


Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հաղորդում են, որ թիվ 12/13 ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել 12-րդ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից:
"Քվեարկության օրն այդ ընտրատեղամասում բացակայել է թիվ 8 քվեաթերթիկը: Թիվ 12/13 ընտրատեղամասի արձանագրությունում որպես անճշտությունների ընդհանուր քանակ գրանցվել է 809 ընտրող՝ ըստ որոշման: Քվեարկության արդյունքները զրոյացվել են: Ընտրատեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն", - ասել են ԿԸՀ-ում։
Այդ համարի ներքո հանդես է եկել «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը, որը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում հավաքել է ընտրողների ձայների 0,38 տոկոսը:



