Arminfo.info


 Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 14:21
Մարիաննա Մկրտչյան

Ֆրանսիայի դեսպան. Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպում  կազմակերպելու համայն Ռուսիո պատրիարքի նախաձեռնությունը փայլուն գաղափար է

Ֆրանսիայի դեսպան. Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպում  կազմակերպելու համայն Ռուսիո պատրիարքի նախաձեռնությունը փայլուն գաղափար է

Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպում  կազմակերպելու համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նախաձեռնությունը փայլուն գաղափար է, որը կարող է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Սեպտեմբերի 12-ին Երևանում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն` անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպմանը Մոսկվայում:

 

«Ֆրանսիայի դիրքրոոշումը հետևյալն է. այն ամենն, ինչ նպատակաուղղված է կողմերի միջև երկխոսությանը, լինի պետությունների ղեկավարների, հոգևոր առաջնորդների կամ հասարակությունների մակարդակի հանդիպում, ընդունելի է: Որքան շատ լինեն նման հանդիպումները, այնքան ավելի օգտակար կլինի բանակցային գործընթացի համար՚, - ասել է ֆրանսիացի դիվանագետը:

 

Անդրադառնալով Մոսկվայում հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը` Շարպանտիեն նշել է, որ չափազանց կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների ուղերձն առ այն, որ Ղարաբաղի հիմնախնդիրը կրոնական  հողի վրա հակամարտություն չէ: Նրա ասելով, կարևոր է, որպեսզի հոգևոր առաջնորդներն ուշադրությունը սևեռեն դրան և ընդգծեն հակամարտությունը ոչ թե զենքի, այլ բանակցությունների միջոցով կարգավորելու կարևորությունը:

 

Անդրադառնալով այն դիտողությանը, թե ստեղծվում է տպավորություն, որ Ռուսաստանը փորձում է հակամարտության կարգավորման նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, Շարպանտիեն նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատաոճը տարբերվում է մյուս ձևաչափերից: «Չնայած այն հանգամանքին, որ միջնորդ երկրները տարաձայություններ ունեն մի շարք հարցերի շուրջ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ կողմերը հակասություններ չունեն: Այս անգամ հանդիպումը նախաձեռնվել էր Ռուսաստանում,  հաջորդ անգամ` մեկ այլ վայրում: Կարևորը դա չէ: Կարևոր է հարցը դնել ճիշտ գծերի վրա` երկխոսությունը շարունակելու համար՚, - եզրափակել է ֆրանիացի դիվանագետը:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում  տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն հանդես եկան հետևյալ հայտարարությամբ: Փոստաթսթում, մասնավորապես, ասված է.

 

«Այսօր մենք՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների հոգևոր առաջնորդներս, կրկին հանդիպեցինք Մոսկվայում Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հրավերով՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, առանց որոնց հնարավոր չէ հասնել Կովկասում հաշտության և անվտանգության։

Մենք հատուկ նշանակություն ենք ընծայում խաղաղարարական երկխոսության հետևողական զարգացմանը, բանակցությունների շարունակմանը և միջազգային հանրության միջնորդական ջանքերին, որոնք կօգնեն հասնել հակամարտության համապարփակ կարգավորմանը։

Համոզված ենք, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների և ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների ՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության և բարեգթության  վրա։

Հայ և ադրբեջանցի ժողովուրդները մշտապես ապրելու են կողք կողքի, այդ իսկ պատճառով չկա այլընտրանք, քան խաղաղությունն ու համագործակցությունը։ Բազմաթիվ մարտահրավերների առջև մենք՝ մեր ժողովուրդների հոգևոր առաջնորդներս, պարտավոր ենք փնտրել համատեղ պատասխաններ։

Աղոթում ենք խաղաղության պահպանման և հակամարտության հետ առնչված բոլոր հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման համար և առ այդ հորդորում մեր ժողովուրդների քաղաքական և հասարակական գործիչներին։

Մենք կոչված ենք միասին հոգ տանել տառապյալների և ընչազուրկների համար, վկայել հոգևոր և բարոյական անանց արժեքների մասին, փնտրել հակասությունների հանգուցալուծման խաղաղ և արդար ուղիներ։ Խիստ կարևոր է հրաժարվել ռազմատենչ և թշնամական հռետորաբանությունից։

Կոչ ենք ուղղում համապատասխան անձանց՝ նպաստելու բոլոր այն խաղաղ բանկիչների ազատ արձակմանը, ովքեր չեն մասնակցել ռազմական գործողություններին և հայտնվել են գերության մեջ։

Իբրև հոգևոր առաջնորդներ՝ մենք կոչված ենք պաշտպանելու եկեղեցիները, մզկիթներն ու այլ սրբավայրեր։ Հետևաբար խիստ կարևոր է ապահովել կրոնական նշանակության հուշարձանների անձեռնմխելիությունն ու հարգալից վերաբերմունքը դրանց նկատմամբ։

Կոչ ենք ուղղում մեր ժողովուրդներին երիտասարդությանը դաստիարակել բարյացակամության և փոխադարձ հարգանքի, խաղաղասիրության և ավանդական բարոյականության ոգով։

Մենք, որպես հոգևոր առաջնորդներ, մեր կողմից պատրաստակամություն ենք հայտնում պաշտպանելու ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ուղղված խաղաղարարական նախաձեռնությունները։ Հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների պատմությունը վկայում է նման շփումների դրական ներգործության մասին հակամարտության կարգավորման գործընթացի վրա, որը երբեք չպետք է վերաճի կրոնական հակամարտության։ Մենք մեծ հույսեր ենք կապում բանակցային գործընթացի հետ։ Մեր ժողովուրդների առջև պատասխանատվությունն ու պարտքը մղում են մեզ՝ հոգևոր առաջնորդներիս, անխոնջ և հետևողական ջանքեր գործադրել հանուն խաղաղության և բարու իդեալների երկար սպասված հաղթության։ Մենք պատրաստ ենք գործադրել բոլոր առկա հնարավորությունները տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Մեր համայնքների բոլոր զավակներին ուղղում ենք խաղաղության, բարօրության և բարի ձեռնարկումներում հաջողությունների բարեմաղթանքներ։ Աղոթում ենք Բարձրյալին տարաձայնությունների հաղթահարման և չարիքից ու մեղքից մեր ժողովուրդներին պահպանելու համար։ Թող Կովկասի հինավուրց և սուրբ հողի վրա հաստատվի օրհնյալ խաղաղությունը, իսկ մեր երկրների ժողովուրդներն ապրեն հաշտ և խաղաղ, աստվածատուր բարոյական օրենքներով։

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պատվիրակությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, և Կովկասի մահմեդականների վարչության պատվիրակությունը՝ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի գլխավորությամբ, հատուկ շնորհակալություն են հայտնում Ռուս Ուղղափառ Եկեղեցուն և նրա գահակալ Մոսկվայի և Համայն Ռուսիո Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին տվյալ եռակողմ հանդիպման կազմակերպման, Կովկասում խաղաղության հաստատման գործում կարևորագույն ներդրման համար և Նորին Սրբությանը մաղթում Բարձրալի օգնականությունը աստվածահաճո այդ բարձր առաքելությունը շարունակելու գործում»։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներըՀայաստանի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում է Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում է "Ուժեղ Հայաստանը"
Ուժեղ քամին գույքային վնասներ է պատճառել Երևանում և ԳեղարքունիքումՈւժեղ քամին գույքային վնասներ է պատճառել Երևանում և Գեղարքունիքում
Դիվանագետ. Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը ռեֆորմների գործընթացումԴիվանագետ. Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը ռեֆորմների գործընթացում
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըՎերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը
Փաշինյանն ԱՄՆ-ին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և հանդես եկել երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման օգտինՓաշինյանն ԱՄՆ-ին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և հանդես եկել երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման օգտին
Հայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումըՀայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումը
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար
Փաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրաՓաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրա
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Հայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր էՀայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր է
Կիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիաԿիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիա
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը
Ռուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորություններըՌուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորությունները
Գագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավԳագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավ
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասինԳագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսերՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
ԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումըԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումը
Ռուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետՌուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետ
Հայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակըՀայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակը
Հայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայինՀայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային
Հայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունըՀայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունը
Հայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժներըՀայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժները
Գալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործումԳալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում
Մայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկությունՄայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկություն
Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսովԳնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսով
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսովՀանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով
Երևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիսԵրևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիս
Հայաստանի վարչապետը մեկնել է Իրան, նա կմասնակցի Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանըՀայաստանի վարչապետը մեկնել է Իրան, նա կմասնակցի Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանը
Արուսյակ Մանավազյանը կդառնա 9-րդ գումարման ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի թեկնածուԱրուսյակ Մանավազյանը կդառնա 9-րդ գումարման ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի թեկնածու
Հայաստանում կխստացվեն ընտրակաշառքի համար պատասխանատվության միջոցները. օրենքի նախագիծՀայաստանում կխստացվեն ընտրակաշառքի համար պատասխանատվության միջոցները. օրենքի նախագիծ
Անկախ ընդդիմության դիրքորոշումներից Հայաստանի հաջորդ գումարման խորհրդարանը կշարունակի աշխատանքը բնականոն հունովԱնկախ ընդդիմության դիրքորոշումներից Հայաստանի հաջորդ գումարման խորհրդարանը կշարունակի աշխատանքը բնականոն հունով
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը Ֆինանսների նախկին նախարարի որդու և եղբորորդու նկատմամբ. երկուսն էլ հեռակա կալանավորվել ենՀայաստանի հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը Ֆինանսների նախկին նախարարի որդու և եղբորորդու նկատմամբ. երկուսն էլ հեռակա կալանավորվել են
Փաշինյանը հայտարարել է, որ չի բացառում, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» կարող է բախվել սովի սպառնալիքինՓաշինյանը հայտարարել է, որ չի բացառում, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» կարող է բախվել սովի սպառնալիքին
Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBank
Վարչապետ. հայկական կողմը մտադիր չէ միակողմանիորեն վերանայել հայկական երկաթուղիների կոնցեսիոն պայմանավորվածություններըՎարչապետ. հայկական կողմը մտադիր չէ միակողմանիորեն վերանայել հայկական երկաթուղիների կոնցեսիոն պայմանավորվածությունները
Աշոտ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնիցԱշոտ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից
Փաշինյանը հաստատել է իր այցը Իրան՝ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համարՓաշինյանը հաստատել է իր այցը Իրան՝ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBankՍուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Հայաստանի նախագահը առաքելությունն ավարտող Դանիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանի նախագահը առաքելությունն ավարտող Դանիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանի կառավարությունը հաստատել է Արմեն Մուրադյանի թեկնածությունը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնումՀայաստանի կառավարությունը հաստատել է Արմեն Մուրադյանի թեկնածությունը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ապահովել 3-ից 5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոս ընդգրկվածություն նախադպրոցական կրթության համակարգումՀայաստանի իշխանությունները ցանկանում են ապահովել 3-ից 5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոս ընդգրկվածություն նախադպրոցական կրթության համակարգում
Հայաստանում վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան վերականգնել վարորդական վկայականը առանց կրկնակի քննություն հանձնելուՀայաստանում վարորդական իրավունքից զրկված անձինք կկարողանան վերականգնել վարորդական վկայականը առանց կրկնակի քննություն հանձնելու
ՀՀ քննչական կոմիտեում պատմել են երկու սպաների, այդ թվում ՝ գնդապետ Մալոյանի ձերբակալության պատճառների մասինՀՀ քննչական կոմիտեում պատմել են երկու սպաների, այդ թվում ՝ գնդապետ Մալոյանի ձերբակալության պատճառների մասին
GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերըGTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը
Ազատություն հայ քաղբանտարկյալներին. ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի Երևան այցի ֆոնինԱզատություն հայ քաղբանտարկյալներին. ՀՀ կառավարության շենքի մոտ ակցիա է տեղի ունեցել՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի Երևան այցի ֆոնին
Հայաստանի նախագահը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցերՀայաստանի նախագահը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր
Նարեկ Կարապետյան. Գնդապետ Մալոյանին ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համարՆարեկ Կարապետյան. Գնդապետ Մալոյանին ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար
Հայաստանի իշխանությունները ցանկանում են կարգավորել ապօրինի շինություններին առնչվող հարցերըՀայաստանի իշխանությունները ցանկանում են կարգավորել ապօրինի շինություններին առնչվող հարցերը
Հայաստանում ընտրությունների անցկացման ժամանակ հաշվի կառնվի կեցության ցենզըՀայաստանում ընտրությունների անցկացման ժամանակ հաշվի կառնվի կեցության ցենզը
Հայաստանի ՆԳՆ աշխատակիցները համակարգչային հափշտակություններով զբաղվող հանցավոր խումբ են չեզոքացրելՀայաստանի ՆԳՆ աշխատակիցները համակարգչային հափշտակություններով զբաղվող հանցավոր խումբ են չեզոքացրել
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ մտադիր չէ վերցնել պատգամավորական մանդատըԱլեն Սիմոնյանը հայտարարել է, որ մտադիր չէ վերցնել պատգամավորական մանդատը
Երևանը հյուրընկալել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըԵրևանը հյուրընկալել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը
Ուրսուլա ֆոն դեր Լյայեն. Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն է վարումՈւրսուլա ֆոն դեր Լյայեն. Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն է վարում
Փաշինյան․ Երևանը մտադիր չէ ճգնաժամային իրավիճակներ ստեղծել Մոսկվայի հետ հարաբերություններում Փաշինյան․ Երևանը մտադիր չէ ճգնաժամային իրավիճակներ ստեղծել Մոսկվայի հետ հարաբերություններում 
Հայաստանի առաջին օմբուդսմեն․ Երկրում կեցության ընտրական ցենզի ներդրումը հետընթաց կլինի իրավական պետության ժողովրդավարական նորմերից եւ սկզբունքներիցՀայաստանի առաջին օմբուդսմեն․ Երկրում կեցության ընտրական ցենզի ներդրումը հետընթաց կլինի իրավական պետության ժողովրդավարական նորմերից եւ սկզբունքներից
Ֆոն դեր Լյայեն․ ԵՄ-ը պատրաստ է մինչև 2 մլրդ եվրո տրամադրել տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման համար Ֆոն դեր Լյայեն․ ԵՄ-ը պատրաստ է մինչև 2 մլրդ եվրո տրամադրել տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման համար 
Փաստաբան Կոչուբաևը մեղավոր է ճանաչվել դատական և քննչական իշխանության ներկայացուցիչների Փաստաբան Կոչուբաևը մեղավոր է ճանաչվել դատական և քննչական իշխանության ներկայացուցիչների "պատիվն արատավորող" հրապարակում տարածելու վերաբերյալ գործով
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ