


Արմինֆո.Առաջիկա ժամանակներս սպասվում են նոր ձերբակալություններ՝ ընտրությունների ընթացքում կատարված հանցագործությունների հետ կապված։ Այս մասին հունիսի 10-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Նրա խոսքով՝ գերատեսչության կողմից արդեն իսկ հայտնաբերվել է ավելի քան 100 հանցագործություն։ «Ես չեմ կարող ասել, որ ընտրական հանցագործությունների բացահայտման 100 տոկոսանոց ցուցանիշ ունենք, բայց միևնույն ժամանակ կարող եք ասել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն աշխատել է արդյունավետ։ Եթե նայեք Կոմիտեում աշխատող մարդկանց թվին, ապա կհասկանաք, որ գերատեսչության կողմից իրականում մեծածավալ աշխատանք է կատարվել։ Ներկայումս մենք ունենք 72 քննիչ և օպերատիվ լիազորի պաշտոն զբաղեցնող 78 անձ։ Այսինքն՝ կադրային նման ռեսուրսներով Կոմիտեն իրականացրել է ավելի քան 100 բացահայտում և քննել շուրջ 115 քրեական գործ, ու այդ թիվը մոտ ապագայում կրկին կավելանա»,- ասել է Նահապետյանը։
Կոմիտեի ղեկավարն ընդգծել է նաև, որ կան օպերատիվ մարմնի կողմից հայտնաբերված դեպքեր, որոնք դեռևս չեն հանրայնացվել, սակայն դրանցով խուզարկությունները, ձերբակալությունները և դատական հետապնդումները կիրականացվեն մոտ ապագայում։



