


Արմինֆո. Մարդիկ պետք է սովորեն իրենց սխալները շտկել, այլ ոչ թե վերագրել ուրիշներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք իրենք չեն նպաստել ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխման և լրացման նախագծի ձախողմանը:
Ըստ Ռուստամյանի, եթե ինչ-որ բան չի ստացվում, ընդ ուորկ`երկու անգամ, ուրեմն կան որոշ սխալներ, հետևաբար` չկա կոնսենսուս: «Հիմնական խնդիրը մի կողմ թողնելով, նրանք զբաղվում են երկրորդական խնդիրներով: Ինչ սաբոտաժ, եթե մեր խմբակցության 7 անդամներից 5-ը քվեարկել է «կողմ»: Պարզ է, որ սաբոտաժի մեղադրանքն անիմաստ է», - ասել է Ռուստամյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշել է, որ եթե իրենց խմբակցությունից 2 պատգամավոր չի եկել, ուրեմն ունեցել են անձնական պատճառներ, դրանց պատճառների մասին պետք է հարցրել նրանց: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ չի կարող կապվել նրանց հետ, սակայն, ինչպես նշել է Ռուստամյանը, նրանցից մեկը վերջին անգամ քվեարկել էր «կողմ»:
Պատասխանելով հարցին, թե արդյոք բացակայող պատգամավորները պատասխանատու կլինեն իրենց բացակայության համար, Ռուստամյանը պատասխանել է. «Մենք կտեսնենք, թե ինչ անձնական խնդիրներ են նրանք ունեցել, հարգել են, թե ոչ, և դրա հիման վրա կկատարենք որոշում», - եզրափակել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Նշենք. որ ԸՕ բարեփոխումների նախագիծը կրկին ձախողվեց խորհրդարանում:



