


Արմինֆո.Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ուրուգվայական կինոյի փառատոն։
Ինչպես հաղորդում է Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը, կինոդիտումները տեղի կունենան հուլիսի 20-23-ը, և երևանյան հանդիսատեսի դատին կներկայացվեն ուրուգվայական կինեմատոգրաֆի լավագույն գործերը:
Մասնավորապես, հուլիսի 20-ին, 19:00-ին Մալյանի անվան թատրոնում տեղի կունենա «Անավարտ գործեր» ֆիլմի ցուցադրությունը։
Հուլիսի 21-ին, 19:00-ին Կինոյի տան Կապույտ դահլիճում տեղի կունենա «Ինձ ամուր բռնիր» ֆիլմի ցուցադրությունը։
Հուլիսի 22-ին, ժամը 20:00-ին «Բարդակ Գաստրոփաբում» (Խանջյան փ. 8/1) կցուցադրվի «Բեչո» ֆիլմը։
Հուլիսի 23-ին, ժոմը 19:00-ին Կինոյի տան Կապույտ դահլիճումկցուցադրվի «Չինական այրվածք» ֆիլմը։
Փառատոնը հնարավորություն կընձեռի բացահայտելու Ուրուգվայի մշակույթն ու կինոարվեստը՝ հետաքրքիր ֆիլմերի միջոցով։
Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն իսպաներեն՝ հայերեն և անգլերեն ենթագրերով։



