


Արմինֆո.ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի օրենսդիր ժողովի հատկացումների կոմիտեն ընդունել է թուրքական պարտատոմսերի օտարման վերաբերյալ բանաձև, որի հեղինակն օրենսդիր ժողովի անդամ Ադրին Նազարյանն է: «Ես երախտապարտ եմ գործընկերներիս, որ միացել են իմ պայքարին` հանուն արդարության և Ցեղասպանության ժամանակ զոհված 1,5 միլիոն հայերի ժառանգների իրավունքների վերակնգնման», - հայտարարել է Նազարյանը: «Եթե Թուրքիան շարունակի Հայոց ցեղասպանության ժխտումը, նա պետք է ֆինանսական պատիժ կրի», - հավելել նա: Թուրքիայի նկատմամբ պատիժ սահմանող դաշնային օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նոր բանաձևը Կալիֆորնիայի պետական կենսաթոշակային համակարգի խորհուրդներին կարգելի լրացուցիչ կամ նոր ներրդումներ տրամադրել Թուրքիայի կառավարությանը կամ վերականգնել եղածները:
AB 1597 բանաձևն այժմ քննարկվելու է Կալիֆորնիա նահանգի օրենսդիր ժողովում:



