


Արմինֆո. Արցախահայության նկատմամբ արդարությունը պետք է վերականգնվի։ Այս մասին հունիսի 2-ին հայաստանյան մի շարք լրատվամիջոցների խմբագիրների հետ զրույցում հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Այսպես է նա մեկնաբանել Հայաստանի իշխանությունների կողմից հնչող այն մեղադրանքները, թե Հայ Առաքելական Եկեղեցին՝ Կաթողիկոսի գլխավորությամբ, «պատերազմի կուսակցություն» է, քանի որ պատարագների ժամանակ աղոթքներ է հնչեցնում Արցախի համար։
Գարեգին Բ-ն անհիմն է անվանել նման մեղադրանքները։ Նա ընդգծել է, որ Եկեղեցին բոլոր հնարավոր հարթակներում բարձրացնում է հայ գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման, ինչպես նաև Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման հարցերը։
«Մենք պատերազմի կոչ չենք անում։ Բայց խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության և իրավունքների փոխադարձ հարգանքի վրա, այլ ոչ թե լինի միակողմանի և ուղղված մեր ժողովրդի շահերի ոտնահարմանը։ Մենք պարտավոր ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի արցախահայության նկատմամբ արդարությունը հաղթանակի», - հայտարարել է Կաթողիկոսը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



