Arminfo.info


 Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2016 14:12
Մարիաննա Մկրտչյան

Ռոբերտ Քոչարյան. ապրիլյան պատերազմը պետք է կարծրացնի մեր մոտեցումները կարգավորմանը, այլ ոչ թե թուլացնի դրանք

Ռոբերտ Քոչարյան. ապրիլյան պատերազմը պետք է կարծրացնի մեր մոտեցումները կարգավորմանը, այլ ոչ թե թուլացնի դրանք

Արմինֆո.«Դատելով հակամարտող կողմերի պաշտոնյաների հայտարարություններից, ինչպես նաև մերձիշխանական ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներից, կողմերի մոտ զիջումների գնալու պատրաստակամությունը խիստ անհամաչափ է», -  «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարայանը` մեկնաբանելով ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկատվությունը, որի համաձայն, Ադրբեջանին «հողերի, շրջանների հանձնման» դիմաց Լեռնային Ղարաբաղին կտրամադրվի միջանկյալ կարգավիճակ:

 

«Հայկական կողմի մոտ այդ պատրաստակամությունը չափից դուրս շեշտադրված է, միևնույն ժամանակ, Ադրբեջանում մեզ համար սկզբունքային հարցերի վերաբերյալ զիջումների գնալու նույնիսկ ակնարկներ չկան: Այս իրավիճակը վրդովեցնում է հասարակությանը Հայաստանում և Արցախում, բացասական սպասումներ առաջացնում բանակցություններից և կարող է պարտվողական տրամադրությունների պատճառ դառնալ: Հիմա՝ բանակցային գործընթացի վերաբերյալ: Իմ նախագահության 10 տարիների ընթացքում միայն մեկ անգամ՝ Քի Ուեսթում, մենք իրականորեն մոտ ենք եղել փաստաթղթի ստորագրմանը, ինչը տեղի չունեցավ Ադրբեջանի հրաժարման պատճառով՝ փաստորեն հենց ստորագրման արարողության ժամանակ: Դա փաթեթային և համապարփակ կարգավորում էր, որը հիմքում ուներ ԼՂՀ միավորումը Հայաստանին և ենթադրում էր տարածքների վերադարձ, ինչպես նաև անվտանգության ապահովման ուղղությամբ համալիր միջոցների կիրառում», - հայտարարել է Քոչարյանը:

 

Այդ համատեքստում նա հավելել է, որ հետագայում հայտնվեցին «մադրիդյան սկզբունքները», որոնք միայն մասամբ էին ընդունելի մեզ համար, քանի որ ճանաչում էին ԼՂՀ ինքնորոշման իրավունքը: «Բայց դա ոչ թե ստորագրման համար նախատեսված փաստաթուղթ էր, այլ սկզբունքներ էին, որոնք, միջնորդների կարծիքով, պետք է հիմք հանդիսանային ապագա համաձայնագրի համար: Այդ սկզբունքների հիման վրա միջնորդները փորձեցին կարգավորման համաձայնագիր ստեղծել, սակայն, այդ համաձայնագիրը երբեք ստորագրմանը մոտ չի եղել: Միևնույն ժամանակ, այն տարիներին երկիրը ինտենսիվ զարգանում էր, մենք առաջ էինք անցել Ադրբեջանից թե բարեփոխումներով, թե արտաքին քաղաքական ակտիվությամբ և բանակցում էինք, վստահ լինելով, որ ի զորու ենք չեզոքացնել հակամարտության ուժային լուծման ցանկացած փորձ: Բայց այս ամենը 10 տարի առաջ էր: Ադրբեջանի գործողությունները, նրա ագրեսիվության աստիճանը, անվստահության մակարդակը բոլորովին այլ էին: Չկար հայ սպային Բուդապեշտում գլխատած հանցագործի պետական հերոսացումը, չկար ապրիլյան պատերազմը, իսկ հրադադարը խարսխված էր ուժերի հավասարակշռության վրա, ինչի մի մասն էին հանդիսանում վերահսկվող տարածքները: Ակնհայտ է, որ «Մադրիդյան սկզբունքներն» իրենց նախկին տեսքով արդեն չեն համապատասխանում նոր իրողություններին և վերանայման կարիք ունեն: Առաջին հերթին՝ անվտանգության երաշխիքների ուժեղացման համատեքստում, հանրաքվեի ժամկետների ճշգրտմամբ և դրա կապակցմամբ՝ տարածքների վերադարձի հետ: Օրինակ, համաձայնագրի անբաժանելի մաս կարող են դառնալ. ռազմական բալանսի վերականգնումը, կողմերի և միջազգային հանրության կոշտ և վերահսկվող պարտավորությունները այդ բալանսի պահպանման մասով առնվազն 25 տարի ժամկետով», - նշել է Քոչարյանը:

 

Միևնույն ժամանակ երկրորդ նախագահը համոզմունք է հայտնել, որ ԼՂՀ անկախությունը և Հայաստանի հետ ընդհանուր սահմանի առկայությունը չեն կարող սակարկության առարկա լինել: «Ընդ որում, ապրիլյան պատերազմը պետք է կարծրացնի մեր մոտեցումները կարգավորմանը, այլ ոչ թե թուլացնի դրանք, քանի որ մեծացնում է որևէ զիջումների գնալու ապագա ռիսկերը: Կրկնվեմ. առաջին հերթին անվտանգության երաշխիքներով և հանրաքվեի կոշտ կապակցվածությամբ վերահսկվող տարածքների մի մասի վերադարձի հետ: Հաշվի առնելով փոխվստահության զրոյական մակարդակը, պետք է բացառել անորոշությունները, ինչպես նաև հակամարտության կողմերի՝ ապագա համաձայնագրի որևէ կետի ազատ մեկնաբանելու հնարավորությունը», - նշել է նա:

 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական և դիվանագիտական զարգացումներին տարածաշրջանային գործընթացների համատեքստում` Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այսօր մենք ականատեսն ենք դառնում մի շարք անբարենպաստ գործոնների կուտակման, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում: «Ռուսաստանյան զենքի մատակարարմամբ ռազմական հավասարակշռության խախտումը, ԼՂ հարցով միջազգային կազմակերպությունների մի քանի տհաճ բանաձևերը և զեկույցները, Ադրբեջանի նախաձեռնությամբ տարածաշրջանային համագործակցության նոր ֆորմատի ձևավորումը (իհարկե՝ առանց Հայաստանի), մեր երկիրը շրջանցող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծումը: Տեղի ունեցողի աշխարհաքաղաքական հետևանքները երկարատև բացասական ազդեցություն են ունենալու երկրի տնտեսության, միջազգային և տարածաշրջանային գործերում մեր կշռի ու ազդեցության և իհարկե՝ ԼՂ հարցով բանակցային գործընթացի մեջ ներգործելու մեր ռեսուրսի վրա:

Իշխանությունները պետք է կարողանան վերլուծել կատարվողի պատճառները և գործուն բանաձև գտնել՝ հակազդելու ձևավորված մատրահրավերներին: Ընդ որում, իրավիճակը կարգավորելու համար մենք շատ ժամանակ չունենք», - եզրափակել է Հայաստանի երկրորդ նախագահը:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերն Ադրբեջանի ԶՈՒ լայնածաված ռազմական գործողություն էին նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որն ավարտվեց ապրիլի 5-ին կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությամբ` Մոսկվայի միջնորդությամբ: Դրանից հետո Ռուսաստանի միջնորդությամբ աշխուժացել են հայ-ադրբեջանական բարձրագույն մակարդակի բանակցությունները: Վիեննայում և Սանկկտ Պետերբուրգում կայացել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներ: Մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի ռեժիմի պահպանմանը և հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Հետագա բռնությունների ռիսկը նվազեցնելու համար երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շուտափույթ ավարտել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքները։ Նախագահները նաեւ պայմանավորվել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մանդատի ընդլայնման շուրջ։ Եվ, վերջապես, նրանք պայմանավորվել են շարունակել անհետ կորածների մասին տվյալների փոխանակումը` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո: Մինչդեռ Ադրրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե հետաքննության մեխանիզմները կարգավորման տվյալ փուլում արդիական չեն, և հարցը կարող է քննարկվել «ԼՂՀ-ից հայկական զորքերի դուրս բերումից հետո»: Բացի այդ, նա նաև ընդգծել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը կարող է ընդլայնվել մինչև 12-13 մարդ` ոչ ավելի: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` ՌԴ նախագահի նախաձեռնությամբ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են մայիսի 16-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և հաշտության գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ հանդիումներից հետո Ֆրանսիան պատրաստակամություն էր հայտնել օգոստոսին կազմակերպել հակամարտության կարգավորման շուրջ հերթական հանդիպումը, որն այդպես էլ չկայացավ:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Левон
Приводимой ниже заметкой я реагировал на одну из публикаций оффиса Второго президента в 2010-м году. Посудите, потеряла ли актуальность она на сегодня. ОТОЙДИТЕ Руководители, как єкс-президент Р. Кочаряна, завершив свой срок, напоминают временами, что они есть. После долгого молчания, он напомнил о себе, пустив немного яда в в медиальное пространство. Обрадовались єтому разве что в его личном узком деловом кругу, а также разные параноики типа Унанянов. Однако впечатление такое, что парализующее воздействие яда на общественность, не оправдало ожиданий. Хлопок вышел впустую. Когда - то недоброй памяти Б. Ельцин хвалился тем, что ему всегда везет, так что и бог, мол, ему покровительствует. Єтот их бог Ельцинский, Кочаряновский и иже с ними уже выдыхается. Все труды подобных личностей, попытавшихся привить на земле своих предков западную оффисно - учрежденческую, спекулятивную цивилизацию, пойдут насмарку. А между тем, без пользы для общественно - полезного дела прожигается, деградирует созидательный потенциал честных труженников, исчезает, как вода в песках пустыни. Люди задыхаются в душной, затхлой атмосфере. Невольно задаешься вопросом, способен ли г-н Р. Кочарян привнести дух примирения, желаемый и необходимый как воздух. Ни в какой мере! Вместе с тем политикам формата г-на Кочаряна становится все труднее плести интриги, взваливая на плечи труженников неудобоносимые бремена, якобы в их же интересах. Не пора ли некоторым господам признаться самим себе, в тщетности своих усилий, не приносящих блага ни народу, ни им самим. Оставьте нас в покое массы разберутся во всем и без ваших усилий, препятствующих достижению мира. 9.4.2010

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդն իր գործով բաց դատավարություն է պահանջում  
ՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել
Դատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդինԴատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդին
ԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ինԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին
Չեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև ՕհանյանՉեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև Օհանյան
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանըԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան էTUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան է
Փաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներումՓաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներում
"Ոսկե ծիրան" կինոփառատոնը նոր մրցանակ է սահմանել
Գոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված ենԳոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են
Ֆրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանըՖրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանը
Փաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերություններըՓաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները
Օմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներինՕմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին
Ծառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղըԾառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղը
Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետինՓաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
"Այո, ես կինոգործիչ եմ, դա, անշուշտ, լավ  է, բայց ավելի կարևոր է այն, որ ես հայ եմ". Սև Օհանյան
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։
Բելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունիցԲելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունից
Դատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարություններըԴատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարությունները
Կարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգըԿարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը
Հայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն էՀայ վերլուծաբան․ Հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն է
Ադրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբԱդրբեջանում գերության մեջ պահվող գեներալ Դավիթ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայիցՀայաստանը բրոնզով է վերադարձել Քիմիայի միջազգային օլիմպիադայից
Փաստաբան․ Փաստաբան․ "Սրբազան պայքար" շարժման գործով ՄԱԿ փորձագիտական խումբը Հայաստանի իշխանությունների բռնաճնշումներից տուժած է ճանաչել 109 մարդու
Պրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարությունՊրենատալ սքրինինգի ծրագիրը հասանելի է Արարատի և Լոռու մարզերում․ Առողջապահության նախարարություն
Հայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասինՀայաստանն առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամի կարգավիճակում հայտարարել է 1972 թվականի կոնվենցիայի կիրարկումն ամրապնդելու պատրաստակամության մասին
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգովՀայաստանի սիմֆոնիկ նվագախումբը իր 20-րդ համերգաշրջանը կամփոփի Կասկադում կայանալիք գալա համերգով
Անհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության  դիմացԱնհետ կորած զինվորների հարազատները մտադիր են հասնել Հակարի կամուրջ, եթե Հայաստանի իշխանությունները չձեռնարկեն որևէ գործողություն. բողոքի ակցիա կառավարության դիմաց
Ագարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցներըԱգարակում նշել են Հանքագործի և Մետալուրգի օրը և պարգևատրվել են ԱՊՄԿ-ի լավագույն աշխատակիցները
Արշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջինԱրշակունյաց-Իսակով ճանապարհի շինարարությունը Երևանում կսկսվի հուլիսի վերջին
Արցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբԱրցախի խորհրդարանը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ
Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։Հուլիսի 20-21-ը Հայաստանում սպասվում է տաք, չորային եղանակ։
Շինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է ԵրևանումՇինարարության ոլորտում հայտնաբերված խախտումների թիվն աճել է Երևանում
Հայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարիցՀայ դիրիժորը աճուրդի է հանել արցախցի մի աղջկա նկարը, որը վերցված է Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղավարից
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքըՄարդու իրավունքների պաշտպանը քննադատեց HelpCourt.am դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող օրենսդրական արգելքը
Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգըԱմերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հաստատել են Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հյուրերի թունավորման փաստը
Հայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործությունՀայաստանի ՆԳՆ․ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկները բացահայտել են շուրջ 2300 հանցագործություն
ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում ՌԴ դեսպանատունը հաղորդում է Սյունիքի մարզում "Բերրի այգի" նախագծի հերթական փուլի արդյունքներրի ամփոփման մասին
Փաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցմանՓաստաբան․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանի որոշմամբ ենթակա է դադարեցման
Երևանը վերահաստատել է իր Երևանը վերահաստատել է իր "թանգարան բաց երկնքի տակ" կարգավիճակը
Հայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքըՀայ պատգամավորը ողորմելի, ստորաքարշ ու խղճալի է որակել Երևանի Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պահվածքը
Բայրամովը կրկին առաջարկել է Բայրամովը կրկին առաջարկել է "3+3" հարթակի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում
Լավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործումԼավրով․ Պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործում
Գյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքիԳյումրիի նախկին քաղաքապետը տեղափոխվել է տնային կալանքի
Ծառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումըԾառուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա կալանավորումը
Ստամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացունՍտամբուլում կալանավորել են հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատանը վանդալիզմի ակտ իրականացրած քաղաքացուն
Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված Աբովյանի Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժարվել է հրապարակայնորեն պատասխանել իր կողմից կապարակնքված "ՄուլտիՍթոուն" գործարանի աշխատակիցների հարցերին
Իրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգումԻրավիճակը Հարավային Կովկասում կլինի Բայրամովի հետ Լավրովի բանակցությունների օրակարգում
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ».  Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Մինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBankՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս.  Idram&IDBank
Երևանը հավիտյան Երևանը հավիտյան "պսակադրվել է" Իբրահիմ Մաալուֆի հետ. լիբանանցի շեփորահարի շլափայլ "հարսանիք-համերգը" հմայել է հանդիսատեսին
Բաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատունԲաստիլի գրավման օրվա առթիվ Հայաստանի նախագահը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն
Կոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետԿոբախիձե. Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևան Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի բռնկման մասին։
ՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունըՀՀ ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին