Arminfo.info


 Երկուշաբթի, 22 Հոկտեմբերի 2018 12:00
Նաիրա Բադալյան

Նիկոլ Փաշինյանը` լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներին. Ես պատիվ ունեմ այսօր ասելու, որ Հայաստանում այլևս տնտեսական մենաշնորհներ չկան

Նիկոլ Փաշինյանը` լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներին. Ես պատիվ ունեմ այսօր ասելու, որ Հայաստանում այլևս տնտեսական մենաշնորհներ չկան

Արմինֆո. Լիբանան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ողջունելով հանդիպման մասնակիցներին` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է.

 

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվելը և ձեզ հետ նման շփման հնարավորություն ունենալը: Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետև այս ողջ ընթացքում մենք զգացել ենք ձեր ջերմությունը և աջակցությունը: Դա մեզ համար շատ կարևոր է եղել և մեծ ուժ է տվել,  որպեսզի կարողանանք ամուր մնալ այն պահերին, երբ թվում էր` սասանվելն անխուսափելի է:  Մենք մեզ հաշիվ ենք տվել այս ողջ ընթացքում և շարունակում ենք նույն կերպ ընկալել իրավիճակը, որ այն փոփոխությունները, որ մենք ստանձնեցինք և այն կարգավիճակը, որ այսօր ունենք, մեծ պատասխանատվություն և պատիվ է մեզ համար ոչ միայն Հայաստանի ժողովրդի, այլև ողջ հայության առաջ: Ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ այդ պատասխանատվությունը մենք լիարժեք պատրաստ ենք կրել, և դա այսօր ևս մեկ անգամ հաստատվեց. իսկապես շատ պատվաբեր է աջակցության խոսքեր լսել մեր ավանդական կուսակցություններից, կազմակերպություններից, մեր բոլոր հայրենակիցներից: Ուզում եմ երկու բառով ասել, թե ինչ ենք ուզում անել, և որոնք են այն առանցքային փոփոխությունները, որ պիտի տեղի ունենան կամ տեղի են ունենում Հայաստանում:

 

Առաջինը և ամենակարևորը ժողովրդավարությունն է, որը մեզ համար ուղղակի տեսական դրույթ չէ. շատ կարևոր է ժողովրդավարության անհատական ընկալումը: Կարելի է  շատ քննարկել, թե ինչն էր պատճառը, որ, այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքացիները ոտքի կանգնեցին և որոշեցին իրականացնել այդ փոփոխությունները, կարելի է բերել տնտեսական, սոցիալական, իրավական պատճառներ:

 

Բայց կարծում եմ, որ Հայաստանի ժողովրդի և քաղաքացիների ամենամեծ պահանջը հարգված լինելն էր սեփական երկրում և արհամարհված չլինելը: Սա ամենակարևորն էր, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանում ապրող մարդիկ, Հայաստանի ժողովուրդը պահանջում են իշխանություններից և պահանջելու են ցանկացած իշխանությունից, որովհետև հատկապես մենք` հայերս, ինքնասիրության առանձնահատուկ զգացում ունենք, և ժողովրդի ակնկալած հարգանքն իշխանությունից ամենակարևոր գործոնն է, որ բերեց փոփոխությունների:

 

Մեր ամենակարևոր առաքելությունը համարում եմ, որ ՀՀ-ում ժողովուրդն իրեն հարգված զգա, և ընդհանրապես հայ ժողովուրդը վստահի ինքն իրեն, իր ուժերին, ինքնավստահություն ձեռք բերի, որ մեզ համար չկան անլուծելի խնդիրներ: Պարզապես պետք է կարողանանք համախմբել մեր համազգային ներուժը, ձևակերպել և հստակեցնել մեր համազգային օրակարգը և յուրաքանչուրս մեր տեղում, մեր չափով մեր ջանքը բերենք այդ օրակարգի իրականացմանը: Այդ առումով եմ շատ կարևոր համարում ժողովրդավարության հաստատումը Հայաստանում:

 

Նախկինում որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ մի քանի անգամ ասել եմ, հիմա ցանկանում եմ ՀՀ վարչապետի կարգավիճակում կրկնել. մենք հիմա ունենք ժողովրդի վստահությունը, ներկայացնում ենք ՀՀ-ն` լինելով ՀՀ իշխանություն և երբ հասնենք որոշակի ազատությունների, մարդկանց իրավունքների պաշտպանության և պահպանության, անկախ դատական համակարգ ստեղծենք, տնտեսական, քաղաքական հաջողությունների, այս պարագայում ես ավարտված չեմ համարի հեղափոխության առաքելությունը և մեր առաքելությունը: Ինձ համար, իմ և մեր քաղաքական թիմի ընկալմամբ մեր առաքելությունը իրականացված կարող ենք համարել, որ երբ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններով հասնենք իշխանության, կամ հասել ենք իշխանության ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, այնպես էլ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ կարողանանք հեռանալ իշխանությունից: Սա շատ կարևոր դրույթ է, որովհետև, ի վերջո, կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդն իմանա և հստակ գիտակցի, որ ոչ թե իշխանությունն է  որոշում, թե ինչպիսի ընտրություն կատարի ինքը, այլ ժողովուրդն է որոշում, թե ինչպիսի իշխանություն ձևավորվի Հայաստանում:

 

Այս առումով մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանում ընտրական ինստիտուտի վերականգնումը մեր ամենակարևոր առաքելությունն է, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի  պետք է վստահ լինի, որ իր ձայնով կարողանում է որոշում կայացնել իշխանության կերպարի շրջանակի և անհատների վերաբերյալ: Մնացածը բխում են սրանից և ծառայում են սրան:

 

Դուք տեղյակ եք, որ երկար տարիներ Հայաստանում հաստատված էին տնտեսական մենաշնորհներ: Ես պատիվ ունեմ այսօր ասելու, որ Հայաստանում այլևս տնտեսական մենաշնորհներ չկան, Հայաստանում երկար տարիներ գործում էր հստակ համակարգված կոռուպցիոն մեխանիզմ, պատիվ ունեմ ասելու, որ Հայաստանում այսօր կոռուպցիա չկա: Իհարկե, դեռ կան բազմաթիվ չինովնիկներ, ովքեր 20 տարի և ավելի աշխատել են այդ նույն տրամանաբանությամբ և հիմա սողանքներ են փնտրում այդ մեխանիզմները կրկին վերականգնելու համար, բայց մենք նրանց այդ հնարավորությունը, իհարկե, չենք տա, և սա սկզբունքային հարց է մեզ համար:

 

Ինձ համար ամենակարևոր սկզբունքը հետևյալն է. պետք է բացառվի իշխանության կիրառումը որպես սեփականության, հարստության կամ նյութական միջոցների ձեռքբերման մեխանիզմ: Ես այս հարցում շատ սկզբունքային եմ և սկզբունքային եմ լինելու: Իմ պատկերացմամբ` մեր իշխանության մեջ տեղ չպետք է ունենան մարդիկ, ովքեր իշխանությունը կիրառում են որպես սեփականություն ձեռք բերելու միջոց: Ընդհանրապես ով ուզում է սեփականություն ձեռք բերել, ունենալ, դա օրինական և հասկանալի ձգտում է, եթե մարդը զբաղված չէ իշխանական գործունեությամբ կամ ընդհանրապես քաղաքականությամբ, որովհետև քաղաքականությունը պետք է դադարի լինել սեփականությունը պահպանելու միջոց, բիզնեսմեն դառնալու կամ բիզնեսը պահպանելու միջոց:

 

Ցավոք, չեմ կարող պնդել, որ այսօր այս ուղերձը շատ հստակ ընկալված է ՀՀ-ում բոլորի կողմից, և չեմ կարող բացառել, որ այս միտումը դեռևս կարող է շարունակվել, և նույնիսկ լինեն նոր դրսևորումներ, բայց կարող եմ վստահաբար ասել, որ մենք  հետևողական դրա դեմ պայքարելու ենք, և այս երևույթը պետք է շատ հստակ Հայաստանի իրականությունից բացառվի: Այստեղ կան խնդիրներ սահմանների, մեթոդների մասին, որպեսզի դրանք ոչ թե հայտարարություններով լուծվեն, այլ լինեն ինստիտուցիոնալ մեխանիզմներ, որոնք հանրությանը թույլ կտան այդ ամենը վերահսկել և իշխանությանը մշտական վերահսկողության տակ պահել: Հաջորդը թափանցիկության սկզբունքն է, որ իշխանությունը պետք է կարողանա աշխատել թափանցիկ և հաշվետու լինել ժողովրդի առաջ:

 

Մեզ համար, ի վերջո, ամենակարևորը մեր պետականության ուժեղացումը և հզորացումն է հանուն մեր համազգային նպատակների իրագործման: Պետք է արձանագրենք, որ պետականության ուժեղացումը կարող է հենված լինել ժողովրդի ուժեղացման վրա, որովհետև շատ թյուր տեսակետներ կան, թե կարելի է  ունենալ ոչ այդքան ուժեղ ժողովուրդ և ունենալ ուժեղ պետականություն: Այդպիսի բան չի կարող լինել: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ՀՀ-ում իրեն զգա իրավատեր, սեփականատեր, անձեռնմխելի իր բոլոր օրինական շահերի մեջ, և վստահաբար կարող եմ ասել, որ մենք շատ հստակ քայլերով գնում ենք այդ ուղությամբ: Դա չի նշանակում, որ այդ ճանապարհին չկան և չեն լինելու դժվարություններ, բայց համոզված եմ, որ մեզ համար գոյություն չունեն անհաղթահարելի դժվարություններ: Մեզ ասելով` նկատի ունեմ մեր ժողովուրդին, որովհետև մեր ժողովուրդը հազարամյակների միջով անցել է, ցեղասպանության միջով անցել է, բազում արհավիրքների միջով անցել է, և ահա մենք կանգնած ենք 21-րդ դարում մենք ունենք պետականություն, որի գոյության 27-րդ տարում մենք կարողացանք իրականացնել մի բան, որն աննախադեպ է ընդհանրապես մարդկության պատմության համար: Մենք կարողացանք դա անել, մի բան, որ Հայաստանի ժողովրդի և ընդհանրապես հայության 99 տոկոսը համարում էր անհնար, ոչ թե չէր ցանկանում, այլ անհնար էր համարում: Մի մասը մտահոգություն ուներ, որ այդ ճանապարհը կարող է բերել ցնցումների, և մենք անխուսափելի կորուստներ կունենանք, բայց քայլ առ քայլ, րոպե առ  րոպե մենք զգացինք մեր բոլոր հայրենակիցների աջակցությունը, և ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ հայության 99, եթե ոչ 100 տոկոսն արձանագրեց իր աջակցությունը տեղի ունեցող գործընթացին: Սա իսկապես համաժողովրդական հեղափոխություն է` համաժողովրդական ոչ միայն հայաստանյան, այլև հայության մասշտաբով:

 

Ես ուզում եմ ձեզ շնորհավորել բոլորիս իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության կապակցությամբ, որովհետև հույս ունեմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իրեն հաղթանակած է զգում այդ հեղափոխության բերումով, և ես ձեզ շնորհավորում եմ ձեր հաղթանակի կապակցությամբ: Շնորհակալություն»:

 

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Հայաստանի զարգացմանը, Հայաստան-Սփյուռք կապերի սերտացմանը, ոլորտային բարեփոխումներին, ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին, հայրենադարձությանը, պետություն-եկեղեցի համագործակցությանը և այլն:

 

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեզ համար կարևոր է, որ, ի վերջո, այս փուլում այն բոլոր թնջուկները, որ եղել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, լուծվեն: Որևէ կասկած չկա, որ հայությունը պետք է մասնակցություն ունենա Հայաստանում պետականաշինության գործին, բայց մենք պետք է համախմբման ավելի բարձր` ինստիտուցիոնալ մակարդակով դա իրականացնենք: Սփյուռքը և Հայաստանն այսօր միասնական են հեղափոխության արդյունքում ձևավորված այս դրական վերաբերմունքի առումով, որը պետք է բյուրեղացնենք և կոնկրետ արդյունքներ արձանագրենք»: Վարչապետի  պաշտոնակատարն անդրադարձել է նաև Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեությանը` կոչ անելով վստահությամբ վերաբերվել կառույցի աշխատանքներին և օժանդակել հիմնադրամին գործունեության թափանցիկության, միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներում: «Շատ կարևոր է գումարների ծախսման մեխանիզմը, որովհետև թափանցիկությունն ամենակարևորն է: Շատ կարևոր է վստահության զգացումը, և հույս ունեմ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կհիմնվեն առաջին հերթին վստահության վրա», - ընդգծել է նա:

 

Ինչ վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության զարգացման հեռանկարներին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Ժողովրդավարությունը ՀՀ-ում այլընտրանք չունի, և ես բացառում եմ, որ ՀՀ-ում մեր կառավարության օրոք որևէ ընտրություն կեղծվի: Հայաստանում մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, որքան այսօր, Հայաստանում տնտեսական և քաղաքական գործունեությունը, արտահայտվելու հնարավորությունը երբեք այնքան ազատ չեն եղել, որքան այսօր: Հայաստանի կառավարությունն այսօր ունի ժողովրդի շատ մեծ աջակցությունը, որն աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ, և եթե կա դոմինանտություն, դա ժողովրդի դոմինանտությունն է», - ասել է Ն. Փաշինյանը` համոզմունք հայտնելով, որ  Հայաստանը շարունակելու է վստահորեն առաջ ընթանալ ժողովրդավարական ճանապարհով:

 

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման տեսլականը` նշելով, որ ՀՀ տնտեսությունը հիմնված է հանքարդյունաբերության, գյուղատնտեսության և խաղադրույքների արդյունաբերության վրա. այդ կառուցվածքը պետք է փոխել, և կառավարությունը նպատակադրվել է Հայաստանն ագրարային երկրից դարձնել տեխնոլոգիական երկիր: «Ակնկալում ենք ներդրումներ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնագավառում: Բայց ընդհանուր առմամբ Հայաստանը պետք է լինի արտադրական երկիր. մեծ հեռանկարներ ունեն ադամանդագործությունը, ոսկերչությունը, թեթև արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, տեխնոլոգիական գյուղատնտեսությունը և այս ամենը տեղավորվում է էկո` կանաչ Հայաստանի գաղափարի ներքո», - նշել է վարչապետի պաշտոնակատարը` կարևորելով ՀՀ տնտեսության կառուցվածքային բարեփոխման և զարգացման գործում սփյուռքահայ մասնագետների ներգրավումը: Նա նաև մանրամասներ է ներկայացրել ներդրումային միջավայրի բարելավման և հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ:

 

Հանդիպմանը հարց է հնչեցվել նաև համահայկական օրակարգի հարցերի, այդ թվում` Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համազգային օրակարգի հարցերը պետք է քննարկել միասնական ձևաչափով, որում ներգրավված կլինեն հայության ամենատարբեր շերտերը: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` վարչապետի պաշտոնակատարն ասել է. «Շատ հաճախ միջազգային հանրության ներկայացուցիչները կամ տարբեր բանակցությունների ժամանակ հարց են հնչեցնում ինձ` իսկ Հայաստանը պատրա՞ստ է փոխզիջումների: Այդ հարցին սովորաբար ես հետևյալ պատասխանն եմ տալիս` իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների: Ես չեմ համարում, թե Հայաստանը պետք է առաջինն այս հարցին պատասխանի, և, չգիտես ինչու, իմ` Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո զգում եմ, որ այդպիսի մի տրամաբանություն կա, որ չգիտեմ ով և որտեղ որոշել է, որ այդ հարցին  առաջինը պետք է պատասխանի Հայաստանը: Հայաստանը չի պատրաստվում այդ հարցին առաջինը պատասխանել: Առնվազն պատասխանը պետք է լինի սինխրոնացված` իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է փոխզիջումների: Սա մի հարց է, որի պատասխանը պետք է ձևակերպվի սինխրոն: Ես ասել եմ, որ մենք ցանկացած իրավիճակում լինելու ենք համարժեք, և Հայաստանը, ՀՀ կառավարությունը համարժեքության զգացումը երբեք չպիտի կորցնի: Ինչ վերաբերում է հարցի կարգավորման շրջանակին, ես դժվար եմ պատկերացնում հարցի կարգավորումն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման և հստակեցման: Սա մի իրողություն է, որ մենք մեր բոլոր ելույթներում ընդգծում ենք, որ Արցախի անվտանգությունը և կարգավիճակն ունեն անկյունաքարային նշանակություն կարգավորման համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետի պաշտոնակատարը, խոսելով Արցախի հարցի կարգավորման մեթոդաբանության մասին նշել է, որ մեր իրականության մեջ կա տարօրինակ ընկալում, որը երբեմն հնչեցվում է մամուլում և քաղաքական գործիչների հայտարարություններում. «Երբեմն այնպիսի երանգ է մտնում, որ տպավորություն է, որ որևէ մեկը մտածում է, թե Հայաստանում կարող է լինել կառավարություն, որ որոշի, որ ինքը թաքուն Արցախի հարցը լուծելու է: Վերջին քսան տարում անընդհատ դա շրջանառվում է: Որևէ իշխանություն, թեկուզ ամենավատ իշխանությունը վատ մտադրություններ ունեցող ինչպե՞ս է թաքուն լուծելու Ղարաբաղի հարցը: Ես ընդհանրապես առաջարկում եմ, որ մենք հրաժարվենք այդ դիսկուրսից: Մի անգամ ասել եմ և ընդ որում, դա ասում եմ նաև  բանակցությունների ընթացքում, որ եթե կլինի հարցի կարգավորման որևէ տարբերակ, որ ես ինքս  ինձ կկարողանամ համոզել, որ դա լավ տարբերակ է, ես կներկայացնեմ այն մեր ժողովրդին Հայաստանում և սփյուռքում, և ժողովուրդը կորոշի` ուզո՞ւմ է այդ տարբերակը, թե՞ ոչ: Ես առաջարկում եմ ընդհանրապես դավադրության տեսությունը Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում հանել, բացառել: Այդպիսի բան չի կարող լինել ի բնե, որովհետև հնարավոր չէ թաքուն լուծել այդ հարցը:

 

Եվ հաջորդը, ես խոսում եմ Հայաստանի և Սփյուռքի մասին, բայց ամենակարևոր, վճռական գործոնն Արցախի Հանրապետության իշխանության և Արցախի ժողովրդի դիրքորոշումն է այս հարցի վերաբերյալ: Եթե նույնիսկ Հայաստանը և Սփյուռքն ասեն, որ շատ լավ տարբերակ է, իսկ Արցախի ժողովուրդն ասի, որ վատ տարբերակ է, ուրեմն դա վատ տարբերակ է: Արցախի ժողովուրդն այդ խնդրի թիվ մեկ սեփականատերն է, և Արցախի ժողովրդի և Արցախի իշխանության կարծիքը վճռական է հարցի կարգավորման տեսակետից: Դա չի կարող նաև նշանակել, թե մենք որևէ կերպ մերժում ենք բանակցությունները, բայց ասում ենք, որ սա համազգային պրոբլեմ է, որը պետք է լուծենք բոլորս միասին: Բացառված է, որ առանձին վերցրած իշխանություն, նույնիսկ ամենամեծ վստահություն ունեցող իշխանությունը կարողանա այդ խնդիրը լուծել զարտուղի ճանապարհով: Որ պահին փորձի, ողջ վստահությունը մեկ րոպեում կկորցնի: Սա ակնհայտ է, և այստեղ պետք է շատ հստակ լինենք», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ռոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլՌոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլ
ՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսինՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին
Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստինՀայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունըՀայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը
"Ուժեղ Հայաստանը" բաց կթողնի խորհրդարանի նիստը՝ Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ դատավարության պատճառով
Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի "ցատկի" սոցիալ-տնտեսական հետևանքները
Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի
ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը 
Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարիԺամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասին
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմՀինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմ
Docomomo․ Docomomo․ "Զվարթնոց" օդանավակայանի հին շենքը հուշարձանների ցանկից հանելը վտանգավոր նախադեպ կստեղծի
  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար
ԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումըԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը
Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս "կապակցվածության" ամրապնդմանը Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ. դեսպան
Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ "տնտեսական խաղաղության" 
Նարեկ Կարապետյան. Հենց Նարեկ Կարապետյան. Հենց "Ուժեղ Հայաստան" խմբակցության առաջարկները երկրին փոփոխություններ կբերեն և 600 000 մարդու կազատեն աղքատությունից
Սրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվումՍրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվում
Հայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարելՀայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարել
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
Պապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրաՊապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա
Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռներըԲաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռները
Փաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստինՓաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստին
Հայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնումՀայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնում
Վարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվելՎարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվել
Ազգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալԱզգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալ
Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցըՌուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման հարցը
ՀՀ վարչապետը մեկնել է ՂրղզստանՀՀ վարչապետը մեկնել է Ղրղզստան
Կաննից հետո TIFF-ը մեծարում է համաշխարհային կինոյի դասական Արտավազդ ՓելեշյանինԿաննից հետո TIFF-ը մեծարում է համաշխարհային կինոյի դասական Արտավազդ Փելեշյանին
Անկախության 35-ամյակի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները նախատեսում են անցկացնել 1 միլիոն դոլար արժողությամբ միջոցառումների շարքԱնկախության 35-ամյակի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները նախատեսում են անցկացնել 1 միլիոն դոլար արժողությամբ միջոցառումների շարք
Հայաստանում երեք նախարարությունների անունները կփոխվեն։Հայաստանում երեք նախարարությունների անունները կփոխվեն։
Վարչապետ. 2026-ից 2031 թվականներին անօրինական ճանապարհով ձեռք բերված 2 միլիարդ դոլարի գույքը պետք է վերադարձվի պետությանըՎարչապետ. 2026-ից 2031 թվականներին անօրինական ճանապարհով ձեռք բերված 2 միլիարդ դոլարի գույքը պետք է վերադարձվի պետությանը
Փաշինյանի մոտ քննարկվել է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի նախագիծըՓաշինյանի մոտ քննարկվել է ՀՀ կառավարության 2026-2031թթ. ծրագրի նախագիծը
Մհեր Գրիգորյանը եւ Արիե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծըՄհեր Գրիգորյանը եւ Արիե Լայթսթոունը քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը
Իրադրությունը նիստերի դահլիճում սրվել է իշխանության եւ ընդդիմության պատգամավորների փոխադարձ հարձակումներից հետոԻրադրությունը նիստերի դահլիճում սրվել է իշխանության եւ ընդդիմության պատգամավորների փոխադարձ հարձակումներից հետո
Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում հայ ուսանողները 4 մեդալ են նվաճել Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում հայ ուսանողները 4 մեդալ են նվաճել 
Հաջիև. պաշտոնական Բաքուն ողջունում է Երևանի ընդունած Հաջիև. պաշտոնական Բաքուն ողջունում է Երևանի ընդունած "Իրական Հայաստանի" հայեցակարգը
ԵԽԽՎ-ը վերահաստատում է Հայաստանի ԱԺ-ի հետ սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների առաջմղման նպատակովԵԽԽՎ-ը վերահաստատում է Հայաստանի ԱԺ-ի հետ սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների առաջմղման նպատակով
Սահմանադրական դատարանը կքննի ՀՀ սահմանադրության դրույթներին TRIPP-ի շուրջ համաձայնագրի համապատասխանության հարցըՍահմանադրական դատարանը կքննի ՀՀ սահմանադրության դրույթներին TRIPP-ի շուրջ համաձայնագրի համապատասխանության հարցը
Վահագն Ալեքսանյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահՎահագն Ալեքսանյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովIDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԿոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակով
Ինժեներական քաղաքում բացվել է «Cisco Networking Academy Camp Armenia 2026» ամառային կրթական ճամբարը Ինժեներական քաղաքում բացվել է «Cisco Networking Academy Camp Armenia 2026» ամառային կրթական ճամբարը 
Փաշինյանն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP նախագծի իրագործումըՓաշինյանն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP նախագծի իրագործումը
Երևանի քաղաքապետի խորհրդականի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվելԵրևանի քաղաքապետի խորհրդականի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվել
 Կառավարող կուսակցության պատգամավոր․ Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, նախեւառաջ, մեզ է պետք Կառավարող կուսակցության պատգամավոր․ Ղարաբաղյան շարժումից հրաժարվելը, նախեւառաջ, մեզ է պետք
Դատարանը բավարարել է Արագածոտնի նախկին մարզպետի գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցըԴատարանը բավարարել է Արագածոտնի նախկին մարզպետի գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցը
Ձերբակալվել է Ձերբակալվել է "Մուլտի Գրուպ" կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը
Երևանի իշխանությունները շարունակում են զարգացնել ներառական ծառայություններըԵրևանի իշխանությունները շարունակում են զարգացնել ներառական ծառայությունները
Իշխանության կողմից տարածքներ հանձնելու վերաբերյալ ընդդիմության թեզը աշխատել է միայն պատերազմից հետո՝ կարճ ժամանակ. Տարոն ՉախոյանԻշխանության կողմից տարածքներ հանձնելու վերաբերյալ ընդդիմության թեզը աշխատել է միայն պատերազմից հետո՝ կարճ ժամանակ. Տարոն Չախոյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ
"Մուլտի Վելնես" մարզահամալիրը դատական կարգով կվիճարկի վարձակալության համաձայնագիրը վաղաժամկետ դադարեցնելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշումը
Ավետիք Չալաբյան. Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ ինտեգրվել թյուրքական աշխարհին, թե կառուցել ազգային պետություն՝ հենվելով Ռուսաստանի և այլ դաշնակիցների աջակցության վրաԱվետիք Չալաբյան. Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ ինտեգրվել թյուրքական աշխարհին, թե կառուցել ազգային պետություն՝ հենվելով Ռուսաստանի և այլ դաշնակիցների աջակցության վրա
Երևանում կայացել է Անիի կամրջի վերականգնման շուրջ հայ-թուրքական երկրորդ հանդիպումըԵրևանում կայացել է Անիի կամրջի վերականգնման շուրջ հայ-թուրքական երկրորդ հանդիպումը
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է քաղաքացիներին բնակարանների վարձակալության հետ կապված խարդախությունների աճի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է քաղաքացիներին բնակարանների վարձակալության հետ կապված խարդախությունների աճի մասին
Արգենտինայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման արարողությունը։Արգենտինայի Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման արարողությունը։
ՀՀ-ն և ԱՄՆ-ն քննարկում են հանրապետությունը միջազգային տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերի համակարգին ինտեգրելու հեռանկարները. Արտաքին գործերի նախարարությունՀՀ-ն և ԱՄՆ-ն քննարկում են հանրապետությունը միջազգային տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերի համակարգին ինտեգրելու հեռանկարները. Արտաքին գործերի նախարարություն
Հայաստանի ներքին գործերի փոխնախարարը երկկողմ հարցեր է քննարկել JICA գրասենյակի ներկայացուցչի հետՀայաստանի ներքին գործերի փոխնախարարը երկկողմ հարցեր է քննարկել JICA գրասենյակի ներկայացուցչի հետ
Ընդդիմության ներկայացուցիչների դեմ գործում է ոչ թե օրենքը, այլ մեկ անձի ցանկությունը՝ Լևոն ՔոչարյանԸնդդիմության ներկայացուցիչների դեմ գործում է ոչ թե օրենքը, այլ մեկ անձի ցանկությունը՝ Լևոն Քոչարյան
Մոտ 11,000 առաջին կուրսի ուսանողներ կսկսեն սովորել Հայաստանի համալսարաններում 2026 թվականի սեպտեմբերից սկսած։Մոտ 11,000 առաջին կուրսի ուսանողներ կսկսեն սովորել Հայաստանի համալսարաններում 2026 թվականի սեպտեմբերից սկսած։
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական