Arminfo.info


 Երկուշաբթի, 23 Հուլիսի 2018 11:52
Էմմանուիլ Մկրտչյան

​​​​​​​Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 1)

​​​​​​​Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 1)

ԱրմԻնֆո. Բրյուսել կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիվանագիտորեն «սաստեց» եվրոպացիներին, քանի որ «թավշյա հեղափոխության» ձեռքբերումներին աջակցելու համար գովեստներից բացի ոչինչ չառաջարկվեց: Փաշինյանը միանշանակ ակնարկեց, որ նույնիսկ ավանդական դոնոր երկրների կողմից Հայաստանի նկատմամբ զուսպ հարաբերությունների դեպքում էլ երկիրը միջոցներ կգտնի արմատական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի համար: Իսկ իրականում մենք ունե՞նք այդպիսի թաքնված նյութական և մտավոր ռեսուրսներ, և ինչպե՞ս կարող ենք դրանք արդյունավետորեն տնօրինել: Սա թերևս ամենալուրջ խնդիրն է, որի լուծումից է կախված Հայաստանի ապագան, անվտանգությունը և բարգավաճումը: Այս թեմաների շուրջ ԱրմԻնֆո գործակալության տնօրեն և մեկնաբան Էմանուիլ Մկրտչյանը զրուցում է Հայ-Ռուսական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի հետ:

___________________________________________________________________

Կարդացեք նաև նախորդ հարցազրույցը. «Էդվարդ Սանդոյան. Մենք երկիրը հասցրել ենք այնպիսի կրիտիկական ​​վիճակի, որ ճգնաժամից դուրս գալու համար գրեթե ժամանակ էլ չի մնացել» http://arminfo.info/full_news.php?id=33157&lang=2

____________________________________________________________________

 

Էդվարդ Մարտինի, վերջին զրույցի ընթացքում մենք Ձեզ հետ խոսեցինք մեր ներկայիս հասարակության բարոյական և արժեքային բնութագրերի մասին, փորձեցինք հստակեցնել պատճառա-հետևանքային ասպեկտները, թե ինչու երկիրը և հասարակությունը հայտնվեցին այս իրավիճակում, որպեսզի ի վերջո հասկանք, արդյո՞ք երկիրն ի վիճակի է ընթանալ առաջ: Ես հաճախ եմ օգտագործում մի ունիվերսալ աֆորիզմ, որը չեմ հիշում, թե հին աշխարհի որ իմաստունին է պատկանում, բայց ճշմարտորեն ասում է. «Պատը գլխով քանդելիս մի ափսոսա աղյուսները»: Մենք, իմ կարծիքով, այսօր դեմ ենք առել այդ պատին և պետք է գործենք համարձակորեն, առանց հետ նայելու: Փաշինյանն արդեն բացահայտորեն հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում կան իրավապահ մարմինների կողմից սաբոտաժի դեպքեր, իսկ դա շատ վտանգավոր է, քանի որ իմիտացիոն ստվեր է գցում նոր իշխանությունների գործողությունների վրա:

 

Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել համարձակորեն և անզիջում, դա կասկածի ենթակա չէ: Դուք կհարցնեք, արդյո՞ք պետք է դուրս հանել ողջ կեղտը, այն, ինչ հնարավոր է դուրս հանել, ձեռքերում ունենալով ներկայիս իրավական գործիքակազմը: Միանաշանակ - այո: Ընդ որում, կասկած չկա, որ դա պետք է արվի արագ, կոշտ, ես կասեի՝ շատ ավելի կոշտ, քան արվում է այսօր: Կոռուպցիոն գործարքներում և գողության մեջ ներգրավված անձինք պետք է խիստ պատժվեն: Պարտադիր: Մի անգամ Փաշինյանը հայտարարեց, որ նոր կառավարությունն իր առջև մարդկանց նստեցնելու նպատակ չի դրել, ավելի լավ է նրանք թալանվածը վերադարձնեն բյուջե և շարունակեն ապրել: Ոչ, գտնում եմ ես, ոչ մի դեպքում: Նրանք պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, որոշ ժամանակ անցկացնեն անազատության մեջ, որպեսզի ժամանակ ունենան մտածելու, թե իրականում ինչ են արել: Թող դա խրատ լինի մյուսներին, նրանց մոտ առաջացնի հասարակության հանդեպ վախի ու պատասխանատվության զգացում: Դրա համար գոյություն ունի քրեական իրավունք և քրեական պատասխանատվության ինստիտուտ: Եվ պետք չէ այդ ամենը շփոթել ժողովրդավարության հետ, քանի որ ժողովրդավարությունն առաջին հերթին սոցիալական արդարություն է, իսկ պատասխանատվությունից խուսափելն ու փրկագին վճարելը՝ արդեն անբարոյական է:

 

Այդ դեպքում պատկերացնո՞ւմ եք, թե քանի մարդ կնստի ...

 

Եկեք չշփոթենք մեկը մյուսի հետ, եկեք լավը վատից տարբերենք: Եթե խոսք է գնում այն մասին, որ  ինչ-որ մեկը բիզնեսում թաքցրել է հարկերը, այո, դա խախտում է, դա հարկային հանցագործություն է, և դրա համար անհրաժեշտ է պատժել ֆինանսապես: Թեև ամբողջ աշխարհում դրա համար էլ է նախատեսվում քրեական պատասխանատվություն: Իսկ ինչո՞ւ պետք է այդ անձանց նկատմամբ հանդուրժողական լինենք: Որովհետև Հայաստանում ցանկացած բիզնես եղել և շարունակում է ամբողջությամբ, կամ մասամբ, մնալ ստվերային հատվածում: Հակառակ դեպքում այդ բիզնեսը գոյություն չէր ունենա: Գործել է մի «համընդհանուր» համակարգ, որի համաձայն, եթե ուզում ես զբաղվել բիզնեսով, ձգտել ինքնաբավության և շահութաբերության, ապա, գործնականում, չես կարող չդառնալ այդ մեծ և հանցավոր համակարգի մասնակիցը, դու պետք է, որպես կանոն, թաքցնես եկամուտներիդ մի մասը, կաշառք տաս, տանիք ունենաս: Ավելին, որքան բարձր է այդ տանիքը, այնքան ավելի թանկ է այն քո վրա նստում, իսկ որքան ցածր է՝ ավելի էժան, բայց ավելի պակաս հուսալի: Եվ մարդկանց չի կարելի մեղադրել նման հարաբերություններում հայտնվելու համար: Այլ կերպ հնարավոր չէր, քանի որ դրանք էին խաղի կանոնները: Չէ՞ որ բիզնեսը նաև ստեղծագործություն է, ստեղծագործության տեսակ, և շատ մարդիկ իրենց սիրած գործով են զբաղվում, ոչ միայն գումար վաստակելու համար: Շատերը մեծ հաճույք են ստանում բիզնես գործընթացներից և այլ կերպ չեն պատկերացնում իրենց: Եվ դա շատ լավ է, որ այդ ստեղծագործության «համը» երկրում դեռ պահպանվել է, այն արմատախիլ չեն արել:

 

Գոյություն ունի այսպես կոչված տրանսակցիոն ծախքերի մի ամբողջ տնտեսագիտական տեսություն, որի ամենահայտնի ներկայացուցիչը պերուացի տնտեսագետ Էռնանդո դե Սոտոն է: Ըստ նրա, քանի դեռ բիզնեսին ձեռնտու է գործել ստվերային հատվածում, քան օրինական դաշտում, այն միշտ էլ իր ապաստանը կգտնի այնտեղ: Այս առումով գործարար միջավայրի ձևավորման համար նշանակալից գործոն է հանդիսանում, իհարկե, հարկային համակարգը, որը պետք է անհապաղ արդիականացվի: Իսկ եթե խոսենք ժամանակակից շուկայական տնտեսության առավել հիմնարար հիմունքներից, ապա անհրաժեշտ է առանձնացնել հետևյալ հինգ խումբ ինստիտուտները, որոնք, ցավոք, իրենց անարդյունավետության, այդ թվում նաև թերիության և/կամ ձևականության շնորհիվ, հանդիսանում են հասարակության և պետության անարդյունավետության բուն պատճառները: Դրանք են`սեփականության իրավունքի պաշտպանության, տնտեսական մրցակցության պաշտպանության, «պայմանագրային հարկադրանքի», վարձու աշխատողների իրավունքների պաշտպանության, քաղաքացու ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտները: Դրանք բոլորն էլ ենթակա են արմատական փոփոխությունների: Սակայն այդ ինստիտուտների արդյունավետությանը հասնելու համար անհրաժեշտ է համալիր ձևով արդիականացնել տնտեսության պետական կարգավորման և հանրային կառավարման ողջ համակարգը, այդ թվում նաև հարկաբյուջետային, դրամավարկային, դատաիրավական, հակամենաշնորհային, կոռուպցիայի դեմ պայքարի, և այլ կարգավորման մեխանիզմները:

 

Բայց տարօրինակ է, որ ավելի քան 20 տարի օտարերկրյա դրամաշնորհների և վարկերի օգնությամբ անվերջ փոխում ենք երկիրը, արտագրում և հարմարեցնում ուրիշների կարծես թե աշխատող օրենքները, նորմատիվ ակտերը, բայց տնտեսությունը շարունակում է դոփել նույն տեղում, քանի որ այդ ամբողջ իրավական դաշտն արդյունավետ չէ, իսկ կախարդված շրջանից դուրս գալու հնարավորությունները չնչին են:

 

Միանգամայն ճիշտ եք, բայց մինչև հասկանալը, թե ինչու է այն անարդյունավետ, և կան արդյոք շանսեր, ուզում եմ բերել Հայաստանի տնտեսական իրավիճակը բնութագրող որոշ վիճակագրական տվյալներ: Ըստ Համաշխարհային բանկի տվյալների, 2017 թվականին ՀՀ-ում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն (բնակչության կենսամակարդակը) կազմել է 3937 ԱՄՆ դոլար: Դա չափազանց փոքր թիվ է: Պատկերացրեք, որ թեկուզ հետխորհրդային Էստոնիայի կենսամակարդակին հասնելու համար մենք պետք է 10 տարիների ընթացքում տարեկան միջին հաշվով արձանագրենք 17.5% աճ: Դա սկբունքորեն անհնար է,  նույնիսկ տեսականորեն: Փատորեն Էստոնիային մենք չենք կարող հասնել ցանկացած պարագայում, քանի դեռ այնտեղ չեն պատրաստվում մեզ սպասել: Իսկ իրականում ամեն ինչ շատ ավելի վատ է, քան թվում է: Մեկ շնչին ընկնող 3900 դոլար մակարդակից եվրոպական միջին`34 հազար դոլար կենսամակարդակի դուրս գալու համար մենք պետք է մեր ՀՆԱ-ն հասցնենք մոտ 101 մլրդ. ԱՄՆ դոլարի: Եվ ինչպե՞ս եք դա պատկերացնում:

 

Բայց դա չէ էականը, դա դեռ մաքուր մեխանիկա է ...

 

Ես խոսում եմ այն ​​մասին, թե ինչ հորի մեջ ենք հայտնվել: Օրինակ, եթե մենք տարեկան ապահովենք 5% տնտեսական աճ, արդեն վատ չի լինի, հաշվի առնելով, որ վերջին 9 տարիներին մենք չենք աճել: Դուք կասեք`ինչպե՞ս թե, իսկ պաշտոնական վիճակագրությո՞ւնը: Ես ունեմ հաշվարկներ, թե ինչպես էինք աճում բոլորից արագ և հայտնվում… ամենավերջում: Այդ ամենը վիճակագրական անճշտություններ են: Այնուամենայնիվ, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, վերջին 9 տարիների ընթացքում դոլարային արտահայտությամբ մենք չենք գերազանցել 2008 թվականի նախաճգնաժամային ՀՆԱ-ի մակարդակը: Դա սարսափելի լճացում է, 9 տարիների լճացում, ինչը, նախևառաջ, ցույց է տալիս ներկայիս տնտեսվարման մոդելի անբավարարությունը, այն պարզապես այլևս չի աշխատում: Սա համակարգի ֆիասկո է: Ուշադրություն դարձրեք`ըստ պաշտոնական տվյալների, վերջին 9 տարիներին, 2009-ից մինչև 2017 թվականը ներառյալ, միջին տարեկան տնտեսական աճը երկրում կազմել է ընդամենը 1.9%: Եթե ​​մենք կարողանանք դուրս գալ 5 տոկոս միջին տարեկան աճի մակարդակի (հատկանշական է, որ միջին տարեկան տնտեսական աճը Հայաստանում 27 տարիներին, 1991-ից 2017 թվականը ներառյալ, կազմել է 3,27%, այսինքն, 5%-ից զգալիորեն ցածր), ապա տասը տարի անց կհասնենք բնակչության 6400 ԱՄՆ դոլար կենսամակարդակին, ինչն այսօրվա համաշխարհային միջին ցուցանիշից անհամեմատ ցածր է (մոտ 11 հազար ԱՄՆ դոլար բնակչության մեկ շնչի հաշվով) և զգալիորեն զիջում է օրինակ, Ռուսաստանի, Ղազախստանի, Լիբանանի ներկայիս ցուցանիշներին: Բայց բանը միայն նրանում չէ, որ տնտեսական կարգավորման ներկայիս գործող մոդելի պայմաններում այնքան էլ հեշտ չէ հասնել նույնիսկ այդ տխրահռչակ 5% աճին: Ավելին, Հայաստանի ներկայիս տնտեսական աճի փաստացի տեմպերով մենք կարող ենք ՌԴ-ին հասնել միայն 100 տարի անց, իսկ ԵՄ-ին`երբեք: Ակնհայտ է, որ վաղուց արդեն եկել է պետական ​​կարգավորման ամբողջ համակարգի արմատական ​​բարեփոխման ժամանակը:

 

Իսկ ինչո՞ւ տեսականորեն: Միթե կոռուպցիայի և ստվերային հատվածի դեմ պայքարը չի կարող տալ արդյունքներ:

 

Իհարկե կարող է: Կարելի է գանձագողերի թալանը հետ բերել, հավաքել մինչև 7 մլրդ դոլար, եթե դա արվի նպատակաուղղված կերպով, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, թույլ չտալով սաբոտաժի ենթարկել գործընթացը: Բայց պետք չէ մոռանալ, որ մեր պետական ​​պարտքն արդեն հասել է գրեթե 7 միլիարդ դոլարի: Սա շատ ծանր բեռ է: Եթե փորձենք գողացված միլիարդների հաշվին գոնե մասամբ մարել պարտքերը, ապա դա կլինի գերազանց: Պետք է փորձել: Մի կողմից դա կվերականգնի արդարությունը, իսկ մյուս կողմից, թույլ կտա ամեն ինչ սկսել սկզբից: Երբ նայում ես 2019-ից մինչև 2025 թվականը պետական ​​պարտքի մարման ժամանակացույցին, ապա պարզապես սարսափելի թվեր ես տեսնում, բայց չէ որ զարգանալու համար մենք պետք է դեռ նոր պարտքեր ներգրավենք: Եթե նայենք, թե ինչի էինք հասել 2008-ին, ապա մեր պետական ​​պարտքը գրեթե հաղթահարվել էր և կազմում էր ՀՆԱ-ի ընդամենը 16.3%-ը (1999-ին`50.4%): Իսկ ճգնաժամից հետո սկսեցինք նոր պարտքեր կուտակել և այդպես շարունակ: 2018 թվականի սկզբին պետական ​​պարտքն արդեն հասավ ՀՆԱ-ի գրեթե 60%-ին: Նստեցինք հերթական ասեղի վրա, ձգտելով պահպանել մակրոտնտեսական կայունությունը: Բայց թե ինչի հաշվին, նախընտրեցինք չտարածվել: Ոչ էլ խոսեցինք մեր համախառն ազգային պարտքի մասին, որն այժմ գերազանցում է 10 միլիարդ դոլարը, մոտենալով ՀՆԱ-ին: Մեր արտաքին պարտքի կառուցվածքը նույնպես վատն է, քանի որ էական մասը բաժին է ընկնում  կառավարությանը, ի տարբերություն, օրինակ, Ղազախստանի կամ Ռուսաստանի, որոնց ազգային արտաքին պարքի առյուծի բաժինը մասնավոր և ֆինանսական հատվածինն է:

 

Ուրեմն, այն ամենն, ինչ վերադարձնում ենք գանձապետարան, հետ բերելով  գողացվածը, պետք է թիրախային կարգով ուղղվի արտաքին պարտքի բեռի նվազեցմա՞նը.

 

Ոչ այնքան, այստեղ կարող են լինել տարբեր մոտեցումներ, բայց էությունը մեկն է: Այդ էության մասին է պատմում իմ լավ ընկերոջ փորձը, ով 90-ականներին, տեղափոխվելով նոր բնակարան, սովորություն դարձրեց ամեն օր արթնանալ առավոտյան ժամը 4-ին, որպեսզի դատարկի ջրով լի դույլը, որը հավաքվում էր գիշերվա ընթացքում, քանի որ սանիտարական հանգույցում խողովակներից ջուր էր կաթում: Նա ծուլանում էր վարպետ հրավիրել, ջանքեր գործադրել: Եվ ժամը 4-ին վեր թռչելն արդեն դարձավ ինքնին սովորույթ: Այնուամենայնիվ, ես նրան խորհուրդ տվեցի վարպետ կանչել և վերանորոգել խողովակները, ինչն էլ ի վերջո նա արեց: Սակայն, նա դեռ երկար ժամանակ, ըստ սովորության, արթնանում էր առավոտյան ժամը 4-ին դույլը ստուգելու: Ինչո՞ւ բերեցի այս օրինակը: Որովհետև, եթե նույնիսկ վերադարձնենք գողացված ռեսուրսները, տեղաբաշխենք բյուջեում, ընդլայնենք պետական ծախսերը և, կոպիտ ասած, հարուստներից խլենք և բաժանենք աղքատներին, ապա ՀՆԱ-ի մակարդակը, միևնույնն է, դրանից չի փոխվի, մեխանիկորեն չի ավելանա: Անհրաժեշտ է, որ այդ ռեսուրսներն աշխատեն և տան արդյունք, ընդ որում, կամ բնակչության վճարունակ պահանջարկի աճի միջոցով, ինչն ընդլայնում է սպառումը և խթանում տնտեսական աճը, կամ էլ նոր ակտիվների ստեղծման միջոցով, որոնք հանգեցնում են երկրի տնտեսական ներուժի բարձրացմանը: Ընդունելի է նաև պետական ​​պարտքի սպասարկումն այդ աղբյուրներից, ինչը թույլ կտա մյուս ռեսուրսներն ազատել՝ պետական այլ ծրագրերի իրականացման և/կամ տարբեր ոլորտներում պետական ​​ծախսերի ընդլայնման համար: Այդ միջոցները, ի վերջո, կարող են ժամանակավոր բարձիկ հանդիսանալ սոցիալական ցավոտ և ոչ պոպուլյար բարեփոխումների իրականացման համար, առանց որի մենք չենք կարող: Բայց միևնույնն է, դա էլ է քիչ: Քանի որ, ըստ էության, մենք դրանով շարունակում ենք կրկնօրինակել ալարկոտ ընկերոջս վարքագիծը, և պարբերաբար «արթնանում և դատարկում դույլը», պայքարելով հետևանքների դեմ, պատճառներն արմատախիլ անելու փոխարեն:

 

Տեսեք, Global Financial Integrity կազմակերպության տվյալներով, Հայաստանը տարեկան մեկ միլիարդ դոլար կորցնում է անօրինական ֆինանսական հոսքերի տեսքով: 10 տարիների ընթացքում կորցրել ենք մոտ 10 միլիարդ դոլար: Իսկ դրանք ի՞նչ գումարներ են: Ակնհայտ է, որ դրանք երկրից դուրս եկող ողջ գումարները չեն, դա արտահանված ամբողջ կապիտալը չէ, դրանք այն գումարներն են, որոնք կարող են հաշվարկվել GFI մեթոդաբանությամբ, դրանք այն գումարներն են, որոնք երկրից դուրս են գալիս ընդերքի, մետաղական հումքի արտահանման գծով: Իսկ մեթոդաբանությունը շատ պարզ է: Ենթադրենք, պղինձն այսօր միջազգային շուկայում արժե 6700 ԱՄՆ դոլար մեկ տոննայի դիմաց: Ի՞նչ են անում մեր արտահանողները: Նրանք բոլորն էլ ունեն իրենց օֆշորային ընկերությունները, որոնց և մատակարարվում է պղինձը, ենթադրենք, մեկ տոննայի դիմաց 3000 դոլարով: Իսկ այդ օֆշորը, իր հերթին, նույն ապրանքը վերջնական գնորդին է վաճառում արդեն 6700 դոլարով, այսինքն`բորսայական գնով: Տարբերությունը կազմում է 3700 դոլար, որը «փախչում» է Հայաստանից, մեր երկիրն այդ փողերը չի տեսնում և այլևս երբեք չի էլ տեսնի: Ավելին, պետության հետ բոլոր հարկերն ու հարաբերությունները հաշվարկվում և կարգավորվում են իրացման այդ ցածր գներով: Սա ազգային ռեսուրսների տարրական թալան է`երկրի հարկային կարգավորումների անկատար մեխանիզմների պատճառով: Իսկ դա հայկական արտահանման ամենախոշոր հոդվածն է, որն ստեղծում է նաև մի շարք չլուծված բնապահպանական և սոցիալական հիմնախնդիրներ, և կրկին՝երկրում շրջակա միջավայրին պատճառված վնասների փոխհատուցման նկատմամբ օրենսդրական հարկադրանքի թույլ համակարգ ունենալու պատճառով:

 

Եվ այդ ամենը, պատկերացրեք, տարեկան կազմում է մեկ միլիարդ դոլար, միայն մետաղների արտահանման առնչությամբ: Իսկ արտահանման այլ հոդվածներով նման վիճակագրություն չկա, ընդհանրապես: Իհարկե, մասնավոր դրամական տրանսֆերտների գծով կա նաև սպիտակ արտահոսք, որը վերջին տարիներին, ըստ Կենտրոնական բանկի տվյալների, տարեկան կազմում է 700 - 800 մլն.դոլար, որոնք նաև անուղղակիորեն վկայում են կապիտալի արտահանման մասին, բայց դրանք այլ փողեր են, դրանք, այսպես ասած, «մաքուր» են: Ասեմ ավելին, ըստ իմ փորձագիտական ​​գնահատման, մեր հարկատուներից, ընդ որում՝ ոչ միայն խոշոր, մեր պետական բյուջեն տարեկան կորցնում է (չի հավաքագրում) մոտ մեկ միլիարդ դոլար, որի զգալի մասը կազմում են ներմուծողների անուղղակի հարկերը, չնայած պակաս հարկեր չեն թաքցվում նաև մյուս հարկատեսակների գծով, այդ թվում՝ ուղղակի հարկերի:  Եվ ստացվում է, որ մենք արտահանողներից տարեկան ստանում ենք մեկ միլիարդ դոլարով պակաս, և նույնքան էլ ներմուծողներն ու այլ հարկատուները թաքցնում են պետական բյուջեից: Ահա թե որոնք են մեր քրեական բիզնես-կառույցների անօրինական հարստացման և մենաշնորհային-օլիգարխիկ կապիտալի ձևավորման հիմնական աղբյուրները: Ակնհայտ է, որ դա կարող էր տեղի ունենալ միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների և խոշոր բիզնեսրի սերտաճման շնորհիվ, ինչի արդյունքում տեղի է ունեցել նաև ոչ ֆորմալ կառույցների ֆորմալացումը խոշոր կապիտալի շուկայական իշխանության ամրապնդման միջոցով, վերածվելով արդեն քաղաքականի: Այդ ռեսուրսները պետք է աշխատեն հասարակության համար, և նոր կառավարությունն արդեն պետք է ձեռնամուխ լիներեր արմատական հիմնարար խնդիրների լուծմանը, ինչը որևէ կերպ չի հակասում կոռուպցիայի դեմ պայքարին:

 

Հետևաբար, ինչպես արդեն ասվեց վերևում, անհրաժեշտ է արմատախիլ անել  կոռուպցիայի պատճառները և ստվերային տնտեսության առկայությունը, արդիականացնել պետական ​​կարգավորող ինստիտուտները, այլ ոչ թե պայքարել հետևանքների դեմ:

 

Եթե ​​նման ակնհայտ երևույթը չի կարողանում կարգավորվել, ուրեմն դա կարող է ունենալ երկու պատճառ՝ կամ մեր պաշտոնյաներն ապուշներ են, կամ էլ նրանք, պարզապես, մասնաբաժին ունեն դրանից: Բայց խնդիրը նրանում է, որ բոլոր այդ «հնարքներն» ամրագրված են օրենքներով, պայմանագրերով, լիցենզիոն համաձայնագրերով, և եթե այսօր փորձես փակել ինչ-որ մեկի եկամուտի ծորակը, կարող ես իսկույն հայտնվել միջազգային սկանդալի կենտրոնում, արբիտրաժում, տուգանքների տեսքով կորցնել հսկայական գումարներ: Ահա թե ինչպիսի ժառանգություն է մեզ բաժին հասել հին ռեժիմից, և ես շատ վատ եմ պատկերացնում, թե ինչ կարելի է անել:

 

Ժամանակն է, որ բոլոր խնդիրները լուծվեն, ստանան համալիր և համակարգված լուծումներ: Օրինակ, ինչ վերաբերվում է հանքարդյունաբերությանը: Ամբողջ աշխարհում կա այսպես կոչված ռոյալթի (բնական վարձ), բնական ռեսուրսների օգտագործման դիմաց վճար: Այն սահմանվում է տվյալ ռեսուրսի համաշխարհային գների հիման վրա, օրինակ, պղնձի, որն ամեն օր գնանշվում է միջազգային բորսաներում: Հաշվարկի մեթոդաբանության մեջ տվյալ ռեսուրսի համաշխարհային գներից բացի ընդգրկվում է նաև շահութաբերության համապատասխան մակարդակը՝ ձեռնարկության ինովացիոն-արդիական զարգացումն ապահովելու, բաժնետերերի շահերը պաշտպանելու, բնապահպանական վնասները փոխհատուցելու համար և այլն: Հետևաբար, կախված այն բանից, թե ինչ քաղաքականություն է իրականացնում տվյալ երկիրն արդյունաբերական այդ ոլորտում, կարող են կիրառվել տարբեր մոտեցումներ: Օրինակ, Հայաստանում պղնձի մեկ տոննայի արդյունահանման դիմաց ռոյալթին կարող է կազմել 30% կամ մոտ 2000 ԱՄՆ դոլար: Այդ հարկատեսակի տնտեսական էությունը հետևյալն է`այն ինչ գտնվում է ընդերքում, հանդիսանում է հասարակության սեփականությունը, այլ ոչ թե այն կորպորացիայի, որն ունի ընդերքը շահագործելու և բնական պաշարներն արտահանելու լիցենզիա: Խնդրեմ, վճարիր բյուջեին «ժողովրդի մասնաբաժինը» և իրականացրու քո բիզնեսը: Եթե ​​արտահանվող յուրաքանչյուր տոննա պղնձի դիմաց նրանք վճարեին 2000 դոլար, ապա պետությունը կստանար անհամեմատ ավելի բարձր և արդարացի եկամուտներ: Դրան էլ գումարած մյուս սովորական պետական ​​և տեղական հարկերը և վճարները, որոնք հանքարդյունաբերական բիզնեսը նույնպես պետք է վճարի, ինչպես երկրի մյուս բոլոր հարկատուները: Իսկ մեր այսօրվա ռոյալթին շահույթին կցված ծիծաղելի մի բանաձև է: Այսպիսով, ընկերությունները, որոնք շահագործում են մեր ազգային պաշարնեերը, փաստորեն դրա դիմաց ոչինչ չեն վճարում:

 

Իսկ ինչպե՞ս լուծել կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը տնտեսական հարաբերությունների հարթությունում: Չէ՞ որ դա նույնպես մշտական արտահոսք է:

 

Անկախ Հայաստանի հարկային համակարգի ձևավորման առաջին օրից, 1991 թվականից մինչ օրս ես փորձում եմ առաջ տանել բնակչության եկամուտների և գույքի համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրման գաղափարը (հանրային անձանց համար՝նաև ծախսերի գծով), ինչի հիման վրա էլ պետք է կառուցվեն ուղղակի հարկման բոլոր մեխանիզմները: Տեղերում ուսումնասիրվել է բազմաթիվ զարգացած երկրների փորձը, բայց սկզբում համակարգի ներդրումն անհնար էր անհրաժեշտ տեխնիկական ռեսուրսների բացակայության և տվյալների բազաների թվայնացման ցածր մակարդակի, իսկ հետագայում՝քաղաքական կամքի բացակայության և շահերի բախման պատճառով: Զգուշացնում եմ, որքան ուշ ներդնենք այդ համակարգը, այնքանով կուշացնենք հարկային արդյունավետ կարգավորման և վարչարարության համակարգի ստեղծումն, ընդհանրապես:

 

Կա ևս մեկ նորարարական գաղափար, որն արդեն ավելի քան քսան տարի ինձ հանգիստ չի տալիս: Խոսքը գնում է շահութահարկի (Profit Tax) վերացման մասին: Իմ երկար տարիների հետազոտությունները և Էստոնիայի 17-ամյա հաջողված փորձը վկայում են այդ նոր մոտեցման անառարկելի արդյունավետության մասին: Ի դեպ, 2017 թվականի սկզբից նմանատիպ մոտեցում սկսեցին կիրառել նաև Վրաստանում, իսկ այժմ այդ գաղափարի իրագործման ուղղությամբ ինտենսիվ աշխատում են արդեն Լատվիայում: Հարկ է նշել, որ իմ հայեցակարգում շահութահարկը, որպես այդպիսին, բացակայում է, այն                              պարզապես վերացվում է, ի տարբերություն նշված երկրների մոդելների, որոնցում խոսքը գնում է չբաշխվող շահույթի 0% հարկման մասին, այսինքն, չի հարկվում այն շահույթը, որը մնում է իրավաբանական անձի տրամադրության տակ և ուղղվում է կապիտալիզացիային, իսկ բաժնետերերի (սեփականատերերի) միջև շահույթի բաշխման և շահաբաժինների վճարման դեպքում այն կիրառվում է:

 

Այսինքն, Ձեր մոտեցմամբ շահութահարկը հանվում է ընդհանրապես, և մնում է միայն շահաբաժինների հարկո՞ւմը: Դա հետաքրքիր մոտեցում է: Համաշխարհային պրակտիկայում հայտնի է, որ փոքր և միջին ձեռնարկությունների սեփականատերերը, քանի որ խոշոր բաժնետիրական ընկերություններում դա անելը գրեթե անհնար է, ցանկանալով տնտեսել բարձր եկամտահարկի վճարումից,  աշխատողներին կամ ընդհանրապես չեն ձևակերպում, կամ էլ տալիս են նվազագույն աշխատավարձ, իսկ այդ բացը լրացնում են շահաբաժինների վճարման հաշվին, որոնք հարկվում են զգալիորեն ցածր դրույքաչափերով:

 

Լիովին իրավացի եք, բայց իմ հայեցակարգում անհնար է դա անել, քանի որ շահութահարկի բացակայության դեպքում շահաբաժինների հարկումը հավասարվում է սովորական եկամտահարկին, եկամտահարկի հարթ միասնական դրույքաչափով, իսկ եկամտահարկը վերածվում է ամենակարևոր ուղղակի հարկատեսակի: ԱՄՆ-ի դաշնային բյուջեի եկամուտների մոտ 75% -ը հավաքագրվում է ֆիզիկական անձանց եկամուտներից վճարվող հարկերի հաշվին (Income Tax):

 

Ինչ կտա իմ կողմից առաջարկվող համակարգի ներդրումը: Առաջին հերթին, դա էապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը հենց հարկային ծառայությունում, քանի որ ստուգողների և հարկատուների միջև հիմնական կոռուպցիոն հարաբերությունները, որպես կանոն,  առաջանում են փաստացի ստացված եկամուտների արժանահավատության, ծախսերի հիմնավորվածության, ակտիվների և պարտավորությունների փոփոխության, ֆինանսական և հարկային հաշվետվությունների ճշտության և այլ ստուգումների ընթացքում, երբ, մասնավորապես, ճշգրտվում է հարկման ենթակա շահույթի մեծությունը: Կփոխվի նաև ստուգող հարկային տեսուչների մոտիվացիան, «պայմանավորվածությունների» հիմքերի բացակայության պատճառով, կվերանա հարկային պաշտոնյաներին խղճի և ազնվության կոչեր անելու անհրաժեշտությունը, հիմնականում կվերանա նրանց կոռուպցիոն հենարանը: Արդյունքում, կստեղծվի անհրաժեշտ մեխանիզմ, որը կարող է անմիջապես զգալիորեն նվազեցնել կոռուպցիոն բաղադրիչը հարկային ոլորտում: Ի վերջո, մյուս բոլոր հարկատեսակները (եկամտահարկ, ԱԱՀ, գույքահարկ և այլն) անհամեմատ առավել վերահսկելի են և դրանց մշտադիտարկումը մեծ ջանքեր չի պահանջում։

 

Արդյունքում, Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի տեսչական անձնակազմի զգալի մասը կարող է կրճատվել կամ ուղղվել այլ, օրինակ, կանխարգելիչ գործառույթների իրականացմանը: Շահութահարկի բացակայության պայմաններում արմատապես փոխվում է նաև հարկատուների «վարքագիծը», որոնք հակված կլինեն բիզնեսի վարման թափանցիկությանը, քանի որ հարկվող շահույթի մեծության նվազեցնելու նպատակով իրական եկամուտները թաքցնելն ու ծախսերն ուռճացնելը դառնում են անիմաստ, ինչի արդյունքում կդադարեն նաև խորամանկել և հնարամտել իրենց հաշվապահական հաշվետվություններում: Ավելին, աննախադեպ կկրճատվեն հարկատուների հաշվապահական հաշվառման և հարկային հաշվետվությունների իրականացման ծախսերը:

 

Հարկ է նշել նաև, որ շահութահարկը զերծ է տնտեսական բովանդակությունից և ահավոր խանգարում է տնտեսությանը: Տնտեսագիտության գծով դասագրքերի հանրահայտ հեղինակ, նոբելյան մրցանակի դափնեկիր Փ.Սամուելսոնի մոտ այդպես էլ նշվում է, որ ուղղակի հարկումը պետք է կիրառվի միայն այն միջոցների նկատմամբ, որոնք ուղղվում են սպառման, այլ ոչ թե կապիտալիզացիայի, այսինքն, ուղղակի կարող է լինել միայն ֆիզիկական անձանց, այլ ոչ թե իրավաբանական անձանց եկամուտների հարկումը, որոնք չեն սպառում, քանի որ սպառել կարող է միայն մարդը: Բացի այդ, շահութահարկի կիրառումը, ըստ էության, հանդիսանում է կրկնակի հարկում, քանի որ իրավաբանական անձինք մինչև շահույթի ձևավորումն արդեն վճարում են ֆիզիկական անձանց (անձնակազմի) եկամտահարկը, անուղղակի հարկեր, գույքահարկ, ռոյալթիներ և այլն: Եկամտահարկի տնտեսագիտական էությունը հետևյալն է՝ եթե ստացել ես եկամոուտ, ապա կիսվիր հասարակության հետ: Իսկ իրավաբանական անձը գեներացնում է շահույթը բիզնեսի կապիտալացման նպատակով, և այդ խնդիրն ավելի կարևոր է, քան բյուջեն: Դրա համար էլ այսօր կապիտալիզացման գործակիցը մեզ մոտ գրեթե ամենացածրն է աշխարհում, գտնվում է մերձսահարյան աֆրիկայի երկրների մակարդակում: Մենք չունենք կապիտալի շուկա, չունենք բիզնեսի արժեքի հրապարակային գնանշում: Անգամ ամենախոշոր ձեռնարկությունները չունեն կապիտալ, կոպեկներ են: Գործում է ժամանակավորության սկզբունքը՝ աշխատեցիր, վերցրու և ծախսիր, կամ ավելի վատ՝դուրս բեր երկրից: Այս արատավոր համակարգը չի նպաստում կուտակմանը, իսկ չէ որ բիզնեսի կապիտալացումը տեխնոլոգիա է, նորարարություն, զարգացում:

 

Այսպիսով, շահութահարկը զրոյացնելով մենք խթանում ենք տնտեսության կապիտալիզացումն ու ներքին ներդրումները: Դրանով լուծվում են նաև այլ հարակից խնդիրներ՝ փոխվում է իրավաբանական անձանց վարքագիծը, խթանվում է կորպորատիվ մշակույթը, կորպորատիվ պատասխանատվությունը, զարգանում է ֆինանսական կառավարումը, ֆոնդային շուկան: Այս բոլոր ներքին գործընթացները դառնում են ավելի նշանակալից:

 

Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշեցի, ներդրվում է եկամուտների և գույքի, իսկ հանրային անձանց համար՝ նաև ծախսերի համընդհանուր հայտարարագրման համակարգ: Եվ մեկ տարի անց մենք ստանում ենք երկրի բյուջեի եկամուտների զգալի աճ:

 

Ծախսերի հայտարարագրման համակարգը պետք է վերաբերվի բոլորին, առանց բացառությա՞ն:

 

Անշուշտ: Ընդ որում խոսքը գնում է ամբողջ բնակչության հարկային հաշվետվության ընդհանուր համակարգի մասին, որը բաղկացած է երկու փոխկապակցված հիմնական տարրերից`1. եկամուտների և գույքի հայտարարագրում՝ որպես հարկային հաշվետվության գործիք, 2. Եկամտահարկ՝ որպես ֆիզիկական անձանց ուղղակի հարկման հիմնական գործիք: Այս ինստիտուտը հիմնովին տարբերվում է հանրային անձանց եկամուտների և գույքի հայտարարագրման ու ձեռք բերված գույքի օրինականության հետագա վիճարկման ներկայիս համակարգից:

 

Ինչի՞ց և ինչպես սկսել համակարգի ներդրումը: Կա երկու մոտեցում՝ ընտրելու համար: Կամ տեղի է ունենում համընդանուր համաներում՝ ինչ գողացել – գողացել ես, սկսում ենք մաքուր էջից, նպատակ ունենալով չփորփրել հին «կեղտերը», առանց վրդովեցնելու հասարակությանը: Անձամբ ես հակված չեմ այդ մոտեցմանը: Կամ, ինչը ներկայիս իրավիճակում ավելի ճիշտ մոտեցում կարող էր լինել, ցույց տուր եկամուտներդ և հիմնավորիր, եթե ունես զգալի սեփականություն: Մեր Պետեկամուտների կոմիտեն տիրապետում է բավարար գործիքակազմի, ունի անհրաժեշտ գործառույթներ և լիազորություններ, այդ թվում նաև հետաքննության, այդ ամենը բացահայտելու համար: ԱԱԾ-ն չպետք է զբաղվի հարկային հանցագործություններով, դա հատուկ ծառայությունների խնդիրը չէ: Նրանք կարող են ներգրավվել միայն այն դեպքերում, երբ խոսքը գնում է ոչ թե հարկերի, այլ ազգային անվտանգությանն առնչվող իրավախախտումների մասին: Ցանկացած պարագայում, վերջին ատյանը դատարանն է: Այսպես, եթե քաղաքացին, կամ թեկուզ պաշտոնյան, չի կարողանում հիմնավորել իր եկամուտների օրինականությունը կամ ակտիվների ձեռքբերման աղբյուրները, այդ ժամանակ, առաջինը՝ առաջանում է քրեական պատասխանատվություն, և երկրորդ՝առգրավվում է անօրինական ճանապարհով ձեռք բերված սեփականությունը: Իսկ օրինական եկամուտների, կամ ակտիվների ձեռքբերման  աղբյուրների հայտնաբերման դեպքում, որոնք նշված չեն հայտարարագրում, պետք է կիրառվեն հարկային պատժամիջոցներ, առանց առգրավման և քրեական պատժամիջոցների կիրառման: Համակարգի ներդրման առաջին տարվա համար կարելի է սահմանել անօրինական ձեռքբերվածի արժեքային նվազագույն չափ (օրինակ, անձի և նրա ընտանիքի անդամների վերջին քսան տարիների օրինական եկամտի տասնապատիկը), որից առավել արդեն կարելի է ենթարկել պատասխանատվության: Իսկ երկրորդ տարուց սկսած համակարգը պետք է կիրառվի ամբողջական։ Հասարակությունը պետք է գոնե մեկ անգամ ինքնամաքրվի: Հենց այդ մեխանիզմը թույլ կտա արդյունավետորեն պայքարել կոռուպցիայի դեմ, այն ոչնչացնել սաղմնային վիճակում և ապօրինի հարստացման մասին այսօր գործող կիսատ-պռատ օրենսդրությունն այդ դեպքում կարող է դառնալ իրական գործիք, որը խթանում է վերը նշված համակարգի գործողությունը:

 

Իսկ ​​եթե ընդունում ենք լայն համաներման հայեցակարգը, բացառությամբ ակնհայտ արտառոց դեպքերի, ապա երկրորդ տարուց ամեն ինչ ընկնում է ավտոմատ վերահսկողության տակ, մարդկանց բոլոր եկամուտները և ակտիվները տեղափոխվում են թափանցիկ հարթություն:

 

Ենթադրենք, ինչ-որ մեկը մեծ կաշառք կամ «օտկատ» է վերցրել, կամ ինչ-որ բան է գողացել: Այդ ամենը վաղ թե ուշ կբացահայտվի: Ո՞ւր են գնում այդ փողերը, քանի դեռ չեք բռնվել: Եթե ​​սպառմանը, ապա խնդրեմ, կեր ու խմի, գնիր ծառայություններ և ապրանքներ, ինչը խթանում է տնտեսական աճը: Իսկ եթե գնում ես անշարժ գույք, թանկարժեք շարժական գույք, մասնաբաժին ես  ձեռք բերում բիզնեսում կամ ակտիվներ, ներդրում ես կատարում տարբեր արժեթղթերում, նվազեցնում քո պարտավորությունները և այլն, ապա նշիր հայտարարագրում, և հարկային ծառայությունը կստուգի ակտիվների աղբյուրների ավելացման և դրանցով կատարված գործարքների օրինականությունը: Անցյալ տարի դու չունեիր այդ գույքը, և եկամուտներդ չեն համապատասխանում այդ ձեռքբերումներին: Բայց եթե ապացուցես, որ ունեցել ես եկամուտներ, որոնք թաքցրել ես հարկային մարմիններից, ապա կարող ես առնվազն խուսափել քրեական պատասխանատվությունից, վճարելով հարկերը, տույժերն ու տուգանքները: Իսկ եթե չես կարող ապացուցել ստացված եկամուտների օրինականությունը, ապա քեզ սպասում է քրեական պատասխանատվություն և համապատասխան գույքի պարտադիր առգրավում: Դա զտում է, ինչը տեղի կունենա 2-3 տարիների ընթացքում, և հավատացեք - ընդմիշտ: Դա հասարակությունը կբերի մեկ այլ իրավիճակի, քաղաքակիրթ հարաբերությունների հարթություն: Այդ համակարգը չափազանց արդյունավետ է բոլոր տեսակի խոշոր և միջին գողերի ու գանձագողերի պարագայում, իսկ մանր գողերն ու կաշառակերները թող ապրեն մշտական ​​վախի մեջ և ավելացնեն համախառն պահանջարկը, քանի դեռ չեն բռնվել: Այս համակարգի ներդրումը, ի թիվս այլ բաների, ենթադրում է նաև փողերի լվացման բոլոր սողանցքների վերացում՝ խաղատների, տոտալիզատորների և մոլախաղերի գործունեության արգելում երկրի տարածքում, կանխիկ շրջանառության նկատմամբ պահանջների խստացում, այդ թվում նաև բանկային և այլ գործառնությունների նկատմամբ:

մաս 2  http://arminfo.info/full_news.php?id=33492&lang=1

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Հարկայինները ստուգում են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններըՀարկայինները ստուգում են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները
ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդմանըԿԸՀ-ը համաձայնություն է տվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդմանը
Փաշինյան․ Իշխանությունը կիրացնի գյումրեցիների  մանդատն  արտահերթ ընտրություններ անցկացնելու համարՓաշինյան․ Իշխանությունը կիրացնի գյումրեցիների  մանդատն  արտահերթ ընտրություններ անցկացնելու համար
Փաշինյանը խոստացել է Փաշինյանը խոստացել է "ջախջախել" ընտրակաշառքի հետ կապված քաղաքական ուժերին
Գերմանիան ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 ձյունագնացԳերմանիան ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 ձյունագնաց
Վարչապետ․ Շատ կարևոր է չկորցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի դինամիկանՎարչապետ․ Շատ կարևոր է չկորցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի դինամիկան
Փաստաբան․ ԿԸՀ-ը բավարարել է Դավիթ Ղազինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու մասին Գլխավոր դատախազության միջնորդությունըՓաստաբան․ ԿԸՀ-ը բավարարել է Դավիթ Ղազինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու մասին Գլխավոր դատախազության միջնորդությունը
Փաշինյան․ Ընդդիմության բոլոր ձայների 70%-ն ստացվել է փողի դիմաց, և այս խնդիրը պետք է լուծում ստանաՓաշինյան․ Ընդդիմության բոլոր ձայների 70%-ն ստացվել է փողի դիմաց, և այս խնդիրը պետք է լուծում ստանա
Քոչարյանի փաստաբանն իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները կապել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետՔոչարյանի փաստաբանն իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները կապել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ
Լայպցիգի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԼայպցիգի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Փաշինյանի զինակիցը պատմել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակմանն ուղղված իշխանությունների օրենսդրական նախաձեռնության մասինՓաշինյանի զինակիցը պատմել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակմանն ուղղված իշխանությունների օրենսդրական նախաձեռնության մասին
Հայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունըՀայաստանում մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը
Freedom Broker Armenia-ն շարունակում է աջակցել Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաջողությանը Freedom Broker Armenia-ն շարունակում է աջակցել Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաջողությանը
Հայաստանում անմեղսունակության վիճակում հանցագործություն կատարած անձանց նկատմամբ կարող է կիրառվել բժշկական-հարկադիր վարույթՀայաստանում անմեղսունակության վիճակում հանցագործություն կատարած անձանց նկատմամբ կարող է կիրառվել բժշկական-հարկադիր վարույթ
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողներըՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Հայաստանի կառավարությունը նոր կարգավորումներ է առաջարկել քրեակատարողական ծառայության համակարգում Հայաստանի կառավարությունը նոր կարգավորումներ է առաջարկել քրեակատարողական ծառայության համակարգում 
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջվածՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
Փաստաբան. ԿԸՀ-ն քննարկում է Դավիթ Կազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը մի ձայնագրության հիման վրա, որը նրա հետ ուղղակի կապ չունիՓաստաբան. ԿԸՀ-ն քննարկում է Դավիթ Կազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը մի ձայնագրության հիման վրա, որը նրա հետ ուղղակի կապ չունի
ՀՀ դատախազությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտ» ընկերության 457,79 հա մակերեսով հողամասի վարձակալության իրավունքի պետական գրանցման գործընթացումՀՀ դատախազությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտ» ընկերության 457,79 հա մակերեսով հողամասի վարձակալության իրավունքի պետական գրանցման գործընթացում
Ամստերդամ. Ասել, թե Հայաստանում ընտրությունները «կեղծված» էին, կնշանակի ոչինչ չասելԱմստերդամ. Ասել, թե Հայաստանում ընտրությունները «կեղծված» էին, կնշանակի ոչինչ չասել
«Ժառանգություն». Հայաստանի ընդդիմությանը կոչ է արվում հանդես գալ միասնական ճակատով և թույլ չտալ Հայաստանի իշխանությունների հերթական քայլերը Հայրենիքը հանձնելու ուղղությամբ«Ժառանգություն». Հայաստանի ընդդիմությանը կոչ է արվում հանդես գալ միասնական ճակատով և թույլ չտալ Հայաստանի իշխանությունների հերթական քայլերը Հայրենիքը հանձնելու ուղղությամբ
Հայաստանում կհայտնվի ևս մեկ տոնական օր՝ ՆավասարդըՀայաստանում կհայտնվի ևս մեկ տոնական օր՝ Նավասարդը
«Ապրելու երկիր». Հայաստանի իշխանությունները մտադիր են օրենսդրորեն սահմանափակել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքները«Ապրելու երկիր». Հայաստանի իշխանությունները մտադիր են օրենսդրորեն սահմանափակել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքները
Հայ փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 7-ամյա աղջկա մարմինը, նրա 13-ամյա քրոջ որոնումները շարունակվում ենՀայ փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 7-ամյա աղջկա մարմինը, նրա 13-ամյա քրոջ որոնումները շարունակվում են
ՌԴ դեսպանը մասնակցել է Պուշկինի ծննդյան 227-ամյակին նվիրված միջոցառմանըՌԴ դեսպանը մասնակցել է Պուշկինի ծննդյան 227-ամյակին նվիրված միջոցառմանը
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Կիպրոսի համալսարանները Հայաստանի քաղաքացիներին կրթաթոշակներ են առաջարկում 2027-2028 ուսումնական տարվա համար՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերով սովորելու նպատակով. ԿԳՄՍՆԿիպրոսի համալսարանները Հայաստանի քաղաքացիներին կրթաթոշակներ են առաջարկում 2027-2028 ուսումնական տարվա համար՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերով սովորելու նպատակով. ԿԳՄՍՆ
Հայաստանն ու Գանան երկկողմ հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն են հայտնելՀայաստանն ու Գանան երկկողմ հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել
GRECO-ն բարձր է գնահատել Հայաստանի կողմից ՆԳՆ համակարգում հակակոռուպցիոն հանձնարարականների կատարումըGRECO-ն բարձր է գնահատել Հայաստանի կողմից ՆԳՆ համակարգում հակակոռուպցիոն հանձնարարականների կատարումը
Գլխավոր դատախազության դիմումը ԿԸՀ-ին օդանավակայանում Գլխավոր դատախազության դիմումը ԿԸՀ-ին օդանավակայանում "ապօրինության" շարունակությունն է. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
Հայ դպրոցականները 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել Կիրառական կենսաբանության 6-րդ միջազգային օլիմպիադայումՀայ դպրոցականները 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել Կիրառական կենսաբանության 6-րդ միջազգային օլիմպիադայում
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է նոր օրինագիծ, որը կոչված է բացառելու խցանումների առաջացումը ՃՏՊ-ներից հետոԵրևանի քաղաքապետարանը ներկայացրել է նոր օրինագիծ, որը կոչված է բացառելու խցանումների առաջացումը ՃՏՊ-ներից հետո
ՇՀԿ գլխավոր քարտուղար․ Հայաստանը հաջողություններ է արձանագրում հասարակական կյանքի բոլոր ոլորտների կատարելագործման և արդիականացման, տնտեսական զարգացման բարձր տեմպերի ապահովման ու միջազգային հեղինակության ամրապնդման գործումՇՀԿ գլխավոր քարտուղար․ Հայաստանը հաջողություններ է արձանագրում հասարակական կյանքի բոլոր ոլորտների կատարելագործման և արդիականացման, տնտեսական զարգացման բարձր տեմպերի ապահովման ու միջազգային հեղինակության ամրապնդման գործում
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
Քաղաքագետ․ Մինչ Փաշինյանը վստահեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության մասին, Բաքվում շարունակում են առաջ տանել Հայաստանի տարածքներն ադրբեջանցիներով բնակեցնելու նախագիծըՔաղաքագետ․ Մինչ Փաշինյանը վստահեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության մասին, Բաքվում շարունակում են առաջ տանել Հայաստանի տարածքներն ադրբեջանցիներով բնակեցնելու նախագիծը
Հայաստանում կստեղծվի դատական նիստերը հեռավար ձևաչափով անցկացնելու հնարավորությունՀայաստանում կստեղծվի դատական նիստերը հեռավար ձևաչափով անցկացնելու հնարավորություն
Մոսկվան և Անկարան քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՄոսկվան և Անկարան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանում կփոխվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վարորդական իրավունքի վերականգնման մոդելը. օրենքի նախագիծՀայաստանում կփոխվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վարորդական իրավունքի վերականգնման մոդելը. օրենքի նախագիծ
Հայաստանում առաջարկվել է փոփոխություններ կատարել շահումով խաղերի մասին օրենքում, որոնք նախատեսում են դրանց մասնակցության սահմանափակումներ քաղաքացիների մի շարք խմբերի համարՀայաստանում առաջարկվել է փոփոխություններ կատարել շահումով խաղերի մասին օրենքում, որոնք նախատեսում են դրանց մասնակցության սահմանափակումներ քաղաքացիների մի շարք խմբերի համար
Հայաստանի պաշտպանության նախարարը Փարիզում բանակցություններ է վարել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարի հետՀայաստանի պաշտպանության նախարարը Փարիզում բանակցություններ է վարել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարի հետ
Իտալիայի վարչապետ․ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորումը կայունության և բարգավաճման կարևոր հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համարԻտալիայի վարչապետ․ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորումը կայունության և բարգավաճման կարևոր հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար
Կարապետյան․ Փաշինյանի կուսակցությունը բավարար թվով մանդատներ չունի Հայաստանում սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, նույնիսկ՝ այսքան կեղծիքներից հետոԿարապետյան․ Փաշինյանի կուսակցությունը բավարար թվով մանդատներ չունի Հայաստանում սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, նույնիսկ՝ այսքան կեղծիքներից հետո
Փաշինյան. Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է 9-րդ գումարման ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ընդդիմությանը հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից զրկելըՓաշինյան. Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է 9-րդ գումարման ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ընդդիմությանը հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից զրկելը
«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը կարծում է, որ Փաշինյանն իրականում վերընտրվել է չորրորդ ժամկետի համարՀայաստանի խորհրդարանի փոխխոսնակը կարծում է, որ Փաշինյանն իրականում վերընտրվել է չորրորդ ժամկետի համար
Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»
Քաղաքագետ․ ԱՄՆ-ի գեոտնտեսական ակտիվությունը Հայաստանում ռեսուրսային գաղութացման բնույթ է ստանումՔաղաքագետ․ ԱՄՆ-ի գեոտնտեսական ակտիվությունը Հայաստանում ռեսուրսային գաղութացման բնույթ է ստանում
ՀՀԿ փոխնախագահ․ Փաշինյանը, չհասնելով ցանկալի արդյունքին, ուղիղ եթերում գողացավ ԲՀԿ-ի մանդատներըՀՀԿ փոխնախագահ․ Փաշինյանը, չհասնելով ցանկալի արդյունքին, ուղիղ եթերում գողացավ ԲՀԿ-ի մանդատները
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՄինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Հայաստանում ընտրություններին մասնակցելու համար ցանկանում են սահմանել բնակության ցենզ. ԱԺ պատգամավորՀայաստանում ընտրություններին մասնակցելու համար ցանկանում են սահմանել բնակության ցենզ. ԱԺ պատգամավոր
ՀՀ փոխվարչապետ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման համար արդեն ծախսվել է շուրջ 48 միլիարդ դրամՀՀ փոխվարչապետ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման համար արդեն ծախսվել է շուրջ 48 միլիարդ դրամ
Բրյունո Դելբոնելը՝ 23-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրԲրյունո Դելբոնելը՝ 23-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀ ԱԳՆԽ 52-րդ նստաշրջանինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀ ԱԳՆԽ 52-րդ նստաշրջանին
«Հայաստան» դաշինք. Նույնիսկ կալանավորման սպառնալիքի ներքո Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ երկիր«Հայաստան» դաշինք. Նույնիսկ կալանավորման սպառնալիքի ներքո Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ երկիր
Հայաստանն ու Հունաստանը դիտարկել են խորհրդարանական հարթությունում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը դիտարկել են խորհրդարանական հարթությունում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Կարծիք. Հայաստանը մտնում է ոչ թե խաղաղության, այլ մրցակցող լոգիստիկ ռեժիմների դարաշրջանԿարծիք. Հայաստանը մտնում է ոչ թե խաղաղության, այլ մրցակցող լոգիստիկ ռեժիմների դարաշրջան
«Ականատեսը» կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի պնդումներն առ այն, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա«Ականատեսը» կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի պնդումներն առ այն, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա
ՀՅԴ․ Հաջիևի Հայաստան այցի արդյունքը կլինի ՀՀ վարչապետի կողմից Ադրբեջանի հերթական պահանջների կատարումըՀՅԴ․ Հաջիևի Հայաստան այցի արդյունքը կլինի ՀՀ վարչապետի կողմից Ադրբեջանի հերթական պահանջների կատարումը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով