Arminfo.info


 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2017 12:01
Նաիրա Բադալյան

Սերժ Սարգսյան. բոլոր նախկին գյուղապետներին փոխելն ու, իբր, ավելի վստահելի և ավելի արդյունավետ կառավարող մարդկանց նշանակելն ամենից վատ մոտեցումն է

Սերժ Սարգսյան. բոլոր նախկին գյուղապետներին փոխելն ու, իբր, ավելի վստահելի և ավելի արդյունավետ կառավարող մարդկանց նշանակելն ամենից վատ մոտեցումն է

Արմինֆո.«Պետք է ներկայացնել հստակ պահանջներ, չափանիշներ, և նրանք, ովքեր իրոք այդ չափանիշներին չեն համապատասխանում ասել, որ գնա այլ գործով զբաղվի: Բայց ասել, որ ես եկել եմ, իմ մարդկանց պետք է բերեմ՝ այս մոտեցումը կործանարար մոտեցում է: Հետո դուք եք կախված լինելու այդ մարդկանցից, այլ ոչ թե այդ մարդիկ ձեզնից՚, - հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` դեկտեմբերի 8-9-ը Դիլիջանում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստի ժամանակ իր ելույթում:


«Ցավոք, տեղական մակարդակի ընտրությունները չեն արժանանում այն ուշադրությանը, որին հիրավի արժանի են: Գուցե այն պատճառով, որ այստեղ խնդիրները կոնկրետ են, իսկ այդ կոնկրետության, հստակ գործի տակ քչերն են ցանկանում մտնել: Միգուցե, նաև այն պատճառով, որ հայաստանյան քաղաքական ուժերը թույլ են ներկայացված համայնքային մակարդակում և համարում են, որ այդ ընտրությունները երկրորդական են, սակայն քաղաքականությունն առաջին հերթին հենց տեղական մակարդակում է: Այսօր, նախկին 465 համայնքների փոխարեն, արդեն ունենք 52 խոշորացված համայնք: Բազմաթիվ համայնքներում խոշորացման արդյունքում ձևավորվել է առավել մրցակցային ավագանի, նիստերը դարձել են ավելի շահագրգիռ և թիրախային: Միաժամանակ, կատարվում է հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում կրկնվող հաստիքները փոխարինվում են նոր ծառայություններ մատուցող միավորներով: Բայց տեղյակ եմ, որ որոշ համայնքներում դեռևս այս գործընթացը չի գնում` ինձ համար անհասկանալի պատճառներով: Թեև դրանք մեկն են կամ երկուսը` շատ արագ պետք է այս գործընթացն ավարտել, և բոլորովին պարտադիր չէ, որ ընտրված խոշորացված համայնքի համայնքապետը միանգամից որոշի, որ փոխում է բոլոր նախկին գյուղապետներին և մարդիկ է նշանակում` իբր ավելի վստահելի և ավելի արդյունավետ կառավարող: Ես կարող եմ իմ փորձից ձեզ ասել, որ սա ամենից վատ մոտեցումն է: Ես մի քանի նախարարություններ եմ փոխել, ինձ նշանակել են տարբեր նախարարություններում, և գալով նախարարություն` երբեք որևէ նախարարությունում իմ տեղակալներին կամ վարչության պետերին չեմ ասել, որ դիմում գրեք և գնացեք, որովհետև ես չեմ ուզում ձեզ հետ աշխատել: Պետք է ներկայացնել հստակ պահանջներ, չափանիշներ, և նրանք, ովքեր իրոք այդ չափանիշներին չեն համապատասխանում ասել, որ գնա այլ գործով զբաղվի: Բայց ասել, որ ես եկել եմ, իմ մարդկանց պետք է բերեմ՝ այս մոտեցումը կործանարար մոտեցում է: Հետո դուք եք կախված լինելու այդ մարդկանցից, այլ ոչ թե այդ մարդիկ ձեզնից: Գիտեմ նաև, որ դեռևս բոլոր թերություններն այս առումով չեն վերացվել: Այնուամենայնիվ, մենք ճիշտ ճանապարհի վրա ենք՚, - ասել է նախագահը:

 

Նա հայտարարել է, որ նիստի ընթացքում ներկայացրել է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման իր տեսլականը: «Ռազմավարական առումով մեր նպատակները չեն փոխվել՝ ազատ և անկախ Հայաստանը պետք է լինի ամուր և կազմակերպված համայնքների երկիր: Մենք շարունակելու ենք համայնքների խոշորացման գործընթացը՚, - հայտարրաել է Ս.Սարգսյանը: «Մենք բնավ մեխանիկական համահարթեցման խնդիր չենք հետապնդում: Մեր խնդիրն է ոչ թե թուլացնել ուժեղ համայնքները, այլ ամրապնդել դրանք՝ զուգահեռ նոր հնարավորություններ ստեղծելով ավելի փոքր և թույլ համայնքների համար՚, - նշել է նա:

 

«Շատ եմ լսել ֆինանսական հատվածի, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներից, որ մեր համայնքներում հավակնոտ և իրատեսական ծրագրերի, դրանց թափանցիկ իրագործման ինստիտուցիոնալ կարողությունների առկայության պարագայում միշտ հնարավոր է ֆինանսավորում գտնել: Համայնքների ղեկավարներից շատերը վստահ են, որ իրենց համայնքներում լավ գաղափարներ կան: Հույս ունեմ, որ այսօրվա քննարկումների արդյունքում ավելի ընկալելի են դարձել այդ պատկերացումների միջև անջրպետը նեղացնելու հնարավորությունները՚, - ընդգծել է պետության ղեկավարը:  Նախագահի համոզմամբ, զարգացման ֆինանսավորման նոր մոտեցումների որդեգրումն ավելի կամրապնդի համայնքների ինքնուրույնությունը: «Այս առումով լավ օրինակ է Երևան համայնքին «Ֆիտչ» ընկերության կողմից տրված բարձր վարկանիշը, որի արդյունքներն արդեն մենք տեսնում ենք: Երևան քաղաքը արդեն ստորագրել է ֆինանսական կառույցներից առաջին ֆինանսական ռեսուրսը ստանալու կոնկրետ պայմանագիրը՝ առանց պետական բյուջեի միջնորդության և պետական երաշխիքի: Իհարկե, սա չի նշանակում, որ այսպիսի պարագաներում համայնքները պետք է չարաշահեն և իրենց վրա վերցնեն բեռ, որ հետո իրենց խորտակելու է, բայց տրամաբանված, բարենպաստ պայմաններով վարկերի ստացումը և դրանց իրացումը մեզ համար ունի շատ կարևոր նշանակություն: Կարծում եմ՝ շատ չի ուշանա նաև միջազգային լավագույն փորձին համապատասխան համայնքային պարտատոմսերի թողարկումը: Վստահ եմ, որ այս մոտեցումները հնարավոր է իրագործել նաև բազմաթիվ այլ համայնքներում՝ ավելի փոքր համայնքների համագործակցության ու ջանքերի միավորման, ինչպես նաև հստակ չափորոշիչների և կարգավորումների ներդրման շնորհիվ։՚, - ասել է Ս.Սարգսյանը:

 

Նա նաև նշել է, որ համայնքներին լրացուցիչ լիազորություններ տրամադրելու, ապակենտրոնացման գործընթացները հաջողությամբ շարունակելու և իրագործելու համար անհրաժեշտ է մշակել և իրականացնել վերապատրաստման բազմաթիվ ծրագրեր: «Տեղերում անհրաժեշտ է ստեղծել մարդկային ռեսուրսներ և մասնագիտական կարողություններ, որոնք թույլ կտան պատշաճ կերպով իրականացնել արդեն իսկ տրված լիազորությունները:՚, - ասել է նախագահը, հավելելով, որ անհրաժեշտ է որդեգրել համայնքների զարգացման և մասնավոր ներդրումներ ներգրավելու նորարարական մոտեցումները:

 

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացված տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին մասնակցել են մարզպետներ, համայնքապետներ, կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետների դաշնագիր-արևելք» ծրագրի, «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման», համայնքներում էներգաարդյունավետության և այլ ծրագրերի ներկայացուցիչներ: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդման համաձայն, օրակարգի շրջանակներում քննարկվել են Հայաստանի տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման խնդիրները, անդրադարձ է կատարվել մարզերում ու համայնքներում տնտեսական զարգացմանը միտված ծրագրերին, Հանրապետությունում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքին, համայնքների խոշորացման գործընթացին: Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն իրենց ելույթներում ներկայացրել են համայնքների զարգացման, ֆինանսական ներգրավվածության, ֆինանսավորման այլընտրանքային հնարավորությունները:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ամփոփել է համայնքների խորհրդաժողովի արդյունքները, խոսել ոլորտի հիմնախնդիրների մասին, որից հետո խոշորացված մի շարք համայնքների ղեկավարներ ներկայացրել են գործունեության մեկ տարվա ձեռքբերումները, արձանագրված հաջողությունները, առկա խնդիրները և առաջարկվող լուծումները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՆԳՆ. Հայաստանում վարորդական դպրոցներում պարտադիր վարորդական ուսուցում կներդնենՆԳՆ. Հայաստանում վարորդական դպրոցներում պարտադիր վարորդական ուսուցում կներդնեն
Արեգնազ Մանուկյանը թույլտվություն է ստացել հանդիպելու իր դուստրերի հետ, ըստ նրա փաստաբանի։Արեգնազ Մանուկյանը թույլտվություն է ստացել հանդիպելու իր դուստրերի հետ, ըստ նրա փաստաբանի։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և ամերիկացի խորհրդարանականը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներըՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը և ամերիկացի խորհրդարանականը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները
Եվրոպական հետազոտական համալսարանի ամբիոնի վարիչը կաշառք է պահանջել՝ քաղաքացու համալսարան անարգել ընդունվելն ապահովելու համարԵվրոպական հետազոտական համալսարանի ամբիոնի վարիչը կաշառք է պահանջել՝ քաղաքացու համալսարան անարգել ընդունվելն ապահովելու համար
« Ուժեղ  Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարները չեն մտադիր ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։« Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարները չեն մտադիր ընդունել Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը։
Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են հանցավոր խումբ, որը էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով գողանում էր քաղաքացիների ֆինանսական միջոցներըՀայաստանի իրավապահ մարմինները բացահայտել են հանցավոր խումբ, որը էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով գողանում էր քաղաքացիների ֆինանսական միջոցները
Քաղաքագետ. հույսով լի անորոշությունը հիմնարարորեն տարբերվում է անհույսությամբ լի անորոշությունիցՔաղաքագետ. հույսով լի անորոշությունը հիմնարարորեն տարբերվում է անհույսությամբ լի անորոշությունից
Դավիթ Բաբայան Բաքվի բանտերից. Չնայած մենք այստեղ նստած ենք, մենք ծնկի չենք իջել։Դավիթ Բաբայան Բաքվի բանտերից. Չնայած մենք այստեղ նստած ենք, մենք ծնկի չենք իջել։
Փորձագետ. Իսրայելը հարված է հասցրել Թուրքիայի նկրտումներին ՍիրիայումՓորձագետ. Իսրայելը հարված է հասցրել Թուրքիայի նկրտումներին Սիրիայում
Արդարադատության նախարար. Հայաստանը բարձր է գնահատում Երևանի և Վաշինգտոնի միջև հաստատված համագործակցության մակարդակըԱրդարադատության նախարար. Հայաստանը բարձր է գնահատում Երևանի և Վաշինգտոնի միջև հաստատված համագործակցության մակարդակը
Զախարովան անլուրջ մեկնաբանություն արեց այն փաստի վերաբերյալ, որ երեք ռուս լրագրողներ հետախուզման մեջ են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների կողմիցԶախարովան անլուրջ մեկնաբանություն արեց այն փաստի վերաբերյալ, որ երեք ռուս լրագրողներ հետախուզման մեջ են հայտնվել Ադրբեջանի իշխանությունների կողմից
Մեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլը
Գառնիկ Դանիելյանը կոչ է արել բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին միանալ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի ակցիային՝ Երևանում ԵՄ ներկայացուցչության մոտԳառնիկ Դանիելյանը կոչ է արել բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին միանալ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի ակցիային՝ Երևանում ԵՄ ներկայացուցչության մոտ
"Ուժեղ Հայաստան" խմբակցությունն Արեգա Հովսեփյանին առաջադրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար
Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասինՀայաստանի ԱԽ քարտուղարը հայտարարել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին
Խորհրդարանի նիստում քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցըԽորհրդարանի նիստում քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
Հայաստանի սահմաններին ներդրվում է Հայաստանի սահմաններին ներդրվում է "էլեկտրոնային դարպասի" համակարգ
Ծառուկյանի ընկերությունը ևս մեկ հայց է ներկայացրել դատարանԾառուկյանի ընկերությունը ևս մեկ հայց է ներկայացրել դատարան
EEAS զեկույց. Հայաստանում պահպանվում է քրեական գործընթացներում նախնական կալանքի լայն կիրառումըEEAS զեկույց. Հայաստանում պահպանվում է քրեական գործընթացներում նախնական կալանքի լայն կիրառումը
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ գործը կուղարկվի դատարանԱնդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ գործը կուղարկվի դատարան
Հայաստանն ու ԱՄՆ-ը գոհունակություն են հայտնել համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկայի կապակցությամբՀայաստանն ու ԱՄՆ-ը գոհունակություն են հայտնել համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկայի կապակցությամբ
Կամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական և սերտ համագործակցության հարաբերությունները. Հուն ՄանեթԿամբոջան բարձր է գնահատում Հայաստանի հետ իր երկարատև բարեկամական և սերտ համագործակցության հարաբերությունները. Հուն Մանեթ
ՀՀ վարչապետն ընդգծում է հայ-ամերիկյան հագեցած օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունըՀՀ վարչապետն ընդգծում է հայ-ամերիկյան հագեցած օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունը
Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ․ օմբուդսմենՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ․ օմբուդսմեն
Բաքվի իշխանությունների հերթական հիստերիան. Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆԲաքվի իշխանությունների հերթական հիստերիան. Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Լիլիթ Գալստյան. իմ նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել երկրում իրական փոփոխությունների և ստեղծել կենսունակ պետությունԼիլիթ Գալստյան. իմ նպատակը մնում է անփոփոխ՝ հասնել երկրում իրական փոփոխությունների և ստեղծել կենսունակ պետություն
COP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվիCOP-17-ը Երևանում անցկացնելու պատճառով մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվի
Չինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում էՉինաստան-Եվրասիա հիմնադրամի հիմնադիրը Միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիայի կառավարման խորհրդում բոլոր երկրների ներկայացուցչի պաշտոնի թեկնածուների շարքում է
Սիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամասՍիսիան համայնքին վերադարձվել է ևս մեկ հողամաս
Վիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ ՓաշինյանինՎիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Ոստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ովՈստիկանապետ. Հանցագործության մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում նվազել է 0.3%-ով
«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրՀայաստանն ու Հնդկաստանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
Փոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում էՓոխնախարար. Հանցագործությունների կանխարգելումը հանրային անվտանգության քաղաքականության հիմքում է
Հայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականինՀայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականին
Փաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարանՓաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարան
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ  ժամանել է ՀայաստանԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ ժամանել է Հայաստան
Օգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաքՕգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաք
Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակըԹուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը
Ընդդիմադիր. Հայաստանի գործող ռեժիմը հետապնդում է այն գործիչներին և կառույցներին, որոնք զբաղվում են ազգային հարցերովԸնդդիմադիր. Հայաստանի գործող ռեժիմը հետապնդում է այն գործիչներին և կառույցներին, որոնք զբաղվում են ազգային հարցերով
Նարեկ Կարապետյան. Մենք չենք ուզում երկրում նման անարխիկ իրավիճակ, երբ պետության ղեկավարը զբաղված է ամեն ինչով, բացի իր անմիջական պարտականություններիցՆարեկ Կարապետյան. Մենք չենք ուզում երկրում նման անարխիկ իրավիճակ, երբ պետության ղեկավարը զբաղված է ամեն ինչով, բացի իր անմիջական պարտականություններից
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել «Վարչաֆեստ» մրցույթին և փառատոնինՆիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել «Վարչաֆեստ» մրցույթին և փառատոնին
"Ուժեղ Հայաստանը" և Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրները
"Հայաստան" խմբակցության ղեկավարը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր
Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է "Ավրորա" մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմում
Սուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներինՍուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներին
Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն էԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է
ԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակովԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակով
Քոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղինՔոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղին
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունըՎրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունը
Միլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBank
Հայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափՀայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափ
Հայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունիՀայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասին
Հայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձըՀայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 199-րդ տարեդարձը
Ազգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունըԱզգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածությունը
Ավարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունըԱվարտվել է Աշոտյանի և ևս երկու անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետՎարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության առաքելության ղեկավարի հետ
Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։Մոսկվայում գտնվող ադրբեջանական սփյուռքի ղեկավարը արտաքսվել է Ռուսաստանից։
Ազգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցըԱզգային ժողովի պատգամավոր. Հայաստանը չի քննարկում որևէ այլ անվտանգության կազմակերպության անդամակցության հարցը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար