Arminfo.info


 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026 09:58
Մարիաննա Մկրտչյան

Քաղաքագետ. Հայաստանի իշխանությունները Մեղրիի և Սյունիքի դռները լայնորեն բացել են Թուրքիայի և Ադրբեջանի առջև

Քաղաքագետ. Հայաստանի իշխանությունները Մեղրիի և Սյունիքի դռները լայնորեն բացել են Թուրքիայի և Ադրբեջանի առջև

Արմինֆո. Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը համոզված է, որ Հայաստանի գործող իշխանությունները գնացել են հերթական զիջումներին Ադրբեջանին և հանձնել են Սյունիքի մարզի Մեղրիի նկատմամբ վերահսկողությունը։

«Ինչպես նախկինում գրել էինք՝ հղում անելով Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի և Վաշինգտոնի Եվրոպական քաղաքականության կենտրոնի աղբյուրներին, Հայաստանը հանձնել է «Զանգեզուրի միջանցքը»։ Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական դերակատարում կունենան, և նրանց ձեռքում կլինի Զանգեզուրի միջանցքի ֆինանսավորումը, կառուցումը, սպասարկումն ու կառավարումը։ Հայկական ինքնիշխանությունը մնում է թղթի վրա։ Եվ ահա՝ բացահայտվեց այս դավաճանների խմբի հերթական սուտը, հերթական հնարքը։ Հրապարակվել է այս խմբի ներկայացուցչի հետ Ռուբիոյի ստորագրած համաձայնագրի տեքստը։ Այս համաձայնագիրը ևս մեկ մեխ խփեց Մեղրիի և Սյունիքի դագաղին»,- իր տելեգրամյան ալիքով գրել է փորձագետը՝ նկատի ունենալով «Միջազգային խաղաղության և բարօրության համար Թրամփի երթուղի» (TRIPP) նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի նախաստորագրումը։

«Երբ կարդում եք այս փաստաթուղթը, մազերդ բիզ-բիզ են կանգնում։ Մեղրին հանձնված է, Հայաստանի ինքնիշխանությունը՝ կորսված, Թուրքիան և Ադրբեջանն այժմ կարող են վերահսկողություն հաստատել Մեղրիի կամ «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ»,- այնուհետև գրում է Խաչիկյանը։

Իր խոսքերն ապացուցելու համար նա վերլուծում է նախաստորագրված համաձայնագրի տեքստը, որը մայիսի 26-ին Երևանի օդանավակայանում ստորագրել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այս փաստաթղթի առաջին հոդվածը սահմանում է՝ «Հատուկ նշանակության ընկերություն» (SPV) նշանակում է դուստր ձեռնարկություն, որը կստեղծվի TDC-ի կողմից՝ TRIPP-ի կոնկրետ մեխանիզմն իրականացնելու նպատակով, ինչը ենթադրում է դուստր ձեռնարկությունների և ենթակապալառուների ստեղծում։

«3-րդ հոդվածում ասվում է, որ կողմերը նախատեսում են, որ Բաժնետերերը պետք է TDC-ի Կանոնադրության մեջ և Բաժնետերերի համաձայնագրում (ըստ հանգամանքների) սահմանեն որոշումների կայացման հատուկ մեխանիզմներ այն վերապահված հարցերի համար, որոնք պահանջում են փոխադարձ համաձայնություն, ինչպես դա մանրամասնված է TDC-ի Կանոնադրության մեջ և/կամ Բաժնետերերի համաձայնագրում։ Վերապահված հարցերը պետք է ներառեն, բայց չսահմանափակվեն միայն այն հարցերով, որոնք վերաբերում են՝ շահագրգիռ կողմերի մասնակցությանը (ներառյալ TDC-ում վերահսկողության փոփոխությունը, բաժնետոմսերի փոխանցումը TDC-ում, մասնավոր ընկերությունների գրանցումն ու սեփականատիրությունը). որոշ խոշոր պայմանագրերին և ֆինանսական որոշումներին. կոնցեսիոն իրավունքների տրամադրմանը և կոնցեսիոն համաձայնագրերի վերջնական պայմաններին. ինչպես նաև Համատեղ հռչակագրին, ազգային անվտանգությանը և քաղաքական բնույթի հարցերին։

Այսինքն՝ այս կորպորացիան կունենա որոշումների կայացման իր սեփական մեխանիզմները, որտեղ ԱՄՆ-ն կունենա բաժնետոմսերի 74%-ը, այսինքն՝ որոշիչ ձայն, հետևաբար որոշումները կընդունվեն բաժնետերերի մեծամասնությամբ։ Հայաստանը չի կարող «ոչ» ասել, նա վետոյի իրավունք չունի»,- նկատել է Խաչիկյանը։

Փորձագետը համոզված է, որ այդ որոշումները ներառում են կորպորացիայի նկատմամբ վերահսկողության փոփոխությունը, սեփականատերերի փոփոխությունը, ենթակապալառուների ներգրավումը, պայմանագրերը, ֆինանսական որոշումները, կոնցեսիոն իրավունքների տրամադրումը, ազգային անվտանգության հարցերը։ Նրա խոսքով՝ դրանք լինելու են մի կորպորացիայի կողմից ընդունված որոշումներ, որտեղ Հայաստանին պատկանում է բաժնետոմսերի միայն 26%-ը։

Այնուհետև քաղաքագետն ուշադրություն է հրավիրում 4-րդ հոդվածի վրա, որտեղ ասվում է, որ Հայաստանը համաձայն է, որ TDC կորպորացիան լիազորված կլինի ընտրել երրորդ կողմերին՝ կապալառուների կողմից մշակված յուրաքանչյուր TRIPP նախագծի իրականացման համար, ներառյալ այն երրորդ կողմերը, որոնք հանդես են գալիս որպես կոնցեսիոներներ, հովանավորներ, օպերատորներ, կապալառուներ և EPC (ինժեներական գնումների և շինարարության) մատակարարներ նման TRIPP նախագծի համար։

«Այսինքն՝ կորպորացիան է ընտրելու երրորդ անձանց, օպերատորներին, կապալառուներին, ինժեներներին, շինարարական ընկերություններին, հովանավորներին։ Այդ որոշումները կայացվելու են ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ կորպորացիայի կողմից, որտեղ Հայաստանի բաժնեմասը կազմում է ընդամենը 26%, հետևաբար նրա ձայնը նշանակություն չի ունենա»,- շարունակել է Խաչիկյանը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ TRIPP համաձայնագիրը գերակայություն ունի Հայաստանի օրենսդրության նկատմամբ, ինչի մասին վկայում է նաև այդ համաձայնագրի 5-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ Հայաստանը հաստատում է, որ, իր Սահմանադրության համաձայն, սույն Համաձայնագիրը կկիրառվի Հայաստանի օրենսդրության հետ ցանկացած հակասության դեպքում։ Միացյալ Նահանգները մտադիր են տրամադրել և/կամ աջակցել TRIPP նախագծերի ֆինանսավորման ապահովմանը՝ միջոցների առկայության դեպքում և կիրառելի պահանջներին համապատասխան, կամ պետական և ոչ հանրային ներդրողների կողմից առևտրային պայմաններով։

«Կորպորացիան կունենա հողօգտագործման, կառուցապատման բացառիկ իրավունքներ և բոլոր այլ իրավունքները միջանցքի տարածքում։ Կորպորացիան կորոշի կոնցեսիայի պայմանները և կընտրի այն կողմերին (երկրներ, ընկերություններ և այլն), որոնց կտրամադրվեն կոնցեսիաները։ Այս մասին է վկայում համաձայնագրի 6-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ Հայաստանը TDC-ին 49 տարի սկզբնական ժամկետով տրամադրում է հողօգտագործման բացառիկ իրավունքներ, կառուցապատման իրավունքներ, համապատասխան թույլտվություններ և բոլոր այլ իրավունքները, որոնք կսահմանվեն Հայաստանի Կառավարության և TDC-ի կողմից՝ փոխադարձ համաձայնությամբ, որոնք անհրաժեշտ են համապատասխան օբյեկտների արդյունավետ զարգացման, շահագործման և/կամ պահպանման համար՝ կախված հանգամանքներից։ TRIPP նախագիծը, որի իրավունքները պետք է ամբողջությամբ փոխանցվեն կապալառուներին։ Հայաստանը համաձայն է, որ TDC-ին պետք է թույլատրվի մշակել կոնցեսիայի մանրամասն պայմանները, որոնք կօգտագործվեն կոնցեսիոների ընտրության ժամանակ, ինչպես նկարագրված է 4(3) հոդվածում»,- շարունակել է փորձագետը։

Խաչիկյանի խոսքով՝ սա Մեղրիի ամբողջական, անվերապահ, հստակ և միանշանակ հանձնումն է։ «ԱՄՆ-ին պատկանող կորպորացիան իրավունք կունենա հրավիրել երրորդ կողմերի, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը, դառնալու Մեղրիի միջանցքի ենթակապալառուներ, շինարարներ, օպերատորներ, կառավարիչներ, ֆինանսավորողներ, սեփականատերեր։ Հայաստանի Սահմանադրությունն ու հայկական օրենքներն այլևս նշանակություն չեն ունենա. TRIPP համաձայնագիրը կունենա գերակա ուժ։ Ահա թե ինչու է դավաճանների այս խումբն այդքան կատաղի կերպով փորձում փոխել Սահմանադրությունը՝ որպեսզի TRIPP-ն առավելություն ունենա Հայաստանի օրենքների նկատմամբ։ Հայաստանի ինքնիշխանության մասին խոսքերը ընդամենը խոսքեր են։ Դա կմնա թղթի վրա։ Մեղրին հանձնված է, և մենք դարձել ենք գաղութ»,- համարում է քաղաքագետը։

Փորձագետն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հայաստանը ձայնի իրավունք չի ունենալու այն հարցում, թե ինչպես կառավարել միջանցքը, ում հրավիրել միանալու նախագծին, ֆինանսավորել այն, կառուցել ճանապարհները, և թե ով կդառնա «Զանգեզուրի միջանցքի» նոր սեփականատերը։ Նրա խոսքով՝ այս փաստաթղթում ամեն ինչ գրված է սևով սպիտակի վրա։

«Մեղրիի և Սյունիքի դռները լայնորեն բացված են Թուրքիայի և Ադրբեջանի առջև, որոնք կարող են մտնել այնտեղ և երբեք չհեռանալ։ Եվ այդ դուռը բացվել է վախկոտ դավաճանների խմբի և նրանց աղանդի անդամների կողմից, որոնց միակ մտահոգությունն իշխանության ղեկին մնալն է, իրենց փորերը լցնելը և սեփական երկիրը հանձնելով ավելի շատ փող աշխատելը։

Մենք ապրում ենք մի դժվարին ժամանակաշրջանում, որը հետո երկար կհիշեն մեր սերունդները, ինչպես մենք հիմա հիշում ենք 1918-1920 թվականների Հայաստանի առաջին հանրապետության վերջը։ Այն ժամանակ վերջին պահին եկավ 11-րդ կարմիր բանակը և փրկեց այդ Հայաստանի գոնե մնացորդները։

Այսօր 11-րդ կարմիր բանակը չկա։ Կաք դուք՝ ընտրողներդ, և ձեզ մնացել է 6 օր ընտրություններին գնալու, ձեզ հետ բերելու նրանց, ում դեռ չեն ներքաշել այս սարսափելի աղանդի մեջ, և քվեարկելու մեր փոքրիկ հանրապետության փրկության օգտին»,- ամփոփել է Խաչիկյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Դանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրաԴանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն էՀայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
Պաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում էՊաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է
Ի՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստումԻ՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստում
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարանԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարան
Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքըԱրման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներինԿորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
Նախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակովՆախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումըԼրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններինԳրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետինՎերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
Օդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտՕդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետիՔաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի
Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  
Լոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջԼոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջ
Պորտուգալիան նոր դեսպան ունի ՀայաստանումՊորտուգալիան նոր դեսպան ունի Հայաստանում
Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր "թշնամի" է ստեղծում ՝ ի դեմս Ռուսաստանի
Դավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում ենԴավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում են
Փորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներումՓորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներում
Արտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտներըԱրտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտները
Փորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերըՓորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերը
Ծառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջևԾառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Վարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումըՎարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումը
Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունըԳագիկ Ծառուկյանի ձեռնարկություններից մեկը վերսկսել է գործունեությունը
«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար«Հայաստան» դաշինքը քննադատեց դատարանին պատգամավոր Սարգսեանի կալանքը երկարաձգելու համար
«  Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։« Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ«Միասնության թևերը» դատապարտեցին Փաշինյանի քաղաքական հրահանգը իրենց դաշնակցի վերաբերյալ
Մեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետՄեդիա. ԵՄ-ն կստիպի Հայաստանին վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ
Դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմԴատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահի հայցը ՀՀ վարչապետի դեմ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանինՀայաստանի արտաքին գործերի նախարարը հրաժեշտ տվեց Ֆրանսիայի դեսպանին
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանումՆարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են ընթանում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանՀայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Հայաստանն ու Իրանն   օրակարգում  քննարկել են  Երկկողմ հարաբերությունները Հայաստանն ու Իրանն օրակարգում քննարկել են Երկկողմ հարաբերությունները
Դավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնիցԴավիթ Գևորգյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից
ՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէՊԵԿ նախկին ղեկավար․ Լիպարիտ Դրմեյանի դեմ հրապարակային հարձակումը պատահական չէ
ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան Հայաստանում կհայտնվի գորգերի թանգարան 
Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է Թուրքական ռադիոկայանը զրկվել է լիցենզիայից՝ այն բանից հետո, երբ հյուրերից մեկն օգտագործել է "հայոց ցեղասպանություն" եզրույթը
Պետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՊետդումայում պատասխանել են ՀԿԵ-ի շահագործման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե ՍարգսյանՍահմանների կառավարման ոլորտում համալիր բարեփոխումները Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ ծրագրի մի մասն են. Արփինե Սարգսյան
ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերըՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը
Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը Նախարար․ Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը 
Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին Փաստաբան․ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին 
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ