


ԱրմԻնֆո. Հայաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տվյալներով՝ օգոստոսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 11:54-ին, Սիսիանից 23 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 4.0 մագնիտուդ՝ ըստ Ռիխտերի սանդղակի։
Ռիխտերի սանդղակով 2.0-3.0 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Սիսիան և Դաստակերտ քաղաքներում, ինչպես նաև Արևիս, Թանահատ, Թասիկ, Սալվարդ և Թորունիկ գյուղերում։



