Arminfo.info


 Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2016 15:15
Մարիաննա Մկրտչյան

Կարո Եղնուկյանը Հայաստանի նախագահին մեղադրում է անձնական դրդապատճառներով վրեժխնդրության, իսկ ԱՄՆ դեսպանությանը` անգործության համար 

Կարո Եղնուկյանը Հայաստանի նախագահին մեղադրում է անձնական դրդապատճառներով վրեժխնդրության, իսկ ԱՄՆ դեսպանությանը` անգործության համար 

Արմինֆո. Ընդիմադիր «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ, «Երևան – Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Կարո Եղնուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում  երկայացրել է իր նկատմամբ հալածանքի պատճառները: ԱրմԻնֆո-ին տրամադրված Եղնուկյանի հայտարարության տեքտում ասվում է.

 

«Իշխանությունների  կողմից իմ նկատմամբ արդեն 5-րդ տարին իրականացվող քաղաքական հալածանքը ունի խորը արմատներ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես Երևանի Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող իմ եռահարկ շինությունը անվճար տրամադրեցի Հիմնադիր խորհրադարանին և բոլոր այլ քաղաքացիական շարժումներին, ովքեր դրա կարիքն ունեցել են: Ավելին, ես ինքս սկսեցի ակտիվ մասնակցություն ունենալ մի շարք քաղաքացիական նախաձեռնություններին, ինչը բնականաբար, դուր չէր գալիս

իշխանություններին: Մաշտոցի պուրակի և «Ծածկած Շուկայի» հետ կապված քաղաքացիական նախաձեռնություններից հետո իրական հալածանքներ սկսվեցին իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ: Մի քանի օրվա ընթացքում երկու անգամ հարձակումներ եղան իմ երկու մեքենաների վրա, մի դեպքում դանակով պատառոտեցին չորս անվադողերը, մյուս դեպքում երկաթյա ծանր ձողով կոտրեցին մյուս մեքենայիս շարժիչի ծածկոցը և հայելիները: Հիմնադիր խորհրդարանին անդամակցելու համար հրկիզվեց իմ 3-րդ մեքենան, իսկ Բերձորի ահաբեկչությունների ժամանակ հիմնովին ջարդվեցին երեք մեքենաներս: Ավելի քան մեկ ամիս իմ լուսանկարով մեծ պաստառը՝ ատելություն, խտրականություն, թշնամանք, բռնություն հրահրող մակագրություններով փակցված մնաց Երևանի կենտրոնում «Ծածկած Շուկայի» ամենատեսանիլի մասում:

Չնայած իմ բազմաթիվ բողոքներին` ոչ մի պաշտոնյա չմիջամտեց այս ակնհայտ անօրինությանը, և իշխանությունների կողմից հանցավոր անգործություն դրսևորվեց: Նույն

ժամանակաընթացքում ինձ և ընտանիքիս անդամներին բազմաթիվ անգամներ հետապնդել են՝ վախի մթնոլորտ սերմանելու նպատակով: Այս բոլոր ահաբեկչությունները իմ նկատմամբ իրականացվել են իշխանությունների թողտվության և հովանավորության արդյունքում: Վերջին ժամանակներում իմ մի շարք բարեկամներ և ծանոթներ հորդորում էին ինձ, որ Հայաստանում իմ ունեցվածքը վաճառեմ և գնամ ԱՄՆ, քանի դեռ այն ձեռքիցս չեն վերցրել: Նրանք ինձ ասում էին աղջիկներիդ մասին մտածի: Բնականաբար, այս մարդկանցից մի մասը իրական բարի կամեցողներ են, սակայն մեծ մասը ինձ

«մեսիջ» էին ուղարկում: Ինչպես ասում են` առանց կրակ ծուխ չի լինում: Այս գործելաոճը բավականին տարածված է Հայաստանում, և նման ձևով վարվել են մի շարք

սփյուռքահայ ներդնողների հետ: Այսպիսով արդեն երկար ժամանակ է իշխանությունները պատրվակ էին փնտրում ազատվել ինձանից՝ չկա անձը չկա նաև պրոբլեմը թեզիսի համաձայն: Եվ քանի որ ես որևէ սև գործերի կամ ֆինանսական մութ պատմությունների մեջ խառնված չեմ եղել, իշխանությունների համար դժվար էր ինձ մեկուսացնել կամ սահմանափակել: Սասնա ծռերի գործողությունները առիթ հանդիսացան ինձ մեկուսացնելու և պատժելու համար: Ինձ կեղծ և շինծու մեղադրանք առաջադրեցին: Քանի որ որևէ հանցավոր արարք ես չէի կատարել, ինձ մեղադրեցին հավաքի ժամանակ տեղեկատվություն հրապարակելու, համացանցով տեղեկություններ տարածելու, հանրահավաք կազմակերպելու և ռադիոկապով ապահովել ձգտելու մեջ: Չնայած ինձ նման արարքներ մեղսագրեցին, սակայն նախաքննական մարմինը որևէ ապացույց այդպես էլ չկարողացավ ներկայացնել: Ինձ մեղադրում են ոստիկան պատանդներին պահելուն աջակցելու մեջ, սակայն Սասնա Ծռերից որևէ մեկին ոստիկան պատանդներին պահելու մեջ չեն մեղադրել: Ինձ մեղադրում են զավթած շենք շինությունները պահելուն օժանդակելու մեջ, սակայն երբ Սասնա Ծռերի տղաները զենքերը վայր դրեցին և շինությունները ազատեցին, նրանց ոչ մեկին չմեղադրեցին նման մեղադրանքով: Փաստորեն հանցագործություն կատարողները չկան, սակայն ինձ մեղադրում են գոյություն չունեցող հանցագործներին օժանդակելու մեջ: Դատարանները կալանք կիրառեցին և կալանքի ժամկետը երկարացրեցին առանց որևէ հիմքերի: Երբ պաշտպանս պահանջում էր, որ դատարանը կամ քննիչը մատնանշեն այն նյութը, որի հիման վրա քննիչը հանգել էր հետևության, որ ես կխոչընդոտեմ նախաքննությանը, դատավորը առանց կոնկրետ նյութ մատնանշելու ասաց, որ նյութը քրեական գործում է: Նույն հարցին քննիչը հայտարարեց, որ նյութեր կան բայց դրանք նախաքննական գաղտնիք են, դրա համար էլ չենք ներկայացնում դատարանին: Դատարանը աննախադեպ բարձր գրավը մերժեց առանց որևէ պատճառաբանությունների: Անտեսվեց նաև 30-ից ավել պատգամավորների, իրավապաշտպանների և հեղինակավոր անձանց երաշխավորությունները և միջնորդությունները: Կալանքը ուղեկցվեց հարազատներիս հետ տեսակցությունների և հեռախոսազանգերի անօրինական սահմանափակումով:

Վերջերս ՀՀ նախագահը նեղ շրջապատում իմ կարգավիճակի հետ կապված շփումների ժամանակ հայտարարել է, որ ես սպառնում եմ ազգային անվտանգությանը: Եթե կա

նման ենթադրություն անելու որևէ թեկուզև աննշան հիմք, ապա թող բոլոր հիմքերը հրապարակվեն, եթե ոչ, նշանակում է, որ նախագահը անձնական վրեժխնդրությունէ

դրսևորում: Բացի այն, որ նախագահը խախտում է անմեղության կանխավարկածը, նա ինձ պատժելով վրեժխնդիր է լինում նաև եղբորիցս, ով «հանդգնել էր» մի քանի

տարի առաջ Նյու-Յորքում, Կոլումբիայի համալսարանում քննադատել նախագահին քաղբանտարկյալների մասով: Այստեղ նախագահը ևս խախտել էր անմեղության

կանխավարկածը և դեռ դատաքննությունը չավարտված ասել էր, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել:

 

Այս ամենից հետո ավելի քան անհասկանալի է ԱՄՆ դեսպանի դիրքորոշումը, ով ներկայացնում է ԱՄՆ կառավարությանը: Ես դեսպանին բազմիցս խնդրել եմ, որ նա

հայտարարությամբ հանդես գա՝ դատապարտելով, որ Հայաստանում չարաշահվում է նախնական կալանքը, այդ թվում նաև իմ նկատմամբ: Ես չէի ցանկանում, որ դեսպանը

իմ անմեղության մասին հայտարարություն անի, այլ բացառապես նախնական կալանքի: Ի դեպ այս մասին արդեն ԱՄՆ պետական դեպարտամենտը Հայաստանի մասին իր

տարեկան զեկույցում արդեն նշել էր: Իր հերթին էլ դեսպանը ինձ ուղղված նամակում ևս նշել էր այս մասին: Կալանքի ընթացքում դեսպանատան հետ իմ անմիջական կապը եղել է Հյուպատոսի տեղակալ Ադամ Քոլվինը, ով վերջին անգամ ինձ այցելեց հացադուլի հինգերրորդ օրը, սակայն անգամ չհետաքրքրվեց իմ առողջական վիճակով: Նա ինձ ասաց, որ մենք ի պաշտոնե չենք կարող նման հայտարարություն անել: Այս պնդումը չի

համապատասխանում իրականությանը, քանի որ հենց դեսպանն է իր նամակով հայտնել ինձ և եղբորս, որ իրենք կարող են դատապարտող հայտարարությամբ հանդես գալ

երեք դեպքերում. 1) Երբ մեղադրանքը և մեղսագրվող գործողությունները վկայում են, որ ես քաղաքական հալածյալ եմ, 2) Երբ խախտվել է իմ այնպիսի հիմնարար դատավարական իրավունք, (Due process) որը նախատեսված է Հայաստանի օրենքներով և միջազգային պայմանագրերով, 3) Երբ խտրականություն կա իմ` որպես ԱՄՆ քաղաքացու նկատմամբ: Մենք այս երեք հանգամանքների մասին էլ բազմիցս բազմակողմանի փաստերով ապացուցել ենք և նամակներով դիմել դեսպանին, և նրանից մինչև այսօր այդ փաստերից որևէ մեկի հետ կապված աննշան անհամաձայնություն չենք ստացել, բացառությամբ Միրոնովի գործի հանգամանքների, ինչի առընչությամբ ինձ կտրուկ ասել են Միրոնովի դեպքի հետ դու գործ չունես: ԱՄՆ հյուպատոսը եղբորս հայտնել է, որ դեսպանը իմ հարցով խոսել է նաև ՀՀ նախագահի հետ, ով ասել է, որ դեսպանի կողմից կատարված հայտարարությունը կվնասի և անօգուտ կլինի: Ավելին, դեսպանը ինձ ուղղված իր նամակում նշում է, որ ինքը խորհրդակցել է իր թիմակիցների և Հայաստանի իշխանությունների հետ, թե ինչքանով է նպատակահարմար հայտարարություն անել իմ մասին: Հայտարարություն անելու կամ չանելու քննարկումները, ևս հերքում է այն միտքը, որ դեսպանը իրավասու չէ նման

հայտարարություն անել: Հարց է առաջանում եթե չէիք կարող հայտարարություն անել, ապա ինչու էիք քննարկում և ծանրութեթև անում այդ հարցը՝ հատկապես

Հայաստանի պաշտոնյաների հետ: Այդ երբվանից է մոլորակի գերտերության դեսպանը (հանձինս ԱՄՆ կառավարությանը) իր որոշումների համար խորհրդակցում այլ

պետության իշխանավորների հետ: Այս հանելուկին ավելացնենք ևս մեկը, որ այս քննարկումների ժամանակ դեսպանը իր թիմակիցներով գտել է, որ իրենց

հայտարարությունը անարդյունավետ կլինի և կվնասի ինձ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ դեսպանը կարող է հայտարարություն անել, սակայն չի անում:

Ի վերջո այդպես էլ ինձ պարզ չեղավ, թե դեսպանը բոլոր պաշտոնավորների հետ ինչ է խոսել իմ մասին, նրանք ինչ են ասել, որ դեսպանը, ելնելով իմ «շահերից»,

հայտարարություն չի անում: Դեսպանը ինձ ուղղված իր նամակում նշում է, որ ինքը հանդիպել է գլխավոր դատախազին, ՀՔԾ-ի պետին, արդարադատության նախարարին

և ՄԻՊ-ին և իմ հարցը նրանց մոտ առաջ է քաշել: Սակայն, դժբախտաբար, դեսպանը ինձ չի ասում, թե նրանք ինչ են ասել: Փաստորեն, բոլորը խոսում են իմ շահերի

մասին, բայց ես ոչ մի բանից տեղյակ չեմ: Քանի որ նախնական կալանքի մասով հայտարարություն չեղավ, ես խնդրեցի, որ դեսպանը հանդես գա մարդասիրական տեսանկյունից, և հանդես գա գրավ կիրառելու խնդրանքով, հատկապես այն պարագայում, որ դատարանը կալանք էր կիրառել բացառապես այն բանի համար, որ զինված խմբի անդամները դեռևս չէին ազատել շինությունները: Այժմ բոլորովին այլ իրավիճակ է: Այս գրավ կիրառելու մարդասիրական քայլի մեջ, որևէ իրավական կամ քաղաքական միջամտություն չկա, սա բոլորովին անմեղ և արժանապատիվ քայլ էր: Սակայն դեսպանը կրկին չարեց սա առանց որևէ պարզաբանման: Վստահ եմ, որ դեսպանը գիտակցում է, որ այս իշխանությունները հաշվեհարդար են տեսնում իմ նկատմամբ և նրանք ինձ պետք է պահեն կալանքի տակ, որքան

ցանկանան: Դա կարող է ձգվել առնվազն 3 տարի (1 տարի նախաքննություն և երկու տարի դատաքննություն), այն էլ լավագույն դեպքում, եթե դատարանը ինձ

արդարացնի, (վատագույն դեպքում ինձ սպառնում է 20 տարի ազատազրկում): Այս անարդարությունը խափանելու համար երկու ճանապարհ կա (քանի որ ցավոք

իրավական ճանապարհով հարցի լուծման տարբերակը չի աշխատում): Մի տարբերակը նա է, որ դեսպանը, հետևաբար նաև ԱՄՆ կառավարությունը հրապարակային

հայտարարություն անի, որ իմ նկատմամբ կալանք ընտրելը և գրավ չկիրառելը անարդարացի է, և միաժամանակ ճնշում գործադրի իշխանությունների նկատմամբ, որ ինձ ազատ արձակեն, և երկրորդ տարբերակը, որ Հայաստանում իշխանափոխություն լինի և բոլոր քաղբանտարկյալները ազատ արձակվեն: Դեսպանի կողմից այս հանգամանքը լավ իմանալով ոչինչ չանելը և նման դիրք բռնելը ինձ հուշում է, որ այստեղ առկա է քաղաքական դավադիր համաձայնություն: Հուսով եմ, որ դեսպանատունը կվերանայի իր մոտեցումը կընդունի արդար դիրքորոշում, ինչը համահունչ կլինի ամերիկյան դարեր շարունակ պահպանվող և կիրառվող արդարության, ազատության և հավասարության սկզբունքներին»:

 

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը ձերբակալվել էր հուլիսի 20-ին, հուլիսի 22-ին նրան կալանավորելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Նա մեղադրվում է «Սասնա Ծռեր» զինված խմբավորմանն աջակցելու համար: Կարո Եղնուկյանն ընտանիքի հետ միասին ԱՄՆ-ից Հայաստան է տեղափոխվել 2009 թվականին: Նրանք ԱՄՆ քաղաքացիներ են: 57-ամյա Կարո Եղնուկյանը 5 զավակ ունի:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ֆրանսիայի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համարձակ քայլեր են ձեռնարկել շոշափելի խաղաղության հասնելու համարՖրանսիայի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համարձակ քայլեր են ձեռնարկել շոշափելի խաղաղության հասնելու համար
Քաղաքական գործիչ․ «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը» կարող է շրջադարձային լինել Մերձավոր Արևելքի համարՔաղաքական գործիչ․ «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը» կարող է շրջադարձային լինել Մերձավոր Արևելքի համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ օգոստոսի 8-ի կապակցությամբ. Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ օգոստոսի 8-ի կապակցությամբ. "Առայժմ ոչ բոլոր խնդիրներն են լուծված, բայց խաղաղությունը հաստատված է"
«Հայ Դատ»-ը դատապարտել է Բաքվի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու Թրամփի վարչակազմի մտադրությունը«Հայ Դատ»-ը դատապարտել է Բաքվի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու Թրամփի վարչակազմի մտադրությունը
Քաղաքական մեկնաբանն ամոթալի եւ վտանգավոր է համարել Փաշինյանի օգոստոսի 8-ի ուղերձը և բացահայտել նրա իրական ուղերձներըՔաղաքական մեկնաբանն ամոթալի եւ վտանգավոր է համարել Փաշինյանի օգոստոսի 8-ի ուղերձը և բացահայտել նրա իրական ուղերձները
Փաշինյանը զանգահարել է ԱլիևինՓաշինյանը զանգահարել է Ալիևին
«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ
ՔԿ-ը հաղորդել է պատվիրված սպանության բացահայտման մասին. ձերբակալվել է Հայաստանի նախկին վարչապետի որդինՔԿ-ը հաղորդել է պատվիրված սպանության բացահայտման մասին. ձերբակալվել է Հայաստանի նախկին վարչապետի որդին
Փաշինյան․ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյիՓաշինյան․ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյի
«Շտապ հաստատեք քարտի  տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին             «Շտապ հաստատեք քարտի  տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին            
«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ
Ամենայն հայոց կաթողիկոս․ Եկեղեցու ինքնավարությունը պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներումԱմենայն հայոց կաթողիկոս․ Եկեղեցու ինքնավարությունը պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում
UNEP-ը պատրաստ է աջակցել Հայաստանին COP17-ի նախապատրաստման և անցկացման գործումUNEP-ը պատրաստ է աջակցել Հայաստանին COP17-ի նախապատրաստման և անցկացման գործում
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը չի հանվի Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկից«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը չի հանվի Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկից
Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. նիստը տևել է 30 րոպեից պակասԱմենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. նիստը տևել է 30 րոպեից պակաս
Էջմիածնի դատարանում մեկնարկել է Ամենայն հայոց կաթողիկոսի գործով նիստը․  Գարեգին Բ-ին դիմավորել են ծափահարություններով և Տերունական աղոթքովԷջմիածնի դատարանում մեկնարկել է Ամենայն հայոց կաթողիկոսի գործով նիստը․  Գարեգին Բ-ին դիմավորել են ծափահարություններով և Տերունական աղոթքով
"Հայաստան" խմբակցության պատգամավորը խորհրդարանում ներկայացրել է հոգեբանի եզրակացությունը կալանավորված Արեգնազ Մանուկյանի դստեր վիճակի մասին
Հայաստանում կառավարող խմբակցությունն առայժմ չի կողմնորոշվել, թե արդյոք կողմ կքվեարկի Արամ Վարդևանյանի թեկնածությանը, թե՝ ոչՀայաստանում կառավարող խմբակցությունն առայժմ չի կողմնորոշվել, թե արդյոք կողմ կքվեարկի Արամ Վարդևանյանի թեկնածությանը, թե՝ ոչ
Արցախի պետնախարար․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված դատավճիռները քաղաքական հաշվեհարդարի գործիք ենԱրցախի պետնախարար․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված դատավճիռները քաղաքական հաշվեհարդարի գործիք են
Հայաստանում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենքՀայաստանում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք
Երուսաղեմի հայոց պատրիարքարանը և Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմերը պահանջում են դադարեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ դատական հետապնդումըԵրուսաղեմի հայոց պատրիարքարանը և Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմերը պահանջում են դադարեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ դատական հետապնդումը
Բրնաբիչ. Համատեղ ջանքերի շնորհիվ Սերբիան և Հայաստանը կշարունակեն ամրապնդել սերտ բարեկամական հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդներիԲրնաբիչ. Համատեղ ջանքերի շնորհիվ Սերբիան և Հայաստանը կշարունակեն ամրապնդել սերտ բարեկամական հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների
Նիկոլ Փաշինյան. Կարևոր է հասկանալ, որ հիմնարար սկզբունքները իրականացնելու ունակության բացակայության դեպքում ԵԱՏՄ-ն կհայտնվի ճգնաժամի մեջՆիկոլ Փաշինյան. Կարևոր է հասկանալ, որ հիմնարար սկզբունքները իրականացնելու ունակության բացակայության դեպքում ԵԱՏՄ-ն կհայտնվի ճգնաժամի մեջ
Ընդդիմադիր. Ադրբեջանը բազմաթիվ նախապայմաններ է թելադրում Հայաստանին, որոնք քաղաքացի Նիկոլ Պ.-ն հնազանդորեն կատարում էԸնդդիմադիր. Ադրբեջանը բազմաթիվ նախապայմաններ է թելադրում Հայաստանին, որոնք քաղաքացի Նիկոլ Պ.-ն հնազանդորեն կատարում է
Ընդդիմադիր. Ռուսաստանը սպառնալիք չէ Հայաստանի պետականության համարԸնդդիմադիր. Ռուսաստանը սպառնալիք չէ Հայաստանի պետականության համար
ՀՅԴ Բյուրոն դատապարտեց Հայաստանի իշխանությունների գործողությունները և վերահաստատեց իր աջակցությունը Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցուն։ՀՅԴ Բյուրոն դատապարտեց Հայաստանի իշխանությունների գործողությունները և վերահաստատեց իր աջակցությունը Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցուն։
Քաղաքագետ. Թեհրանը ստեղծում է անվտանգության միջավայր, որտեղ Հորմուզի նեղուցում կայուն նավագնացությունը դժվար կլինի պատկերացնել առանց իր անմիջական մասնակցությանՔաղաքագետ. Թեհրանը ստեղծում է անվտանգության միջավայր, որտեղ Հորմուզի նեղուցում կայուն նավագնացությունը դժվար կլինի պատկերացնել առանց իր անմիջական մասնակցության
ՀԲԸՄ-ն Կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական հետապնդումը որակել է որպես իրավական հիմք չունեցող և պատմական ավանդույթներին հակասողՀԲԸՄ-ն Կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական հետապնդումը որակել է որպես իրավական հիմք չունեցող և պատմական ավանդույթներին հակասող
Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրել է ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրել է ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը։
Ջապարով. Ղրղզստանը մեծ նշանակություն է տալիս ղրղզա-հայ հարաբերությունների հետագա զարգացմանըՋապարով. Ղրղզստանը մեծ նշանակություն է տալիս ղրղզա-հայ հարաբերությունների հետագա զարգացմանը
Միխայիլ Միշուստինը կարճ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետՄիխայիլ Միշուստինը կարճ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
Փաշինյան. Հայաստանը հետևողականորեն պաշտպանում է ԵԱՏՄ-ի հիմքում ընկած սկզբունքների պահպանումըՓաշինյան. Հայաստանը հետևողականորեն պաշտպանում է ԵԱՏՄ-ի հիմքում ընկած սկզբունքների պահպանումը
Հանցավոր խումբը հաշմանդամ զինծառայողներից գողացել է 13.8 միլիոն դրամ. Քննչական կոմիտեՀանցավոր խումբը հաշմանդամ զինծառայողներից գողացել է 13.8 միլիոն դրամ. Քննչական կոմիտե
ՀՀ գլխավոր դատախազությունը հաշվետվություն է ներկայացրել Շիրակի մարզի դատախազության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալՀՀ գլխավոր դատախազությունը հաշվետվություն է ներկայացրել Շիրակի մարզի դատախազության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ
Ռոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլՌոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլ
ՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսինՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին
Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստինՀայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունըՀայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը
"Ուժեղ Հայաստանը" բաց կթողնի խորհրդարանի նիստը՝ Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ դատավարության պատճառով
Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի "ցատկի" սոցիալ-տնտեսական հետևանքները
Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի
ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը 
Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարիԺամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասին
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմՀինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմ
Docomomo․ Docomomo․ "Զվարթնոց" օդանավակայանի հին շենքը հուշարձանների ցանկից հանելը վտանգավոր նախադեպ կստեղծի
  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար
ԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումըԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը
Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս "կապակցվածության" ամրապնդմանը Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ. դեսպան
Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ "տնտեսական խաղաղության" 
Նարեկ Կարապետյան. Հենց Նարեկ Կարապետյան. Հենց "Ուժեղ Հայաստան" խմբակցության առաջարկները երկրին փոփոխություններ կբերեն և 600 000 մարդու կազատեն աղքատությունից
Սրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվումՍրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվում
Հայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարելՀայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարել
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
Պապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրաՊապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա
Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռներըԲաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռները
Փաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստինՓաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստին
Հայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնումՀայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնում
Վարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվելՎարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվել
Ազգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալԱզգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական