


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետ Բարտ դը Վևերին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ։
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ Ձեր Ազգային տոնի կապակցությամբ։ Հաճույքով եմ նշում, որ Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում կայուն զարգանում են՝ ընդգրկելով գործընկերության նոր ռազմավարական ոլորտներ։ Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը այս տարվա մայիսին Երևանում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք նոր թափ կհաղորդենք մեր երկրների միջև բազմակողմանի համագործակցության ընդլայնմանը և առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։ Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորացմանը, ինչպես նաև մեր երկրների միջև միջազգային հարթակներում հաստատված արդյունավետ համագործակցությանը», - ասվում է Փաշինյանի ուղերձում, որը հրապարակվել է կառավարության կայքում։



