

Ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանի գլխավոր հարցերից մեկն է: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:
Նրա խոսքով, տարածաշրջանում շատ են անկայունությունները և պատերազմները, այդ պատճառով անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր գործողությունները՝ թույլ չտալու պատերազմի նոր օջախի առաջացումը: ՙՄենք մեր ռուս ընկերների հետ համակարծիք ենք, որ չպետք է թույլ տալ, որպեսզի պատերազմի կրակը տարածվի տարածաշրջանոմւ: Այդ պատճառով Իրանը և Ռուսաստանը պետք է իրենց ջանքերը ներդնեն՝ համոզելու Ադրբեջանին և Հայաստանին կարգավորել խնդիրը քաղաքական ճանապարհով՚,- ասել է Լարիջանին:



