


Արմինֆո. Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ նկատմամբ թշնամական տրամադրությունների աճ է արձանագրել հետխորհրդային տարածքի միանգամից մի քանի պետություններում: Այդ մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
«Ուկրաինան 2014 թվականին վերածվել է ռուսատյացության օջախի։ Ցավոք, հիմա դա տեղի է ունենում Մոլդովայի եւ, նույնիսկ, ավաղ, Հայաստանի հետ", - նշել է քաղաքական գործիչը՝ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովի լիագումար նիստում ելույթի ժամանակ։
Ավելի վաղ Մեդվեդևը նշել էր, որ հատկապես տագնապալի ազդակ է Հայաստանի ղեկավարության ներկայիս կուրսը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Անվտանգության խորհրդի փոխնախագահի համոզմամբ՝ Հայաստանի կառավարության ղեկավարն իր երկիրը նպատակաուղղված տանում է այն ճանապարհով, որն արդեն անցել է Կիեւի վարչակազմը։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ գտնվելով իշխանության ղեկին, Հայաստանի վարչապետը չի կարողացել պատշաճ կերպով գնահատել եղբայրական օգնության և համակողմանի աջակցության բազմաթիվ օրինակները, որոնք Ռուսաստանը մշտապես ցուցաբերել է հայ ժողովրդին:



