


ԱրմԻնֆո. Մոսկվայում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Բախտիյար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանից։
Ըստ APA-ի՝ Բախտիյար Հասանովը միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնից, որտեղ նա որոշ ժամանակ պահվել է, տեղափոխվել է օդանավակայան և արտաքսվել Ռուսաստանի Դաշնությունից։
Մոսկվայում գտնվող Ադրբեջանի ազգային մշակութային ինքնավարության նախագահ Բախտիյար Հասանովի Ռուսաստանի քաղաքացիությունը չեղյալ է հայտարարվել անցյալ տարի։ Այս տարվա հունիսին նա ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից և տեղավորվել միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնում։



