


Արմինֆո. Հայ և ամերիկացի փորձագետները հանդիպել են մայիսին՝ կատարելու Հայաստանի քիմիական, կենսաբանական և ճառագայթային աղետների արձագանքման կարողությունների գնահատում և դիտարկելու հետագա համագործակցության հնարավորություններն այդ ասպարեզում։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն, այցելությունների, քննարկումների և մտքերի փոխանակման ընթացքում գնահատման աշխատանքներն ուղղվել են կարողությունների ամրապնդման, միջգերատեսչական համակարգման, ինչպես նաև բարդ անվտանգային մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ արձագանքման կարողությունների կայուն համակարգի ձևավորման հարցերի վրա։



