


Արմինֆո. Հուլիսի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին' Սարավան բնակավայրի մոտակայքում, կողաշրջվել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության մեքենան:
Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի ունեցածի հանգամանքներն առայժմ պարզված չեն: "Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց", - նշել է ֆոտոլրագրողը:
Իրավիճակին արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Նա հաղորդել է, որ վթարի հետևանքով զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:



