
Արմինֆո. "Հայաստան" դաշինքի առաջնորդ, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իր քաղաքական ուժը բողոքարկելու է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքը:
Քոչարյանն իր հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին "Հայաստան" դաշինքին տրված յուրաքանչյուր վստահության քվեի համար:
"Այս ընտրություններն անցել են իշխանությունների կողմից համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ օգտագործման և քվեարկության ընթացքում խախտումների պայմաններում։
Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները։ Այս պահին քննարկում ենք հետագա անելիքները ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ։ Առաջիկա քայլերի վերաբերյալ մոտեցումները կներկայացնենք այդ քննարկումների ավարտից հետո: Մի բան կարելի է ասել հաստատ. Մենք չենք նահանջելու և չենք լքելու պայքարի մեր խրամատը", - եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,97 տոկոս։ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, բոլոր 2005 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում խորհրդարան են անցնում Նիկոլ Փաշինյանի իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը, Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան"դաշինքը: Մյուս թեկնածուների արդյունքները ցածր են կուսակցությունների համար անհրաժեշտ 4 տոկոս, դաշինքների համար՝ 8-10 տոկոս անցողիկ շեմից։ Հատկանշական է, որ գործարար Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը կորցրել է անցողիկ 4%-ը՝ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների ճշգրտումից հետո: Այդ առնչությամբ կուսակցությունը չի անցնի նոր խորհրդարան։
Նշենք, որ ընտրությունների օրը վաղ առավոտից դիտորդներն ու լրագրողներն ահազանգում էին իշխող ուժի կողմից քվեարկության կազմակերպման բազմաթիվ խախտումների մասին: Այսպիսով, Փաշինյանի կուսակցությունը հնարավորություն ունի միանձնյա ձևավորել երկրի կառավարությունը ՝ ստանալով Հայաստանի խորհրդարանում մանդատների մեծամասնությունը: Այդ մասին նա հանդիսավոր հայտարարել էր ուշ գիշերին, երբ մշակվել էին ընտրատեղամասերի միայն մոտ 10% - ի տվյալները։