


Արմինֆո.Նոյեմբերի 6-ին Ազատության հրապարակում «Հանուն ազգային արժեքներիե նախաձեռնությունը կիրականացնի հանրային հավաք` ընդդեմ ԼԳԲՏ միջազգային ֆորումի անցկացման և Հայաստանում այլասերվածության քարոզչության:
ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության համաձայն՝ հավաքի նպատակն է ժողովրդի ձայնը լսելի դարձնել և ներկայացնել արատավոր երևույթի հետ կապված վտանգները: Հավաքը կուղեկցվի ազգային երգերի ու պարերի կատարումներով, ելույթ կունենան նախաձեռնության անդամները, խնդրով մտահոգված անձիք: Հավաքի ավարտին տեղի կունենա երթ, որի ընթացքում մասնակիցները ցուցապաստառներով և կրոնական խորհրդանիշներով կքայլեն դեպի Մաշտոցի պողոտա-Մատենադարան, ապա` Ֆրանսիայի հրապարակից դեպի Բաղրամյան 26:
<Հայաստանի Հանրապետությունում ազգային-հոգևոր և ավանդական ընտանեկան արժեքների դեմ իրականացվող գործընթացները մտել են վճռորոշ փուլ՝ վերածվելով այլևս ազգային սպառնալիքի։ Ուստի, կոչ ենք անում բոլոր հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին միանալ «Հանուն ազգային արժեքներիե նախաձեռնությանը՝ պահպանելու և պաշտպանելու ազգային նկարագիրն ու ինքնությունը, բարոյականությունը և արժանապատվությունը հանուն հայ ազգի ու մեր Սուրբ Հայրենիքի հարատևության>,- նշվում է հաղորդագրության մեջ:
14:00-ին Ազատության հրապարակումկմեկնարկի ստորագրահավաք` նոյեմբերի 15-18-ը Հայաստանում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ «քրիստոնյաներիե ֆորումի չեղարկման և անչափահասների շրջանում սեռական բնույթի քարոզչությունն արգելող օրինագծի ընդունման պահանջով,
15:00- 16:30-ը կլինեն ազգային երգերի ու պարերի կատարումներ, 16:30-17:30-ը տեղի կունանա հանրահավաք, 17:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի երթը:
Ֆորումի անցկացման դեմ արդեն հանդես են եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, հասարակական-քաղաքական տարբեր կազմակերպություններ:



