփոխումը, ծախսերի հայտարարագրումը, ոլորտային ռիսկերի վերհանումը, միջոցառումների ծրագրի մշակումը, բարեվարքության ամրապնդումը և վարչարարության պարզեցման նպատակով էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրումը: Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով Ռազմավարությամբ նախատեսվում է կոռուպցիոն հանցագործությունների ցանկի սահմանում Քրեական օրենսգրքով, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության նախատեսում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի մշակում, կոռուպցիոն հանցագործությունների քննության մեթոդիկայի մշակում և կիրառում, բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծում: Իսկ 4-րդ ուղղության՝ հանրային կրթության և իրազեկման նպատակով նախատեսվում է հակակոռուպցիոն կրթության իրականացում ավագ դպրոցներում և բուհերում, վերապատրաստումների իրականացում, ինչպես նաև հանրային իրազեկման տարեկան արշավի ծրագրի մշակում և իրականացում:

 

Գործընթացը համակարգող մարմինը լինելու  է Արդարադատության նախարարությունը, ընդհանուր կարիքների նախնական ֆինանսական գնահատականը կազմում է 16,528,044,400 ՀՀ դրամ:

 

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել է Ռազմավարությունում ներառված թեմաներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, արծարծվել են հայտարարագրման համակարգի բարեփոխումներին, հայտարարագրման ենթակա պաշտոնատար անձանց շրջանակին, ինստիտուցիոնալ համակարգի գործունեությանը և անկախության երաշխիքներին, մասնագիտացված դատարանների գործունեությանը, դատավորների կարողությունների ապահովմանը, նյութական և սոցիալական անհրաժեշտ երաշխիքների ձևավորմանը, մասնագիտական վերապատրաստմանը, ընդհանուր առմամբ հակակոռուպցիոն մարմինների հաշվետվողականությանն առնչվող և այլ հարցեր:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով մտքերի փոխանակությունը, կարևորել է շահագրգիռ քննարկումները, որոնք նպաստում են  Հակակոռուպցիոն ռազմավարության  և դրա իրականացման միջոցառումների ծրագրի ամբողջական և համապարփակ տարբերակի մշակմանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ քննարկումների արդյունքում բոլոր դիտողությունները լսվել են, հնարավորները՝ ներառվել, այժմ պետք է հնարավորինս արագ հաստատել փաստաթուղթը և անցնել իրագործման փուլին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպըԱԺ փոխխոսնակը մեկնաբանել է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպը
ՀՀ վարչապետը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանինՀՀ վարչապետը հրաժեշտ է տվել Հնդկաստանի դեսպանին
Վարչապետ․ այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվՎարչապետ․ այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվ
"Միասնության թևեր". շարունակում ենք ընտրությունների արդյունքների բողոքարկման ոդիսականը. բողոք է ներկայացվել է Վճռաբեկ դատարան
Սեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ ԿԸՀՍեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ․ ԿԸՀ
"Ուժեղ Հայաստանը" լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ իր անհամաձայնությունը հայտնելով Դավիթ Ղազինյանին ձայնի իրավունքից զրկած փոխխոսնակի որոշմանը
Հայաստանը և Գերմանիան հանդես են եկել երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտինՀայաստանը և Գերմանիան հանդես են եկել երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտին
Հայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանն ու Հնդկաստանը հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
Դիլիջանում բացվել է տեքստիլ արվեստի եզակի միջազգային ցուցահանդեսԴիլիջանում բացվել է տեքստիլ արվեստի եզակի միջազգային ցուցահանդես
CCAF-ի համանախագահ․  Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար Սփյուռքի թուլացումը նշանակում է Հայաստանի թուլացումCCAF-ի համանախագահ․  Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար Սփյուռքի թուլացումը նշանակում է Հայաստանի թուլացում
ԱԺ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվելԱԺ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել
Նարեկ Կարապետյան. Հայաստանը պետք է լինի եվրոպական ստանդարտներով ապրող երկիր, բայց․․․Նարեկ Կարապետյան. Հայաստանը պետք է լինի եվրոպական ստանդարտներով ապրող երկիր, բայց․․․
Իշխան Սաղաթելյան. Հայաստանի չորրորդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ շինարարը՝ ԱդրբեջանըԻշխան Սաղաթելյան. Հայաստանի չորրորդ հանրապետության ճարտարապետը Թուրքիան է, իսկ շինարարը՝ Ադրբեջանը
Ավարտվել է Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԱվարտվել է Լոռու մարզում ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
Ընդդիմադիր․ ԵՄ հետ ոչ մի ինտեգրում գոյություն չունիԸնդդիմադիր․ ԵՄ հետ ոչ մի ինտեգրում գոյություն չունի
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի ԱԽ քարտուղարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն երկրի քաղբանտարկյալներիՔաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ ի պաշտպանություն երկրի քաղբանտարկյալների
Պատգամավոր. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ամրագրված է օրենքովՊատգամավոր. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը ամրագրված է օրենքով
Ռուսաստանցի Դմիտրի Շիգաևը, ով ձերբակալվել էր Հայաստանում՝ ՌԴ հարցման հիման վրա, օգոստոսի 20-ին կազատվի «Արմավիր» ուղղիչ հիմնարկիցՌուսաստանցի Դմիտրի Շիգաևը, ով ձերբակալվել էր Հայաստանում՝ ՌԴ հարցման հիման վրա, օգոստոսի 20-ին կազատվի «Արմավիր» ուղղիչ հիմնարկից
Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն էՑուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է
ՆԳՆ. Հայաստանում վարորդական դպրոցներում պարտադիր վարորդական ուսուցում կներդնենՆԳՆ. Հայաստանում վարորդական դպրոցներում պարտադիր վարորդական ուսուցում կներդնեն
Արեգնազ Մանուկյանը թույլտվություն է ստացել հանդիպելու իր դուստրերի հետ, ըստ նրա փաստաբանի։Արեգնազ Մանուկյանը թույլտվություն է ստացել հանդիպելու իր դուստրերի հետ, ըստ նրա փաստաբանի։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և ամերիկացի խորհրդարանականը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներըՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և ամերիկացի խորհրդարանականը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները
Եվրոպական հետազոտական համալսարանի ամբիոնի վարիչը կաշառք է պահանջել՝ քաղաքացու համալսարան անարգել ընդունվելն ապահովելու համարԵվրոպական հետազոտական համալսարանի ամբիոնի վարիչը կաշառք է պահանջել՝ քաղաքացու համալսարան անարգել ընդունվելն ապահովելու համար
« Ուժեղ  Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարները չեն մտադիր ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։« Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարները չեն մտադիր ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։
Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են հանցավոր խումբ, որը էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով գողանում էր քաղաքացիների ֆինանսական միջոցներըՀայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են հանցավոր խումբ, որը էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով գողանում էր քաղաքացիների ֆինանսական միջոցները
Քաղաքագետ. հույսով լի անորոշությունը հիմնարարորեն տարբերվում է անհույսությամբ լի անորոշությունիցՔաղաքագետ. հույսով լի անորոշությունը հիմնարարորեն տարբերվում է անհույսությամբ լի անորոշությունից
Դավիթ Բաբայան Բաքվի բանտերից. Չնայած մենք այստեղ նստած ենք, մենք ծնկի չենք իջել։Դավիթ Բաբայան Բաքվի բանտերից. Չնայած մենք այստեղ նստած ենք, մենք ծնկի չենք իջել։
Փորձագետ. Իսրայելը հարված է հասցրել Թուրքիայի նկրտումներին ՍիրիայումՓորձագետ. Իսրայելը հարված է հասցրել Թուրքիայի նկրտումներին Սիրիայում
Արդարադատության նախարար. Հայաստանը բարձր է գնահատում Երևանի և Վաշինգտոնի միջև հաստատված համագործակցության մակարդակըԱրդարադատության նախարար. Հայաստանը բարձր է գնահատում Երևանի և Վաշինգտոնի միջև հաստատված համագործակցության մակարդակը
Զախարովան անլուրջ մեկնաբանություն արեց այն փաստի վերաբերյալ, որ երեք ռուս լրագրողներ հետախուզման մեջ են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների կողմիցԶախարովան անլուրջ մեկնաբանություն արեց այն փաստի վերաբերյալ, որ երեք ռուս լրագրողներ հետախուզման մեջ են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների կողմից
Մեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլը
Գառնիկ Դանիելյանը կոչ է արել բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին միանալ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի ակցիային՝ Երևանում ԵՄ ներկայացուցչության մոտԳառնիկ Դանիելյանը կոչ է արել բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին միանալ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի ակցիային՝ Երևանում ԵՄ ներկայացուցչության մոտ
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունն Արեգա Հովսեփյանին առաջադրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասինՀայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին
Խորհրդարանի նիստում քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցըԽորհրդարանի նիստում քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
Հայաստանի սահմաններին ներդրվում է Հայաստանի սահմաններին ներդրվում է "էլեկտրոնային դարպասի" համակարգ
Ծառուկյանի ընկերությունը ևս մեկ հայց է ներկայացրել դատարանԾառուկյանի ընկերությունը ևս մեկ հայց է ներկայացրել դատարան
EEAS զեկույց. Հայաստանում պահպանվում է քրեական գործընթացներում նախնական կալանքի լայն կիրառումըEEAS զեկույց. Հայաստանում պահպանվում է քրեական գործընթացներում նախնական կալանքի լայն կիրառումը
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ գործը կուղարկվի դատարանԱնդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ գործը կուղարկվի դատարան
Հայաստանն ու ԱՄՆ-ը գոհունակություն են հայտնել համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկայի կապակցությամբՀայաստանն ու ԱՄՆ-ը գոհունակություն են հայտնել համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկայի կապակցությամբ
Կամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական և սերտ համագործակցության հարաբերությունները. Հուն ՄանեթԿամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական և սերտ համագործակցության հարաբերությունները. Հուն Մանեթ
ՀՀ վարչապետն ընդգծում է հայ-ամերիկյան հագեցած օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունըՀՀ վարչապետն ընդգծում է հայ-ամերիկյան հագեցած օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունը
Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ․ օմբուդսմենՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ․ օմբուդսմեն
Բաքվի իշխանությունների հերթական հիստերիան. Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆԲաքվի իշխանությունների հերթական հիստերիան. Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Լիլիթ Գալստյան. իմ նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել երկրում իրական փոփոխությունների և ստեղծել կենսունակ պետությունԼիլիթ Գալստյան. իմ նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել երկրում իրական փոփոխությունների և ստեղծել կենսունակ պետություն
COP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվիCOP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվի
Չինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում էՉինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում է
Սիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամասՍիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամաս
Վիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինՎիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Ոստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ովՈստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ով
«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրՀայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
Փոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում էՓոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում է
Հայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականինՀայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականին
Փաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարանՓաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարան
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ  ժամանել է ՀայաստանԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ ժամանել է Հայաստան
Օգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաքՕգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաք
Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակըԹուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը
Ընդդիմադիր. Հայաստանի գործող ռեժիմը հետապնդում է այն գործիչներին և կառույցներին, որոնք զբաղվում են ազգային հարցերովԸնդդիմադիր. Հայաստանի գործող ռեժիմը հետապնդում է այն գործիչներին և կառույցներին, որոնք զբաղվում են ազգային հարցերով
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար