


Արմինֆո. «Հայաստանն ընտրում է» հեռուստատեսային բանավեճերի երրորդ և եզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բանավեճերին կմասնակցեն հրավերն ընդունած առաջին քաղաքական ուժերը.
01 - «Բարեփոխումների» կուսակցություն - Վաղարշակ Հարությունյան,
02 - «Բոլորին դեմ» ժողովրդավարական կուսակցություն - Սպարտակ Կյուրեղյան,
03 - «Ուժեղ Հայաստան» դաշինք - Նարեկ Կարապետյան,
04 - «Հայկական շնորհ» կուսակցություն - Գուրգեն Սիմոնյան,
05 - «Նոր ուժ» կուսակցություն - Հայկ Մարության,
06 - «Միասնության թևեր» կուսակցություն - Արման Թաթոյան,
08 - «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն - Գևորգ Կարապետյան,
09 - «Ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն - Արտակ Սարգսյան,
10 - «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - Լևոն Զուրաբյան,
11 - «Հանրապետություն» կուսակցություն - Արամ Սարգսյան,
12 - Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն - Լևոն Շիրինյան,
14 - «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն - Սուրեն Պետրոսյան,
15 - «Ժողովրդավարություն, օրենք, կարգապահություն» կուսակցություն - Լևոն Բաղդասարյան,
16 - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան:



