


Արմինֆո. «Այսօրվանից մենք աշխատանքային խորհրդատվություններ ենք սկսում արտահերթ ընտրությունների անցկացման հարցի շուրջ, որոնք առաջիկայյում կկրեն պաշտոնական բնույթ՚, - հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում:
Վարչապետի ասելով, երկրի տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումներից զատ կառավարությունը պարտավոր է ապահովել նաև հանրապետության կայունությունը: «Հատուկ կարևորություն եմ տալիս արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը` երկրում ներդրումների ներգրավման համատեքստում: Քանի դեռ ընտրություններ տեղի չեն ունեցել, տնտեսությունը, բիզնեսը, շունչները պահած, կսպասեն երաշխիքների` այն բանի տեսքով, որ առաջիկա տարիներին, 5 տարվա ընթացքում երկրի խորհրդարանում գործի կայուն մեծամասնություն, որն աշխատի կառավարության հետ ձեռք-ձեռքի՚, - հայտարարել է նա: Բացի այդ, վարչապետի կարծիքով, հայ հասարակության շրջանում այսօր ձևավորվել է վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու հստակ հարցադրում:
Վարչապետը հույս է հայտնել, որ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ այսօր մեկնարկած խորհրդատվությունների արդյունքում կհաջողվի համաձայնության գալ, և հարկ չի լինի դիմել քաաղքացիների օգնությանը: «Կարծում եմ, եթե, այնուամենայնիվ, նման անհրաժեշտություն լինի, դուք բոլորդ պատրաստ կլինեք աջակցել այդ քաղաքական գործընթացին` այս կամ այն եղանակով՚, - ընդգծել է Հայաստանի վարչապետը:



