


Արմինֆո. ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է, որ եկել են իրեն ձերբակալելու։
"Այս պահին եկել են ինձ ձերբակալելու։ Արյունարբու դավաճանը շարունակում է իր ստորությունները ։ Ով երկոտանի հրեշ, դու, միևնույն է, պատասխան ես տալու հազարավոր զինվորների և Արցախը գլխատելու համար ՝ իշխանությունդ պահպանելու նպատակով այն բանի համար, որ դու և թշնամին ոտքերդ սրբել եք մեր պետության արժանապատվության վրա: Հիշիր", - Facebook-ի իր էջում գրել է Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Հակոբյանը ձերբակալվել էր 2025 թվականին "իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր անելու" մեղադրանքով, իսկ ավելի ուշ ազատ էր արձակվել։ Դրա համար առիթ էին ծառայել Հակոբյանի հայտարարությունները նույն թվականի հուլիսի 1-ին հրապարակված հարցազրույցում։ Թե ինչ գործի շրջանակներում են այսօր ձերբակալում քաղաքական գործչին՝ դեռ հայտնի չէ։



