Arminfo.info


 Շաբաթ, 25 Հունիսի 2016 12:16

Գարեգին Երկրորդ. Ստեղծված իրավիճակներում քրիստոնեական Եկեղեցիները խաղաղության փնտրտուքի ճանապարհին առավել գործուն քայլեր պիտի ձեռնարկեն

Գարեգին Երկրորդ. Ստեղծված իրավիճակներում քրիստոնեական Եկեղեցիները խաղաղության փնտրտուքի ճանապարհին առավել գործուն քայլեր պիտի ձեռնարկեն

Ստեղծված իրավիճակներում քրիստոնեական Եկեղեցիները խաղաղության փնտրտուքի ճանապարհին առավել գործուն քայլեր պիտի ձեռնարկեն, Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ մատուցված խաղաղության աղոթքի ընթացքում ասել է Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը:

 

«Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչուենե (Մտթ. Ե 9): Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Շնորհազարդ հոգևոր եղբայրներ և սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

 

Բարձրյալն Աստծո սուրբ անվան փառաբանությունը մեր շուրթերին՝այսօր քաղաքամայր Երևանի կենտրոնում, Բիբլիական Արարատի օրհնաբեր հայացքի ներքո համախմբվել ենք միասնական աղոթքի: Նոյի երկրից, որտեղ Աստված ծագեցրեց խաղաղության ծիածանը, մեր հայցը բարձրացրեցինք երկինք ի Քրիստոս սիրեցյալ Մեր եղբոր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ` հանուն աշխարհում խաղաղության հաստատման և մարդկության ապահով ու բարօր կյանքի: Հուզումով ենք անդրադառնում, որ այս հրապարակում մեզ աղոթակից են նաև պատերազմներից, ահաբեկչություններից ու բռնություններից տուժածներ, փախստականներ Ադրբեջանից, փախստականներ Սիրիայից, Իրաքից, ովքեր առ Աստված հույսով սպասում են խաղաղության օրերին իրենց հայրենի բնակավայրերում:

 

Արդարև, մեկ և կես տասնամյակ առաջ երրորդ հազարամյակը դիմավորում էինք հույսով, որ այն մարդկության կյանքում սկիզբ պիտի առնի ազգերի համերաշխ գոյակցությամբ և պետությունների բարի գործակցությամբ՝ հանուն խաղաղ ու արդար աշխարհի կառուցման: Մինչդեռ ամենօրյա իրականությունը հաճախ գուժում է պատերազմական և ահաբեկչական նորանոր գործողությունների, մարդկային անասելի տառապանքների, անդառնալի կորուստների մասին: Աշխարհի տարբեր կողմերում տարբեր ազգերի, կրոնների ու դավանանքների պատկանող մանուկներ ու պատանիներ, կանայք ու տարեցներ մահասփյուռ զենքերի և վայրագ  բռնարարքների զոհ են դառնում կամ բռնում գաղթականության ուղին՝ ահռելի դժվարություններ հաղթահարելով կյանքի ապահովություն գտնելու համար:

 

Ճիշտ մեկ դար առաջ այս նույն ճանապարհն էր անցում մեր ժողովուրդը՝ հայտնվելով ծանրագույն իրավիճակի առջև, երբ Ցեղասպանության հետևանքով կորցրել էր  հայրենիքի մեծագույն մասը և, ունենալով մեկ ու կես միլիոն անմեղ նահատակներ, պայքարում էր իր գոյության իրավունքի համար: Այսօր էլ մեր ժողովուրդն ապրում է չհայտարարված պատերազմի դժվարին պայմաններում` թանկ գնով պաշտպանելով խաղաղությունը մեր երկրի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը`իր բնօրրան հայրենիքում: Մեր ժողովրդի խաղաղասիրական ձգտումներին ի պատասխան`Ադրբեջանը, խախտելով հրադադարը, ապրիլ ամսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին սանձազերծեց  ռազմական գործողություններ: Հրետակոծվեցին և ավերվեցին հայկական բնակավայրեր, զոհվեցին ու վիրավորվեցին խաղաղության պաշտպան զինվորներ, դպրոցահասակ երեխաներ, խոշտանգվեցին խաղաղ, անզեն բնակիչներ:

 

Այս դժվարություններին հանդիման՝ մեր ժողովուրդը ապրում է ցավը նաև այն ավերածությունների և կորուստների համար, որ շարունակվում են Մերձավոր Արևելքում, սոսկալի ահաբեկչությունների համար, որ իրագործվեցին եվրոպական խոշոր քաղաքներում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ասիայի և Աֆրիկայի երկրներում, հոգևոր ու մշակութային այն արժեքների համար, որ անխնա կերպով ոչնչացվում են հակամարտությունների տարածաշրջաններում: Որքա՜ն սրբավայրեր պղծվեցին և արժեքավոր կոթողներ կործանվեցին Սիրիայում, Իրաքում, Արևելքի և Աֆիկայի երկրներում, որքա՜ն խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանում: Փլատակների, կորստի ցավի ու կարիքի մեջ փլուզվում են նաև մարդկային հոգու արժեքներն ու զգացումները:

 

Ստեղծված իրավիճակներում քրիստոնեական Եկեղեցիների և կրոնական առաջնորդների առաքելությունը չի կարող սահմանափակվել միայն տուժածներին աջակցելով, մխիթարելով և հովվական հոգատարություն ցուցաբերելով: Խաղաղության փնտրտուքի ճանապարհին առավել գործուն քայլեր պիտի ձեռնարկվեն՝ ջանքերը համատեղելով կանխարգելելու համար չարիքը, միջեկեղեցական ու միջկրոնական գործակցությամբ հասարակությունների մեջ զորացնելու սիրո, համերաշխության ու համագործակցության ոգին՝ ըստ Աստծո կոչի. «Երանի՜ խաղաղարարներին,- ասում է մեր Տերը,- որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչուենե:

 

Ձերդ Սրբություն, հովվական Ձեր ծառայությունը ակնհայտորեն արտահայտում է աշխարհի խաղաղության ու ազգերի միջև հաշտության տերունավանդ պատգամին Ձեր ամբողջական նվիրվածությունը, որի վկայություններից մեկը եղավ նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով անցյալ տարի Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագը՝ ի հիշատակ մեր անմեղ նահատակների, երբ Դուք Ձեր պատգամում բարձրաձայնեցիք արդարության վերականգնման անհրաժեշտության մասին՝ նշելով. «Չարիքը թաքցնելը կամ ուրանալը նման է թույլ տալուն, որ վերքն արյունահոսի՝ առանց վիրակապվելուե:

 

Այս նույն սկզբունքով առաջնորդված՝ վերջին մեկ տարում Հայոց Ցեղասպանությունը վճռականորեն դատապարտեցին նաև նոր պետություններ ու կազմակերպություններ, օրերս՝ նաև Գերմանիան, որն Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի դաշնակիցն էր: Մեր ժողովուրդը երախտագետ է Ձերդ Սրբությանը և բոլորին, ովքեր բարձրաձայնում ու պաշտպանում են արդարությունը և ակնկալում է, որ Թուրքիան՝ ունկնդիր Ձեր պատգամին և բազում պետությունների ու միջազգային կառույցների կոչին, քաջություն դրսևորի առերեսվելու պատմությանը, վերացնի Հայաստանի անօրինական շրջափակումը, դադարեցնի նաև զորակցությունը Ադրբեջանի ռազմական խարդավանքներին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ու խաղաղ ապրելու իրավուքի դեմ: Արդարև, խաղաղությունը չի կարող կենսագործվել առանց արդարության, մարդկային կյանքերը չեն կարող դառնալ շահարկումների առարկա, չեն կարող անտեսվել: «Աստծու կողմից աչառութիւն չկայ,- ասում է առաքյալը,- այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է Նրանից և արդարութիւն է գործում, ընդունելի է Նրանե (Գործք  Ժ 34-35): Միայն արդարությունը, որի վրա հիմնված է մարդկանց և ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, կարող է դառնալ ամուր հիմքը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և ամենաիրական ուղին հակամարտությունների համապարփակ լուծման:

 

Այս նպատակի իրագործման համար ջերմեռանդ սրտով աղաչում ենք Աստծուն, որպեսզի ունկնդիր լինի մեր աղոթքներին և Սուրբ Հոգու շնորհների առատ հեղմամբ բարի արդյունքներով արգասավորի եղբայրական սերն ու գործակցությունը Եկեղեցիների: Թող Ողորմած մեր Տերը մաքրի աշխարհը չարի ողբերգություններից և պարգևի խաղաղություն ու ապահովություն: Եվ թող մարգարեական խոսքի համաձայն՝ սուսերներից խոփեր ձուլվեն, սվիններից՝ մանգաղներ, ազգ ազգի դեմ սուր չբարձրացնի, և մարդիկ չսովորեն պատերազմել (հմմտ. Եսայի. Բ 4):

 

Բարերար Աստծո մեզ պարգևած հանդիպման հոգևոր ուրախությունը Մեր սրտում, մեր Տիրոջ և Փրկչի շնորհը և խաղաղությունը հայցելով բոլորիս՝ հրավիրում ենք Ձեզ, սիրեցյալ եղբայր, Ձեր պատգամը և սիրառատ օրհնությունը բերելու այստեղ համախմբված բազմահազար հավատացյալներին՚,-ասվում է Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքում: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Ուժեղ Հայաստան»․ Հայաստանի իշխանությունը թղթի վրա «աղքատություն է հաղթահարում»«Ուժեղ Հայաստան»․ Հայաստանի իշխանությունը թղթի վրա «աղքատություն է հաղթահարում»
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվՄոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններինInvestor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Հայաստանի վարչապետը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցերՀայաստանի վարչապետը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցեր
Մասնագետների հոսքը Երևանից մարզեր աճում է. առողջապահության նախարարՄասնագետների հոսքը Երևանից մարզեր աճում է. առողջապահության նախարար
ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը
Հայ բժիշկները կստանան ԱՀԿ կողմից ճանաչված հավաստագրեր՝ ԱԻ պայմաններում աշխատելու համարՀայ բժիշկները կստանան ԱՀԿ կողմից ճանաչված հավաստագրեր՝ ԱԻ պայմաններում աշխատելու համար
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը մեկնաբանել է քաղաքական ուժերի փաստարկները ընտրությունների օրը շուրջ 100 հազար անձնագրերի հետ կապված խնդրի վերաբերյալՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը մեկնաբանել է քաղաքական ուժերի փաստարկները ընտրությունների օրը շուրջ 100 հազար անձնագրերի հետ կապված խնդրի վերաբերյալ
Հայաստանի արդարադատության նախարարը վստահ է. խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու հիմքեր չկանՀայաստանի արդարադատության նախարարը վստահ է. խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու հիմքեր չկան
ԿԳՄՍՆ. Հայաստանի ավագ դպրոցների ընդունելությունն առաջին անգամ կանցկացվի առցանց ռեժիմով և բաղկացած կլինի երկու փուլիցԿԳՄՍՆ. Հայաստանի ավագ դպրոցների ընդունելությունն առաջին անգամ կանցկացվի առցանց ռեժիմով և բաղկացած կլինի երկու փուլից
Հայաստանի Սահմանադրական դատարանը շատ ծանրաբեռնված է, քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քանակը մեծ է. Արտակ ԶեյնալյանՀայաստանի Սահմանադրական դատարանը շատ ծանրաբեռնված է, քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քանակը մեծ է. Արտակ Զեյնալյան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարի օգտինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարի օգտին
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար կստեղծվի անհայտ կորածների մասին տեղեկատվություն գաղտնի տրամադրելու հնարավորությունԱդրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար կստեղծվի անհայտ կորածների մասին տեղեկատվություն գաղտնի տրամադրելու հնարավորություն
Հայաստանում նախատեսվում է կարգավորել կեղծ և ժամկետանց դեղամիջոցների ոչնչացման գործընթացըՀայաստանում նախատեսվում է կարգավորել կեղծ և ժամկետանց դեղամիջոցների ոչնչացման գործընթացը
Դիլանյան. Հայաստանի Սահմանադրական դատարանը Հայաստանում ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի դիմումների վերաբերյալ վճիռ կկայացնի մինչև հուլիսի 4-ըԴիլանյան. Հայաստանի Սահմանադրական դատարանը Հայաստանում ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի դիմումների վերաբերյալ վճիռ կկայացնի մինչև հուլիսի 4-ը
Հայաստանում կուժեղացվի դեղամիջոցների որակի և անվտանգության վերահսկողությունըՀայաստանում կուժեղացվի դեղամիջոցների որակի և անվտանգության վերահսկողությունը
Վանաձորում տեղի ունեցած կրակոցների փաստով Հայաստանի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվելՎանաձորում տեղի ունեցած կրակոցների փաստով Հայաստանի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել
Հայաստանի դեսպանը ծանոթացել է Փարիզի ռազմական ակադեմիայի կրթական պայմաններինՀայաստանի դեսպանը ծանոթացել է Փարիզի ռազմական ակադեմիայի կրթական պայմաններին
Քաղաքագետ. Հայկական հասարակությունը կարող է չաջակցել երկրի եվրոպական ինտեգրմանը, եթե բարեփոխումների գինը զգացվի ավելի շուտ, քան դրանց օգուտըՔաղաքագետ. Հայկական հասարակությունը կարող է չաջակցել երկրի եվրոպական ինտեգրմանը, եթե բարեփոխումների գինը զգացվի ավելի շուտ, քան դրանց օգուտը
ՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր ID քարտըՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր ID քարտը
Բելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի ձերբակալության իրավական ասպեկտների հարցըԲելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի ձերբակալության իրավական ասպեկտների հարցը
Փաշինյան. Հայաստանի իշխող կուսակցությունում չեն դիտարկում ԱԺ ներկայիս նախագահի թեկնածության առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնումՓաշինյան. Հայաստանի իշխող կուսակցությունում չեն դիտարկում ԱԺ ներկայիս նախագահի թեկնածության առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնում
Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուներ։Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն ընտրվել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուներ։
Փաշինյանը խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե ում նախաձեռնությամբ չի կայացել իր հանդիպումը և Պուտինի հետՓաշինյանը խուսափել է ուղիղ պատասխանել հարցին, թե ում նախաձեռնությամբ չի կայացել իր հանդիպումը և Պուտինի հետ
Փաշինյան․ Հայաստանի իշխանություններն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին արձագանքելու անհրաժեշտություն չեն տեսնումՓաշինյան․ Հայաստանի իշխանություններն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին արձագանքելու անհրաժեշտություն չեն տեսնում
Հայաստանի ԱԳ փոխնախարարը երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները ներկայացրել է Դուբրովնիկի ֆորումումՀայաստանի ԱԳ փոխնախարարը երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները ներկայացրել է Դուբրովնիկի ֆորումում
Հայաստանի ՆԳ նախարար․ Ժամանակակից մարտահրավերները պահանջում են սահմանների համալիր կառավարումՀայաստանի ՆԳ նախարար․ Ժամանակակից մարտահրավերները պահանջում են սահմանների համալիր կառավարում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը կմասնակցի SOI Global Dialogue միջազգային բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը կմասնակցի SOI Global Dialogue միջազգային բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանը
Հայաստանի կառավարությունում պատմել են ֆոն դեր Լյայենի Երևան այցի օրակարգի մասինՀայաստանի կառավարությունում պատմել են ֆոն դեր Լյայենի Երևան այցի օրակարգի մասին
Հայաստանյան բուհերը խորհրդատվական ծառայություններ կստանան միջազգային վարկանիշներին մասնակցելու հարցով ․ ԿԳՄՍՆՀայաստանյան բուհերը խորհրդատվական ծառայություններ կստանան միջազգային վարկանիշներին մասնակցելու հարցով ․ ԿԳՄՍՆ
Հայաստանի ԱԳՆ-ը տեղեկություններ չունի Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհվածների և տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայության մասինՀայաստանի ԱԳՆ-ը տեղեկություններ չունի Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհվածների և տուժածների թվում ՀՀ քաղաքացիների առկայության մասին
ՏԿԵ նախարարությունում ամփոփվել են արցախցիների ինտեգրման ծրագրի արդյունքներըՏԿԵ նախարարությունում ամփոփվել են արցախցիների ինտեգրման ծրագրի արդյունքները
«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասին«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասին
Գալուզին. Ռուսաստանի մասնակցությունից Գալուզին. Ռուսաստանի մասնակցությունից "Թրամփի երթուղին " միայն կշահեր
Գալուզին․ Երեւանը հայտարարում է, որ չի քննարկում Գյումրիի ռուսական ռազմակայանի փակման հարցըԳալուզին․ Երեւանը հայտարարում է, որ չի քննարկում Գյումրիի ռուսական ռազմակայանի փակման հարցը
Կյանքից հեռացել է առողջապահության նախկին նախարար ՍտամբոլցյանըԿյանքից հեռացել է առողջապահության նախկին նախարար Ստամբոլցյանը
Ռուսաստանի փոխարտգործնախարար. Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ ակնհայտ էՌուսաստանի փոխարտգործնախարար. Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ ակնհայտ է
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն․ Արցախի պոտենցիալ 20 000 ընտանիքներից բնակարանային ծրագրով հավաստագիր են ստացել 6000-ից մի փոքր ավելինՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն․ Արցախի պոտենցիալ 20 000 ընտանիքներից բնակարանային ծրագրով հավաստագիր են ստացել 6000-ից մի փոքր ավելին
Պիկ ժամերին Երևանում երթևեկության արագությունը հասնում է 10 կմ/ժամի. քաղաքապետը մի շարք հանձնարարականներ է տվել երթևեկությանն առնչվող իրավիճակը բարելավելու համարՊիկ ժամերին Երևանում երթևեկության արագությունը հասնում է 10 կմ/ժամի. քաղաքապետը մի շարք հանձնարարականներ է տվել երթևեկությանն առնչվող իրավիճակը բարելավելու համար
Ռաիսա Մկրտչյանը համարվում է հայկական էստրադայի խորհրդանշական դեմքերից մեկը, ում ստեղծագործական ժառանգությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմության մեջՌաիսա Մկրտչյանը համարվում է հայկական էստրադայի խորհրդանշական դեմքերից մեկը, ում ստեղծագործական ժառանգությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցելԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
«Ամբերդ ամրոցում» հայտնաբերվել են տամա խաղի մասունքներ և Թամար թագուհու մետաղադրամը«Ամբերդ ամրոցում» հայտնաբերվել են տամա խաղի մասունքներ և Թամար թագուհու մետաղադրամը
Արմավիրի պետական քոլեջը զրկվել է փորձառու դասախոսից՝ քաղաքական շարժառիթներովԱրմավիրի պետական քոլեջը զրկվել է փորձառու դասախոսից՝ քաղաքական շարժառիթներով
Ընդդիմադիր ուժերին ուղղված ՍԴ դատավորի հարցը բանավեճի է հանգեցրել խորհրդարանական ընտրությունների արդյունքների քննարկման ընթացքումԸնդդիմադիր ուժերին ուղղված ՍԴ դատավորի հարցը բանավեճի է հանգեցրել խորհրդարանական ընտրությունների արդյունքների քննարկման ընթացքում
Արդշինբանկը լավագույն բանկն է Հայաստանում միանգամից 4 անվանակարգերում` ըստ Global Banking & Finance Review Awards-ի վարկածի   Արդշինբանկը լավագույն բանկն է Հայաստանում միանգամից 4 անվանակարգերում` ըստ Global Banking & Finance Review Awards-ի վարկածի  
Իշխող կուսակցության ներկայացուցիչ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ՀՀ Ազգային ժողով անցնելու շեմը պետք է կիրառվեր ոչ թե 4%, այլ 8 կամ 10%Իշխող կուսակցության ներկայացուցիչ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ՀՀ Ազգային ժողով անցնելու շեմը պետք է կիրառվեր ոչ թե 4%, այլ 8 կամ 10%
Ամստերդամ. ԵՄ-ին դատական հայց է սպառնում Հայաստանում «ժողովրդավարության տապալման» համարԱմստերդամ. ԵՄ-ին դատական հայց է սպառնում Հայաստանում «ժողովրդավարության տապալման» համար
Քաղաքական գործիչ. Բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելիությունը Հայաստանի Հանրապետությանը, հանցագործություն են կատարումՔաղաքական գործիչ. Բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելիությունը Հայաստանի Հանրապետությանը, հանցագործություն են կատարում
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է հայտնի քրեական հեղինակության հոր սպանության փաստով հարուցված աղմկահարույց քրեական գործի նախաքննության ավարտի մասինՀՀ քննչական կոմիտեն հայտնում է հայտնի քրեական հեղինակության հոր սպանության փաստով հարուցված աղմկահարույց քրեական գործի նախաքննության ավարտի մասին
Քաղաքագետ. Բաքվի ներկայիս դեմարշը Հայոց ցեղասպանության հարցում ավելի շուտ Անկարայի հետ համերաշխության պարտադիր ժեստ էՔաղաքագետ. Բաքվի ներկայիս դեմարշը Հայոց ցեղասպանության հարցում ավելի շուտ Անկարայի հետ համերաշխության պարտադիր ժեստ է
Քաղաքագետ. Միջազգային հարաբերություններում նույնիսկ պատմական արդարությանը վերաբերող որոշումները սահմանվում են պետությունների ռազմավարական շահերովՔաղաքագետ. Միջազգային հարաբերություններում նույնիսկ պատմական արդարությանը վերաբերող որոշումները սահմանվում են պետությունների ռազմավարական շահերով
Փաստաբան. Սահմանադրական դատարանը միակ գերակա մարմինն է, որն ի վիճակի է լուծել խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջացած վեճըՓաստաբան. Սահմանադրական դատարանը միակ գերակա մարմինն է, որն ի վիճակի է լուծել խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջացած վեճը
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) ողջունում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու Իսրայելի որոշումըՖրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) ողջունում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու Իսրայելի որոշումը
Արցախի խորհրդարանի խոսնակը հայտնել է ԼՂՀ պետական միջոցների օգտագործման նպատակահարմարությունն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման մասինԱրցախի խորհրդարանի խոսնակը հայտնել է ԼՂՀ պետական միջոցների օգտագործման նպատակահարմարությունն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման մասին
Ադրբեջանը որոշել է իր «հինգ կոպեկը» մտցնել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցումԱդրբեջանը որոշել է իր «հինգ կոպեկը» մտցնել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
Ավետիկ Չալաբյան. Ես հաստատակամորեն կկրեմ ինձ վրա դրված բեռը, քանի դեռ մեր երկրում չի հաղթանակել արդարությունըԱվետիկ Չալաբյան. Ես հաստատակամորեն կկրեմ ինձ վրա դրված բեռը, քանի դեռ մեր երկրում չի հաղթանակել արդարությունը
«Հայ Դատը» հանդես է եկել հայտարարությամբ՝ Իսրայելի նախարարների կաբինետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ«Հայ Դատը» հանդես է եկել հայտարարությամբ՝ Իսրայելի նախարարների կաբինետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ
Հայաստանում ավտոմեքենայի հրդեհից հետո երեք մարդու դի է հայտնաբերվելՀայաստանում ավտոմեքենայի հրդեհից հետո երեք մարդու դի է հայտնաբերվել
Թուրքիայի ԱԳՆ-ն իրենց բնորոշ ոճով արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանըԹուրքիայի ԱԳՆ-ն իրենց բնորոշ ոճով արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Պրոֆեսոր. Եթե Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը համարում ենք բացառապես քաղաքական, ապա Ցեղասպանությունը ժխտելու ձգտումները նույնպես պետք է դիտարկել որպես զուտ քաղաքական։Պրոֆեսոր. Եթե Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը համարում ենք բացառապես քաղաքական, ապա Ցեղասպանությունը ժխտելու ձգտումները նույնպես պետք է դիտարկել որպես զուտ քաղաքական։
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով