Arminfo.info


 Ուրբաթ, 12 Հունվարի 2018 15:12
Դավիթ Ստեփանյան

Վարդան Ոսկանյան: Իրանում վերջին սադրանքների նպատակը Թեհրանի վերադարձն էր միջազգային  պատժամիջոցների ռեժիմին 

Վարդան Ոսկանյան: Իրանում վերջին սադրանքների նպատակը Թեհրանի վերադարձն էր միջազգային  պատժամիջոցների ռեժիմին 

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում մեկնաբանում է Իրանում ժողովրդական հուզումների պատճառները, խոսում բողոքի ակցիաները խրախուսող արտաքին ուժերի նպատակների մասին, կիսվում Իրանում և այդ երկրի շուրջ իրավիճակի հետագա զարգացման կանխատեսումներով:

Պրն. Ոսկանյան, Դուք Իրանում եք գտնվել դեկտեմբերի 29-ից և մի քանի օր առաջ եք վերադարձել, այդ պատճառով կարող եք խոսել հարևան երկրում բողոքի ակցիաների էության և, գլխավորը, պատճառների մասին՝ ոչ միայն որպես փորձագետ, այլ նաև որպես ականատես: Տեղի ունեցող իրադարձությունների վարկածներ ԶԼՄ-ներում, իհարկե, բավականաչափ են, այնուամենայնիվ, կուզեի լսել Ձեր փորձագիտական գնահատականը:  

Ընդհանուր առմամբ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ունեն՝ պայմանավորված ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շարժառիթով և գործոններով: Հուզումների հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական իրավիճակն է երկրում, ինչ հանգեցրել է որոշակի ինֆլյացիայի, արժույթի կտրուկ տատանումների: Սակայն, հաշվի առնելով այդ ֆոնին Իրանում քաղաքական կարգախոսներն ու հայտարարությունները՝ ավելի քան ակնհայտ է, որ այդ գործընթացները դուրս են եկել իրենց սկզբնական շրջանակներից ու պատճառներից: Դա հնարավոր է դարձել՝ ինչպես ներքին գործընթացների, այնպես էլ արտաքին միջամտության շնորհիվ: Արտաքին միջամտության հետքերն ամենից առաջ սոցիալական ցանցերի՝ առաջին հերթին Իրանում խիստ տարածված Telegram-ի էջերում են:

Իրանում գործընթացների որոշակի կառավարում իրականացվել է ներսից և դրսից, որոշվել է դրանց ուղղությունը և հաճախ սադրումը: Դրա համար մի շարք գործիքներ և մեխանիզմներ են կիրառվել: Մասնավորապես, չափից դուրս ուռճացվել են բողոքի ակցիաների իրական մասշտաբները, դրանց մասնակիցների թիվը, որոնց պահանջներին արհեստականորեն քաղաքական երանգներ են հաղորդվել: Մի շարք օտարերկրյա լրատվամիջոցներ զբաղվել են մի շարք իրանական քաղաքների՝ «ապստամբների» վերահսկողության տակ անցնելու մասին ապատեղեկատվության տարածմամբ: Դրան զուգահեռ ԶԼՄ-ները, մասնավորապես՝ BBC իրանական ծառայությունը, նպատակաուղղված իրականացրել են ապատեղեկատվության տարածման միջոցով այդ գործընթացների ուղղորդման քաղաքականություն: Խոսքը վերաբերում է Իրանում հայտնի մեխանիզմների կիրառմանը, որոնց միջոցով մի շարք երկրներով անցավ «Արաբական գարունը»:

 

Այսինքն՝ ի սկզբանե բողոքները բացառապես սոցիալ-տնտեսական բնույթ են կրել և հետո միայն դրանց քաղաքական ուղղվածություն հաղորդելու փո՞րձ է արվել:

Բոլոր այդ սադրիչ փորձերի հիմնական նպատակն իրանցի իշխանությունների կողմից բողոքողների նկատմամբ կոպիտ և կոշտ ուժի պատասխան կիրառման հույսն էր, ինչը կհանգեցներ բախումների, արյունահեղության և երկուստեք բազմաթիվ զոհերի: Դա թույլ կտար միջազգային հանրությանը ճնշում գործադրել Թեհրանի նկատմամբ և Իրանին վերադարձնել նախկին ու նույնիսկ ավելի կոշտ պատժամիջոցային ռեժիմի:

Իրանում 21 մարդ զոհվեց ոչ կապիտ և կոշտ ուժի կիրառման հետևանքո՞վ:

Պաշտոնական աղբյուրները բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցների և զոհերի թվի մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունը չեն հաստատում, ինչը ծանրակշիռ հիմք է չհավատելու դրանց արժանահավատությանը: Տվյալ դեպքում անհրաժեշտ է ԶԼՄ-ների տվյալները համադրել մեկ այլ՝ ավելի օբյեկտիվ մոնիտորինգի արդյունքների հետ: Իրական և հնարված «զոհերի» թվի հրապարակումը «թավշյա» հեղափոխությունների նախաձեռնողների առավել տարածված տեխնոլոգիական հնարքներից մեկն է: Այստեղ պետք է նշել խիստ կարևոր հանգամանք. Իրանում բողոքները միայն խաղաղ բնույթ չեն կրել, հաճախ իրականացվել են նաև անօրինական գործողություններ, որոնց հետևանքով երեխա է զոհվել: Նման հանգամանքներում ոստիկանությունն ուժ գործադրելու լիակատար իրավունք է ունեցել: Իրանում սադրիչները պլանավորում էին, որ իրավապահների կողմից ուժի կիրառումը կհանգեցնի ավելի մեծ թվով զոհերի, ձերբակալվածների և մեծ արյունահեղության: Նախատեսվում էր, որ դրան կհաջորդի ապակայունացում, քաոս, ինչը կհանգեցնի իրանական իշխանությունների թուլացման: ԱՄՆ-ը և Իրանի տարածաշրջանային հակառակորդները, տվյալ դեպքում՝ Իսրայելը և Սաուդյան Արաբիան, այդքան միամիտ չեն, որպեսզի նման գործողությունների միջոցով Իրանում իշխանափոխություն ակնկալեն:  Այս առումով դրանց հիմնական նպատակը ոչ թե ռեժիմի փոփոխությունն էր, այլ՝ Իրանը քաոսի, անկայուն իրավիճակի մեջ մտցնելը՝ պատժամիջոցների զուգահեռ խստացմամբ, ինչն իր հերթին արդեն թույլ կտար Թեհրանում իշխանափոխության հույս ունենալ: Իսկ իշխանափոխությունը, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի համատեքստում, ակնհայտորեն կհանգեցնի Իրանի մասնատման: Նման թույլ, ապակենտրոնացված Իրանն արդեն չի կարողանա տարածաշրջանում ունենալ այն ազդեցությունն ու դերը, ինչ ունի այսօր: Դա ակնհայտորեն բխում է Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդների շահերից, բայց միանշանակ չի բխում Իրանին հարևան Հայաստանի շահերից: Միաժամանակ կարող եմ հավաստել, որ Իրանի ուժեղ պետականությունը և ամուր տարածաշրջանային դիրքերը բխում են ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ Մերձավոր Արևելքի շահերից:

Դուք կարծում եք, որ Մեծ Մերձավոր Արևելքում հակակշռող երկրի բացակայության պայմաններում տարածաշրջանային աղետի հեռանկարներն անխուսափելի՞ կդառնան:

Նման հակակշռող երկրի բացակայության պայմաններում տարածաշրջանային աղետը և քաոսն անխուսափելի կլինի, քանի որ չկա պետություն, որը կարող է վերահսկել Միջերկրական ծովից մինչև Ինդոս գետ, Արաքսից մինչև Պարսից ծոց ու ավելի հարավ գտնվող տարածքը ու ապահովել այնտեղ կայունություն և այն աշխարհաքաղաքական ներկայությունը, որն այսօր ապահովում է Իրանը:

Եվ, այնուամենայնիվ, ինչպիսի՞ն է տարածաշրջանում իրավիճակի Ձեր կանխատեսումը, եթե իրանական գործոնն, այնուամենայնիվ, վերանա:

Դրանցից վատթարագույնը Մերձավոր Արևելքում նոր Լիբիայի, Իրաքի, Սիրիայի և  Աֆղանստանի առաջացումն է: Այնուամենայնիվ, ես այդքան հոռետեսորեն չեմ գնահատում իրավիճակը: Իրանական պետականությունն ունի հին և ամուր ավանդույթները և հենց այդ ավանդույթներն են խոչընդոտում իրանցիների կողմից սեփական պետականության հիմքերի խարխլմանը: Այո, Իրանում կան նման մարդկանց խմբեր: Նման իրանցիներ կան նաև արտերկրում, խոսքը վերաբերում է Իրանի նախկին շահի որդուն, ովքեր փորձում են միջամտել Իրանի ներքին ոգրծերին: Ըստ որում, չգիտես ինչու, մոռացվում է, որ արնախումության աստիճանով ներկայիս իրանական իշխանությունը շահական ռեժիմի հետ որևէ կերպ համեմատելի չէ: Լինելով ամերիկյան դրածո՝ իրանցի «արքայազնը» նույնիսկ չի հասկանում իրանական իրողությունները և դեռ ապրում է իր հոր իշխանավարության օրոք առկա իրողություններով:

Բողոքի ակցիաներում Մահմուդ Ահմադինեժադի դերի և նրա ձերբակալության մասին տեղեկատվությունն արդյո՞ք արժանահավատ է:

Ես այդպես չեմ կարծում: Ոչ միայն նա, այլ ընդհանրապես ցանկացած քաղաքական գործիչ Իրանում նման մասշտաբի բողոքի ակցիաների չի մասնակցում: Իրանում քաղաքական տարբեր հոսանքների միջև ընդհարումներ չկան: Դա պարզապես շատ են ուզում ցուցադրել նույն ուժերն Իրանի ներսում և դրսում:

Իրանի նկատմամբ ի՞նչ պատժամիջոցների կիրառում են ակնկալում բողոքի ակցիաների նախաձեռնողները՝ հաշվի առնելով, որ ամենևին ոչ բոլոր պատժամիջոցներն են վերացվել:

Որևէ միջազգային պատժամիջոց, պայմանավորված Իրանի միջուկային ծրագրով և երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակով, տվյալ փուլում չկա: Կան միայն ԱՄՆ պատժամիջոցները, որն ամեն գնով ձգտում է դրանցում ներգրավել միջազգային հանրությանը: Սակայն, Իրանի առնչությամբ Եվրամիության դիրքորոշումը գործնականում հակասում է ԱՄՆ դիրքորոշմանը, ինչն առնվազն վկայում է եվրոպացիների կողմից այն գործոնի ըմբռնման մասին, որ Մերձավոր Արևելքն ինչ-որ իմաստով Եվրոպայի շարունակությունն է և հակառակը: Համապատասխանաբար, ցանկացած մերձարևելյան ապակայունացում ռիսկեր է ստեղծում և ցնցում եվրոպական երկրների անվտանգության համակարգը:

Իսկ ի՞նչ դեր են խաղացել ամերիկան պատժամիջոցներն Իրանում ներկայիս ոչ այնքան լավ սոցիալ-տնտեսական իրավիճակի ձևավորման հարցում: Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ ինչ-որ իմաստով Վաշինգտոնն, այնուամենայնիվ, հասել է իր նպատակին: 

Պատժամիջոցների և ուղեկցվող ցնցումների միջոցով Վաշինգտոնը ձգտում է փոխել իշխանությունն Իրանում և սեփական մարիոնետային ռեժիմը հաստատել այնտեղ՝ վերացնելու այն ազդեցությունը և հզորությունը, որն այդ երկիրն ունի այսօր: Այդ նպատակին ԱՄՆ չի հասել, այնուամենայնիվ, ամերիկյան պատժամիջոցները հանգեցրել են Իրանում որոշակի լարվածության առաջացման: Սակայն, ազատվելով միջազգային պատժամիջոցներից՝ Թեհրանն այսօր բոլոր ջանքերը գործադրում է՝ երկրի ներսում սոցիալ-տնտեսական իրադրության բարելավման նպատակով: Ակնհայտ է, որ ծայրահեղ աղքատ հասարակությունները երբեք բողոքի ակցիաներ չեն կազմակերպում, կազմակերպվում են այնպիսի հասարակությունների կողմից, որոնք բաղկացած են որոշակի բարօրություն ունեցող քաղաքացիներից: Հետևաբար՝ բողոքի ակցիաների առկայությունն ինքնին վկայում է Իրանում սոցիալական ապահովվածության որոշակի մակարդակի, բավական հզոր միջին դասի առկայության մասին: Պարենային խնդիրներ, որոնց մասին պնդում է ԱՄՆ նախագահը, Իրանում չկան: Սակայն, Իրանի տարածաշրջանային, աշխարհաքաղաքական դերի ու առաքելության ապահովման համար, իհարկե, ֆինանսական մեծ միջոցներ են պետք: Սիրիայում և Իրաքում ահաբեկչության դեմ պայքարին մասնակցությունից Թեհրանի հրաժարվելը և այդ միջոցները ներքին զարգացմանն ուղղելը կհանգեցներ իրանական տնտեսության զգալի ամրապնդման: Սակայն, սոցիալական բարեկեցության բարձր մակարդակ, փողոցում պայթող ռումբերի և ահաբեկիչների կրակոցների պայմաններում, ոչ ոքի պետք չէ: Պետք է հասկանալ, որ ազգային անվտանգության շահերը շատ հաճախ գերակշռում են սոցիալ-տնտեսական շահերին: Եվ իրանցիների մեծ մասը հասկանում է դա: Եվ այն, որ հանրահավաքներին մասնակցել է 80 միլիոն բնակչություն ունեցող երկրի նվազագույն մասը, դրա լավագույն վկայությունն է: Իրանական շուկան ավանդաբար հանգիստ է, խուճապի որևէ նշան չկա, ինչը նույնպես ներքին կայունության խիստ կարևոր ցուցանիշ է:

Կիսվեք Իրանի առնչությամբ Ձեր կանխատեսումներով:  

Շատ լավ գիտակցելով երկրում սոցիալ-տնտեսական խնդիրների առկայությունը՝ Իրանի քաղաքական ընտրախավը հնարավոր ամեն բան կձեռնարկի երկրում սոցիալ-տնտեսական վիճակի շտկման համար: Թե որքանով դա կհաջողվի, այլ հարց է, բայց այդ ուղղությամբ լրացուցիչ ջանքերը նա անտարակուսելի է համարում: Իսկ արտաքին ճնշումը և Իրանի ներքին գործերին միջամտելու փորձերը կշարունակվեն: Սակայն, պետք չէ սպասել, որ այդ փորձերը կհանգեցնեն բողոքի ալիքի, որը կարող է վտանգի տակ դնել Իրանի քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը: Իրանական գործերին միջամտությունը հնարավոր է դարձնում միայն դժգոհության լոկալ, կարճաժամկետ բռնկումները՝ հաշվի առնելով Իրանում դրա համար իրական հիմքերի առկայությունը: Սակայն, դա շատ լավ հասկանում են նաև Իրանի իշխանությունները, ինչն իրավիճակը շտկելու բավական լավ նախադրյալներ է ստեղծում:  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Մամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասինՄամիկոն Ասլանյանը հաղորդել է իր նկատմամբ նոր քրեական գործ նախաձեռնելու մասին
"Մայր Հայաստանը" Վերաքննիչ դատարանում շահել է 2024 թվին Երևանի ավտոկայանատեղիների թանկացման դեմ գործը
Հայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգինՀայաստանի ԱԱԾ-ում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման համակարգին
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոնՀայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն
Արեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմԱրեգնազ Մանուկյանը՝ բանտից. ես ոչինչ չեմ արել, որի համար պետք է իրավական կամ, նույնիսկ, բարոյական պատասխանատվություն կրեմ
Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել Փաստաբան․ Գագիկ Ծառուկյանի իրավաբանական թիմը, նույնիսկ, տեղեկացված չի եղել "Արարատցեմենտի" վերաբերյալ դատարանի որոշման մասին
Կոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիքԿոնստանտին Սոկոլովը՝ Tripp+-ի նախագահ. փորձագետի կարծիք
Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակՀայաստանի ՓՄՁ ասոցիացիան իշխանություններին կոչ է արել ապահովել թափանցիկություն և օրինականություն՝ Ծառուկյանի հետ կապված բիզնեսի ստուգումների ժամանակ
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Նիդեռլանդներում նոր հայկական անձնագրերի զանգվածային տպագրության մեկնարկի մասին
Կառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծըԿառավարությունն ընդունել է «TRIP-ի իրականացման շրջանակային համաձայնագրի» վավերացման մասին օրենքի նախագիծը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարությունՌուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորմանը. ԱԳ նախարարություն
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկաԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխությանՄարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ ընդդեմ Հայաստանի ընտրական օրենսգրքում բնակության վերաբերյալ փոփոխության
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց Իրանից ստացված նոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են գործարարի դեմ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելը
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանովԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է դատարանով
Նիդեռլանդների նոր փոխդեսպանն է ՀայաստանումՆիդեռլանդների նոր փոխդեսպանն է Հայաստանում
Ռուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումըՌուսաստանը լիովին կիսում է 3+3 ձևաչափը չքաղաքականացնելու մոտեցումը
ԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ ԲրյուսելումԵՄ-ը բավականաչափ ճնշում չի գործադրում Բաքվի նկատմամբ՝ հայ գերիների հարցով․ Արմեն Իշխանյանը՝ Բրյուսելում
Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբԱնկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ
Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակինՀայաստանում հարգանքի տուրք են մատուցել ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին
Հայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծՀայաստանում մտադիր են պաշտպանել բուլինգի ենթարկված երեխաներին․ մշակվում է օրինագիծ
Օմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներՕմբուդսմեն․ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պահպանվում են բազմաթիվ մարտահրավերներ
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են զբոսաշրջային համագործակցության զարգացման հնարավորությունները
"Ուժեղ Հայաստանը" մեկնել է Ստեփանավան՝ քաղաքի խնդիրները գույքագրելու
Կոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնըԿոնստանտին Սոկոլովը կզբաղեցնի TRIPP+ նոր հիմնադրամի նախագահի պաշտոնը
"ՄուլտիՍթոունի" աշխատակիցները պահանջում են վերսկսել ձեռնարկության աշխատանքը. պետությունը որևէ միջոց չի ձեռնարկում
Փաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն էՓաստաբան․ Հայաստանն այլևս ավտորիտար պետություն է
Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  ԾառուկյանԻմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի ձեռնարկությունների հետ․  Ծառուկյան
Արդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորությունԱրդշինբանկը վերագործարկել է SME թվային հարթակը՝ ՓՄՁ-ներին առաջարկելով ավելի պարզ և արդյունավետ ֆինանսավորման հնարավորություն
Խոսելով  պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԽոսելով պատերազմի մասին առանց հերոսների . Թամարա Ստեփանյանի ֆիլմը բացեց 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը
Հայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացմանՀայ փորձագետ. Կարո՞ղ է արդյոք ժամանակակից Ադրբեջանը գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման
Զատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցումԶատուլինը կոչ արեց «չխաբվել» Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում
Շիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ ԱղեկյանինՇիրակի մարզային դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Լիլիթ Աղեկյանին
ՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետՀՀ պաշտպանության փոխնախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարի հետ
ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը
Հայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ինՀայաստանի հավաքականը վերադառնում է համաշխարհային ասպարեզ. Հայաստանի պիկլբոլի թիմը պատրաստվում է Վիետնամում կայանալիք Աշխարհի գավաթ 2026-ին
Հայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն ԹորոսյանՀայաստանում ծնելիության ցուցանիշը տարեցտարի նվազում է. Արսեն Թորոսյան
Հայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել ԴուշանբեումՀայ դաշնակահար Ռուբեն Կոզինն առաջին անգամ ելույթ է ունեցել Դուշանբեում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ