


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ: «Հայաստանի հրեական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ։
Հայ և հրեա ժողովուրդներին միավորում են դարավոր կապերը, համագործակցությունը, բարեկամությունը, ինչպես նաև պատմական ճակատագրերի նմանությունը։ Թավշյա հեղափոխությամբ նոր շունչ ստացած հայաստանյան ժողովրդավարությունը հավասարապես պատկանում է և ծառայելու է մեր երկրի բոլոր քաղաքացիներին՝ անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից։ Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ, որ գալիք տարին լինի խաղաղ աշխատանքի, արդար վաստակի և երջանկության տարի»,-նշված է վարչապետի ուղերձում:



