Arminfo.info


 Ուրբաթ, 2 Մարտի 2018 14:10
Դավիթ Ստեփանյան

Սարո Սարոյան: Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման հարցում գոյություն ունի ուղղակի կապ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնավարման հետ

Սարո Սարոյան: Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման հարցում գոյություն ունի ուղղակի կապ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնավարման հետ

Անկախ վերլուծաբան Սարո Սարոյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է   Հայաստանի վերջին ներքաղաքական գործընթացների մասին, ուղղակի կապ տեսնում դրանց և Ցյուրիխյան արձանագրությունների չեղարկման միջև, կիսվում արցախյան խնդրի կարգավորման իր տեսլականով:

Ձեր կարծիքով, արդյո՞ք հայ հասարակությունը ճիշտ եզրակացությունների է հանգել՝ 10-ամյա վաղեմության իրադարձությունների գիտակցման և գնահատման հիման վրա: 

Ընդհանրապես երբ նման հարց է տրվում, ենթադրվում է, որ ճիշտ հետեւությունների տակ հասկացվում է քաղաքական դերակատարների կողմից հետագայում այնպիսի քայլերի բացառումը, որոնք կհանգեցնեն մարդկային զոհերի ու առաջ կբերեն քաղաքական իրավիճակի գերլարվածություն։ Նման համոզմունքի համար այն պնդումն է ենթադրվում, որ վարչախումբը երբեք չէր ցանկանա, որ քաղաքական պայքարի արդյունքում լինեն մարդկային զոհեր։ Այստեղից ապրիորի հետեւություն է արվում, որ գործող վարչախումբը պետք է դաս քաղած լինի նման ողբերգություններից եւ հետագայում թույլ չտա դեպի իրեն ուղղված հանրային ատելության նման ժայթքում։ Սակայն նման մտածողությունը ունի որոշակի թերություն։ Կարծում եմ շատ շատերի համար միանշանակ է, որ մարտի 1-ի զոհերը ոչ թե ինչ-որ բախումների ակամա զոհերն են, այլ եղել են դիտավորությամբ կատարված արարքի, այն է՝ խոցման, ոչնչացման ենթակա թիրախներ։ Տաս տարի առաջ ով էլ որ հրաման տված լիներ խոցել խաղաղ ցուցարարներին, նա գիտակցել է ինչ է անում, ինչպիսի հրաման է տալիս։ Դրանից հետո դատարանում ի հայտ չեն եկել եւ չեն պատժվել սպանության կոնկրետ կատարողները, նաեւ՝ հրաման արձակողները։ Ուստի հիմա ինչ ճիշտ հետեւությունների մասին կարող է խոսք լինել։ Նույն իրավիճակում վարչախումբը կկրակի էլ, կսպանի էլ, ինչը՞ պետք է հետ պահի նրան՝ պատժվելու վախը՞, ամոթանքը՞, հանրային ատելությունը՞, նյութական շահ կորզելու բավարարվածությունը՞, թե իշխելու մոտիվի բացակայությունը՞։ Ցանկացած բռնապետական վարչախումբ երբեք էլ չի ցանկանա իր դեմ ուղղված հանրային ընդվզումը հասցնել նրան, որ զոհեր լինեն, սակայն քաղաքական հակամարտության մեջ սուբյեկտները երկուսն են լինում եւ զենքի գործադրումն առաջին հերթին նրան ուղղված սպառնալիքներից է գալիս։ Միգուցե շատերին կհիասթափեցնեմ, բայց պետք է ասեմ, որ ոչ լեգիտիմ վարչախումբը, եթե իր գոյությանը լուրջ սպառնալիք լինի, միշտ էլ կցանկանա կրակել։ Եւ այս դրվածքում խնդիրը վարչախումբը չէ, հանրությունն է։

Արդյո՞ք որևէ ինտրիգ կա Արմեն Սարգսյանի նախագահ ընտրվելու և Հայաստանի վարչապետի առաջիկա ընտրությունների շուրջ:

Սերժ Սարգսյանի կողմից Հանրապետության նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումից հետո ինձ պարզ դարձավ, որ մեր երկրում բարձրագույն պաշտոնյաների շուրջ միակ ինտրիգը նրանց լեգիտիմության բացակայությունն է դարձել։ Այսօր ես միայն մի ինտրիգ եմ տեսնում առկա քաղաքական գործընթացում՝ ով է, կամ ովքեր են հերթական ոչ լեգիտիմ նախագահի շահառուները դարձել։ Այս հարցը կարեւոր է, քանզի նախագահի ընտրությունները նախերգանքն են վարչապետի ընտրության։ Հիմա հարցն այն է, թե հերթական ոչ լեգիտիմ նախագահը, ով խնդիրներ ունի ՀՀ քաղաքացիության, Հայաստանում վերջին տարիներին բնակության եւ ժողովրդի կողմից ուղղակի ընտրությամբ պետության գլուխ դառնալու հարցերում, ինչպես է իրեն դրսեւորելու հետագայում, որպես մարիոնետ՝ կաշկանդված լեգիտիմության բացակայությամբ, թե ինչ-որ ամորֆ իրավազորությամբ։ Եթե նման նախագահի ներմուծումը պետական ոլորտ միայն Սերժ Սարգսյանի «շնորհքն» է, ապա վարչապետի ով լինելու հարցում այլ որոշում չի կարող լինել։ Այդ որոշում կայացնողը լինելու է Սերժ Սարգսյանը։ Այստեղ ուրիշ էլ ի՞նչ իտրիգ կարող է լինել։

Արդյո՞ք ուղղակի կապ եք տեսնում Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման և երկրի իշխանությունների ներքաղաքական օրակարգի միջև: Ո՞րն է այդ քայլի արտաքին քաղաքական նշանակությունը:

Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման հարցում իհարկե գոյություն ունի ուղղակի կապ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնավարման հետ։ Այդ արձանագրությունները Ռուսաստանի՝ անձամբ Սերժ Սարգսյանի հետ կայացված պայմանավորվածությունների արդյունքում էին կյանքի կոչվել։ Օրերս հարցազրույցներից մեկում Արմեն Սարգսյանն անկեղծացել էր ՝ նշելով, որ արտաքին քաղաքականության վարման խնդիրները դեռեւս մնում են անորոշ եւ նախագահի ու վարչապետի ընտրություններից հետո միայն հնարավոր կլինի հստակություն մտցնել, թե ով ու ինչպես է զբաղվելու դրանցով։ Միաժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքական կուրսը վաղուց արդեն հեռացել է հարեւանների հետ խնդիրներ լուծելու տրամաբանությունից։ Հետեւաբար այդ արձանագրությունները, կորցնելով հիմնական շահառուներից մեկին, ինչպես նաեւ գլխավոր դերակատարներին, պետք է չեղարկվեին՝ Հայաստանին ազատելով սին ու պարտադրված հաշտեցման գործընթացի պատանդի կարգավիճակից։

Արդյո՞ք այս տարի իրական քայլեր եք սպասում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, թե՞ 2018 թվականը կարգավորման իմիտացիայի շարունակություն կլինի:

Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ովքեր գտնում են, որ Ղարաբաղյան խնդիրը վաղուց լուծված է։ Այսօր իրական խնդիրն այն չէ, թե ինչ են բանակցում կողմերը։ Բանակցությունների արդյունքում մենք ակնկալում ենք Արցախի իրավական ճանաչում։ Բայց փաստացիորեն Արցախն անկախ է, միջազգային հանրությունն էլ շատ լոյալ է այդ հարցում։ Ու եթե Ադրբեջանը երբեւէ հնարավորություն ունենա խնդիրը ռազմական ճանապարհով լուծել, ապա նա դա կանի, անկախ նրանից ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչված պետություն կլինի, թե ոչ։ Որքան մենք նշանակություն ենք տալիս Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների գնալու հարցին, այնքան ուժեղացնում ենք Ադրբեջանի ագրեսիան մեր նկատմամբ։ Իր դիրքերն ամուր են, երբ մենք ինքներս մեզ հավատացնում ենք, թե խնդիրը Արցախի իրավական ճանաչումն է ու դրանից հետո Ադրբեջանը կհանգստանա։ Ադրբեջանը երբեք Արցախը չի ճանաչի, քանզի նրա դեմ ունեցած ագրեսիայի շուրջ է միայն հնարավոր ինչ-որ վտանգ գեներացնել այդ երկրում ու հանրային կոնսեսուսի հասնել։ Պատկերացրեք ինչ կլինի մի երկրի հետ, որտեղ մի օր պարզ դառնա, որ հայատյացությունը եւ հայությունից սպասվող վախերը կեղծիք էին, Ադրբեջանը ճանաչում է Արցախի ինքնիշխանությունը եւ իրավունքը՝ այսպես կոչված «պատմական» ադրբեջանական հողերի նկատմամբ, ազգային փոքրամասնություններն ունեն ինքնորոշվելու ճանապարհ եւ այլն։ Հիմա եթե այս ամենն անհնար է, ապա իմաստը որն է, երբ մենք միջազգային ճանաչումը կապում ենք Ադրբեջանի հետ տարիներ տեւող բանակցությունների հետ։ Արցախի միջազգային ճանաչումը շատ ավելի շուտ կլինի, երբ մենք հստակ տարանջատենք ներկայացված երկու հարցերը եւ արտաքին աշխարհի հետ Արցախի հարցում երկխոսենք՝ կաշկանդված չլինելով Ադրբեջանի հետ մեր բանակցությունների փաստից։ Իսկ այլ երկրները շատ ավելի շուտ կճանաչեն ԼՂՀ-ն, երբ պարզ դառնա, որ նրա ճանաչման գինը մեզ համար այդքան էլ մեծ չէ, քանզի մենք գտնում ենք որ խնդիրը վաղուց լուծված է, եւ պետք չէ Հայաստանի ու հայության հետ այն դիրքերից խոսել, թե մի մեծ լավություն է արվում մեզ՝ ճանաչելով Արցախը։ Հենց այս մտածողությունը արմատավորվի մեզանում ու սա նկատելի լինի արտաքին աշխարհում, քաղաքական գործընթացները կվերադառնան ռացիոնալության դաշտ եւ Արցախի իրավական ճանաչման խնդիրը գերտերությունների համար կդառնա Հարավային Կովկասում բալանսավորված քաղաքականության վարման տարրերից մեկը։ Կգտնվեն ուժեր, ովքեր կցանկանան հաշվի նստել՝ մեր սուբյեկտային որոշման ու ցանկությունների հետ։ Դա քաղաքական աքսիոմա է։ Այս ամենը ստիպված եղա ասել, որպեսզի հիմնավորեմ, որ 2018թ․ ոչ մի կարգավորում էլ չի լինելու, քանի որ հարցի նման դրվածքն է նոնսենս:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Manvel
Умное интервью. Часть про Арцах просто бесподобна. Нужно, однозначно, думать в этом направлении!

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հիքմեթ Հաջիև. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը շարունակվում էՀիքմեթ Հաջիև. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը շարունակվում է
Ռոբերտ Ամստերդամ. սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է Հայաստանի ապագային և անվտանգությանըՌոբերտ Ամստերդամ. սեփականության իրավունքը քաղաքական վրեժխնդրության գործիք դարձնելը հարված է Հայաստանի ապագային և անվտանգությանը
«Արցախ» միությունը ողջունել է Կորսիկայի վեհաժողովի կողմից Արցախին աջակցող և հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջող բանաձևի ընդունումը«Արցախ» միությունը ողջունել է Կորսիկայի վեհաժողովի կողմից Արցախին աջակցող և հայ քաղբանտարկյալների ազատ արձակումը պահանջող բանաձևի ընդունումը
Ջեյհուն Բայրամով. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվումՋեյհուն Բայրամով. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
Հայկ Կոնջորյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահՀայկ Կոնջորյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ
Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը
Լեմկինի ինստիտուտն աջակցում է Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանըԼեմկինի ինստիտուտն աջակցում է Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը
Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել հողատարածքների ապօրինի օտարման համարԵրևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել հողատարածքների ապօրինի օտարման համար
ՀՀ Ազգային ժողովը և Ուկրաինայի Գերագույն Ռադան կհամագործակցենՀՀ Ազգային ժողովը և Ուկրաինայի Գերագույն Ռադան կհամագործակցեն
Սամվել Կարապետյան. Ռուսական սահմանափակումները վնասում են Հայաստանին, իսկ դրանցից օգուտ է ստանում ՓաշինյանըՍամվել Կարապետյան. Ռուսական սահմանափակումները վնասում են Հայաստանին, իսկ դրանցից օգուտ է ստանում Փաշինյանը
Սամվել Կարապետյան.Սամվել Կարապետյան."Մենք անում ենք այն ամենը, ինչը կարող է օրինական ճանապարհով Փաշինյանին զրկել իշխանությունից"
Սամվել Կարապետյան. Սամվել Կարապետյան. "Ես զբաղվել եմ, զբաղվում եմ և զբաղվելու եմ բարեգործությամբ"
  Ընդդիմադիր պատգամավոր․ Հայաստանի իշխանությունները, ազգայնացնելով ձեռնարկությունները, գնում են կոմունիզմի ճանապարհով  Ընդդիմադիր պատգամավոր․ Հայաստանի իշխանությունները, ազգայնացնելով ձեռնարկությունները, գնում են կոմունիզմի ճանապարհով
Ռահմոն․ ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմամբՌահմոն․ ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացմամբ
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ
Նարեկ Կարապետյան. հարցը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ սահմանադրությունը, Բաքվում չէ, որ պետք է որոշենՆարեկ Կարապետյան. հարցը, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ սահմանադրությունը, Բաքվում չէ, որ պետք է որոշեն
Քաղաքացիական դատարանը քննության է ընդունել «Միասնության թևեր» կուսակցության անդամի կողմից Հայաստանի վարչապետի դեմ ներկայացված հայցըՔաղաքացիական դատարանը քննության է ընդունել «Միասնության թևեր» կուսակցության անդամի կողմից Հայաստանի վարչապետի դեմ ներկայացված հայցը
ՀՑԹԻ նախկին տնօրենը հրապարակել է հանցագործության մասին զեկույց՝ Հայաստանի կառավարության կողմից վիճահարույց լոնդոնյան արտեֆակտի գնումից հետոՀՑԹԻ նախկին տնօրենը հրապարակել է հանցագործության մասին զեկույց՝ Հայաստանի կառավարության կողմից վիճահարույց լոնդոնյան արտեֆակտի գնումից հետո
Սանաե Տակաիչի. Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործումՍանաե Տակաիչի. Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործում
Հայաստանի Սիսիանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի Սիսիանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի ՀայաստանԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան
Քննչական կոմիտեն շարունակում է «Մուլտի Տրանսպորտ» ընկերության կողմից հարկերից խուսափելու հետ կապված քրեական գործի քննությունըՔննչական կոմիտեն շարունակում է «Մուլտի Տրանսպորտ» ընկերության կողմից հարկերից խուսափելու հետ կապված քրեական գործի քննությունը
«Առինջ» առևտրի կենտրոնի նախկին ղեկավարը ձերբակալվել է, իսկ գործող ղեկավարը՝ տնային կալանքի տակ«Առինջ» առևտրի կենտրոնի նախկին ղեկավարը ձերբակալվել է, իսկ գործող ղեկավարը՝ տնային կալանքի տակ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին վերանշանակման կապակցությամբՈւկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին վերանշանակման կապակցությամբ
Արդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիսԱրդշինբանկի Mastercard քարտապանները կստանան 10% cashback՝ ռեստորաններում և սրճարաններում վճարումներ կատարելիս
Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարինՆիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարին
Ընդդիմադիր. Չի կարելի հույսը դնել տրամաբանության վրա, երբ պաշտոնյան պետք է ստանա պատշաճ աշխատավարձ, իսկ քաղաքացին զրկված է այդ հնարավորությունիցԸնդդիմադիր. Չի կարելի հույսը դնել տրամաբանության վրա, երբ պաշտոնյան պետք է ստանա պատշաճ աշխատավարձ, իսկ քաղաքացին զրկված է այդ հնարավորությունից
MyInvest-ը՝ որպես ձեր ներդրումային ավտոմատ օդաչու - Ամերիաբանկը ներդրողների համար ներկայացնում է նոր պայմաններMyInvest-ը՝ որպես ձեր ներդրումային ավտոմատ օդաչու - Ամերիաբանկը ներդրողների համար ներկայացնում է նոր պայմաններ
Euromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասին
ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, ասում է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչըՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկության իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս, ասում է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը
Քրեական գործ է հարուցվել իշխող կուսակցության Ազգային ժողովի պատգամավորի եղբոր նկատմամբՔրեական գործ է հարուցվել իշխող կուսակցության Ազգային ժողովի պատգամավորի եղբոր նկատմամբ
Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերի մասինՆերքին գործերի նախարարությունը հաղորդել է ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված ենթադրյալ հանցագործությունների փաստերի մասին
Շավարշ Արամյանը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրու ավագանու կազմում։Շավարշ Արամյանը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Գյումրու ավագանու կազմում։
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասինՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետներ և նախարարներ նշանակելու մասին
ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում ԿԳՄՍՆ-ը կինոարտադրությանն աջակցության մրցույթ է հայտարարում 
ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունը դատարան է հանձնել հանգուցյալ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դեմ «մարտի 1»-ի քրեական գործի նյութերը 
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
Նարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերներըՆարեկ Կարապետյանը 9-րդ գումարման խորհրդարանում իր առաջին ելույթի ընթացքում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած երեք հիմնական մարտահրավերները
"Գութան" փառատոնն այս տարի նվիրված կլինի Գագիկ Գինոսյանի 60-ամյակին
Դավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմըԴավիթ Համբարյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատակազմը
Վերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն էՎերլուծաբան․ Հայաստանի խորհրդարանի նոր խոսնակի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն է
Սյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամՍյունիքում պետության և համայնքների օգտին բռնագանձված դրամական միջոցները կազմել են 54 միլիոն 398 հազար դրամ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասինՀակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է Եղեգնաձոր համայնքում հողի ապօրինի օտարմանն առնչվող քրեական գործի քննության ավարտի մասին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումներըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումները
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿ
Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ "Ուժեղ Հայաստանը" դրանցից չի հրաժարվել
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահՌուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ
Մելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետՄելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետ
Էդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականինԷդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրություններըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրությունները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզում
ՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներ
Իշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտինԻշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտին
Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմացԾառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց
Ակտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասինԱկտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասին
Պաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարըՊաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակըՀայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական