Arminfo.info


 Ուրբաթ, 5 Հոկտեմբերի 2018 12:56

Հայաստանի պատգամավորները Բիշքեկում կարևորել են ԵԱՀԿ ԽՎ առաքելությունը տարածաշրջանում

Հայաստանի պատգամավորները Բիշքեկում կարևորել են ԵԱՀԿ ԽՎ առաքելությունը տարածաշրջանում

Արմինֆո. Հոկտեմբերի 4-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում աշխատանքն է սկսել ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանը: Քննարկվել է «Անվտանգության երկխոսությանն աջակցությունը Կենտրոնական Ասիայում եւ ԵԱՀԿ տարածաշրջանում» թեման:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԱԺ մամուլի ծառայությունից, նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ պատվիրակության անդամ Արման Սաղաթելյանը:

Առաջին նիստում քննարկվել է «Պայքար նոր մարտահրավերների ու վտանգների դեմ սահմանամերձ շրջաններում վստահության եւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման միջոցով» թեման: ՀՀ խորհրդարանականներն իրենց ելույթներում եւս մեկ անգամ ընդգծել են, որ Ադրբեջանը, ԵԱՀԿ երկրների զգալի մասի կամքին հակառակ, նախաձեռնեց եւ իրագործեց թե՛ Բաքվի եւ թե՛ Երեւանի ԵԱՀԿ գրասենյակների փակումը, ինչն իր հերթին սահմանափակել է հակամարտության կարգավորման եւ սահմանային անվտանգությանն աջակցելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը: Քննարկման ընթացքում բաց բանավեճի ձեւաչափում տեսակետներ են հայտնել ԵԱՀԿ անդամ երկրների՝ Կանադայի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ այլ երկրների պատվիրակներ՝ անդրադառնալով մերձսահմանային ու տարածաշրջանային վտանգներին եւ ԵԱՀԿ-ի մասնակցությամբ ու նախաձեռնությամբ երկրների միջեւ անվտանգության վերականգնման հնարավորություններին: Հերմինե Նաղդալյանն իր ելույթում Կենտրոնական Ասիայի երկրներում տարածաշրջանային անվտանգության խորացման ու ամրապնդման գործում բարձր է գնահատել ԵԱՀԿ տարածաշրջանային առաքելությունների կողմից կատարվող աշխատանքը: Նա տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարման հարցում կարեւորել է Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքական ղեկավարությունների նախաձեռնությունները: Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակմանը՝ նշելով, որ տարածաշրջանի վերջին լայնամասշտաբ առաքելության փակումը ԵԱՀԿ պարտավորությունների կատարման համատեքստում ոչ միայն մեկուսացրեց Հայաստանը ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունից, այլեւ էականորեն սահմանափակեց տեղական առաքելությունների ներդրումը, այդ հարցում երկրների ու հասարակությունների կողմից սահմանի երկու կողմերում կատարվելիք հնարավոր աշխատանքը:

ԱԺ պատվիրակության ղեկավարը հավելել է, որ Հայաստանը, հանձնառու լինելով ԵԱՀԿ իր պարտավորությունների կատարմանը, կառույցի քարտուղարության հետ համատեղ մշակել է «Հայաստանի համագործակցության ծրագիրը», որը ներառում է փակված գրասենյակի գործունեության գլխավոր ուղղությունները: «Դա վկայում է այն մասին, որ մենք պատրաստ ենք շարունակելու ԵԱՀԿ-ի հետ կառուցողական եւ դրական համագործակցությունը»,-ընդգծել է Հերմինե Նաղդալյանը: Նա անվտանգության հարցերի լուծման հարցում ընդգծել է ԵԱՀԿ գործիքների արդյունավետ կիրառումը, ինչպիսիք են սպառազինությունների վերահսկումը, անվտանգության եւ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները, սահմանների վերահսկողությունը եւ այլն: Այդ համատեքստում նա եւս մեկ անգամ բարձրաձայնել է, որ զինադադարի խախտումների եւ անվտանգության վերականգնման նպատակով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի որոշումները դեռեւս իրագործված չեն, ինչը կարեւոր գրավական է Բիշքեկում 1994 թ. ԼՂ-ի, Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ ստորագրված եռակողմ զինադադարի պայմանագրի կատարման եւ պահպանման համար:

 

Արման Սաղաթելյանն իր ելույթում համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ առաքելությունների մանդատը կարող է կարեւորագույն դերակատարություն ունենալ, եւ մեր երկիրը մշտապես աջակցելու է այդ մանդատի ընդլայմանը: Պատգամավորը նշել է, որ Հայաստանի հարեւան պետություններն Արեւմուտքում եւ Արեւելքում գործում են՝ ընտրելով ոչ կառուցողական միջոցներ՝ տրանսպորտային շրջափակում, թշնամական եւ ագրեսիվ հռետորաբանության, պետական քաղաքականության մակարդակի հասցված այլատյացություն եւ արմենոֆոբիա: 

Նստաշրջանի երկրորդ նիստում քննարկվել է «Կենտրոնական Ասիայի եւ միջերկրածովյան տարածաշրջանի աշխարհաքաղաքականության՝ միգրացիայի, առեւտրի եւ շրջակա միջավայրի խնդիրները» թեման: Անդրադարձ է եղել փախստականների խնդիրներին, տնտեսական զարգացումներին, կլիմայական փոփոխություններին, կիբերանվտանգությանը եւ տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցերին: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արման Սաղաթելյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ իրավիճակը փախստականների, հատկապես Սիրիայից ներգաղթածների ընդունման հարցում՝ նշելով, որ լինելով ոչ հզոր տնտեսական հնարավորություններ ունեցող երկիր՝ Հայաստանը բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում՝ սիրիացի փախստականներ ընդունող երկրների շարքում: Նրանցից շուրջ 20 հազարը ստացել են քաղաքացիություն, քաղաքական, սոցիալական, տնտեսական աջակցություն եւ ինտեգրվել մեր հասարակության մեջ: Արման Սաղաթելյանն անդրադարձել է ՀՀ-ի ցուցաբերած մարդասիրական օգնությանը, Հալեպում մեր հյուպատոսության անխափան աշխատանքին՝ որպես պատերազմի ընթացքում մի քանի անգամ Սիրիա այցելած ականատես ներկայացնելով նաեւ իր ունեցած տեղեկատվությունը: Նա ընդգծել է այն միտքը, որ տարանցիկ երկրները պետք է ապահովեն միգրանտների անվտանգությունը՝ ապահովելով նրանց ամբողջական պաշտպանությունը բռնությունից՝ անկախ էթնիկ կամ կրոնական ծագումից: Արման Սաղաթելյանն անընդունելի է համարել այն հանգամանքը, որ միգրանտները եւ փախստականները երկրների միջեւ դառնան առեւտրի կամ բանակցության առարկա:

 

Հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է ադրբեջանցի պատվիրակների կողմից մինչ այդ հնչեցրած տրանսպորտային միջանցքների վերաբերյալ տեղեկատվությանը՝ նշելով, որ միջազգային եւ տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների վերաբերյալ նախաձեռնությունները պետք է նպաստեն ԵԱՀԿ տարածաշրջանի համընդհանուր եւ անբաժանելի անվտանգության ապահովմանն ու համահունչ լինեն ԵԱՀԿ մեր պարտավորություններին:

«Եթե նման նախաձեռնությունները կամ նախագծերը ընդգրկուն չեն կամ ուղղված են բաժանարար գծերի խորացմանը, ապա պետք է իրավական ուժ չունենան մեր կազմակերպության համար, դրանք հակասում են նրա արժեքներին եւ համապարփակ անվտանգության հայեցակարգին»,-ասել է Հերմինե Նաղդալյանը: Նա հիշեցրել է ԵԱՀԿ նախարարների կոմիտեի՝ արդյունավետ կառավարման եւ կապակցվածության մասին Համբուրգյան որոշումը, որտեղ տրանսպորտային խնդիրներին եւ առեւտրին նպաստելու միջոցով կապերի հաստատումը տնտեսական համագործակցության կարեւոր մաս է հռչակված: Պատվիրակության ղեկավարի խոսքով՝ տնտեսական համագործակցությունը պետք է հիմնվի համերաշխության, թափանցիկության, հավասար իրավունքների եւ ոչ խտրական գործընկերության վրա: «Եթե տնտեսական ոլորտում գործողությունները բացասական ներգործություն ունենան անդամ այլ երկրների վրա, պետք է ձգտենք նվազագույնի հասցնել այդ ազդեցությունը: Խոսքը գնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի մասին: Բացասական օրինակը նույնպես օրինակ է: Այդ նախագծերը մշակվել են մեկ նպատակով՝ խորացնել իմ երկրի մեկուսացումը, բայց դրա փոխարեն ընդամենը խորացրել է անկայունությունը եւ անվստահությունը մեր տարածաշրջանում»,-ընդգծել է Հերմինե Նաղդալյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդն իր գործով բաց դատավարություն է պահանջում  
ՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել
Դատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդինԴատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդին
ԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ինԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին
Չեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև ՕհանյանՉեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև Օհանյան
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանըԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան էTUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան է
Փաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներումՓաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներում
"Ոսկե ծիրան" կինոփառատոնը նոր մրցանակ է սահմանել
Գոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված ենԳոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են
Ֆրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանըՖրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանը
Փաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերություններըՓաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները
Օմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներինՕմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին
Ծառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղըԾառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղը
Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետինՓաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
"Այո, ես կինոգործիչ եմ, դա, անշուշտ, լավ  է, բայց ավելի կարևոր է այն, որ ես հայ եմ". Սև Օհանյան
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։
Բելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունիցԲելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունից
Դատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարություններըԴատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարությունները
Կարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգըԿարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը
Հայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն էՀայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն է
Ադրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբԱդրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայիցՀայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայից
Փաստաբան․ Փաստաբան․ "Սրբազան պայքար" շարժման գործով ՄԱԿ փորձագիտական խումբը Հայաստանի իշխանությունների բռնաճնշումներից տուժած է ճանաչել 109 մարդու
Պրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարությունՊրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարություն
Հայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասինՀայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասին
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգովՀայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգով
Անհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության  դիմացԱնհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության դիմաց
Ագարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցներըԱգարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցները
Արշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջինԱրշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջին
Արցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբԱրցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ
Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։
Շինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է ԵրևանումՇինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է Երևանում
Հայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարիցՀայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարից
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքըՄարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքը
Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգըԱմերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին