Arminfo.info


 Երկուշաբթի, 20 Հուլիսի 2026 18:02
Մարիաննա Մկրտչյան

Կարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը

Կարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը

Արմինֆո. Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը։ Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Արման Աբովյանն այդպես է մեկնաբանել  լուրերն այն մասին, որ Իսրայելը դադարեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը՝ Ադրբեջանի ճնշումներից հետո:

Քաղաքական գործիչն իր թելեգրամ-ալիքում հիշեցրել է, որ ԶԼՄ-ներում հրապարակումներից հետո, թե՝ Քնեսետի օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ քվեարկությունը, հայկական լրատվական դաշտում կրկին վրդովմունքի ալիք է բարձրացել:

Նա նշել է, որ հայտնվել են հայտարարություններ այն մասին, թե, իբր, դա տեղի է ունեցել Ադրբեջանի ճնշման ներքո։

"Նման բացատրությունները չափազանց միամիտ ու հիմար են թվում։ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը։ Որքան էլ այնտեղ Ալիեւ-ջունիորը սրի իր բեղերը, նա չի հասունացել այն մակարդակի, որ կարողանա ճնշում գործադրել Իսրայելի նկատմամբ։ Դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե՝ ոչ, Իսրայելը Մերձավոր Արևելքի առանցքային ռազմաքաղաքական խաղացողներից է, որն ունի սեփական ռազմավարական շահերն ու որոշումներ է կայացնում ՝ ելնելով բացառապես դրանցից: Ինչը, իհարկե, չի արդարացնում Իսրայելին, որն ինքն է Գազայում ցեղասպանություն իրականացրել և ագրեսիա՝ եղբայրական Իրանի հայերի դեմ", - կարծում է Աբովյանը։

Նրա խոսքով, խոսակցություններն այն մասին, թե, իբր, Բաքուն Բենիամին Նեթանյահուին ստիպել է փոխել իր դիրքորոշումը, ավելի շուտ բարդ քաղաքական պատկերը պարզեցնելու փորձ են թվում:

"Շատ ավելի տրամաբանական է ենթադրել, որ մենք տեսնում ենք համաձայնեցված քաղաքական խաղ, որտեղ և Իսրայելը, և Ադրբեջանը լուծում են սեփական խնդիրները։ Բենիամին Նեթանյահուի կաբինետի համար Հայոց ցեղասպանության ճանաչման թեման դարձել է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու գործիքներից մեկը և ներքին քաղաքական պայքարի տարր, որը նախատեսված է իսրայելական հասարակության առավել արմատական հակաթուրքական հատվածի շրջանում ժողովրդականության աճի համար: Իսկ հետագա խորհրդարանական մանեւրները թույլ են տալիս պահպանել դիվանագիտական առեւտրի համար տարածություն՝ ներիսրայելական բարդ քաղաքական ներկապնակում",- վստահ է քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում ամենազարմանալին հայ հասարակության մի մասի արձագանքն է։ Աբովյանը նշել է, որ բացված դիվանագիտական հնարավորությունների պատուհանը տեսնելու փոխարեն՝ նորից սկսվում է էմոցիոնալ հիստերիան, որը խաղում է հենց հայերի դեմ: Աբովյանը վստահ է, որ հայ ժողովուրդն այսօր պետք է հասկանա երեք սկզբունքային կարևոր հանգամանք:

Նախ, նրա խոսքով, այնքան էլ կարեւոր չէ, որ Քնեսետում քվեարկությունը հետաձգվել կամ հանվել է օրակարգից։ "Սկզբունքորեն կարևոր է մեկ այլ բան. պատմության մեջ առաջին անգամ հենց Իսրայելի կառավարությունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն և այդ հարցը դրել խորհրդարանական ընթացակարգի: Սա արդեն լուրջ քաղաքական նախադեպ է։ Ավելին, Իսրայելի մտավոր և հանրային վերնախավի զգալի մասը հրապարակավ ողջունել է այդ քայլը։ Սա նշանակում է, որ հարցը դադարել է լինել բացառապես ակադեմիական բանավեճ և մտել է Իսրայելի քաղաքական օրակարգ", - նշել է Աբովյանը։

Երկրորդ․ քաղաքական գործիչը վստահ է, որ պետք չէ պատրանք կառուցել Իսրայելի ղեկավարության դրդապատճառների վերաբերյալ։ Նա հիշեցրել է, որ Իսրայելն առաջնորդվում է բացառապես սեփական ազգային շահերով, և նրա համար միևնույն է հարցի բարոյական կողմը:

"Եթե Հայոց ցեղասպանության ճանաչումն օգտակար գործիք է Թուրքիայի հանդեպ դիմակայության մեջ, և՝ Նեթանյահուի կառավարության ներքաղաքական դիրքերն ամրապնդելու միջոց, ուրեմն հենց այդ գործիքից էլ նա օգտվել է։ Եվ դրանում զարմանալի ոչինչ չկա", - վստահ է Աբովյանը։

Որպես երրորդ փաստարկ նա նշել է այն փաստը, որ հայկական դիվանագիտության համար պետք է բոլորովին միեւնույնը լինի, թե ինչ պատճառներով է Իսրայելն արել այդ քայլը: Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ միջազգային քաղաքականության մեջ նշանակություն ունեն ոչ թե դրդապատճառները, այլ՝ արդյունքը։

"Իսկ արդյունքը կայանում է նրանում, որ Հայաստանի տրամադրության տակ է հայտնվել ևս մեկ լուրջ դիվանագիտական և քաղաքական փաստարկ՝ Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական քաղաքականության դեմ պայքարում։ Նման փաստարկը պետք է օգտագործվի հնարավորինս արդյունավետ, այլ ոչ թե՝ այն վանել հույզերի պատճառով: Ցավոք, այս ֆոնին հատկապես հակադրական է թվում Հայաստանի փաշիստական իշխանությունների հակահայկական դիրքորոշումը։ Անշուշտ, ցեղասպանության ճանաչման հարցը "քաղաքականացնելու" անթույլատրելիության մասին նրանց մշտական հայտարարությունները, փաստացի, բառ առ բառ կրկնում են պաշտոնական Թուրքիայի բազմամյա գիծը, որը միշտ ձգտել է այդ թեման դուրս բերել միջազգային քաղաքականության ոլորտից եւ այն հասցնել բացառապես պատմական քննարկումների", - հավելել է Աբովյանը։

Նրա խոսքով՝ մարդասպանը միշտ ցանկանում է խուսափել հանցագործության համար գործնական պատասխանատվությունից, եւ Թուրքիան այստեղ ինքնատիպ չէ, մինչդեռ, Հայաստանի իշխանությունների մոտեցումն արմատապես թուլացնում է Հայաստանի դիվանագիտական դիրքերը եւ նպաստում Հայաստանի Հանրապետության շահերին ձեռնտու դիվանագիտական գործիքակազմի ողողմանը:

"Միջազգային քաղաքականության մեջ հաղթում է ոչ թե նա, ով ավելի բարձր է վրդովվում և լաց լինում, այլ նա, ով կարողանում է նույնիսկ այլ պետությունների միջև հակասություններն օգտագործել սեփական ազգային շահերի համար։ Սառը հաշվարկը միշտ ավելի ուժեղ է, քան հիստերիան: Եվ, եթե քաղաքական կոնյունկտուրան հայ ժողովրդի համար լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում պատմական ճշմարտությունը պաշտպանելու համար, ապա դրանք պետք է օգտագործել առանց վարանելու և առանց ավելորդ էմոցիաների։ Չէ որ, ի վերջո, երբ ավարտվի թուրքամետ փաշիստական բարդակը երկրում, մենք էլ մեր զինանոցում պետք է ունենանք ազգային շահերի պաշտպանության գործիքներ",-եզրափակել է նա։

Հուլիսի 13-ին հայտնի էր դարձել, որ Իսրայելը դադարեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ բռնությունները որպես ցեղասպանություն ճանաչելու հարցով կարեւորագույն քվեարկությունը Իսրայելի խորհրդարանում: Այսօր լրատվամիջոցները սկսել են շրջանառել տեղեկություններ, թե դա, իբր, արվել է Իսրայելի վարչապետին Ադրբեջանի նախագահի զանգից հետո։

Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հունիսի 25-ին կառավարության հաստատմանն էր ներկայացրել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության առաջին պաշտոնական ճանաչման մասին որոշման նախագիծը, որը միաձայն հաստատվել էր Իսրայելի կառավարության կողմից և ուղարկվել խորհրդարանի հաստատմանը։ Դա տեղի էր ունեցել Թուրքիայի հետ հարաբերությունների արագ վատթարացման ֆոնին ՝ Իսրայելի հասցեին Ռեջեփ Էրդողանի արտահայտությունների պատճառով։

Տասը տարի առաջ Քնեսետի կրթության հանձնաժողովը հայտարարել էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ 2018-ի մայիսին, Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների սրման ֆոնին, Քնեսետի պլենումը հավանություն էր տվել համանման հարցի շուրջ քննարկման և քվեարկության անցկացմանը: Սակայն Իսրայելի կառավարությունը մինչ օրս պաշտոնապես չէր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

 Ընդ որում, երկու տարի առաջ պաշտպանության նախարար Իսրայել Կացը սոցցանցում գրել էր, որ "Թուրքիան իրագործել է հայերի Հոլոքոստ", իսկ վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցյալ տարի հայտարարել էր, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմՀայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմ
Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։
Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետՀայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ
Իրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համարԻրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համար
Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան ԵրևանումՍոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան Երևանում
Ռուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումըՌուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումը
ՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանցՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանց
Գերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակըԳերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է 
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ
"Հինգ իրավապաշտպանները" դատապարտել են որոշ քաղբանտարկյալների իրենց անչափահաս երեխաների հետ շփումից զրկելը
 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2026 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2026 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի․ ԿԸՀ-ը մերժել է միջնորդությունը  Փաստաբան․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի․ ԿԸՀ-ը մերժել է միջնորդությունը  
Սյունիքում ընթանում է Սյունիքում ընթանում է "Իրանահայկական ռազմավարական գործընկերությունը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական վերափոխումների լույսի ներքո" խորհրդաժողովը
Երևանում ընթանում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը. այս տարի այն նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրևանում ընթանում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը. այս տարի այն նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին
Փաստաբան․ ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելունՓաստաբան․ ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուն
Հուլիսի 21-ին զոհված Հայաստանի ԶՈՒ զինծառայողը ՀՌՀ ուսանող էրՀուլիսի 21-ին զոհված Հայաստանի ԶՈՒ զինծառայողը ՀՌՀ ուսանող էր
Փաստաբան․ Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակՓաստաբան․ Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Ֆինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBank
Հայաստանում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունըՀայաստանում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը նպատակ ունի խաթարել նրա գործունեությունը խորհրդարանումՓաստաբան․ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը նպատակ ունի խաթարել նրա գործունեությունը խորհրդարանում
Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է "անօրինության գագաթնակետի" մասին՝ իրեն որպես վկա հարցաքննության կանչելուց հետո
Հայաստանը թողարկել է նամականիշ ՝ նվիրված լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակինՀայաստանը թողարկել է նամականիշ ՝ նվիրված լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացօթյա համերգ կանցկացնի ԴիլիջանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացօթյա համերգ կանցկացնի Դիլիջանում
Հայաստանի քննչական կոմիտեն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում կիրառել է չինական փորձըՀայաստանի քննչական կոմիտեն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում կիրառել է չինական փորձը
ԲՀԿ անդամ. Ծառուկյանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները արդեն իսկ արժենում են կորցրած ներդրումներ և գործարար համայնքի վստահությունըԲՀԿ անդամ. Ծառուկյանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները արդեն իսկ արժենում են կորցրած ներդրումներ և գործարար համայնքի վստահությունը
Սիրանուշ հակամարտող կողմ. Բաքվում գերի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով բողոք է ներկայացվել ՄԻԵԴՍիրանուշ հակամարտող կողմ. Բաքվում գերի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով բողոք է ներկայացվել ՄԻԵԴ
Օտտավայում տեղի են ունեցել հայ-կանադական արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններՕտտավայում տեղի են ունեցել հայ-կանադական արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ
«Ուժեղ  Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը մատնանշեց Նարեկ Կարապետյանի գործով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում առկա հակասությունները։«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը մատնանշեց Նարեկ Կարապետյանի գործով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում առկա հակասությունները։
Խոսրովի անտառում տեսախցիկները կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսելԽոսրովի անտառում տեսախցիկները կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսել
Հայաստանի ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կդառնա պետության զարգացման նոր չափանիշըՀայաստանի ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կդառնա պետության զարգացման նոր չափանիշը
Սյունիքում և Վայոց Ձորում մեկնարկում է ԵՄ-ի 1 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության ամրապնդման նոր ծրագիրՍյունիքում և Վայոց Ձորում մեկնարկում է ԵՄ-ի 1 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության ամրապնդման նոր ծրագիր
Կարծիք. Բաքուն Բեռլինում բանակցությունների արդյունքներով ստանում է ընդլայնված ազդեցության ալիք ԵՄ ներսում և ամրապնդում է համագործակցային կապերը գլխավոր եվրո-շարժիչի հետԿարծիք. Բաքուն Բեռլինում բանակցությունների արդյունքներով ստանում է ընդլայնված ազդեցության ալիք ԵՄ ներսում և ամրապնդում է համագործակցային կապերը գլխավոր եվրո-շարժիչի հետ
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով ևս մեկ մահվան դեպքի մասինՀայաստանի քննչական կոմիտեն հայտնել է հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով ևս մեկ մահվան դեպքի մասին
Հայաստանը հանդես է գալիս մրցունակ, ներառական և կլիմայական պայմաններին դիմակայուն գյուղատնտեսական համակարգի կառուցման օգտինՀայաստանը հանդես է գալիս մրցունակ, ներառական և կլիմայական պայմաններին դիմակայուն գյուղատնտեսական համակարգի կառուցման օգտին
Հայաստանն ու Կանադան կողմ են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանըՀայաստանն ու Կանադան կողմ են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանը
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդն իր գործով բաց դատավարություն է պահանջում  
ՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել
Դատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդինԴատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդին
ԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ինԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին
Չեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև ՕհանյանՉեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև Օհանյան
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանըԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան էTUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան է
Փաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներումՓաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներում
"Ոսկե ծիրան" կինոփառատոնը նոր մրցանակ է սահմանել
Գոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված ենԳոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են
Ֆրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանըՖրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանը
Փաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերություններըՓաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները
Օմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներինՕմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին
Ծառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղըԾառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղը
Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետինՓաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
"Այո, ես կինոգործիչ եմ, դա, անշուշտ, լավ  է, բայց ավելի կարևոր է այն, որ ես հայ եմ". Սև Օհանյան
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։
Բելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունիցԲելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունից
Դատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարություններըԴատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարությունները
Կարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգըԿարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին