


Արմինֆո. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել (քրեական գործ է հարուցվել)՝ 2025-2026 թվականների հանրահավաքներին բազմաթիվ քաղաքացիների մասնակցությունը ֆինանսապես դրդելու հարցում Ա.Ա.-ին («Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյան-խմբ.) օժանդակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
Այս պահի դրությամբ ձերբակալվել է 25 անձ, դատարաններ են ներկայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ միջնորդություններ: Մնացած մեղադրյալների նկատմամբ կալանավորման որոշումներ են կայացվել:
Նախաքննության ընթացքում իրականացված ավելի քան 50 խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ անձանց միջև դրամական միջոցների բաշխմանը վերաբերող փաստաթղթեր, արտերկրում բնակվող, ՀՀ քաղաքացիություն և ընտրելու իրավունք ունեցող անձանց կոնտակտային տվյալների ցուցակներ, քաղաքացիների հավաքագրման վերաբերյալ փաստաթղթեր և կոնկրետ անձանց կողմից իրականացվող «բարեգործական» ակցիաների մասին հաշվետվություններ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:



