
Արմինֆո. <<Կոնվերս Ինկասացիան>> հիմնադրվել է 2000թ և այսօր կանխիկ դրամական միջոցների ու այլ թանկարժեք իրերի անվտանգ փոխադրման ու հանձնման ոլորտում վստահելի գործընկերոջ համբավ ունի: Հայաստանում ինկասացիոն ծառայության առանձնահատկությունների և <<Կոնվերս Ինկասացիայի>> առաջարկած ծառայությունների մասին մեզ պատմեց <<Կոնվերս Ինկասացիայի>> գործադիր տնօրեն պարոն Գառնիկ Կարապետյանը:
-Պարոն Կարապետյան, Կոնվերս Ինկասացիան առաջին ընկերություններից է, ով Հայաստանում սկսեց իրականացնել կանխիկի տեղափոխման ծառայություններ: Կմանրամասնե՞ք՝ ինչ է իրենից ներկայացնում Կոնվերս Ինկասացիան:
-Կոնվերս Ինկասացիան հիմնադրվել է 2000 թվականին` իրավաբանական, ֆիզիկական և անհատ անձանց կանխիկ դրամական միջոցների և այլ թանկարժեք իրերի անվտանգ, անկորուստ ընդունման, հանձնման, փոխադրման և պահպանման նպատակով: Գումարների փոխադրումը կազմակերպում ենք տեխնիկապես լավ զինված ինկասացիոն տիպի հատուկ զրահապատ մեքենաներով ամբողջ Հայաստանի և Արցախի տարածքում:
-Որո՞նք են ինկասացիոն ծառայության առանձնահատկությունները: Հակիրճ ինչպե՞ս կբնութագրեք դրանք:
-Ծառայությունը իրականացնում են երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող բարձր որակավորմամբ մասնագիտացված ինկասատորներ:
Տեղափոխվող գումարները և այլ արժեքները պարտադիր ամբողջությամբ ապահովագրվում են ինկասացիայի կողմից:
Համագործակցելով անվտանգության այլ կազմակերպությունների հետ, դիտարկում և վերահսկում ենք մեր ինկասացիոն ուղերթների ամբողջ գործընթացը՝ ապահովելով գաղտնիություն թե հաճախորդի և թե մեր գործունեության վերաբերյալ:
-Քիչ առաջ խոսեցիք Ձեր մատուցած ծառայությունների մասին: Դուք համագործակցում եք նաև Կոնվերս Բանկի հետ: Կմանրամասնե՞ք՝ որոնք են առավելությունները Կոնվերս Բանկի հաճախորդների համար:
Հիմք ընդունելով Կոնվերս Բանկի համագործակցությունը՝ Բանկի հաճախորդներին տրամադրում ենք սակագների էական զեղչեր, ինչպես նաև լրացուցիչ զեղչերից օգտվում են մեր կազմակերպությանը դիմող այն հաճախորդները, որոնք հաշիվ են բացում Կոնվերս Բանկում:
-Ո՞րոնք են Կոնվերս Ինկասացիայի մրցակցային առավելությունները:
Պարտաճանաչությունն ու գնային ճկուն քաղաքականությունը: Մենք երբևէ չենք խախտում փոխադրման ժամանակացույցը, իսկ հաճախորդներին առաջարկում ենք ճկուն գներ, որոնք, երկուստեք համաձայնության դեպքում, կարող են վերանայվել հօգուտ հաճախորդի:
Կոնվերս Ինկասացիայի առավելություններից կարող եմ առանձնացնել նաև ինկասացվող դրամական կանխիկ միջոցների առավելագույն քանակի սահմանափակման բացակայությունը, հաճախորդի առջև լրիվ նյութական պատասխանատվությունը:
-Եվ վերջին հարցը: Ի՞նչ եք նախատեսում 2017-ին:
-Այս տարի մեր գործունեությունը միտված է լինելու նոր՝ այդ թվում ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների ներգրավմանը, մատուցվող ծառայությունների որակի՝ էլ ավելի բարձրացմանը: Մենք վստահ ենք, որ ապագան միայն մրցունակ, հաճախորդներին լավագույն պայմաններով լավագույն ծառայություններ մատուցողներինն է լինելու: