Arminfo.info


 Երկուշաբթի, 23 Մայիսի 2016 09:00

Ստեփանյան Դավիթ

Վլադիմիր Եվսեև. Մինչև զինված հակամարտության սառեցումը, թարմացված մադրիդյան սկզբունքները չեն իրագործվի

 Վլադիմիր Եվսեև. Մինչև զինված հակամարտության սառեցումը, թարմացված մադրիդյան սկզբունքները չեն իրագործվի

Ձեր կարծիքով, որո՞նք են ՙքառօրյա պատերազմի՚ աշխարհաքաղաքական հետևանքները Ռուսաստանի, Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի համար: Արդյո՞ք Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի արդյունքները թույլ են տալիս 1994 թ. ստատուս-քվոյի բեկում արձանագրել: Եթե այո, ապա քաղաքական ինչ գործընթացների մասին է խոսքը:

 

 

Լեռնային Ղարաբաղում «քառօրյա պատեազմիցե հետո պարզ դարձավ, որ այդ հակամարտությունն ապասառեցված է: Նման պայմաններում միանգամայն հնարավոր է դրա վերսկսումը՝ ոչ պակաս ծավալներով: Լեռնային Ղարաբաղի գոտում ստատուս-քվո այլևս գոյություն չունի: Ադրբեջանական կողմը զգալի կորուստների ճանապարհով կարողացավ վերահսկողություն հաստատել Լելե-Թեփե բարձունքի նկատմամբ, ինչը նշանկաում է համեմատաբար ոչ մեծ մարտավարական հաջողություն: Սակայն ավելի վաղ գրաված հայկական հենակետերից ոչ մեկը նրան չհաջողվեց պահել: Եվ դա այն դեպքում, երբ «քառօրյա պատերազմիե ընթացքում զոհվեց մինչև 800 ադրբեջանցի զինծառայող: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի զինված ուժերն այն ժամանակ կորցրեցին 2 ուղղաթիռ, առնվազն 40 տանկ և 25 անօդաչու թռչող սարք: Որոշակի հանգամանքների դեպքում, այսինքն, ղարաբաղյան հակամարտության մեջ Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավման դեպքում, դա կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի` ողջ Հարավային Կովկասի համար անկանխատեսելի հետրանքներով: Այդ լույսի ներքո համոզված եմ, որ մինչև զինված հակամարտության սառեցումը չի կարող իրացվել ոչ մի խաղաղ նախաձեռնություն, մասնավորապես` թարմացված մադրիդյան սկզբունքները: Իրավիճակը ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել համապատասպան դիտարկման առաքելության մանդատի փոփոխման և ճակատային գծից թեթև ու ծանր սպառազինություններն այնպիսի հեռավորության վրա հետ քաշելու հարցը քննարկելու նպատակով, որը թույլ չտա դրանք կիրառել հակառակ կողմի նկատմամբ: Ի լրումն դրա, անհրաժեշտ է արգելել մարտական օդուժի, բալիստիկ հրթիռների, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և «Սոլնցեպյոկե տեսակի ծանր հրանետային համակարգերի կիրառումը հակամարտության գոտում:

 

Թուրքիայի հետ լարված հարաբերությունների, Ռուսաստանի միջազգային մեկուսացմանն ուղղված Արևմուտքի շարունավող քաղաքականության, Ուկրաինայի շուրջ Մինսկի պայմանավորվածությունների տապալման լույսի ներքո՝ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, միջազգային շատ հարթակներում քվեարկեց Ռուսաստանի օգտին: Այդպիսով՝ Երևանը հանդիսանում է տարածաշրջանում Մոսկվայի շահերի ուղեկցորդը: Կարծիք կա, որ Իլհամ Ալիև Արևմուտքում այդ հարվածին նախորդած բանակցություններում Հայաստանի նկատմամբ ցանկացած հարված ներկայացրել է որպես հարված Հարավային Կովկասում ռուսական շահերին: Ձեր կարծիքով, որքանո՞վ է հիմնավոր այդ վարկածը:

 

Ուկրաինայի շուրջ ՙՄինսկ-2՚ համաձայնությունների խափանման մասին դեռ վաղ է խոսել:  Դրանք փոքր-ինչ փոխում են ձևաչափը, քանի որ ՙնորմանդական քառյակի՚ շրջանակներում դժվար էր որևէ արդյունքի հասնել: Փոխարենը գործարկվեց ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի և ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի միջև երկխոսությունը: 2016 թ. տեղի է ունեցել արդեն նրանց չորս հանդիպում, ինչը կարող է հանգեցնել Դոնբասում զինված հակամարտության սառեցման: Թուրքիայի հետ, իհարկե, պահպանվում է առճակատման բարձր մակարդակը, սակայն կողմերին հաջողվեց խուսափել Սիրիայում ռազմական բախումից: ՌԴ-ն պահպանում է Անկարայի նկատմամբ սահմանափակ ֆինանսատնտեսական պատժամիջոցները: Եվ եթե մինչև 2016 թվականի վերջը որևէ նոր կատակլիզմ տեղի չունենա, հաջորդ տարի, հնարավոր է, երկկողմ հարաբերությունների որոշակի վերականգնում: Մասնավորապես, դա վերաբերում է ռուս մասնագետների կողմից ՙԱկկույու՚ ԱԷԿ կառուցմանը: Այս պայմաններում Արևմուտքը շարունակում է Ռուսաստանի զսպան քաղաքականությունը / վերջինիս մեկուսացման քաղաքականությունը ձախողվել է/, բայց  միաժամանակ համագործակցում է Մոսկվայի հետ՝ սիրիական ճգնաժամի լուծման կամ իրանական միջուկային ծրագրի կարգավորման նպատակով: Այնուհետև շատ բան կախված կլինի ամերիկյան նոր վարչակազմի ուղեգծից, որն իր արտաքին քաղաքական գիծը կսկսի իրականացնել 2017 թ. գարնանից ոչ շուտ:

Մոսկվայում գնահատում են Երևանի աջակցություն համաշխարհային ասպարեզում իր քաղաքականությանը: Բայց հասկանում են, որ սկսելով ՙքառօրյա պատերազմ՚՝ Իլհամ Ալիևն ակնկալում էր կայծակնային ռազմական հաջողություն: Այդ հույսերը պայմանավորված էին բանակի տեխնիկական և քանակական գերազանցությամբ:

Ալիևի ծրագրերը չիրականացան՝ առավելապես հայ զինծառայողների հերոսության և նրանց ճիշտ մարտավարության շնորհիվ: Բաքվում առնվազն ակնկալել են ԼՂՀ շրջակա մի քանի շրջանների ՙազատագրում՚ և այնտեղ իրենց զորքերի ամրապնդում, ինչը թույլ կտար Ադրբեջանին ուժի դիրքերից բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հետ:

Ըստ որում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կամ հայ-ադրբեջանական սահմանի կողմից հարձակում Ադրբեջանի զինված ուժերը չեն ենթադրել, ինչը, թվում է, թե պետք է հեռու պահեր Ռուսաստանին այդ զինված հակամարտությանը միջամտությունից:

Այդպիսով՝ նախաձեռնելով ապրիլյան պատերազմը՝ անմիջական հարված Հարավային Կովկասում ռուսական ազգային շահերին Բաքուն չի հասցրել: Սակայն, ստեղծեց լուրջ մարտահրավեր, որին Մոսկվան անմիջապես արձագանքեց, ինչը թույլ տվեց հեռու պահել Ադրբեջանի զինված ուժերին մարտական գործողությունների մասշտաբների ընդլայնումից:

 

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպման արդյունքներից մեկը սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման և Բաքվի հետագա ռազմական ագրեսիան բացառող պայմանավորվածությունն էր: Որքանո՞վ է իրական այդ պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

 

Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում Լեռնային Ղարաբաղի գոտում զինված ուժի չօգտագործման որևէ երաշխիք տալ Հայաստանին, քանի որ առաջվա պես ակնկալում է այդ խնդրի ուժային լուծում: Այս պայմաններում մեծանում է ԵԱՀԿ դիտարդական առաքելության դերը, որը պետք է իրականացվի մշտական հիմունքով և հագեցված լինի տեխնիկական անհրաժեշտ միջոցներով՝ ներառյալ Երկրի արհեստական արբանյակներ, անօդաչու թռչող սարքեր, ռադիոտեղորոշիչ համակարգեր և այլն: ԵԱՀԿ դիտորդական առաքելության դերի մեծացումը թույլ կտա գործարկել սահմանային միջադեպերի հետաքննման միջազգային մեխանիզմ, ինչը հակամարտության գոտում զինված գործողություններից Ադրբեջանին զսպող լրացուցիչ գործոն կհանդիսանա:

 

Մեկնաբանելով Մոսկվայից հնչող կարծիքները, համաձայն որոնց՝ ՙեթե Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին, դա ուրիշ մեկը կանի՚՝ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ խնդիրը կարող է լուծվել տարածաշրջանում հակամարտությա բոլոր կողմներին զենքի վաճառքի լիակատար էմբարգո կիրառելու միջոցով: Ռուսաստանին և մյուս համանախագահող երկրներին ի՞նչ է խանգարում գնալու այդ քայլին:

 

Նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերին զենքի վաճառքի լիակատար էմբարգոյի կիրառումը ներկայիս խնդիրը չի լուծի, քանի որ առանց այդ էլ բավականաչափ զենք է կուտակվել, առաջին հերթին՝ Ադրբեջանի կողմից: Մինչև Ռուսաստանի կողմից սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարումների առնչությամբ Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարումը զենքային էմբարգոյի կիրառումն աննպատակահարմար է, քանի որ միայն կուժեղացնի հակամարտության գոտում անհավասարակշռությունը: Ըստ որոշ տվյալների, այդ պայմանագրի իրականացման հնարավորությունն է դրդել Բաքվին ԼՂՀ-ում հարձակողական գործողության իրականացման: Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունում նախաձեռնելու դեպքում դրանից կշահի միայն մեծ քանակությամբ սպառազինություն կուտակած Ադրբեջանը, որը լրացուցիչ կարտադրի դրանք սեփական տարածքում: Իսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան գաղտնի կերպով զենք կմատակարարի Ադրբեջանին, ինչի վրա Արևմուտքը աչք կփակի:

Փոխարենը այնտեղ ուշադրությանբ կհետևեն, որպեսզի ՌԴ-ն զենք չմատակարարի Հայաստանին: Ընթացիկ տարում նավթի համեմատաբար ցածր համաշխարհային գների պայմաններում Ադրբեջանի ռազմական բյուջեն արդեն կրճատվել է, ինչը վտանգի տակ է դրել սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման մի շարք պայմանագրերի կատարումը: Այս պայմաններում Հայաստանի համար ավելի օգտակար կլիներ ուժերի հավասարակշռության վերականգնումը Լեռնային Ղարաբաղի գոտում՝ ռուսական ժամանակակից սպառազինությունների մատակարարումների հաշվին:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ՙքառօրյա պատերազմը՚ ստիպեց Հայաստանի կառավարությանը վերաիմաստավորել կատարած աշխատանքը՝ նախաձեռնելով քայլեր՝ ուղղված Հայաստանի և Արցախի անվտանգության մարտահրավերներին դիմակայմանը: Ձեր կարծիքով, կարո՞ղ են արդյոք վերանայվել Ռուսաստանի հետ պայմանագրերի որոշ հոդվածներ, որոնք, մասնավորապես, սահմանափակում են Հայաստանի կողմից սպառազինությունների ձեռքբերումը՝ շրջանցելով Մոսկվայի հետ պայմանավորվածությունները:

 

Ըստ տեղեկությունների, Հայաստանը նախկինում էլ սպառազինության և ռազմական տեխնիկայի որոշակի նմուշներ է գնել, մասնավորապես ՝ Չինաստանից: Ներկայիս պայմաններում նման գնումների մասշտաբը կարող է ընդլայնվել, օրինակ՝ գիշերային տեսասարքերի առնչությամբ: Կարծում եմ, որ հաշվի առնելով ՙքառօրյա պատերազմի՚ արդյունքները՝ Մոսկվան հանգիստ կվերաբերի դրան: Սակայն, դրա համար Երևանը պետք է համապատասխան ֆինանսական միջոցներ ունենա: Մինչդեռ, որպես կանոն, Ռուսաստանը նման սպառազինություն է մատակարարում՝ փաստացի անհատույց հիմունքով, խոսքը վերաբերում է չափազանց արտոնյալ պայմաններով վարկերին:

 

Մեկնաբանեք Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հեռանկարները՝ պայմանավորված ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակմամբ: Որքանո՞վ է նպատակահարմար այդ քայլը և ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ հակամարտության կողմերի համար:

 

ԼՂՀ ճանաչման մասին օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը դրվեց՝ որպես ղարաբաղցիների նկատմամբ ադրբեջանական ագրեսիային պատասխան միջոց: Վստահ եմ, որ նման օրենք կընդունվի, եթե Լեռնային Ղարաբաղի գոտում, իրոք, նախկին մասշտաբի մարտական գործողություններ վերսկսվեն: Դա կնշանակի ԼՂՀ կարգավիճակի՝ չճանաչվածից մասամբ ճանաչվածի փոփոխում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակով: Իսկ դա փաստորեն կբացառի նորացված Մադրիդյան սկզբունքների իրականացման հնարավորությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համար իրադարձությունների նման զարգացումը խիստ անցանկալի է: Այդ պատճառով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանյախագահները, որպես փոխզիջում, կարող եմ Բաքվից պահանջել Ստեփանակերտի ներառումը բանակցությունների մասնակիցների կազմի մեջ՝ հետագահում Հայաստանի խորհրդարանում նման օրինագծերի նախաձեռնմանն աջակցելուց Երևանի հրաժարման փոխարեն:   

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով Իրանում էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աշխատանքային այցով Իրանում է
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
ՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներՀՎԿԱԿ․ Բյուրեղավանում խմելու ջրի կրկնակի վերցված նմուշներից երկուսում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ
Ձերբակալվել է Երևանի Ձերբակալվել է Երևանի "Արարատ" կոնյակի, գինու և օղու կոմբինատի տնօրենը. ՔԿ
Կապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունըԿապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունը
Դատարանը փոխել է Դատարանը փոխել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցը՝ տնային կալանքի
ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենան կողաշրջվել է Սարավանի մոտակայքումՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող շտապօգնության մեքենան կողաշրջվել է Սարավանի մոտակայքում
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է 
Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերԵրևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարը կարող է լինել ինքը
Հայաստանի տեսչական մարմինը կստուգի Հայաստանի տեսչական մարմինը կստուգի "Մարիոթ" հյուրանոցը՝  Ֆրանսիայի դեսպանատան ընդունելության ժամանակ հյուրերի սննդային թունավորումից հետո 
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Լիտվան քննարկել են միջազգային իրավական համագործակցության արդի մարտահրավերներըՀայաստանն ու Լիտվան քննարկել են միջազգային իրավական համագործակցության արդի մարտահրավերները
ԲՀԿ ներկայացուցիչը՝ Ծառուկյանի գործի մասին․Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ արդարադատությամբԲՀԿ ներկայացուցիչը՝ Ծառուկյանի գործի մասին․Գործող իշխանությունը ցույց է տալիս, որ կաշկանդված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ արդարադատությամբ
Օմբուդսմենի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը մեկ տարում գրեթե կրկնապատկվել էՕմբուդսմենի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը մեկ տարում գրեթե կրկնապատկվել է
Ընդդիմադիրը՝ Ծառուկյանի շուրջ գործընթացի մասին․ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարիԸնդդիմադիրը՝ Ծառուկյանի շուրջ գործընթացի մասին․ Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարի
Իրավաբան. Ծառուկյանի ընկերությունների շուրջ կատարվողը ամենաթողության աննախադեպ դրսևորում էԻրավաբան. Ծառուկյանի ընկերությունների շուրջ կատարվողը ամենաթողության աննախադեպ դրսևորում է
Հայաստանի դեսպանը կոչ արեց վերսկսել աշխատանքները Հոշիմին քաղաքում գտնվող Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակումՀայաստանի դեսպանը կոչ արեց վերսկսել աշխատանքները Հոշիմին քաղաքում գտնվող Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակում
Արենի-1 քարանձավը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկումԱրենի-1 քարանձավը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
ՀՀ նախկին արտգործնախարար. Երկրի մասնակցությունը ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտությունՀՀ նախկին արտգործնախարար. Երկրի մասնակցությունը ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն
Թևանյանը իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելը անվանեց անօրինականԹևանյանը իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելը անվանեց անօրինական
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է. հրազենի կիրառմամբ հանցագործությունները նվազել են 60%-ովՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է. հրազենի կիրառմամբ հանցագործությունները նվազել են 60%-ով
Չնայած «թավշյա» իշխանությունների հավաստիացումներին, Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական մահացությունները նրանց իշխանության գալու ընթացքում աճել են 45%-ովՉնայած «թավշյա» իշխանությունների հավաստիացումներին, Հայաստանի զինված ուժերում ոչ մարտական մահացությունները նրանց իշխանության գալու ընթացքում աճել են 45%-ով
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քննչական կոմիտեն պարզաբանել է Քննչական կոմիտեն պարզաբանել է "Առինջ մոլ" առևտրի կենտրոնի տաղավարների մի մասի կապարակնքման պատճառները
Դատարանն ուժի մեջ է թողել Դատարանն ուժի մեջ է թողել "Սրբազան պայքար" շարժման աջակից Արթուր Սարգսյանի տնային կալանքը
Շրջակա միջավայրի նախարարությունը բիզնեսը նախապատրաստում է  պլաստիկ արտադրանքի օգտագործման սահմանափակումներինՇրջակա միջավայրի նախարարությունը բիզնեսը նախապատրաստում է  պլաստիկ արտադրանքի օգտագործման սահմանափակումներին
Դատարանը փոխել է Դատարանը փոխել է "Սրբազան պայքար" շարժման աջակից Իգոր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը
Ռուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունները պատրաստել են մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երրորդ համատեղ զեկույցը որոշ երկրներումՌուսաստանի և Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունները պատրաստել են մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ երրորդ համատեղ զեկույցը որոշ երկրներում
Բագրատաշենի և Ագարակի մաքսային անցակետերի հարակից տարածքներում կուտակային կայանատեղիներ կստեղծվենԲագրատաշենի և Ագարակի մաքսային անցակետերի հարակից տարածքներում կուտակային կայանատեղիներ կստեղծվեն
Բրիտանացի զինվորականները դասընթաց են անցկացրել Հայաստանի ԶՈՒ հրահանգիչների համարԲրիտանացի զինվորականները դասընթաց են անցկացրել Հայաստանի ԶՈՒ հրահանգիչների համար
Հայաստանի ՆԳՆ․ Մեծ պահանջարկ ունեցող 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդիՀայաստանի ՆԳՆ․ Մեծ պահանջարկ ունեցող 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում հերքել են նրա՝ նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման մասին լուրերըՀՀ նախագահի մամուլի ծառայությունում հերքել են նրա՝ նախաինֆարկտային վիճակում հոսպիտալացման մասին լուրերը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներինԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Աննա Գրիգորյանը ընտրվել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարԱննա Գրիգորյանը ընտրվել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար
«Առինջ Մոլլ» Ծառուկյանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում առևտրի հարթակի մի մասի գործունեության կասեցման ֆոնին«Առինջ Մոլլ» Ծառուկյանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում առևտրի հարթակի մի մասի գործունեության կասեցման ֆոնին
ՀՀ գլխավոր դատախազություն. Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավըՀՀ գլխավոր դատախազություն. Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը
Կապանում մեկնարկում են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակներում միջոցառումներըԿապանում մեկնարկում են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակներում միջոցառումները
Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության   Արդշինբանկը լավագույնն է Հայաստանում՝ ըստ Euromoney Awards for Excellence 2026 մրցանակաբաշխության  
Ժառանգություն. Հայաստանում տեղի ունեցողը դատապարտելն այլևս բավարար չէ, և միայն դրա դեմ պայքարելն անօգուտ էԺառանգություն. Հայաստանում տեղի ունեցողը դատապարտելն այլևս բավարար չէ, և միայն դրա դեմ պայքարելն անօգուտ է
Արարատում  48 ընտանիք, որոնք բնակարանային պատվերներ են ստացել դեռևս ԽՍՀՄ-ում, մինչև 2030 թվականը կապահովվեն բնակարաններովԱրարատում 48 ընտանիք, որոնք բնակարանային պատվերներ են ստացել դեռևս ԽՍՀՄ-ում, մինչև 2030 թվականը կապահովվեն բնակարաններով
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից մեկը. Անաիտ ՄանասյանԶինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից մեկը. Անաիտ Մանասյան
Հայաստանի վարչապետը Եգիպտոսի նախագահին հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հանդես է եկել երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման օգտինՀայաստանի վարչապետը Եգիպտոսի նախագահին հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հանդես է եկել երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման օգտին
Քաղաքական գործիչ. Բաքուն ուժեղացնում է իր ազդեցությունը Հայաստանում՝ ձեռք բերելով նոր ճնշման  լծակներՔաղաքական գործիչ. Բաքուն ուժեղացնում է իր ազդեցությունը Հայաստանում՝ ձեռք բերելով նոր ճնշման լծակներ
Մարդու իրավունքների պաշտպանական կազմակերպությունները դատապարտում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները, ով աջակցել է Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանըՄարդու իրավունքների պաշտպանական կազմակերպությունները դատապարտում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունները, ով աջակցել է Հայոց Կաթողիկոսի պաշտոնանկությանը
Կարապետյան. Հայաստանը կդառնա այն երկիրը, որտեղ հետապնդումները այլևս չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից զրկելու միջոցԿարապետյան. Հայաստանը կդառնա այն երկիրը, որտեղ հետապնդումները այլևս չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից զրկելու միջոց
Երկու մարդ ձերբակալվել է զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան փաստովԵրկու մարդ ձերբակալվել է զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան փաստով
Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմՀայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմ
Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։
Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետՀայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ
Իրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համարԻրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համար
Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան ԵրևանումՍոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան Երևանում
Ռուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումըՌուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումը
ՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանցՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանց
Գերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակըԳերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է 
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա