
Արմինֆո.Եվրամիությունը Հայաստանին չի առաջարկում ընտրություն կատարել իր գործընկերների միջև։ Այդ մասին ՀՀՀ-ով հեռարձակված հարցազրույցում ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
Որպես իր խոսքերի ապացույց՝ նա նշել է իրավիճակը, երբ Հայաստանը 2013 թվին որոշում կայացրեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը՝ միաժամանակ հրաժարվելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից:
"Մենք Հայաստանին չենք առաջարկում ընտրություն կատարել գործընկերների միջև։ Ուզում եմ հիշեցնել, երբ ավելի քան 10 տարի առաջ Հայաստանը որոշում կայացրեց չստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ԵՄ-ը չփորձեց պատժել Երևանին կամ պատժամիջոցներ կիրառել։ Ընդհակառակը, մենք շատ կառուցողական մոտեցում ցուցաբերեցինք, ստորագրեցինք Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիր", - նշել է Մարագոսը։ Նրա խոսքով ՝ այդ փաստաթղթի ստորագրումը վկայում է այն կարևորության մասին, որ ԵՄ-ում տալիս են Հայաստանի հետ հարաբերություններին։
Այնուհետև դիվանագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այսօր Հայաստանի և ԵՄ միջև սկսվել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման նոր փուլ:
Մարագոսը նաև հավաստիացրել է, որ ԵՄ-ում չեն խնդրել Հայաստանին ընտրություն կատարել Մոսկվայի և Բրյուսելի միջև: "Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք Հայաստանի ինքնիշխան ընտրությանը և որոշմանը, թե ում հետ առևտուր անել, ինչպես և ինչ գործընկերություն իրականացնել ։ Կարևոր է, որ Հայաստանը դիվերսիֆիկացնի իր առևտուրն այն ուղղությամբ, որը շահավետ է համարում։ Կարևոր է, որ հայ ժողովուրդը աջակցի այդ ընտրությանը։ Մենք Հայաստանին չենք պարտադրում ընտրություն կատարել", - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը։
Հստակեցմանը, թե երբ Հայաստանը պետք է ակնկալի ԵՄ հետ վիզային ռեժիմի լիակատար ազատականացում, նա վստահեցրել է, որ Բրյուսելը շահագրգռված է մարդկանց միջև շփումների դյուրացմամբ, սակայն այդպես էլ կոնկրետ ժամկետ չի նշել, հավաստիացնելով, որ վստահ է, որ դա տեղի կունենա շատ շուտով:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Եվրամիությունը պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ անվտանգության ոլորտում, Մարագոսն արձանագրել է, որ անվտանգությունը կարևոր է ոչ միայն Երևանի, այլև հենց Եվրամիության համար: Նա հիշեցրել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին, որը, նրա խոսքով, աջակցել է հայկական կողմի անվտանգությանը։
"Զուգահեռաբար, մենք բացեցինք խաղաղության եվրոպական գործիքակազմում Հայաստանի մասնակցության հնարավորությունը ։ Աջակցություն ենք ցուցաբերում Հայաստանի զինված ուժերին. ընդհանուր օգնությունը կազմում է 30 մլն եվրո: Դա ցույց է տալիս հայկական զինված ուժերի կարողությունների ամրապնդման ձգտումը։ Իհարկե, դա ոչ մահաբեր օգնություն է ։ Ավելին, այս շաբաթ մենք Հայաստանին ականազերծման մեքենաներ կտրամադրենք", - ասել Է դիվանագետը։
Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանը համաձայնել է մասնակցել ԵՄ քաղաքացիական առաքելություններին երրորդ երկրներում, միաժամանակ շտապելով նկատել, որ դեռևս որոշված չէ այն երկիրը, որտեղ հայկական կողմը ներգրավվելու է: