


Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել և փոխադարձաբար ընդգծել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգում գտնվող այլ հարցերի։



