Arminfo.info


 Երկուշաբթի, 14 Մարտի 2016 01:59

Կարինե Մելիկյան

2016 թվականը շրջադարձային կլինի Հայաստանի բանկային համակարգի համար

2016 թվականը շրջադարձային կլինի Հայաստանի բանկային համակարգի համար

2016 թվականին Հայաստանի համար  առավել զգալի  կլինեն ճգնաժամային երևույթները, որոնք սկսեցին դրսևորվել 2014 թվականի կեսերից և  ավելի խորացան 2015 թվականին: Իրավիճակը 2014-2015 թվականների սահմանագծին ավելի խորացավ ԱՄՆ դոլարի  փոխարժեքի թռիչքով, ինչպես նաև տնտեսությունում դժվարությունների ավելի հստակ դրսևորումով: Իսկ տնտեսական բարդ իրավիճակն անդրադառնում է բանկերի վրա, որոնք տնտեսության համար նույնն են, ինչ մարդու համար արյունատար համակարգը: 2014-2015 թվականներին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը դանդաղեցին՝ 3.5%-ից մինչև 3%: Բանկերի վրա դա անդրադարձավ ակտիվների որակի վատթարացմամբ, պրոբլեմներ առաջացան նույնիսկ խոշոր բիզնեսում, չխոսելով արդեն մանրածախ հատվածի մասին: Սա ուղեկցվում է պահուստների աճով, բանկային համակարգի շահութաբերության նվազմամբ: Ըստ միջազգային կառույցների կանխատեսումների 2016 թվականին Հայաստանի տնտեսական աճի սանդղակը կլինի ավելի ցածր` 2.2%: Շատ փորձագետներ 2016 թվականը համեմատում են 2009 թվականի ճգնաժամի գագաթնակետի հետ: Այս բոլոր դրսևորումներն  առավել ծանրակշիռ իր վրա է զգում բանկային համակարգը, որի մասնակիցների մեծ մասը, վարկավորումը ռեցեսիայից դուրս բերելուց բացի, պետք է մինչև 2017 թվականն  ապահովի  նաև կապիտալը 30 մլրդ դրամի նորմատիվային սանդղակին հասցնելու ԿԲ պահանջը: Փաստացի, բանկային հատվածի լուրջ վերափոխումն անխուսափելի է, բայց խաղացողների թվի կրճատումը, դրանց խոշորացմանը զուգահեռ, հնարավորություն կտա ոչ միայն ինքնուրույն դիմակայել ճգնաժամային ցնցումներին, այլ նաև տնտեսության առանցքային ոլորտների վարկավորման միջոցով նպաստել երկրի ՀՆԱ-ի աճին` պատշաճ մակարդակով: 

Քանի՞ մասնակից կմնա բանկային համակարգում 2017 թվականին:

 

Իմ կածիքով Հայաստանի բանկային համակարգում բավական է ունենալ ընդամենը 10-11 բանկ, որից 5-6-ը կլինեն խոշոր խաղացողներ` համակարգ ձևավորող բանկեր, իսկ մնացածը կլինեն նիշային բանկեր, չնայած, տարեվերջին բանկերի ընդհանուր թիվը կարող է հասնել 15-ի: Բանկերի կեսն այսօր կանգնած է կապիտալիզացման լուրջ խնդրի առաջ. մինչև 2017 թվականը կապիտալի չափը պետք է հասնի 30 մլրդ դրամի: Ընդ որում, նրանց մեծ մասն էականորեն չի հասնում նորմատիվային սանդղակին: Ինչպես էլ որ փոխվի իրավիճակը, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ դրանում է կայանում զարգացման էությունը:

 

Արդյո՞ք բանկերի թվի զգալի կրճատումը չի բերի շուկայի  մոնոպոլացմանը:

 

Չեմ կարծում, որ դա կբերի մոնոպոլացման: Բացատրեմ ինչու, օրինակ, Վրաստանում երկու խոշոր բանկին բաժին է ընկնում շուկայի 70-75%-ը, իսկ մնացածը մասը՝ մյուս 18 բանկին: Բայց անգամ նման պայմաններում այնտեղ չկա բանկային համակարգի վառ արտահայտված մոնոպոլացում: Իսկ Հայաստանում խոսքը գնում է առողջ համակարգի խոշորացման մասին, քանի որ 10-11 բանկ ունենալը մեր տնտեսության համար, բնակչության ներկայիս թվաքանակի պայմաններում, լիովին բավարար ցուցանիշ է:

 

Ի ՞ նչ եք կարծում, արդյո՞ք իրատեսական է Հայաստանի բանկային համակարգի 2016 թվականի աճի կանխատեսումը:

 

Նախ ասեմ, որ 2015 թվականը ծանր տարի էր Հայաստանի համար: Անհրաժեշտ էր  մի շարք խնդիրներ լուծել, այդ թվում՝ դրամի արժեզրկման, տրանսֆերտների զգալի անկման, պահանջարկի անկման և այլն: Իրականում Հայաստանի բանկային համակարգը 2015 թվականին չաճեց: Այո, եզակի բանկերի հաջողվեց աճ ապահովել որոշ ուղղություններով և որոշակի պարամետրերով, բայց համակարգը, ընդհանուր վերցրած, քանակական ցուցանիշներով չաճեց: Տարին դժվար էր նաև որակական ցուցանիշների առումով, քանի որ ակտիվների որակի վատթարացման հետևանքով բանկերն ստիպված էին ավելի շատ ծախսել վարկերի հնարավոր կորուստների պահուստների ձևավորման վրա: Արդյունքում` նվազեց բանկային համակարգի արդյունավետությունը: 2016 թվականը կլինի շրջադարձային, քանի որ անվտանգության բարձիկը 2015 թվականին արդեն ստեղծվել է, ձևավորվել են վարկերի գծով պահուստները, իսկ պոտենցիալ վարկառուների վարկունակության մանրակրկիտ վերլուծության հաշվին զսպվել է վարկավորման աճը, արդյունքում՝ բանկերը կուտակեցին մեծ պահուստներ  չաշխատող ակտիվների ապահովման համար: 2016 թվականին ես, այնուամենայնիվ, ակնկալում եմ ակտիվների որակի որոշակի բարելավում, բայց եթե անգամ դա տեղի չունենա, հազիվ թե վատթարացում լինի: Կարծում եմ, որ նույնիսկ դրական տեղաշարժ կլինի զարգացման, հիմնական ցուցանիշների աճի ուղղությամբ, եթե, իհարկե, բանկերին հաջողվի լուծել չաշխատող վարկերի մասով գրավադրված գույքի արդյունավետ իրացման խնդիրը:   

 

Ստացվում է, որ խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի ձեռքում է: Իսկ ինչո՞ւ երբ տնտեսությանն անհրաժեշտ է աջակցել, բանկերն ուղղում են անհրաժեշտ բոլոր ռեսուրսները, նույնիսկ կրելով վնասներ, իսկ երբ բանկերին է անհրաժեշտ աջակցություն, ապա նրանք պետք է  հույսն իրենց վրա դնեն :

 

Ցավոք, դա այդպես է: Յուրաքանչյուր բանկ ինքն է գտնում ստեղծված իրավիճակից դուրս գալու մեթոդները կամ դրանց փոխարինող գործիքները, այդ թվում նաև չաշխատող վարկերի արդյունքում բանկերում կուտակված անշարժ գույքի պոտենցիալ գնորդներին: Մենք տեսնում ենք, որ անշարժ գույքի շուկան իրացվելի չէ, 2015 թվականին գների անկում եղավ, բնականաբար, դա դժվարացնում է գրավադրված գույքի իրացման գործընթացը:

 

Ի՞նչ պետք է ձեռնարկի պետությունն այդ բացասական հետևանքները հարթելու համար և ի՞նչ պետք է անի կարգավորողը:

 

Կարգավորողը, մի կողմից,  ֆինանսական շուկայի կարգավորման նպատակով 2014 թվականի դեկտեմբերին, դրամի արժեզրկման գագաթնակետին, խստացրեց արտարժույթով ներգրավված  միջոցների պարտադիր պահուստավորման տոկոսադրույքը (12%-ից մինչև 24%): Դա բերեց մեծ ծախսերի` ՀՀ դրամով վարկավորումը հասցնելով նվազագույնի: Վարկավորման հետ կապված իրավիճակը շտկելու նպատակով Կարգավորողը 2015 թվականին մեղմացրեց, որոշ դեպքերում հասցրեց  զրոյի արտարժույթով և ՀՀ դրամով պարտավորությունների պարտադիր պահուստավորման նորմատիվը` կապիտալի ներքին և արտաքին շուկաներում բանկերի պարտատոմսերի տեղաբաշխման, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններից ավելի քան 2 տարի ժամկետով ներգրաված միջոցների դեպքում: Իսկ դա խթան է ավելի էժան և երկարաժամկետ միջոցներ ներգրավելու համար: Այս առումով Կարգավորողը ճիշտ մոտեցավ ստեղծված խնդիրների լուծմանը:

 

Ինչ վերաբերվում է կառավարության քայլերին, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել համակարգ ձևավորող և  արտահանման ուղղվածությամբ  ձեռնարկությունների համար պայմանների մեղմացմանը: Դա կարող է լինել սուբսիդավորում, էժան վարկեր, ինչպես նաև հարկային ժամանակավոր արձակուրդներ: Ինչպես տեսնում ենք, կան խթանման  տարբեր մեթոդներ, որոնց հետևողական և ակտիվ օգտագործումը հայրենական ձեռնարկություններին շատ կօգնի ճգնաժամային դժվարին ժամանակահատվածում պահպանել իրենց դիրքերն արտահանման ոլորտում:

 

Բանկերի ներգրաված միջոցների ծավալների (5,5 մլրդ ԱՄՆ դոլար, ներառյալ միջազգային ծրագրերով ներգրաված միջոցները)  էական գերակայությունը վարկավորման ծավալների նկատմամբ արդյոք  չի՞ վկայում (4.7 մլրդ ԱՄՆ դոլար) բանկերի լուրջ խնդիրների մասին`ճգնաժամային փուլում միջոցների իրացման առումով:

 

Այնքան էլ կոռեկտ չի լինի եզրակացույթուններ անել` ելնելով ճգնաժամի տարիներին արձանագրված ցուցանիշներից: Չէ՞ որ ստեղծված իրավիճակում կարող են բազմաթիվ գործոններ լինել: 2015 թվականին բանկերն ստիպված էին զսպել վարկավորումը: Առաջին հերթին, դա թելադրված էր ՀՀ դրամով միջոցների սակավությամբ, իսկ մենք գիտենք, որ սպառողական վարկավորումն իրականացվում է դրամով: Երկրորդ, ռիսկ-մենեջմենթի վերանայումը շատ բանկերում նախատեսում էր պոտենցիալ վարկառուների նկատմամբ պահանջների խստացում, հատկապես ճգնաժամի պայմաներում նրանց կողմից պարտավորությունների կատարման հնարավորությունների առումով: Վարկառուների նկատմամբ պահանջների շարքում առաջինը վերանայվեց պարտքի ծածկման գործակիցը (DSCR - Dept Service Coverage Ratio)` նախկին 1.1-ից խստացվեց մինչև 1.4, այսինքն, եթե շուրջ 30%-ով ընկնի շրջանառությունը կամ եկամուտը, ապա բանկի հանդեպ պարտավորությունների կատարման  մասով կարող են խնդիրներ ծագել: Այնուհետ հաջորդում է գրավով ապահովումը,  որի նկատմամբ պահանջների խստացումը թելադրված էր ցածր իրացվելիությամբ և անշարժ գույքի գների անկումով:

 

Ճգնաժամային երևույթներն սկսեցին զգացվել 2014 թվականի կեսից, որոնք ավելի խորացան 2015 թվականին: Թե որքանո՞վ բանկերը կկարողանան հաղթահարել այդ իրավիճակը, ցույց կտա 2016 թվականը, որը լուրջ կառուցվածքային փոփոխություններ է  ենթադրում բանկային համակարգում:

 

Ամերիաբանկն ինչպիսի՞ դեր է իրեն վերապահում Հայաստանի տնտեսության վարկավորման իրավիճակի շտկման գործում: ՎԶԵԲ-ի  մասնակցությունն Ամերիաբանկի կապիտալի համալրմանը հնարավորոթյուն տալի՞ս է արդյոք արտաքին աղբյուրներց ակնկալել լայնածավալ  

 

 

միջոցների ներգրավում:

 

Ամերիաբանկի կապիտալում  ուղղակի ներդրումների տեսքով կստանանք 40 մլն ԱՄՆ դոլար (մոտ 20 մլրդ դրամ), երկու փուլով: Սկզբում, լրացուցիչ թողարկման շրջանակներում, ՎԶԵԲ-ը ներդրեց 30 մլն ԱՄՆ դոլար (մոտ 15 մլրդ դրամ)` ստանալով Ամերիաբանկի բաժնետոմսերի փաթեթի 20%-ը, իսկ մնացած 10 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ապագայում կապիտալի մեծացման համար: Կապիտալն ավելացնելով Ամերիաբանկի կապիտալի համարժեքությունը կհասնի 19%-ի: Բացի ՎԶԵԲ-ի միջոցներից, 50 մլն ԱՄՆ դոլարի սուբորդինացված վարկ է տրամադրվել IFC-ի կողմից:

 

Հասկանալի է, որ կարճ ժամկետում հնարավոր չէ ներքին աղբյուրներից  ծանրակշիռ միջոցներ ներգրավել: Իսկ նշված 90 մլն ԱՄՆ դոլարի շնորհիվ մեր առջև, փաստորեն, բացվում է արտաքին աղբյուրներից առնվազն 500 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն, ընդ որում, ինչպես մեզ հետ արդեն աշխատող գործընկերներից, այնպես էլ նոր աղբյուրներից: Մենք արդեն մի շարք հանդիպումներ ենք ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների, բանկերի հետ, որոնք հետաքրքրված են հայկական ֆինանսական շուկայով: Բացի այդ, լրացուցիչ ֆինանսավորման ճանապարհով մեզ հետ համագործակցությունը շարունակելու ցանկություն են հայտնել մեր ներկայիս գործընկերները, որոնց հետ մենք տարբեր ծրագրերով բավականին հաջող աշխատում ենք:

 

Նման ծավալուն միջոցների ներգրավման դեպքում արդյո՞ք բանկը չի բախվի դրանց արդյունավետ տեղաբաշխման դժվարությանը:

 

Չէի ասի, որ դա  դժվարություն է, դա ավելի շուտ խնդիր է, որը պետք է լուծել: Իհարկե, մտահոգություն կա, որ շուկան համապարփակ չէ, հետևաբար չի կարող ընդունել հսկայական ֆինանսական միջոցներ, ինչպիսի գին էլ դրանք ունենան: Դրա համար էլ մենք պլանավորում ենք գործընթացն իրականացնել փուլերով` 1-2 տարվա ընթացքում: Իհարկե, արդյունավետության տեսանկյունից բանկի համար ավելի լավ կլիներ միանգամից օգտագործել այդ հնարավորությունը` եկամտաբեր ակտիվների ավելացման համար: Բայց, այնուամենայնիվ, իմանալով շուկայի ծավալները և առկա պահանջարկը, պատրաստվում ենք այդ միջոցներն իրացնել փուլերով: Օրինակ, հաջորդ տարի պատրաստվում ենք վարկային ներդրումներն ավելացնել 100-130 մլն ԱՄՆ դոլարով, բայց եթե պահանջարկն, այնուամենայնիվ, գերազանցի մեր ակնկալիքները, ապա այդ գումարը կարող է լինել ավելի մեծ, մանավանդ, որ մենք հնարավորություն ունենք մեր գործընկերներից արագ ներգրավել լրացուցիչ միջոցներ:

 

Կան մեծ և լավ նախագծեր, որոնք ֆինանսական աջակցության կարիք ունեն, ինչպես վարկավորման, այնպես էլ հետագա  առաջմղման համար,  և  խոսքը գնում է լուրջ միջոցների մասին, և դրան համապատասխան, բանկը պետք է ունենա զգալի ծավալով կապիտալ: Խոշոր հարկատու հաճախորդների ներգրավման և վարկավորման առումով Ամերիաբանկի դիրքերը բավականին ուժեղ են:

 

Ո՞ր ոլորտներն են առաջնահերթ Ամերիաբանկի վարկային քաղաքականությունում:

 

Մեզ շատ է հետաքրքրում ագրոբիզնեսի ոլորտը, մասնավորապես, ջերմոցների շինարարությունը, որոնց արտադրանքի 80-90%-ն արտահանվում է Ռուսաստան: Մեզ հետաքրքրում են նաև էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտները, ընդ որում, վերջինիս առումով չնայած էներգակիների և լեռնահանքային հումքի միջազգային գների նվազմանը,  արտադրանքի նկատմամբ պահանջարկը պահպանվում է: Եվ դրա համար մենք շատ հարմարավետ ենք մեզ զգում լեռնահումքային ոլորտի  ընկերությունների վարկավորման հարցում: Մեզ շատ է հետաքրքրում նաև հեռահաղորդակցության ոլորտը, որտեղ մենք ունենք նախագծեր և 2016 թվականին նախատեսում ենք մի շարք նոր նախագծերի վարկավորում:

 

ՓՄՁ-ները  գտնվում են Ամերիաբանկի նպատակային վարկավորման  շրջանակներում: Մենք այս ուղղությանը մշտապես մեծ ուշադրություն ենք  հատկացնելու և հնարավորինս  գրավիչ ենք դարձնելու ՓՄՁ-սուբյեկտների վարկային պրոդուկտները, որպեսզի ավելացնենք այս սեգմենտի մեր հաճախորդների բազան:

 

Վարկավորումից  բացի նախատեսո՞ւմ եք արդյոք M&A հնարավորություն:

 

Այո, M&A (միավորման և միաձուլման) հնարավորությունը մեկ կամ մի քանի բանկերի հետ մենք երբեք չենք բացառել: Ասեմ ավելին, այդպիսի առաջարկներ մենք ժամանակ առ ժամանակ ստանում ենք և քննարկում: Մենք շատ մանրակրկիտ ուսումնասիրում ենք այն բանկերի ցուցանիշները, որոնք կարող են մեզ հետաքրքրել գնման կամ միաձուլման առումով: Դրանք շատ չեն, բայց, այնուամենայնիվ, կան: Ամեն ինչ կախված է գնից:

 

Կարծում եմ, որ 2016 թվականը բանկային համակարգի միավորման և ամրապնդման առումով շատ հետաքրքիր կլինի, համենայն դեպս, 2015 թվականին մենք տեսանք այդ գործընթացի մեկնարկը, տեղի ունեցավ միաձուլման երկու գործարք (ՊրոԿրեդիտ բանկը` Ինեկոբանկի հետ, իսկ ԲՏԱ բանկը` Հայէկոնոմբանկի հետ): 2017 թվականի սկզբին մենք արդեն կտեսնենք կառուցվածքային լուրջ փոփոխություններով բանկային մի նոր համակարգ, ավելի ուժեղ ու կայուն: 

 

ՎԶԵԲ-ը, որպես կանոն, որևէ բանկի կապիտալում մասնակցություն ունենալուց առաջարկում է ինչպես կորպորատիվ կառավարման, այնպես էլ ռիսկերի կառավարման մեխանիզմներ: Օգտվո՞ւմ եք այդ հնարավորությունից:

 

Մենք ունենք կորպորատիվ կառավարման բավականաչափ մշակված մեխանիզմներ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Բայց, գիտակցելով, որ ՎԶԵԲ-ի նման հեղինակավոր բաժնետերը կարող է նոր լումա ունենալ կորպորատիվ կառավարման բարելավման մեջ, մենք, իհարկե, կօգտվենք իրենց առաջարկներից: Նույնը կարելի է ասել նաև ռիսկ-մենեջմենթի մասին: Նման առաջարկների համար մենք միշտ բաց ենք: Իսկ այսօր ՎԶԵԲ-ի նախագծի նպատակն Ամերիաբանկի կապիտալիզացմանն աջակցելն է, նպաստելով նրա աճի ռազմավարական նպատակների իրագործմանը՝ հետագայում IPO-ի (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում) իրականացման վերջնական նպատակով:

 

Ամերիաբանկի IPO դուրս գալու պլանները բավական ինտրիգային են: Ե՞րբ եք նախատեսում դուրս գալ կապիտալի միջազգային շուկա:

 

Դրանք առաջիկա տարվա պլաններ չեն, մենք լավ ենք հասկանում, որ IPO-ն ինքնանպատակ չէ, մենք պետք է հետևողականորեն աշխատենք այդ նպատակին հասնելու համար: Մենք պետք է ավելի մեծ աճ ապահովենք` ինչպես քանակական, այնպես էլ որակական ցուցանիշների գծով, և, իհարկե, արտաքին միջավայրը նույնպես պետք է բարենպաստ լինի IPO-ի իրականացման համար:

 

Եվրոբանկի հետ համագորակցության նոր ձևաչափը նպատակաուղղված է  առավել հավակնոտ ռազմավարության իրականացմանը, մասնավորապես, առաջնային հրապարակային տեղաբաշխման առաջարկով (IPO) միջազգային շուկաներ դուրս գալուն: Բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխմանը պատրաստվելուն կօգնի նաև IFC-ի սուբորդինացված վարկը:

 

Տոկոսադրույքների ինչպիսի՞ միտում կարելի է ակնկալել 2016 թվականին և ինչո՞վ կարող է դա պայմանավորված լինել:

 

Տոկոսադրույքների իջեցում պետք չէ սպասել: Ասեմ` ինչու: Առաջինը, ներքին շուկայում ՀՀ դրամով միջոցների ներգրավումը թանկ հաճույք է: Այսինքն, մենք պետք է ՀՀ դրամով վարկերի գնագոյացման ժամանակ հաշվի առնենք ռեպոյի դրույքները, արժեթղթերի եկամտաբերությունը, այդ թվում նաև պետական պարտատոմսերի գծով, ինչպես նաև ավանդների տոկոսադրույքները: Սա ՀՀ դրամով  միջոցների մասին: Իսկ ԱՄՆ դոլարով միջոցների մասով նույնպես չեմ կանխատեսում  էական տատանումներ, քանի որ, առաջին հերթին, գնագոյացման վրա ազդում է Libor դրույքը, ինչն ուղղակիորեն կապված է ԱՄՆ-ում դաշնային պահուստի տոկոսադրույքի հետ, որը 2015 թվականին բարձրացավ 0.25-ով` 2016թ.-ին աճելու հեռանկարով, երկրորդ, դա երկրի ռիսկն է, որն առայժմ չի տեղաշարժվում դրական ուղղությամբ,  և երրորդը, դա կորպորատիվ ռիսկն է (փոխառուի ռիսկը), այսինքն, ԱՄՆ դոլարով միջոցների  տոկոսադրույքների տատանման միտումը կլինի ոչ էական` 0.5%: Ամերիաբանկը կֆինանսավորի խոշոր  նախագծերը վարկառուի համար առավել շահավետ պայմաններով:

 

Ամերիաբանկը պլանավորո ՞ ւմ է արդյոք մասնաճյուղերի ցանցի ընդլայնում,  թե՞ այնուամենայնիվ, շեշտը  դրվում է հեռակառավարման ծառայությունների ընդլայնման վրա:

 

2016 թվականին նախատեսում ենք երկու նոր մասնաճյուղերի բացում, մեկը մայրաքաղաքում, մյուսը՝ մարզում, ինչի արդյունքում մասնաճյուղերի ընդհանուր թիվը կհասնի 14-ի: Բացի այդ, մենք ընդլայնում ենք հաճախորդների արագ սպասարկման կետերի թիվը: Այսօր արդեն գործում է նման երկու կետ, ևս չորսը պատրաստվում ենք հանրապետությունում բացել 2016 թվականին: Դրանք cash-in/cash-out բանկոմատներ են, կրպակներ, ինտերնետ-բանկինգ: Մասնաճյուղերի ցանցի  առավել ընդլայնումից մենք գերադասում ենք հաճախորդների սպասարկման նոր տեխնոլոգիական մեթոդների կիրառումը, գումարած`սպասարկման որակը: Այդ թվում խոսքը գնում է նաև նոր ներդրվող՝ իռլանդական CR2 ընկերության BankWorld հեռահար բանկային ինքնասպասարկման համակարգի մասին, որը հասանելի կլինի 2016 թվականի վերջին: Այդ նախաձեռնությունն ուղղված է բանկի ռազմավարական նպատակներից մեկի իրականացմանը, մասնավորապես, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հաճախորդներին առաջարկել  նորարար բանկային ծառայությունների  ամբողջական փաթեթ, ինչը ենթադրում է հեռակառավարման բոլոր բանկային ծառայությունների մեկ հարթակ, որը կապահովի հաճախորդների համար բանկային գործառույթնեի կատարման առավելագույն հարմարավետություն: Միևնույն ժամանակ, այս համակարգը կունենա իր ավանդը Հայաստանում հեռակառավարման բանկային ծառայությունների  մշակույթի զարգացման գործում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Թևանյանը ընդդիմության ձերբակալությունների մասին. Եթե մենք միասին չաշխատենք այս բռնաճնշումները դադարեցնելու համար, ապա վաղը Հայաստանի քաղաքական ասպարեզում ազատ չի մնա ոչ մի ընդդիմադիր գործիչԹևանյանը ընդդիմության ձերբակալությունների մասին. Եթե մենք միասին չաշխատենք այս բռնաճնշումները դադարեցնելու համար, ապա վաղը Հայաստանի քաղաքական ասպարեզում ազատ չի մնա ոչ մի ընդդիմադիր գործիչ
Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Եվրոպայի խորհրդի հետԱլիևը խոստովանել է, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Եվրոպայի խորհրդի հետ
«Լուսավոր Հայաստան»-ը նոր փոխնախագահ ունի. Դավիթ Խաժակյանը լքել է կուսակցությունը«Լուսավոր Հայաստան»-ը նոր փոխնախագահ ունի. Դավիթ Խաժակյանը լքել է կուսակցությունը
Զախարովա. Մոսկվան և Երևանը կապված են երկու երկրների ժողովուրդների միջև հատուկ հարաբերություններով և անկեղծ սիրովԶախարովա. Մոսկվան և Երևանը կապված են երկու երկրների ժողովուրդների միջև հատուկ հարաբերություններով և անկեղծ սիրով
Ծառուկյանի փաստաբանը ներկայացրեց իր պաշտպանյալի գործի մանրամասներըԾառուկյանի փաստաբանը ներկայացրեց իր պաշտպանյալի գործի մանրամասները
Մոսկվայից դեպի Երևան ուղիղ ավտոբուսային երթուղի է բացվելՄոսկվայից դեպի Երևան ուղիղ ավտոբուսային երթուղի է բացվել
Հայաստանն ու Կիպրոսը քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարներըՀայաստանն ու Կիպրոսը քննարկել են գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարները
Բողոքի ակցիաներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի տարբեր ձեռնարկություններում, որոնք փակվել են քննչական մարմնի որոշմամբԲողոքի ակցիաներ են ընթանում Գագիկ Ծառուկյանի տարբեր ձեռնարկություններում, որոնք փակվել են քննչական մարմնի որոշմամբ
Մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման կոմիտեի նիստինՄարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման կոմիտեի նիստին
ՀՀ վարչապետը դատական հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմՀՀ վարչապետը դատական հայցեր է ներկայացրել նախկին պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի և Էդմոն Մարուքյանի դեմ
Լոռու մարզպետը որոշում է կայացրել հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորի մանդատիցԼոռու մարզպետը որոշում է կայացրել հրաժարվել Ազգային ժողովի պատգամավորի մանդատից
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է Հայաստանի կառավարությունում իր ապագայի մասին հայկական ԶԼՄ-ների հաղորդումներինՎարչապետի աշխատակազմի ղեկավարն արձագանքել է Հայաստանի կառավարությունում իր ապագայի մասին հայկական ԶԼՄ-ների հաղորդումներին
Վարչապետից անմիջապես հետո արձակուրդ է գնում նաև ԱԺ նախագահըՎարչապետից անմիջապես հետո արձակուրդ է գնում նաև ԱԺ նախագահը
Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արեգնազ ՄանուկյանինԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կին պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին
Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներինԱմերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
«ՀայաՔվե»․ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը«ՀայաՔվե»․ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը
Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալՀայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու               «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու              
Հայաստանում քոլեջ ընդունվողների թիվը տարեցտարի ավելանում է 10%-ովՀայաստանում քոլեջ ընդունվողների թիվը տարեցտարի ավելանում է 10%-ով
Վանդալիզմի ակտ է տեղի ունեցել Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանըՎանդալիզմի ակտ է տեղի ունեցել Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը
Միացյալ Թագավորության խորհրդարանում բարձրացվել է Ադրբեջանի կողմից արցախցի տարեցների սպանության հարցըՄիացյալ Թագավորության խորհրդարանում բարձրացվել է Ադրբեջանի կողմից արցախցի տարեցների սպանության հարցը
Հայաստանում ուժի մեջ է մտել «ծնողական ժամի» մասին օրենքըՀայաստանում ուժի մեջ է մտել «ծնողական ժամի» մասին օրենքը
«Հայաստան» դաշինք․ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հրաման է, այլ ոչ թե արդարադատության իրականացում«Հայաստան» դաշինք․ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը քաղաքական հրաման է, այլ ոչ թե արդարադատության իրականացում
ԱԺ նախկին պատգամավորը ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ  քրեական գործը համարում է  քաղաքական շարժառիթներով պայմանավորվածԱԺ նախկին պատգամավորը ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ  քրեական գործը համարում է  քաղաքական շարժառիթներով պայմանավորված
«Սլավմեդ»-ը նոր էջ է բացել հայրենական առողջապահության պատմության մեջ. երկրում առաջին անգամ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն«Սլավմեդ»-ը նոր էջ է բացել հայրենական առողջապահության պատմության մեջ. երկրում առաջին անգամ իրականացվել է ռոբոտային հեռավար վիրահատություն
Ռոբերտ Քոչարյան. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ես գործել եմ բացառապես իմ լիազորությունների շրջանակումՌոբերտ Քոչարյան. 2008 թվականի իրադարձությունների ժամանակ ես գործել եմ բացառապես իմ լիազորությունների շրջանակում
Եվրահանձնաժողովի փորձագիտական առաքելությունը Հայաստանում աշխատանքներ է իրականացրել CITES կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբԵվրահանձնաժողովի փորձագիտական առաքելությունը Հայաստանում աշխատանքներ է իրականացրել CITES կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ
Կառավարող կուսակցությունից ԱԺ երկու նորընտիր պատգամավորներ որոշել են հրաժարվել իրենց մանդատներիցԿառավարող կուսակցությունից ԱԺ երկու նորընտիր պատգամավորներ որոշել են հրաժարվել իրենց մանդատներից
Վարդավառի տոնակատարությունների պատճառով հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանը սահմանափակելու է Հանրապետության հրապարակ մուտքըՎարդավառի տոնակատարությունների պատճառով հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանը սահմանափակելու է Հանրապետության հրապարակ մուտքը
Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (eVisa) դեպի Թայվան։Հայաստանի քաղաքացիները կկարողանան ստանալ էլեկտրոնային վիզա (eVisa) դեպի Թայվան։
Մանե Թանդիլյան. Ձերբակալությունը պետք է օգտագործվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիքՄանե Թանդիլյան. Ձերբակալությունը պետք է օգտագործվի որպես բացառիկ իրավական միջոց, այլ ոչ թե որպես քաղաքական ճնշման գործիք
Ընտրական հանցագործությունների հետ կապված 43 քրեական գործ ուղարկվել է դատարանԸնտրական հանցագործությունների հետ կապված 43 քրեական գործ ուղարկվել է դատարան
Զելենսկի. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետԶելենսկի. Ուկրաինան սկսել է պաշտպանական համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ
Փոստանջյան. Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը Հայաստանում բռնապետության հաստատման ևս մեկ ապացույց էՓոստանջյան. Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը Հայաստանում բռնապետության հաստատման ևս մեկ ապացույց է
Հայաստանն ու Ֆրանսիան պատրաստ են ավելի խորացնել համագործակցությունը կրթության ոլորտումՀայաստանն ու Ֆրանսիան պատրաստ են ավելի խորացնել համագործակցությունը կրթության ոլորտում
« ՈւժեղՀայաստան» դաշինքը կտրուկ քննադատեց Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով քաղաքական հետապնդում։« ՈւժեղՀայաստան» դաշինքը կտրուկ քննադատեց Արեգնազ Մանուկյանի ձերբակալությունը՝ այն անվանելով քաղաքական հետապնդում։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մի շարք այլ կազմակերպություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Գարիկ ԾառուկյանինՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մի շարք այլ կազմակերպություններ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
Արցախի պատգամավոր. Քաղաքական հետապնդումները՝ Հայաստանի իշխանությունը պահպանելու հիմնական գործիքԱրցախի պատգամավոր. Քաղաքական հետապնդումները՝ Հայաստանի իշխանությունը պահպանելու հիմնական գործիք
Փորձագետ. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բացահայտ հայտարարել է, որ «Հայաստանի օկուպացիան նրանց նոր ազգային նպատակն է»Փորձագետ. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բացահայտ հայտարարել է, որ «Հայաստանի օկուպացիան նրանց նոր ազգային նպատակն է»
Վերջին օրերին Հայաստանում ակտիվորեն տարածվում է անհեթեթ թեզը, որ մարդու իրավունքները կարելի է ոտնահարել «ժողովրդավարության» պաշտպանության համար..իրավապաշտպանՎերջին օրերին Հայաստանում ակտիվորեն տարածվում է անհեթեթ թեզը, որ մարդու իրավունքները կարելի է ոտնահարել «ժողովրդավարության» պաշտպանության համար..իրավապաշտպան
«Մայր Հայաստան». Հայաստանում իրավական համակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ, այլ ոչ թե արդարադատություն«Մայր Հայաստան». Հայաստանում իրավական համակարգը քաղաքական հետապնդումներ է իրականացնում ռեժիմի ընդդիմախոսների նկատմամբ, այլ ոչ թե արդարադատություն
AECOM թիմը այցելեց Հայաստան՝ TRIPP ծրագրի իրականացման վայրի ուսումնասիրության համարAECOM թիմը այցելեց Հայաստան՝ TRIPP ծրագրի իրականացման վայրի ուսումնասիրության համար
"Մայր Հայաստան" կուսակցության վարչության անդամը երկու ամսով կալանավորվել է
IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին
Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի Նարեկ Կարապետյան․ Մանդատներից հրաժարվելը կհանգեցներ ավտորիտարիզմի 
Սամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրըՍամվել Կարապետյան. մենք հետևողականորեն իրականացնում ենք Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեր գաղտնի ծրագիրը
ՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններումՀՀ ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ Լիբանանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններում
ԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակըԵԽ. չնայած ապօրինի ձեռք բերված ակտիվների վերադարձմանն ուղղված զգալի ջանքերին՝ Հայաստանը դա չի դարձրել իր քաղաքական նպատակը
ՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններՀՅԴ․ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ
Սամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմՍամվել Կարապետյան. ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի  օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմ
Փաշինյանը խոստացել է պաշտպանել Փաշինյանը խոստացել է պաշտպանել "Արարատցեմենտի" աշխատակիցների իրավունքները
Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետԲաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոսը հանդիպել է Վրաստանի ՍԴ նախագահի հետ
Փաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմումՓաշինյան․ Մխիթար Հայրապետյանն՝ ինքը չի ցանկացել շարունակել աշխատանքը կառավարության կազմում
"Ով ինչ վերահսկում է, նրան էլ այն պատկանում է" սկզբունքը նշանակում է հրաժարվել Ջերմուկի օկուպացված տարածքներից. վարչապետ
Գագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքԳագիկ Ծառուկյանի օբյեկտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպք
   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից   Արցախի խորհրդարանի նախկին նախագահը հերթական ուղերձն է հղել Բաքվի բանտից
Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքըԴատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել բնապահպանության նախկին նախարարին պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքը
ՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀՀ քննչական կոմիտեն Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ