Arminfo.info


 Ուրբաթ, 30 Մարտի 2018 18:41

Բնապահպանության նախարարությունը քննարկել է «Ամուլսարի» շահագործման ծրագիրը

Բնապահպանության նախարարությունը քննարկել է «Ամուլսարի» շահագործման ծրագիրը

Արմինֆո.«Հայաստանի կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանի առաջարկությամբ ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատում անցած ծրագրին վերաբերող հարցեր։

 

Ինչպես տեղեկացրել է Նախարարության մամուլի ծառայությունը, բացելով նիստը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ միջազգային փորձագետների խումբը՝ Հարություն Բրոնոզյանի գլխավորությամբ, կրկին ցանկություն է հայտնել ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո հանդիպել «Լիդիան Արմենիա» ընկերության փորձագետների հետ։ «Նախորդ նույնանման նախաձեռնությունից միջազգային փորձագետները հրաժարվել էին, և ՀՀ բնապահպանության նախարարությունն ստիպված է եղել այս տարվա հունվարին հյուրընկալել միայն «Լիդիան Արմենիա» ընկերության փորձագետներին։ Ունենալով նախորդ անհաջող փորձը՝ այնուամենայնիվ կրկին համաձայնել ենք կազմակերպել հանդիպում՝ փորձագիտական փաստարկված և օբյեկտիվ քննարկման արդյունքում հասարակությանը հուզող հարցերի պատասխանները ստանալու սպասումով։ Ակնկալում ենք, որ հանդիպմանն օբյեկտիվորեն կներկայացվեն կողմ և դեմ փաստարկները, բայց մեկ պայմանով՝ որ հստակ և վերջնական գնահատականներ տրվեն և անելիքները հստակեցվեն։ Հակառակ դեպքում՝ չի կարելի նույն հարցի վերաբերյալ պարբերաբար կարծիքներ հնչեցնել՝ չշահելով ոչինչ և վնասելով գործընթացները,- ասել է Արծվիկ Մինասյանը և հավելել, որ մայիսի սկզբին նախատեսված հանդիպումը լինելու է միայն երկու կողմերի փորձագետների և ՀՀ ԲՆ հասարակական և գիտական խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, իսկ լրատվամիջոցների հետ նախատեսվում է առանձին հանդիպում։

 

Օրակարգի միակ հարցը զեկուցել է ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Հակոբ Սանասարյանը։ Բանախոսը մտահոգություն է հայտնել, որ հանքշահագործումն իրականացվում է Արփա, Որոտան և վերջինիս վտակ Դարբ գետերի ջրբաժանում, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ տարածաշրջանի ջրային ռեսուրսների և վերջին հաշվով նաև Սևանա լճի որակի վրա։ Հ․ Սանասարյանը ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրում նկարագրված բնապահպանական ռիսկերը, կենդանական և բուսական աշխարհին հասցվելիք վնասները և մտահոգություն հայտնել, որ դրանց կանախարգելման, շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու տեխնիկական նախագծերն անբավարար են։ «Հայաստանի կանաչների միության» նախագահը բարձրացրել է ծրագրի տնտեսական արդյունավետության խնդիրը, քանի որ հանքաքարում առկա են բարձրարժեք մեծ քանակությամբ օգտակար հանածոներ և այլ մետաղներ, սակայն նախատեսվում է կորզել միայն ոսկին և արծաթը։

 

Երեք ժամից ավել տևած քննարկման ժամանակ հասարակական խորհրդի անդամները և հրավիրվածները հնարավորություն են ունեցել հանդես գալ ելույթներով և հնչեցնել իրենց հուզող հարցերը, որոնց պատասխանել է ինչպես բանախոսը, այնպես էլ Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը և ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի մասնագետ Արթուր Մինասյանը։

 

Հ. Սանասարյանը եզրակացրել է, որ հանքարդյունաբերական նախագիծը թերի է և պետք է ուժը կորցրած ճանաչել։ Նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդի անդամներին հիշեցնելով, որ բնապահպանական գերատեսչությունը նորմատիվ որոշումների կայացման և վարչարարության մարմին է և գործում է բացառապես օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում և մեջ է բերել օրենքի այն դրույթները, որոնց առկայության դեպքում հնարավոր է ուժը կորցրած ճանաչել փորձաքննական եզրակացությունը։ Նախարարը փաստել է, որ հիշատակված հիմքերից որևէ մեկն այս պահի դրությամբ առկա չէ, իսկ փորձաքննության գործընթացն իրականացվել է օրենքի շրջանակներում։

 

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն արձանագրել է, որ հանքի շահագործումը մեկնարկել է և առաջարկել իրականացնել հասարակական մշտադիտարկում՝ նախագծից շեղումները բացառելու նպատակով։

 

«Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը ցանկացողներին հրավիրել է մասնակցային մոնիթորինգի, որը հանքավայրում արդեն իրականացվում է հարակից համայնքների բնակիչների մասնակցությամբ՝ նկատելով, որ մոնիթորինգի գործընթացը նկարագրված է բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն ստացած ծրագրում։ Բանախոսը ներկայացրել է նաև ծրագրի կառուցվածքը՝ բնական վիճակի նկարագրումն ու գնահատումը, ռիսկերի կանխատեսումները, դրանց կանխարգելման միջոցառումները և կառավարման պլանները, որոնցում ներդրվել է ճկունության բաղադրիչը։ Ա․ Ստեփանյանը տեղեկացրել է, որ ծրագրի հավելվածներում ավելի մանրամասն է ներկայացված նախատեսվող կանխարգելիչ միջոցառումները։ Պատասխանելով Արծվիկ Մինասյանի հարցին՝ Լիդիան Արմենիա ընկերության տնօրենը ներկայացրել է նաև հասարակությանը հուզող թթվային դրենաժների կառավարման ուղղությամբ նախատեսված գործողությունները։

 

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի մասնագետ Արթուր Մինասյանն իր ելույթում նշել է, որ ծրագրով մանրամասն նկարագրված է ռիսկերի ազդեցությունը նվազագույնի հասցնելու մեխանիզմները, իսկ միայն ոսկի և արծաթ կորզելը պայմանավորված է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից տրված լիցենզիայով, որում հաստատված է միայն ոսկու և արծաթի արդյունաբերական պաշարները։ Անդրադառնալով հասարակությանը հուզող ցիանիդի խնդրին՝ մասնագետը տեղեկացրել է, որ անհրաժեշտ չափանիշներին բավարարելուց հետո «Լիդիան Արմենիա» ընկերությունն անդամակցել է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին և պարտավորվել է պահպանել դրա պահանջները։ Արթուր Մինասյանը հայտարարել է, որ փորձաքննության գործընթացներում օրենքով սահմանված 4 հանրային քննարկում է տեղի ունեցել, որոնց մասնակցել և առաջարկություն է ներկայացրել միայն մեկ՝ Civil Voices հասարակական կազմակերպությունը։

 

Ամփոփելով քննարկումը՝ Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Հ․Սանասարյանին հետևողական և մեծ ծավալի աշխատանքի համար և նշել, որ հնչած և պատասխան չստացած հարցադրումներն արձանագրված են և լրացուցիչ մասնագիտական ուսումնասիրության կենթարկվեն։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ հանքի հարակից տարածքներում իրականացվող ջրային ռեսուրսների մոնիթորինգի արդյունքներով, ներկա դրությամբ որակական փոփոխություններ չեն արձանագրվել։ Կարևորելով հասարակական խորհրդում կազմակերպված քննարկումը՝ Ա.Մինասյանը նշել է, որ դրա արդյունքներն առաջիկայում կտեղափոխվի մասնագիտական հարթության վրա՝ միջազգային փորձագետների նախատեսվող հանդիպման ժամանակ։ «Խորհրդի հարթակը կարևոր է այնքանով, որ մտահոգությունները բարձրացվեցին և դրվեցին պետական մարմնի և հանքշահագործող ընկերության առաջ, ինչը մեծապես նպաստում է գործընթացների կառավարմանը հասարակական կառույցների ներգրավմանը»,- նշել է հասարակական խորհրդի նախագահը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Փաստաբան. Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է խարդախությանն օժանդակելու մեղադրանքովՓաստաբան. Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է խարդախությանն օժանդակելու մեղադրանքով
Քաղաքական գործիչ․ Անակլիայի նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ մասնակցությամբՔաղաքական գործիչ․ Անակլիայի նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ մասնակցությամբ
Սաղաթելյան․ Ծառուկյանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործողությունները որևէ կապ չունեն օրենքի հետՍաղաթելյան․ Ծառուկյանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների գործողությունները որևէ կապ չունեն օրենքի հետ
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆՌուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Փաշինյան․ հույս ունեմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցերՓաշինյան․ հույս ունեմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցեր
ՀՀ երրորդ նախագահից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամՀՀ երրորդ նախագահից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաղորդել է, որ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաղորդել է, որ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ "Ուժեղ Հայաստան" դաշինքի ցուցակից իրեն հանելու խնդրանքով
Հայաստանը  նշանակել է Պակիստանում առաջին դեսպանինՀայաստանը  նշանակել է Պակիստանում առաջին դեսպանին
Շարմազանով․ միջազգային կենտրոնների «կոշիկին» չէ, թե Հայաստանում քանի հոգու կկալանավորենՇարմազանով․ միջազգային կենտրոնների «կոշիկին» չէ, թե Հայաստանում քանի հոգու կկալանավորեն
Եվրախորհրդարանում Եվրահանձնաժողովից պահանջել են պարզաբանել Ավետիք Չալաբյանի ձերբակալության հարցի վերաբերյալ դիրքորոշումըԵվրախորհրդարանում Եվրահանձնաժողովից պահանջել են պարզաբանել Ավետիք Չալաբյանի ձերբակալության հարցի վերաբերյալ դիրքորոշումը
Ռուբինյանն ու Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջՌուբինյանն ու Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ
Հայ պատգամավորը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և ուժեղացնել Հայաստանի իրավիճակի նկատմամբ վերահսկողությունըՀայ պատգամավորը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և ուժեղացնել Հայաստանի իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը
ՀՀԿ․ Արդյո՞ք հայտարարած «շարժումը» դեպի Եվրոպա իրականում չի թաքցնում թուրքական ծրագիրը և Հայաստանի թուրքացումը՞ՀՀԿ․ Արդյո՞ք հայտարարած «շարժումը» դեպի Եվրոպա իրականում չի թաքցնում թուրքական ծրագիրը և Հայաստանի թուրքացումը՞
ՆԳՆ. մոտավորապես 18 հազար վարորդ, որոնք նախկինում զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կստանան այն վերականգնելու հնարավորություն։ՆԳՆ. մոտավորապես 18 հազար վարորդ, որոնք նախկինում զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կստանան այն վերականգնելու հնարավորություն։
Հայաստան են մոտենում տրոպիկական տաք օդային զանգվածներ, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա 4–5 աստիճանով։Հայաստան են մոտենում տրոպիկական տաք օդային զանգվածներ, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա 4–5 աստիճանով։
Փորձագետ. սպանված Խամենեյի հուղարկավորությունը դարձավ Իրանի կողմից իր կապերի դիվանագիտական ինվենտարիզացիաՓորձագետ. սպանված Խամենեյի հուղարկավորությունը դարձավ Իրանի կողմից իր կապերի դիվանագիտական ինվենտարիզացիա
Արման Աբովյան. այսօր Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ գործադրվում է աննախադեպ և սաստիկ ճնշումԱրման Աբովյան. այսօր Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ գործադրվում է աննախադեպ և սաստիկ ճնշում
Հայաստանի Հանրապետությունը նպաստել է միջազգային քրեական արդարադատության արդյունավետ իրականացմանը, հայտնում է գլխավոր դատախազությունըՀայաստանի Հանրապետությունը նպաստել է միջազգային քրեական արդարադատության արդյունավետ իրականացմանը, հայտնում է գլխավոր դատախազությունը
Գագիկ Ծառուկյանի տուն թույլ են տվել մտնել փաստաբաններին — Իվետա ՏոնոյանԳագիկ Ծառուկյանի տուն թույլ են տվել մտնել փաստաբաններին — Իվետա Տոնոյան
ՀԱԿ-ի փոխնախագահը՝ Հայաստանը ամբողջությամբ անցել է արտաքին կառավարման տակՀԱԿ-ի փոխնախագահը՝ Հայաստանը ամբողջությամբ անցել է արտաքին կառավարման տակ
«Միության թևեր». Հայաստանի Սահմանադրական դատարանի ընտրությունների վերաբերյալ որոշումը կօրինականացնի խախտումները և կխորացնի երկրի քաղաքական ճգնաժամը«Միության թևեր». Հայաստանի Սահմանադրական դատարանի ընտրությունների վերաբերյալ որոշումը կօրինականացնի խախտումները և կխորացնի երկրի քաղաքական ճգնաժամը
Քոչարյանի «Հայաստան» դաշինքը   կվերցնի  խորհրդարանական մանդատներ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը կվերցնի խորհրդարանական մանդատներ
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստան»-ը մանդատներ կստանա և կմտնի Հայաստանի խորհրդարանՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստան»-ը մանդատներ կստանա և կմտնի Հայաստանի խորհրդարան
Ֆինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարը
Նախկին ԱԳ նախարար. Կեղծարարությունների մասշտաբները, խորությունն ու կազմակերպվածությունը անցած ընտրություններում Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ենՆախկին ԱԳ նախարար. Կեղծարարությունների մասշտաբները, խորությունն ու կազմակերպվածությունը անցած ընտրություններում Հայաստանի պատմության մեջ աննախադեպ են
ՀԱԿ-ն կոչ է անում ընդդիմությանը դիմել Սահմանադրական դատարան՝ Ընտրական օրենսգրքում ընդունված փոփոխությունների կապակցությամբՀԱԿ-ն կոչ է անում ընդդիմությանը դիմել Սահմանադրական դատարան՝ Ընտրական օրենսգրքում ընդունված փոփոխությունների կապակցությամբ
Թուրքիայում հայտնել են երկաթուղու կառուցման մասին, որը կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերըԹուրքիայում հայտնել են երկաթուղու կառուցման մասին, որը կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը
Հայ իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են անցկացնում Գարիկ Ծառուկյանի տանը։Հայ իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են անցկացնում Գարիկ Ծառուկյանի տանը։
Հայտարարությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը պայքարի ավարտը չեն, այլ քաղաքական դիմադրության նոր, լայնածավալ փուլի սկիզբՀայտարարությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը պայքարի ավարտը չեն, այլ քաղաքական դիմադրության նոր, լայնածավալ փուլի սկիզբ
ՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի ԴաշնությունՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Հայաստանի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներըՀայաստանի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում է Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում է "Ուժեղ Հայաստանը"
Ուժեղ քամին գույքային վնասներ է պատճառել Երևանում և ԳեղարքունիքումՈւժեղ քամին գույքային վնասներ է պատճառել Երևանում և Գեղարքունիքում
Դիվանագետ. Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը ռեֆորմների գործընթացումԴիվանագետ. Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը ռեֆորմների գործընթացում
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըՎերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը
Փաշինյանն ԱՄՆ-ին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և հանդես եկել երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման օգտինՓաշինյանն ԱՄՆ-ին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և հանդես եկել երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման օգտին
Հայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումըՀայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումը
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար
Փաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրաՓաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրա
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Հայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր էՀայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր է
Կիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիաԿիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիա
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը
Ռուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորություններըՌուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորությունները
Գագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավԳագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավ
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասինԳագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսերՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
ԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումըԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումը
Ռուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետՌուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետ
Հայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակըՀայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակը
Հայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայինՀայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային
Հայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունըՀայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունը
Հայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժներըՀայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժները
Գալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործումԳալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում
Մայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկությունՄայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկություն
Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսովԳնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսով
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսովՀանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով
Երևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիսԵրևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիս
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ