Arminfo.info


 Հինգշաբթի, 13 Սեպտեմբերի 2018 18:52
Մարիաննա Մկրտչյան

ՀՀ ԱԳ նախարար. Ժխտված արդարությունը հետապնդում է ցեղասպանություն վերապրածների սերնունդներին և խոչընդոտում իրական հաշտեցումը

ՀՀ ԱԳ նախարար. Ժխտված արդարությունը հետապնդում է ցեղասպանություն վերապրածների սերնունդներին և խոչընդոտում իրական հաշտեցումը

Արմինֆո. <Իրապես ոգևորիչ է վերադառնալ Ժնև՝ Մարդու իրավունքների խորհուրդ` ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում Հայաստանի դեսպանի առաքելությունն ավարտելուց ուղիղ տասը տարի անց:

Ուղիղ տասը տարի է անցել նաև այն պահից, երբ 2008թ. մարտի 28-ին Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվեց Ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ Հայաստանի հովանավորած առաջին՝ 7/25 բանաձևը>,- Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի քննարկմանը բացման խոսքում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: 

 

<Այդ ժամանակից ի վեր մենք կանոնավոր և հետևողական զարգացրել ենք կանխարգելման նորմատիվ շրջանակը: Ինձ համար հատկապես խորհրդանշական է այս քննարկմանը մասնակցել հարգարժան բանախոսների հետ միասին, ովքեր մեծ փորձ ունեն և խորապես նվիրված են կանխարգելման օրակարգն առաջ մղելուն՝ թե՛ միջազգային և թե՛, մասնավորապես, ՄԱԿ-ի շրջանակներում: Այս միջոցառումը տեղի է ունենում այս Խորհրդի միաձայն որոշման արդյունքում, ինչպես արտացոլված է 37/26 բանաձևի համապատասխան պարբերությունում:

 

1998թ․ ի վեր 20 տարի շարունակ Հայաստանը հետևողականորեն աշխատել է ՄԱԿ շրջանակներում և իր բազմաթիվ գործընկերների հետ՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին 1948թ. կոնվենցիայի, ատելության հողի վրա հանցագործություններին առնչվող շարունակական վտանգների և մարտահրավերների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման իրավական և ինստիտուցիոնալ կարողության ձևավորման ուղղությամբ։ Հետևապես, սա հնարավորություն է իմ այս նոր պաշտոնում և հենց այս ամբիոնից վերահաստատել Հայաստանի հստակ հանձնառությունը և վճռականությունը մարդու իրավունքների օրակարգի, ատելության հողի վրա հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների կանխարգելումն առաջ մղելու շարունակական ջանքերին։

 

Այս քննարկմանը պատիվ ունեմ շրջապատված լինել կանխարգելման հարցում բացառիկ համբավ և փորձառություն ունեցող անձանցով: Ցանկանում եմ շնորհավորել Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին նշանակման կապակցությամբ և հայտնել Հայաստանի անսասան աջակցությունը: Ես առանձնապես ուրախ եմ այս քննարկմանը մասնակցել Հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ: Նյու Յորքում մենք բավականին հետևողական աշխատել ենք այս օրակարգի շուրջ, սկսած 2015 թվականից, երբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 69/323 բանաձևով միաձայն հռչակեց դեկտեմբերի 9-ը որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրե: Միասին մենք հաստատակամ էինք միջազգային օրը որպես ՄԱԿ-ի շրջանակներում կանխարգելման օրակարգի առաջմղման համար կարևոր հարթակ օգտագործելու հարցում: Այսօր բոլոր հարգարժան մասնակիցների հետ միասին մենք դա անում ենք Ժնևում:

 

Նախքան առաջ անցնելը և հաշվի առնելով, որ գալիք դեկտեմբերի 9-ը խորհրդանշում է Կոնվենցիայի 70-ամյակը, ես կցանկանայի հիշատակել և հարգանքի տուրք մատուցել Ռաֆայել Լեմկինին, ականավոր իրավաբանին, ով իր ամբողջ կյանքը նվիրել էր ինքնիշխանության ստվար քողի ներքո սպանելու իրավունքի դեմ պայքարին, ցեղասպանության իրավական եզրույթի մշակմանը և ինքնիշխան պետություններին իրենց բնակչությունը ցեղասպանության հանցագործությունից պաշտպանելու հարցում պատասխանատու դարձնելուն: Իհարկե կցանկանայի հարգանքի տուրք մատուցել նաև այդ դաժանությունների, զանգվածային հանցագործությունների և ցեղասպանությունների դեմ կանգնելու և դրանք կանխարգելելու դժվարագույն մարտահրավերն ընդունած յուրաքանչյուր ազգային և միջազգային գործչին, իրավապաշտպանին, փորձագետին և մասնագետին: Մասնավորապես ցանկանում եմ հիշատակել Բենջամին Ուիթաքերին, ով դեռևս 1985թ. «Ուիթաքերի զեկույցե ուղենշային փաստաթղթի մեջ առաջին անգամ նախաձեռնեց ցեղասպանությունների կանխարգելմանն առնչվող անաչառ միջազգային կառույցի ստեղծման գաղափարը: Ցավոք, երկար ժամանակ և նոր ցեղասպանություններ պահանջվեցին մինչև միջազգային հանրությունն ուշադրություն դարձրեց նրան, ինչ նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Անանը որակել էր որպես «հանցակցություն չարիքի հետե, և 2004թ. հաստատեց նրա առաջարկը ցեղասպանության կանխարգելման համար շոշափելի, բայց դեռևս համեստ մեխանիզմների վերաբերյալ:

 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հատուկ խորհրդական Դիենգին և բոլոր նրա նախորդներին այս կազմակերպության գործելաոճն արձագանքումից կանխարգելմանը վերափոխվելու ուղղությամբ հետևողական քայլերի համար: Ցանկանում եմ շնարհակալություն հայտնել Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Ցեղասպանության Կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության հարցերով Հատուկ խորհրդականների համատեղ գրասենյակը պահպանելու հանձնառության, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման հարցում վաղ նախազգուշացման և կանխարգելման ուղղությամբ վաղ գործողությունների վճռական գործառույթներին ցուցաբերած մշտական աջակցության համար:

 

Սա 21-րդ դարն է: Այս տարի մենք նշում են 70 տարին, ինչ ընդունել ենք Կոնվենցիան և պարտավորվել այլևս երբեք թույլ չտալ այս հանցագործությանը տեղի ունենալ: Դրանից ի վեր մենք բազմիցս բարձրաձայնել ենք «այլևս երբեքե-ը, սակայն ցեղասպանությունների իրագործումը դեռ չի դադարել: Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը: Մասնավորապես մտահոգիչ է բազմակողմանիության և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի միջազգային հանձնառության զգալի անկումն այն ժամանակ, երբ այս առումով մենք առավել շատ միջազգային համագործակցության և առավել ամուր կառույցների, հատկապես ՄԱԿ-ի կարիքն ունենք:

 

Ցեղասպանությունները գուցե հաճախ չեն իրագործվում, սակայն, որքան էլ հազվադեպ լինեն, դրանք ծանրագույն հանցագործություններ են: Նման հանցագործությունների վերաբերյալ իրավական նորմերի անհրաժեշտության հարցում թերահավատներին ուղղված Լեմկինի փաստարկը ցեղասպանությունների թիրախային խմբի անվերադարձ կորստն էր, մինչդեռ ցեղասպանություն վերապրածներն ընդմիշտ զրկվում են իրենց ինքնության կարևորագույն մասից: Սա մենք գիտենք սեփական փորձից:

 

Դեկտեմբերի 9-ից չորս ամիս առաջ հիշեցնում եմ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վավերացման և դրան միանալու վերբերյալ հիասթափեցնող վիճակագրության մասին: Միավորված ազգերի կազմակերպության անդամների գրեթե մեկ քառորդը ձգձգում են միացումն այս կարևորագույն միջազգային գործիքին: Կոնվենցիայի 70-ամյակի նախօրեին և որպես երկիր, որը հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանության կանխարգելման օրակարգը, այդ թվում և Միավորված Ազգերի Կազմակերպության շրջանակներում, Հայաստանը միանում է Կոնվենցիայի համընդհանրացման վերաբերյալ Հատուկ խորհրդականի կոչին:

 

Հայաստանը հետևողականորեն բարձրաձայնել է վաղ կանխարգելման կարևորության և առաջնայնության մասին, ինչը պահանջում է բավարար կարողություններ իրավիճակների վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերման, ուսումնասիրման և դրանց արձագանքելու համար, որոնք չլուծվելու դեպքում կարող են հանգեցնել անվերահսկելի վատթարացումների ընդհուպ միչև զանգվածային հանցագործությունների իրականացումը։ Վաղ կանխարգելումը նշանակում է վաղ գործողություններ: Կանխարգելումը նախևառաջ ենթադրում է իրավական և ինստիտուցիոնալ կարողություններ՝ հաստատակամորեն հիմնված պետությունների իրավասության ներքո գտնվող բոլորի հիմնարար մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և խթանման քաղաքական և բարոյական պատասխանատվության վրա: Բոլորի համար մարդու իրավունքներն ապահովելու անբավարար կարողությունները ստեղծում են  ինքնությամբ պայմանավորված իրավունքների խախտման վտանգներ, որոնց ծայրահեղ դրսևորումը, ինչպես բոլորս շատ լավ գիտենք, ցեղասպանությունն է, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները: Մարդու հիմնարար իրավունքների հետևողական և վճռորոշ պաշտպանությունը սահմանում է կանխարգելելու պատասխանատվության հասկացությունը: Անշուշտ, կանխարգելումը պետք է դիտարկել որպես առաջին հերթին պատասխանատվություն ազգային մակարդակով: Ամուր ազգային կառույցները, ակտիվ, բազմազան և առողջ քաղաքացիական հասարակությունը, ազատ մամուլը և գիտական շրջանակները նպաստում են թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը:

 

Միջազգային մակարդակում կանխարգելումը պահանջում է շարունակական և միասնական մոտեցում և գործողություններ բոլոր ուղղություններով՝ փոխկապակցված անվտանգության, զարգացման և մարդու իրավունքների երեք հիմնասյուներով: Մարդու իրավունքները և ՄԱԿ համակարգի ներքո կանխարգելիչ մեխանիզմները տարիներ շարունակ ձևավորել են ռիսկային իրավիճակների կանխատեսման, վաղ նախազգուշացման նշանների հավաքագրման ու ուսումնասիրման և անդամ երկրներին տեղեկացման զգալի կարողություններ: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մեխանիզմների դերը և գործառույթները, Գերագույն հանձնակատարի գրասենյակը, հատուկ ընթացակարգերը, պայմանագրային մարմինները և Համընդհանուր պարբերական զեկույցի գործընթացն արժանի են մշտական ուշադրության և կիրառման, քանի որ դրանք իրապես լիովին համապատասխանում են վաղ կանխարգելմանն ուղղված համատեղ գործողությունների ապահովելուն: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում, մասնավորապես, Հատուկ խորհրդականի գործնական առաջարկների վրա, որոնք վերաբերում են ՄԱԿ շրջանակներում պարբերաբար և համակարգված մոտեցմանը՝ ուղղված տեղեկատվության հավաքագրմանը, վերլուծությանը և վաղ նախազգուշացման նշանների տարածմանը, ինչպես նաև վաղ նախազգուշացման արդյունավետ համակարգերի զարգացման ուղղությամբ տարածաշրջանային կառույցներին և անդամ պետություններին աջակցելուն: Միջազգային հանրությունը և ՄԱԿ-ի համակարգը պետք է վճռական լինեն՝ արձագանքելու խտրականության բոլոր դրսևորումներին և խոցելի խմբերի թիրախավորմանը, ատելության քարոզին, ծայրահեղականությանը և ատելություն սերմանելուն: Ժխտողականությունը և անպատժելիությունը կանխարգելման հիմնարար խոչընդոտներն են: Ժխտված արդարությունը հետապնդում է ցեղասպանություն վերապրածների սերնունդներին և խոչընդոտում իրական հաշտեցումը:

 

Եվ վերջում, պարոն նախագահ, մարդու իրավունքների հարգանքի մշակույթի խրախուսման հարցում կրթության դերը կանխարգելման անփոխարինելի գործառույթներից է: Դեռևս 2015թ. հիմնելով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործությանե գլոբալ ֆորումը՝ Հայաստանն ամուր հարթակ է տրամադրում ցեղասպանության կանխարգելման հարցում միջազգային համագործակցության համար: 2018թ. դեկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք երրորդ գլոբալ ֆորումը կհամախմբի մի շարք գիտնականների և ցեղասպանության կանխարգելման մասնագետների և մասնավորապես կենտրոնացած կլինի կրթության դերի վրա: Հայաստանը պարտավոր և վճռական է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում: Խոսքս կավարտեմ վերահաստատելով այն խորին համոզմունքը, որ «այլևս երբեքըե պետք է մեկընդմիշտ ամրագրվի>,- ասել է Մնացականյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմՀայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմ
Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։
Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետՀայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ
Իրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համարԻրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համար
Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան ԵրևանումՍոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան Երևանում
Ռուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումըՌուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումը
ՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանցՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանց
Գերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակըԳերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է 
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ
"Հինգ իրավապաշտպանները" դատապարտել են որոշ քաղբանտարկյալների իրենց անչափահաս երեխաների հետ շփումից զրկելը
 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2026 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2026 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի․ ԿԸՀ-ը մերժել է միջնորդությունը  Փաստաբան․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի․ ԿԸՀ-ը մերժել է միջնորդությունը  
Սյունիքում ընթանում է Սյունիքում ընթանում է "Իրանահայկական ռազմավարական գործընկերությունը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական վերափոխումների լույսի ներքո" խորհրդաժողովը
Երևանում ընթանում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը. այս տարի այն նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրևանում ընթանում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը. այս տարի այն նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին
Փաստաբան․ ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելունՓաստաբան․ ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուն
Հուլիսի 21-ին զոհված Հայաստանի ԶՈՒ զինծառայողը ՀՌՀ ուսանող էրՀուլիսի 21-ին զոհված Հայաստանի ԶՈՒ զինծառայողը ՀՌՀ ուսանող էր
Փաստաբան․ Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակՓաստաբան․ Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Ֆինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBank
Հայաստանում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունըՀայաստանում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը նպատակ ունի խաթարել նրա գործունեությունը խորհրդարանումՓաստաբան․ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը նպատակ ունի խաթարել նրա գործունեությունը խորհրդարանում
Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է "անօրինության գագաթնակետի" մասին՝ իրեն որպես վկա հարցաքննության կանչելուց հետո
Հայաստանը թողարկել է նամականիշ ՝ նվիրված լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակինՀայաստանը թողարկել է նամականիշ ՝ նվիրված լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացօթյա համերգ կանցկացնի ԴիլիջանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացօթյա համերգ կանցկացնի Դիլիջանում
Հայաստանի քննչական կոմիտեն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում կիրառել է չինական փորձըՀայաստանի քննչական կոմիտեն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում կիրառել է չինական փորձը
ԲՀԿ անդամ. Ծառուկյանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները արդեն իսկ արժենում են կորցրած ներդրումներ և գործարար համայնքի վստահությունըԲՀԿ անդամ. Ծառուկյանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները արդեն իսկ արժենում են կորցրած ներդրումներ և գործարար համայնքի վստահությունը
Սիրանուշ հակամարտող կողմ. Բաքվում գերի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով բողոք է ներկայացվել ՄԻԵԴՍիրանուշ հակամարտող կողմ. Բաքվում գերի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով բողոք է ներկայացվել ՄԻԵԴ
Օտտավայում տեղի են ունեցել հայ-կանադական արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններՕտտավայում տեղի են ունեցել հայ-կանադական արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ
«Ուժեղ  Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը մատնանշեց Նարեկ Կարապետյանի գործով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում առկա հակասությունները։«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը մատնանշեց Նարեկ Կարապետյանի գործով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում առկա հակասությունները։
Խոսրովի անտառում տեսախցիկները կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսելԽոսրովի անտառում տեսախցիկները կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսել
Հայաստանի ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կդառնա պետության զարգացման նոր չափանիշըՀայաստանի ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կդառնա պետության զարգացման նոր չափանիշը
Սյունիքում և Վայոց Ձորում մեկնարկում է ԵՄ-ի 1 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության ամրապնդման նոր ծրագիրՍյունիքում և Վայոց Ձորում մեկնարկում է ԵՄ-ի 1 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության ամրապնդման նոր ծրագիր
Կարծիք. Բաքուն Բեռլինում բանակցությունների արդյունքներով ստանում է ընդլայնված ազդեցության ալիք ԵՄ ներսում և ամրապնդում է համագործակցային կապերը գլխավոր եվրո-շարժիչի հետԿարծիք. Բաքուն Բեռլինում բանակցությունների արդյունքներով ստանում է ընդլայնված ազդեցության ալիք ԵՄ ներսում և ամրապնդում է համագործակցային կապերը գլխավոր եվրո-շարժիչի հետ
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով ևս մեկ մահվան դեպքի մասինՀայաստանի քննչական կոմիտեն հայտնել է հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով ևս մեկ մահվան դեպքի մասին
Հայաստանը հանդես է գալիս մրցունակ, ներառական և կլիմայական պայմաններին դիմակայուն գյուղատնտեսական համակարգի կառուցման օգտինՀայաստանը հանդես է գալիս մրցունակ, ներառական և կլիմայական պայմաններին դիմակայուն գյուղատնտեսական համակարգի կառուցման օգտին
Հայաստանն ու Կանադան կողմ են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանըՀայաստանն ու Կանադան կողմ են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանը
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդն իր գործով բաց դատավարություն է պահանջում  
ՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել
Դատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդինԴատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդին
ԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ինԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին
Չեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև ՕհանյանՉեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև Օհանյան
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանըԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան էTUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան է
Փաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներումՓաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներում
"Ոսկե ծիրան" կինոփառատոնը նոր մրցանակ է սահմանել
Գոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված ենԳոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են
Ֆրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանըՖրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանը
Փաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերություններըՓաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները
Օմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներինՕմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին
Ծառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղըԾառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղը
Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետինՓաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
"Այո, ես կինոգործիչ եմ, դա, անշուշտ, լավ  է, բայց ավելի կարևոր է այն, որ ես հայ եմ". Սև Օհանյան
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։
Բելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունիցԲելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունից
Դատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարություններըԴատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարությունները
Կարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգըԿարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին