Arminfo.info


 Երկուշաբթի, 8 Հոկտեմբերի 2018 13:47

Նիկոլ Փաշինյան. կտրուկ և հաստատուն քայլերով մոտենում ենք բարիկադներն ապամոնտաժելու ժամանակին, և առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն հենց այդ սահմանագիծը

Նիկոլ Փաշինյան. կտրուկ և հաստատուն քայլերով մոտենում ենք բարիկադներն ապամոնտաժելու ժամանակին, և առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն հենց այդ սահմանագիծը

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական օրվա առթիվ և մաղթել հաջողություններ օրինականության, արդարության և արդարադատության հաստատման գործում:

 

«Չպետք է թաքցնենք, որ Հայաստանում իրավապահ համակարգը և հանրությունը հարաբերությունների շատ բարդ շրջան են անցել: Համոզված եմ, որ թևակոխում ենք բոլորովին նոր փուլ, որտեղ հարաբերությունների լարման երկար ժամանակաշրջանին գալիս  է  փոխարինելու նոր հարաբերությունների հաստատման, փոխվստահության և համագործակցության կարևոր շրջափուլ, որովհետև ես խնդիր եմ համարում այն երևույթը, երբ որևէ երկրում հանրության և իրավապահ, քննչական մարմինների միջև չկա համագործակցություն: Դա երկրում ապօրինությունների զարգացման առաջին և ամենակարևոր նախապայմանն է: Ակնհայտ է, որ մենք այդ շրջափուլն ունեցել ենք, և նույնիսկ գիտենք դրա պատճառները: Ո՞րքանով են այդ պատճառներն ընդունելի՝ այլ հարց է, բայց մենք պատճառները գիտենք, և այսօր կարող ենք արձանագրել, որ այդ պատճառները վերացված են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է արագ իրականացնել հանրություն-քննչական մարմիններ հարաբերությունների սերտացման գործընթացը և արձանագրել, որ այն արդեն սկսվել է: «Տեղյակ եմ, որ վերջին 5 ամիսներին քննչական մարմինները մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում հայտնի հանգամանքների բերումով, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ աշխատանքի համար, շնորհակալություն հայտնել, որ չեք զլանում այդ աշխատանքը կատարել և ըմբռնումով եք մոտենում իրավիճակին: Կարծում եմ, որ սա կապված է նաև ձեր պրոֆեսիոնալ պատրաստակամությունից, նաև այն իրողությունից, երբ քննչական պրոցեսի ընթացքում քաղաքական միջամտություններ ոչ միայն չեն լինում, այլև բացառվում են: Այսինքն՝ բացառված է, որ որևէ քաղաքացի Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության չենթարկվի, եթե նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար կան բավարար իրավական հիմքեր, բացառված է, որ որևէ անմեղ քաղաքացի ենթարկվի քրեական հետապնդման՝ քաղաքական միջամտության կամ որևէ այլ միջամտության պատճառով: Եվ ես համոզված եմ, որ այսօր այդ մթնոլորտն առկա է»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ կա բարիկադները կառուցելու և այն ապամոնտաժելու ժամանակը: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ կտրուկ և հաստատուն քայլերով մոտենում ենք բարիկադներն ապամոնտաժելու ժամանակին, և առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն հենց այդ սահմանագիծը:

 

«Կա վերաբերմունք քաղաքական կուսակցությունների նկատմամբ, կա վերաբերմունք մարմինների նկատմամբ, կա վերաբերմունք շրջանակների նկատմամբ, բայց ընդհանրապես մարդկանց գնահատելիս ես ընդունելի չեմ համարում համահարթեցման կամ խմբային գնահատումը, որովհետև բոլոր մարդիկ նույնը չեն, և չի կարելի, ընդհանրապես որևէ  մի ոլորտ կամ որևէ մի ոլորտի մարդկանց մասին դատել  այդ ոլորտի ամենանեգատիվ օրինակներն աչքի առաջ ունենալով: Հակառակը, մենք հիմա պիտի փորձենք այդ տրամաբանությունը փոխել, և յուրաքանչյուր ոլորտից ընդգծել ամենապոզիտիվ գործունեությունը և ոլորտի մասին պատկերացում կազմել հենց այդ պոզիտիվ, դրական օրինակների միջոցով: Բարիկադները կառուցելու ժամանակը դրանք ապամոնտաժելու ժամանակից տարբերվում է նրանով, որ երկրորդ ժամանակաշրջանում չկան բաժանարար բարիկադներ, ինչը նշանակում է, որ կա բաց հրավեր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, պրոֆեսիոնալ  հատկություններ  ունեցող մարդկանց ներգրավվելու Հայաստանի զարգացման, պետականաշինության, ժողովրդի անվտանգության, բարեկեցության, արդարության հաստատման գործին: Եվ ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, պետական մարմիններում, պետական մարմիններից դուրս կա բավարար ներուժ, որը հետագայում կներգրավվի մեր երկրի ապագան կառուցելու գործին: Ընդ որում, կարծում եմ, որ այդպիսի պոտենցիալ կա նաև այն քաղաքական ուժերում, որոնք այս ընթացքում հայտնվել են բարիկադներից այն կողմ, բայց բարիկադներն ապամոնտաժվելուց հետո, իհարկե, բոլոր այն մարդիկ, որվքեր ունեն պրոֆեսիոնալ հատկություններ և հայրենիքին, պետությանը ծառայելու պատրաստակամություն, կհրավիրվեն ծառայելու մեր ընդհանուր գործին, մեր ընդհանուր երազանքների իրականացմանը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Քննչական կոմիտեի ծառայողի օրվա, իրավակարգի և օրինականության արմապնդման գործում ներդրում ունենալու համար վարչապետ Փաշինյանի միջնորդությամբ կոմիտեի մի խումբ ծառայողներ արժանացել են պարգևների: Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր  վարչության պետի տեղակալ  Գագիկ Մայիլյանը պարգևատրվել են «Մխիթար Գոշի» մեդալով: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանին շնորհվել է «ՀՀ վաստակավոր իրավաբանի» պատվավոր կոչում: Քննչական կոմիտեի հատկա­պես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռ­հանցագործությունների քննու­թյան վարչության պետի տեղակալ Ռաֆայել Վարդանյանն արժանացել է վարչապետի շնորհակալագրի, Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանը և Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԿԸՀ նախագահը փորձել է բացատրել ընտրողների ստորագրությունների և քվեարկածների միջեւ տարբերությունըԿԸՀ նախագահը փորձել է բացատրել ընտրողների ստորագրությունների և քվեարկածների միջեւ տարբերությունը
Սահմանադրական դատարանից պահանջվում է միայն մեկ բան՝ գործել ՀՀ սահմանադրությանը համապատասխան. քաղաքական գործիչՍահմանադրական դատարանից պահանջվում է միայն մեկ բան՝ գործել ՀՀ սահմանադրությանը համապատասխան. քաղաքական գործիչ
Կիևյան կամրջի հիմնանորոգմանը պետբյուջեից 456 մլն դրամ է ուղղվելԿիևյան կամրջի հիմնանորոգմանը պետբյուջեից 456 մլն դրամ է ուղղվել
Լուրջ հիմքեր կան՝ ենթադրելու, որ պետական բյուջեից հարյուր միլիոնավոր դրամ է ուղղվել իշխանության նախընտրական քարոզարշավին․ փաստաբանԼուրջ հիմքեր կան՝ ենթադրելու, որ պետական բյուջեից հարյուր միլիոնավոր դրամ է ուղղվել իշխանության նախընտրական քարոզարշավին․ փաստաբան
Հայաստանն ու Մոնղոլիան քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՀայաստանն ու Մոնղոլիան քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանն ու Վրաստանը նախանշել են իրավապահ ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղություններըՀայաստանն ու Վրաստանը նախանշել են իրավապահ ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղությունները
Փաշինյանն ընդունել Է Իրանի փոխնախագահինՓաշինյանն ընդունել Է Իրանի փոխնախագահին
Ավարտվել է Սահմանադրական դատարանի առաջին նիստը, որտեղ քննարկվում էին ընտրությունների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի դիմումներըԱվարտվել է Սահմանադրական դատարանի առաջին նիստը, որտեղ քննարկվում էին ընտրությունների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի դիմումները
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ․ Արցախի հարցը փակելու Փաշինյանի ձգտումը միտված է Հայաստանը սպառնալիքի տակ դրած ութամյա քաղաքականության ձախողումները կոծկելու փորձինՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ․ Արցախի հարցը փակելու Փաշինյանի ձգտումը միտված է Հայաստանը սպառնալիքի տակ դրած ութամյա քաղաքականության ձախողումները կոծկելու փորձին
Ընդդիմադիր ուժերի կողմնակիցները հանրահավաք են անցկացնում Սահմանադրական դատարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեներիԸնդդիմադիր ուժերի կողմնակիցները հանրահավաք են անցկացնում Սահմանադրական դատարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեների
Ազգի առողջությունը. Հնդկաստանը զգալի առաջընթաց է գրանցել անվտանգ ծննդաբերության և երեխաների պատվաստման ոլորտումԱզգի առողջությունը. Հնդկաստանը զգալի առաջընթաց է գրանցել անվտանգ ծննդաբերության և երեխաների պատվաստման ոլորտում
Եվրահանձնաժողովի ղեկավարը հուլիսի 1-2-ը կայցելի Ադրբեջան և ՀայաստանԵվրահանձնաժողովի ղեկավարը հուլիսի 1-2-ը կայցելի Ադրբեջան և Հայաստան
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Հուլիսի 2-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված է 43 հարցՀուլիսի 2-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված է 43 հարց
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հերքել է, իբր, Հայաստանի Կոտայքի մարզում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հերքել է, իբր, Հայաստանի Կոտայքի մարզում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին "հաղորդումները"
Հայ դպրոցականները վեց մեդալ են նվաճել Մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումՀայ դպրոցականները վեց մեդալ են նվաճել Մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում
Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը ՀայաստանումԱմերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
Հայ փորձագետներն ու Թուրքիայի առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչները քննարկել են երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ փորձագետներն ու Թուրքիայի առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչները քննարկել են երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները
ԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ
Դատարանը Մուղնիի Սուրբ Գևորգ վանքի վանահոր նկատմամբ վերացրել է ծառայության վայր այցելելու արգելքըԴատարանը Մուղնիի Սուրբ Գևորգ վանքի վանահոր նկատմամբ վերացրել է ծառայության վայր այցելելու արգելքը
Հայաստանում թմրամիջոցներից կախվածություն ունեցող կանանց թվի աճ է գրանցվելՀայաստանում թմրամիջոցներից կախվածություն ունեցող կանանց թվի աճ է գրանցվել
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականըԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
Կոնդի վերակառուցման առաջարկվող մոդելը հիմնված է թաղամասի պատմական միջավայրի պահպանման, տնտեսական զարգացման և մշակութային ակտիվացման համադրման վրաԿոնդի վերակառուցման առաջարկվող մոդելը հիմնված է թաղամասի պատմական միջավայրի պահպանման, տնտեսական զարգացման և մշակութային ակտիվացման համադրման վրա
 Մանե Թանդիլյան․ Առաջիկայում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու, որը նոր մարտահրավերներ է առաջացնելու նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար Մանե Թանդիլյան․ Առաջիկայում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու, որը նոր մարտահրավերներ է առաջացնելու նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար
Հայաստանում բացահայտվում է թմրամիջոցների շրջանառության գրանցված դեպքերի 52,7 տոկոսը․ ՆԳՆՀայաստանում բացահայտվում է թմրամիջոցների շրջանառության գրանցված դեպքերի 52,7 տոկոսը․ ՆԳՆ
Հուլիսին Թբիլիսիում կանցկացվեն Հայկական մշակույթի օրերՀուլիսին Թբիլիսիում կանցկացվեն Հայկական մշակույթի օրեր
Հայաստանի նախկին արտգործնախարար․ Իշխանության կողմից ուժային կառույցներին ապավինելը լրջագույն լեգիտիմության խնդիր է առաջացնումՀայաստանի նախկին արտգործնախարար․ Իշխանության կողմից ուժային կառույցներին ապավինելը լրջագույն լեգիտիմության խնդիր է առաջացնում
Ղազախստանը, Ադրբեջանը և Վրաստանը աշխատում են միասնական երկարաժամկետ սակագնային մոդելի ստեղծման վրա՝ որպես Միջին միջանցքի զարգացման մասՂազախստանը, Ադրբեջանը և Վրաստանը աշխատում են միասնական երկարաժամկետ սակագնային մոդելի ստեղծման վրա՝ որպես Միջին միջանցքի զարգացման մաս
Կալանքի տակ գտնվող Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք կառաջադրվիԿալանքի տակ գտնվող Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք կառաջադրվի
Փաստաբան. Վճռաբեկ դատարանը մերժել է քննության առնել Հայաստանի գլխավոր դատախազի բողոքը՝ ՀԱԵ Արագածոտնի թեմի հոգևորականների ձերբակալման գործովՓաստաբան. Վճռաբեկ դատարանը մերժել է քննության առնել Հայաստանի գլխավոր դատախազի բողոքը՝ ՀԱԵ Արագածոտնի թեմի հոգևորականների ձերբակալման գործով
ՀՀ փոխվարչապետ. Այսօր, ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ, Հայաստանն ու Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջանՀՀ փոխվարչապետ. Այսօր, ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ, Հայաստանն ու Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը հանդես են եկել պաշտպանական համագործակցության զարգացման օգտինՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը հանդես են եկել պաշտպանական համագործակցության զարգացման օգտին
ԵՄ հատուկ ներկայացուցիչ. Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինԵՄ հատուկ ներկայացուցիչ. Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Հայաստանի Սահմանադրական դատարանում սկսվում է ընդդիմադիր ուժերի դիմումի քննությունըՀայաստանի Սահմանադրական դատարանում սկսվում է ընդդիմադիր ուժերի դիմումի քննությունը
Նոյեմբերին Երևանում կանցկացվի ԱՊՀ անդամ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստըՆոյեմբերին Երևանում կանցկացվի ԱՊՀ անդամ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստը
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը ՀայաստանումԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Փորձագետ. Այսօր Ադրբեջանի զսպման գլխավոր խնդիրը գտնվում է հայ հասարակության ձեռքերումՓորձագետ. Այսօր Ադրբեջանի զսպման գլխավոր խնդիրը գտնվում է հայ հասարակության ձեռքերում
Քաղաքական գործիչ. Իշխանությունների նպատակները չեզոքացնելուն ուղղված ընդդիմության համակարգված գործողությունները կենսական անհրաժեշտություն են քաղբանտարկյալների ազատ արձակման համարՔաղաքական գործիչ. Իշխանությունների նպատակները չեզոքացնելուն ուղղված ընդդիմության համակարգված գործողությունները կենսական անհրաժեշտություն են քաղբանտարկյալների ազատ արձակման համար
Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ։Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ։
Իսրայելը պատրաստվում է առաջին անգամ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունըԻսրայելը պատրաստվում է առաջին անգամ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Անվտանգության փորձագետ. Պետությունը ցանկանում է լիակատար վերահսկողություն սահմանել քաղաքացիների հեռախոսների նկատմամբ ՀայաստանումԱնվտանգության փորձագետ. Պետությունը ցանկանում է լիակատար վերահսկողություն սահմանել քաղաքացիների հեռախոսների նկատմամբ Հայաստանում
Կիլիկիո Մեծի Տան Կաթողիկոսությունը հայտնում է Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորված և անհետ կորած հայերի մասինԿիլիկիո Մեծի Տան Կաթողիկոսությունը հայտնում է Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վիրավորված և անհետ կորած հայերի մասին
Դոնալդ Թրամփի խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱՀ ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության մասին համատեղ հայտարարությունԴոնալդ Թրամփի խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱՀ ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության մասին համատեղ հայտարարություն
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի կառավարության նախագահինՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի կառավարության նախագահին
Մասիսի նախկին քաղաքապետն ազատվել է տնային կալանքիցՄասիսի նախկին քաղաքապետն ազատվել է տնային կալանքից
Կառավարող կուսակցությունից ԱԺ պատգամավորն իր թեկնածությունն է առաջադրել խորհրդարանի փոխնախագահի պաշտոնի համարԿառավարող կուսակցությունից ԱԺ պատգամավորն իր թեկնածությունն է առաջադրել խորհրդարանի փոխնախագահի պաշտոնի համար
Ռուբեն Ռուբինյան․ Իմ կուսակիցների վստահությունն ինձ շատ բանի է պարտավորեցնումՌուբեն Ռուբինյան․ Իմ կուսակիցների վստահությունն ինձ շատ բանի է պարտավորեցնում
Փաշինյան․ գաղտնի քվեարկության արդյունքում Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի թեկնածուՓաշինյան․ գաղտնի քվեարկության արդյունքում Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի թեկնածու
Գլխավոր դատախազությունը Գլխավոր դատախազությունը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն է ուղարկել ԿԸՀ
Արդարադատության նախարար․ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերահաստատեցին երկրի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներինԱրդարադատության նախարար․ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերահաստատեցին երկրի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանի շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեներիՀունիսի 26-ին Սահմանադրական դատարանի շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեների
Բրյուսելում կայացել է Հայաստանի և ԵՄ միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԲրյուսելում կայացել է Հայաստանի և ԵՄ միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը
Փաստաբան․ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը համարում ենք համարձակՓաստաբան․ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը համարում ենք համարձակ
Գառնիում կբացվի Հայաստանի գորգարվեստի թանգարանԳառնիում կբացվի Հայաստանի գորգարվեստի թանգարան
Իրանցի օպերատոր Մահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տարածաշրջանային մրցույթի ժյուրինԻրանցի օպերատոր Մահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տարածաշրջանային մրցույթի ժյուրին
Դատարանը փոխել է արցախցի լեգենդար հետախույզ, «Ուժեղ Հայաստանի» անդամի խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանքԴատարանը փոխել է արցախցի լեգենդար հետախույզ, «Ուժեղ Հայաստանի» անդամի խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանք
ԱԺ պատգամավոր․ Քանի դեռ օրվա իշխանությունները բանակցում են նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, հսկայական վնասներ է կրում հայ տնտեսվարողըԱԺ պատգամավոր․ Քանի դեռ օրվա իշխանությունները բանակցում են նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, հսկայական վնասներ է կրում հայ տնտեսվարողը
Վերաքննիչ դատարանը վերացրել է Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ տնային կալանքըՎերաքննիչ դատարանը վերացրել է Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ տնային կալանքը
Հայաստանյան QR վճ արային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն.ArcaQR - IdramNetՀայաստանյան QR վճ արային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն.ArcaQR - IdramNet
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել