


Արմինֆո. Արձակուրդների սեզոնով պայմանավորված՝ վրաց-ռուսական սահմանին կրկին կուտակումներ են. «Վերին Լարս» անցակետում մի քանի հարյուր ավտոմեքենայի կուտակում կա:
Այս անգամ մեղավորը տեխնիկան է, ավելի ստույգ՝ տեխնիկական նորամուծությունը, որը գործնականում կոչված էր արագացնելու գորխընթացը: Հաղորդվում է, որ կուտակումեր դիվում են հիմնականում Ռուսատան մուտքի մոտ: Սակայն, Օսիայի իշխանությունների տվյալներով, վրացական մաքսատանը նույնպես չի հաջողվում հաղթահարել տուրիստական հոսքի հետ կապված խնդիրը: Իրավիճակը վատթարանում է՝ անցակետի ցածր թողունակության պատճառով: Սոցիալական ցանցերում մարդիկ կիսվում են «Վերին Լարսում» արված տեսանյութերով: Նրանք պատմում են, որ 12 ժամ անցկացրել են հերթում: Շատերը նշում են, որ այդքան երկար սպասելուց հետո արդեն ոչ արձակուրդ ես ուզում, ոչ հանգիստ:
Միաժամանակ մրգերով բեռնված հայկական բեռնատարները մի քանի օր է, ինչ չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի տարածք: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը, խնդիրը կապված է վրացական սահմանին մաքսային ընթացակարգեր անցնելու համար տոմսերի ամրագրման նոր էլեկտրոնային համակարգի ներդրման հետ: Նրա խոսքով, հարցի առնչությամբ արդեն խորհրդակցություններ են անցկացվում վրացի և ռուս գործընկերների հետ: «Վերին Լարս» անցակետը գտնվում է Ռուսաստանը և Վրաստանը կապող Ռազմավիրական ճանապարհին և Հայաստանը ՌԴ հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է: Ճանապարհի ցածր թողունակության հետ կապված խնդիր առաջանում է ամեն տարի: Ռուսական իշխանությունները ծրագրում են դաշնային բյուջեի միջոցների հաշվին երկու անգամ ընդլայնել մայրուղին: -լ-



