


Արմինֆո. Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում:
Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, Մասիս քաղաքի «Հայրիյան» ԲԿ-ում և Սպիտակի բժշկական կենտրոնում ներդրված սքրինինգը հնարավորություն է տալիս մարզի բոլոր հղիներին անցնել բիոքիմիական հետազոտություն և էքսպերտային սոնոգրաֆիա` պտղի բնածին խնդիրները ներարգանդային փուլում հայտնաբերելու նպատակով:
Սքրինինգն իրականացվում է պետական միջոցներով, պացիենտի համար ամբողջովին անվճար. այն ներդրված է նաև Շիրակի (Գյումրու բժշկական կենտրոն, Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոն) և Տավուշի (Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն) մարզերում:
Աղբյուրի համաձայն, առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ծրագիրը նաև այլ մարզերում:



