


Արմինֆո. Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան կարծում է, որ վերջին տարիներին Հնդկաստանի և Հայաստանի միջպետական հարաբերությունները խորանում են, զարգանում արագացված տեմպերով և բազմապրոֆիլ բնույթ են ստանում՝ կրթությունից, մշակույթից, առողջապահությունից մինչև պաշտպանական, ռազմատեխնիկական ոլորտում հաջող փոխգործակցություն:
«Վերջին 5 տարիների ընթացքում մեր հարաբերությունները լավ դինամիկա են ստացել, և մենք շատ ուրախ ենք տեսնել փոխգործակցության և համագործակցության դիրքերի հետագա ուժեղացում: Ես կարծում եմ, որ մենք շատ լավ առաջ ենք շարժվում այս բոլոր ճակատներում", - ասել Է դիվանագետը։



