


Արմինֆո. Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը։ Այս մասին հայտնում է «Artsakh Monuments» պատմական միջավայրի պահպանության կազմակերպությունը։
Արբանյակային լուսանկարների վերլուծության համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգը ղարաբաղյան Այգեստան գյուղում ավերել է Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքարը։ Վանդալների կողմից ավերվել է նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված գյուղի բնակիչների հուշարձանը։



