


Արմինֆո. Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը տնային կալանքի տակ է։ Այս որոշումը կայացրել է Վերաքննիչ դատարանը՝ մասնակիորեն բավարարելով փաստաբան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը։
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդը կալանքի տակ է անցյալ տարվա հունիսի վերջից։ Նա մեղադրվում է պետական հեղաշրջման դավադրության մեջ։
Նրան արգելվում է կապ հաստատել քրեական գործով մյուս մեղադրյալների հետ։



