


Արմինֆո.ՀՀ ոստիկանությունն արձագանքել է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերին, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բանակցություններ է անցկացրել «Քայլ արա» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ ցուցարարներին իրավապահ ուժերի հնարավոր միացման շուրջ:
«Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների: Ոստիկանությունը պետության հիմնասյուներից է, պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավորը և գործում է օրենքներով ու օրենքի շրջանակում:
Ոստիկանությունը և ոստիկանության պետը չեն մտնում քաղաքական գործընթացների մեջ և չեն կարող սատարել որևէ կողմի: Կոչ ենք անում առաջնորդվել բացառապես իրավական ու տրամաբանական այս իրողություններով և մտացածին ինչ-որ բանակցությունների ու պայմանավորվածությունների մասին լուրերով չապակողմնորոշել ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»,- ասված է ոստիկանության՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:



