


Արմինֆո. Ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) հետևանքով մահացել է հադրութցի մոդել Վերա Սաֆարյանը, ով ամուսնացած կանանց և մայրերի "Միսիս Եվրոպա-2022"գեղեցկության մրցույթում ներկայացրել էր Հայաստանը:
Ինչպես հաղորդում են Արցախի լրատվական ալիքները, դեպքից հետո 9 օր Սաֆարյանը կոմայի մեջ էր, բժիշկները մինչև վերջին պահը պայքարում էին նրա կյանքի համար: "Սակայն, ի հեճուկս բժիշկների ջանքերի, Վերա Սաֆարյանը մահացել է", - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 14-ին Բուլղարիայում կայացած գեղեցկության միջազգային մրցույթում Վերա Սաֆարյանը զբաղեցրել էր 2-րդ տեղը ՝ դառնալով Եվրոպայի փոխտիկին։ Նշենք, որ սա Արցախյան մոդելի միակ ձեռքբերումը չէ ։ 2020 թվականին Սաֆարյանը ծառայել է բանակում և պաշտպանել Հադրութը՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նա Արցախյան առաջին պատերազմի հերոս Արտուշ Սաֆարյանի դուստրն է ։



